Աշխարհում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը հետզհետե փոխվում է, ալիևյան բռնապետության նկատմամբ արհամարհանք կա. Դավիթ Բաբայան

18:31 • 26.03.18



Tert.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ամփոփում է մարտի 12-20-ը հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի արդյունքները, որի ընթացքում տեղի են ունեցել այցեր ԱՄՆ կոնգրես, ԱՄՆ Ազգային շահերի կենտրոն, հանդիպումներ Ամերիկայի հայկական ազգային, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեների ղեկավար կազմերի հետ և ԱՄՆ օրենսդիր, դիվանագիտական ու փորձագիտական շրջանակների հետ:

-Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանի բարձրացրած աղմուկն ինչպե՞ս եք գնահատում՝ ցույցեր ԱՄՆ-ում, նաև Բաքվում ԱՄՆ դեսպանին բողոքի նոտա հղվեց:

-Այդ աղմուկը պիտի բարձրանար՝ հաշվի առնելով, որ Նախագահն այցելել է Կոնգրես, հասկանալի է, որ ունեցել է քաղաքական հանդիպումներ և ոչ միայն Կոնգրեսում ու փորձագիտական շրջանակների հետ. այս զարգացումները պիտի անհանգստացնեին ադրբեջանական կողմին, և այդ ամենը մեզ համար սպասելի էր: Բայց ասեմ, որ այդ բողոքի ցույցը շատ թույլ է եղել, մի տասը հոգու բերել են այստեղից-այնտեղից և կանգնեցրել Կոնգրեսի առջև: Եվ ասեմ, որ մենք որևէ ձևով չենք զգացել նրանց ներկայությունը:

-Նաև դիվանագիտական եղանակներով աղմուկ բարձրացվեց։

-Այո, դիվանագիտական նույնպես, բայց կատարյալ ձախողում էր, ինչը ցույց է տալիս, որ բոլոր ջանքերը, որ իրենք գործադրել են, ապարդյուն են անցել:

-Պարո՛ն Բաբայան, արցախցի ընդդիմադիր խորհրդարանական Հայկ Խանումյանը գրել էր, որ զարմանում է այս աղմուկի վրա, քանի որ Արցախի 3 նախագահներն էլ նախկինում նման այցեր կատարել են, թեպետ այս մասին հատուկ չի բարձրաձայնվել:

- Գիտեք՝ ցանկացած հանդիպում Ադրբեջանը վատ է ընդունում, և սա ԱՄՆ-ում նման հանդիպումների մակարդակով առաջին անգամն է. նախկինում չի եղել Նախագահի այց Վաշինգտոն հատուկ քաղաքական նպատակով՝ Կոնգրեսում, այլ պետական հաստատություններում: Մենք, նախկինում, այո, ինչ-որ քաղաքական հանդիպումներ ունեցել ենք, բայց հիմնականում հեռուստամարաթոնի շրջանակներում և այլն. խոսքն Ամերիկայի մասին է: Իսկ Ֆրանսիայում, Եվրոպայում, իհարկե, եղել են քաղաքական հանդիպումներ՝ Ազգային ժողով, խորհրդարաններ և այլն: Բայց, նորից եմ կրկնում, Վաշինգտոնն առաջին անգամն էր: Բայց, կարծում եմ, այս գործընթացն անխուսափելի էր, և մենք նախկինում ասել էինք, որ սպասվում են կարևոր իրադարձություններ. դրանցից մեկն այս այցն էր, որը բավականին արդյունավետ անցավ:

-Իսկ ընդհանրապես, այս այցով ինչ-որ սառույց ԱՄՆ-ի պարագայում կոտրվե՞ց։ Այն առումով, որ Արցախն այնուամենայնիվ միջազգայնորեն չճանաչված պետություն է:

-Ճանաչվածության-չճանաչվածության խնդիր չկա, մենք վաղուց աշխարհաքաղաքականության սուբյեկտ ենք: Իսկ չճանաչվածությունը, պարզապես, միջազգային հանրության անընդունակությունն է՝ ներկա դրությամբ նման պետություններին ընդհանրական մոտեցում ցուցաբերելու: Որովհետև կան աշխարհաքաղաքական, քաղաքական, բարոյական, իրավական և տարբեր այլ շահեր, և այս ամենի ներքո նրանք չեն կարողանում կողմնորոշվել: Եվ այս չկողմնորոշվածության արդյունք է, որ աշխարհում կան չճանաչված երկրներ: Փաստ է, որ կան նման երկրներ, գոյություն ունեն, բայց դրանք չեն ճանաչվում: Եվ սա տարբերակ է միջազգային հանրության համար, քանի որ չի կարողանում հարցին լուծում տալ: Բայց դա չի նշանակում, որ այդ պետությունները՝ տվյալ դեպքում մենք, չկայացած պետություն ենք: Դրա համար էլ այդ բոլոր հանդիպումները նորմալ անցնում են:

-Կարո՞ղ եք ամփոփել այցի արդյունքները և, եթե կան, ձեռքբերումները:

-Ասեմ, որ սրանով հիմք է դրվում հետաքրքիր փոխգործակցության: Պետք է նշեմ, որ դա չի փոխում մեր արտաքին քաղաքականության ուղղվածությունը. մենք շարունակելու ենք հետամուտ լինել բազմաուղղվածության և հավասարակշռության, նորմալ հարաբերությունների և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի, և՛ Իրանի հետ: Հատկապես, որ ունենք մեծ սփյուռք և հայրենակիցների մեծ բանակ այս բոլոր երկրներում էլ։ Իսկ այդ բոլոր պրովոկատորները, որոնք այս կամ այն կարծիքն են հայտնում, կարծում եմ՝ մեր այս այցը նրանց լավագույն պատասխանն է. Արցախը վարում է հավասարակշռության, փոխլրացվածության քաղաքականություն: Եվ այդ պրովոկատորներն իրավունք չունեն մեր ժողովրդի անվտանգությունը վտանգել՝ ինչ-ինչ զգացմունքային կամ այլ տիպի հայտարարությունների համար:

-Իսկ ստացվե՞ց, օրինակ, տարբեր հանդիպումներում մեսիջներ ուղարկել Ադրբեջանին օգնություն չտրամադրելու մասին:

-Հատուկ ընդգծել ենք, որ Ադրբեջանն ահաբեկչական երկիր է, և որ պետությունները կամաց-կամաց պետք է հրաժարվեն այս երկրին օգնություն տրամադրելուց և, առհասարակ, ինչ-որ ձևով սատարելուց: Տեսնում եք՝ Ալիևն ամեն անգամ հայտարարում է, որ Երևանն իմն է, ու այդ ամենի ներքո պահանջում է տարածքներ: Հիմա պահանջում է և՛ Երևանը, և՛ Արցախը, և՛ Սևանը: Եվ սա նույնպես ահաբեկչության դրսևորում է: Եվ նույն այդ զենքն օգտագործվում է նույն այն երկրների նկատմամբ, ովքեր նրան զենք են մատակարարում՝ Սիրիայում լինի, թե այլ տեղ. սա բոլորի համար արդեն ակնհայտ է դառնում, և Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը հետզհետե փոխվում է: Մենք տեսնում ենք դրա դինամիկան, որ կա ինչ-որ տեղաշարժ: Եվ նաև այն, որ ալիևյան այդ բռնապետության ու ահաբեկչական քաղաքականության նկատմամբ արհամարհանք կա: Եվ եթե կան նաև աշխարհաքաղաքական շահեր, կա նաև առճակատում Ռուսաստանի հետ, սա երևում է ակնհայտ, երևում է նաև, որ Ադրբեջանի նկատմամբ կան շատ բացասական զարգացումներ:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)

13:44 • 21/09

Մի՛ բացառեք, որ ևս երեք ամիս հետո ՔՊ-ն հայտարարի, որ պառլամենտական ընտրություններ պետք չեն. Արարատ Զուրաբյան

13:39 • 21/09

«1000 դրամների» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիներին եղած դեպքերի վրա. Նիկոլ Փաշինյան

13:37 • 21/09

Վետերանների խնդիրները կքննարկվեն և ըստ առաջնահերթության կտրվեն լուծումներ. Ն. Փաշինյանն այցելել է վետերանների միավորում

13:35 • 21/09

Ավստրիացի ընթերցողներին կներկայացվեն ՀՀ-ի և Ավստրիայի միջև ձևավորված համագործակցության արդյունքները գյուղատնտեսության ոլորտում

13:32 • 21/09

Պետք է հարգենք անմեղության կանխավարկածը. Արա Կետիկյանը երես չի թեքել Մանվել Գրիգորյանից (տեսանյութ)

13:30 • 21/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը կժամանի Հայաստան՝ որդուն տանելու․ Ermenihaber

13:18 • 21/09

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների (լուսանկարներ)

13:17 • 21/09

Մեքսիկայի նորընտիր նախագահը խոստացել է նախագահական պալատում ցանցաճոճ կախել