Հայաստանում ներդրումներ անելու համար սփյուռքահայը պետք է համոզվի, որ սա իր տունն է. Վահե Բերբերյան
Tert.am-ը սփյուռքահայ հայտնի երգիծաբան, արվեստագետ Վահե Բերբերյանի զրուցել է Սփյուռքի խնդիրների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։ Վահե Բերբերյանն ասում է, որ սփյուռքահայը Հայաստանում ներդրումներ անելիս պետք է վստահ լինի, որ Հայաստանն իրեն որպես «կթու կով» չի օգտագործի: Մյուս կողմից էլ, նրա նկատառմամբ, սփյուռքահայը պետք է Հայաստանին չվերաբերվի այնպես, թե իբր ինքն ամեն ինչ գիտի, եկել է Հայաստան՝ սովորեցնելու:
-Պարո՛ն Բերբերյան, ժամանակին ասել էիք, որ Սփյուռքում հայկականությունը, հայի ինքնությունը երևում է միայն Հայոց ցեղասպանության մասին խոսելով: Ձեր կարծիքով՝ ինչ-որ բան փոխվե՞լ է Սփյուռքում, ընդհանրապես ինչ-որ բան փոխվե՞լ է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
-Կարծում եմ՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները վերանայման կարիք ունեն՝ նոր ակնոցով: Դա կարևոր հարց է, որովհետև մենք երբ սփյուռքի կամ Հայաստանի մասին ենք խոսում, վերաբերմունքն այնպես է, կարծես դեռ «երկաթե վարագույր» կա, կարծես դեռ Խորհրդային Միությունը կա, և Սփյուռքն ու Հայաստանը կարծես լրիվ տարբեր էություններ ունենան՝ հստակորեն իրարից բաժանված իրողություններ են: Բայց, իմ կարծիքով, իրականում այդպես չէ՝ Խորհրդային Միությունը չկա, սահմանները բաց են, և ոչ միայն քաղաքական մոտեցումներն են լրիվ փոխված, այլ նաև ֆիզիկական հնարավորություններն են փոխվել: Հատկապես «գլոբալ գյուղի»՝ համացանցի առկայության պայմաններում ցանկացած պահի կարող ես իմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում կամ Սփյուռքում: Կարևոր է, որ նորագույն տեխնոլոգիաներն ի շահ մեզ օգտագործենք, որ Հայաստան-Սփյուռք մեկ մարմին ստեղծվի: Արդեն տեսնում ենք այդ մերձեցումը:
-Բացի համացանցի ստեղծած հնարավորություններից, Ձեր կարծիքով՝ այլ հանգամանք չկա՞ մերձեցման համար:
-Այսօր շատ սփյուռքահայեր կան, որ եկել են Հայաստան, տեսել և զգացել են այն, բարեկամություն են այստեղ ստեղծել: Բավականին շատ սփյուռքահայեր այստեղ տուն են գնել, ներդրումներ են անում: Իդեալական կլիներ, որ դա շարունակվեր, որ Հայաստանն իր հմայքով այնքան զորավոր լիներ, որ Սփյուռքը գար և ներդրումներ ավելի շատ աներ և շատ ավելի հանգիստ զգար, ապահովություն զգար ներդրումներ անելիս:
-Պարո՛ն Բերբերյան, Դուք լիբանանահայ եք, հիմա Ձեր ծննդավայրում իրավիճակը բավականին անհանգիստ է: Մենք տեսանք՝ Սիրիայում ինչ եղավ, որքան սիրիահայ լքեց գաղթօջախը, նրանցից մի մեծ մաս եկավ Հայաստան: Հաշվի առնելով սիրիահայերի փորձը Հայաստանում, Ձեր տպավորությամբ, ի՞նչ ընտրություն կանեն Մերձավոր Արևելքի այլ երկրների հայերը վտանգի դեպքում, կգա՞ն Հայաստան, այն գրավի՞չ է սփյուռքահայի համար:
-Հայաստանը միշտ գրավիչ է սփյուռքահայի համար, եթե հեշտ լինի նրանց համար՝ հատկապես եթե այն երկրներից են գալիս, որոնց պայմանները լավ չեն, նրանք կմնան այդտեղ: Եթե մարդը պատերազմից է փախել, ուրեմն գաղթական է, տուն-տեղ թողած եկել է, պետք է օգնել նրան: Մյուսը, որ գալիս է այստեղ ներդրումներ անելու, եթե տեսնում է, որ լավ պայմաններ չեն առաջարկում կամ դյուրություններ չկան, պետք է հանգիստ չզգա իրեն, հիասթափվի: Մենք տեսանք, թե սիրիահայերի դեպքում ինչ եղավ՝ մի մասը մնացին, կարողացան ինչ-որ բան անել, շատերը հեռացան Հոլանդիա կամ Կանադա, որովհետև տեսան, որ դժվար է Հայաստանում ապրելը: Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք շատ մեծ հույսերով Սիրիայից Հայաստան եկան, բայց չկարողացան մնալ, չդիմացան: Բայց ես կարծում եմ, որ կարելի է Հայաստանում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ Սփյուռքից եկողներին օգնություն հասնի: Նույն սիրիահայերը, որ Կանադա գնացին, նրանց տուն տվեցին, նրանց համար պայմաններ ստեղծեցին:
-Հայաստանը Կանադայի պես զարգացած երկիր չէ: Այստեղի իշխանությունները սիրիահայերի դժգոհությանը պատասխան ունեն, բազմից նշել են, որ օգնել են, որքան կարողացել են, մեր հնարավորություններն այդքան են:
-Այո՛, գիտեմ: Բայց ես չգիտեմ, թե որքան են անկեղծ նրանք: Բայց եթե այդքանն էին բոլոր հնարավորությունները, նշանակում է, որ Հայաստանում շատ տխուր վիճակ է, որովհետև ավելին կարելի էր անել: Բայց Սփյուռքն էլ չպետք է սպասի, որ հրդեհը բռնկվի, հետո նոր փախչի տնից: Սիրիայի դեպքում այդպես եղավ, Իրաքի դեպքում ևս այդպես եղավ: Հավանաբար Լիբանանում էլ կարող է նման բան լինել: Եվ եթե լիբանանահայն էլ Հայաստանի հետ կապված ծրագրեր ունի, ապա հիմիկվանից պետք է այդ ուղղությամբ աշխատի, հիմնական քայլեր անի, որ եթե ինչ-որ բան պատահի, գա այստեղ, փողոցում չմնա:
-Մենք հաճախ ենք նկատում, որ Հայաստանի իշխանությունները դիմում են Սփյուռքին տարբեր՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարցերով: Սփյուռքն էլ երբեմն ընդառաջ է գնում այդ դիմումին, որոշակի աջակցություն ցուցաբերում։ Ձեր տպավորությամբ՝ Հայաստանը շատ չի՞ հայցում Սփյուռքից: Իրականում ինչպե՞ս պետք է լինի:
-Ես համոզված եմ, որ ամեն սփյուռքահայ ուշ կամ շուտ պետք է գա այն եզրակացության, որ Հայաստանը միակ տեղն է, որ հայկականության ապավենն է, Հայաստանն է ցեղ շարունակելու ապավենը: Ես՝ որպես սփյուռքահայ, համոզված եմ, որ սփյուռքն ամեն հնարավոր բան անում է հայրենիքին օգտակար լինելու համար: Երբ Հայաստանն անկախացավ, մենք տեսանք, թե որքան սփյուռքահայեր օժանդակեցին, փորձեցին հասնել Հայաստանին: Դա կարելի կլինի շարունակել, եթե Հայաստանը որոշ հավաստիացումներ տա: Վստահության հարց կա Հայաստանի նկատմամբ, որը շատ-շատ կարևոր է: Պետք է սփյուռքահայը վստահ լինի, որ Հայաստանն իրենց որպես «կթու կով» չի օգտագործի: Այսինքն՝ այնպես չլինի, որ ասեն՝ Դուք՝ սփյուռքահայերդ, փող տվեք, մի՛ խառնվեք, թե ինչ կանենք, մենք գիտենք՝ ինչ անենք: Այս իրավիճակի նկատմամբ վախ կա: Մենք դա տեսել ենք: Հավանաբար այս հարաբերության մեջ երկու միտք պետք է պահել՝ սփյուռքահայը պետք է այնպես Հայաստանին չմոտենա, որ իբր նա ամեն ինչ գիտի, եկել է Հայաստան՝ սովորեցնելու, իսկ Հայաստանն էլ չպետք է ասի Սփյուռքին՝ ես ամեն ինչ գիտեմ, պետք չէ, որ դու խոսես: Երկու կողմերն էլ իրարից ահագին բան ունեն սովորելու, և միմյանց նկատմամբ մոտեցումները պետք է վերանայվեն:
-Նախորդ տարի Հայաստան-Սփյուռք համաժողովին ձևավորվեց Համահայկական խորհուրդ՝ մարմին, որ պետք է զբաղվի Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններով: Ձեր կարծիքով՝ այդ կառույցը կարո՞ղ է իր նպատակին ծառայել: Բազմաշերտ Սփյուռքը և Հայաստանը մեկ մարմնում կարո՞ղ են միավորվել:
-Կասեմ՝ այո՛, չնայած որ ես ժողովներին այնքան էլ չեմ հավատում: Ես ավելի շատ կողմ եմ գործնական քայլերին: Եթե այդ մարմինը կարողանա մի իրավիճակ ստեղծել, որ սփյուռքահայը վստահություն ունենա, որ, օրինակ, եթե ներդրում կատարի Հայաստանում, ապա դա վտանգված չի լինի, նրա գործունեությունն արդարացված կլինի: Ես համոզված եմ, որ եթե սփյուռքահայը գումար է ծախսում Հայաստանում, ինքը համարում է, որ իր անձնական տունն է վերանորոգում: Սփյուռքը նրա համար վարձակալած տուն է, որտեղ չի ցանկանում գումար ծախսել: Հայաստանի վրա գումար ծախսելու համար սփյուռքահայը պետք է համոզվի, որ սա իր տունն է: Դա շատ-շատ կարևոր է:
Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման համար շատ կարևոր է նաև կոլեկտիվ ինքնություն ստեղծելը: Սիրիայից կամ Լիբանանից եկող հայի համար երբեմն Սիրիան կամ Լիբանանը շատ ավելի հարազատ են, քան Հայաստանը, հակառակ նրան, որ Հայաստանը հայության օջախն է, հայության կենտրոնն է: Այս խնդրի պատճառներից մեկը լեզվական՝ արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունն է: Պետք է քննվեն լեզուները, ուսումնասիրվեն և քայլեր ձեռնարկվեն՝ այդ լեզուները միավորելու, մեկ լեզու դարձնելու համար: Դա բնավ շատ դժվար բան չէ․ Աթաթուրքը Թուրքիայի այբուբենն ամբողջությամբ փոխեց, արաբերեն տառերից այն լատիներեն տառերի վերածեց: Դա հսկա մի աշխատանք էր, բայց նա արեց և հաջողություն ունեցավ:
Սփյուռքի մեջ իսկապես լեզուն պահելու հարցը շատ կարևոր է: Սփյուռքում շատ հանդիպող օրինակ բերեմ՝ Լոս Անջելեսում՝ համալսարանում, հանդիպել են հայաստանցի և Իրաքից եկած հայ երիտասարդներ: Նրանք ցանկանում են ծանոթանալ, բայց տեսնում են, որ իրար չեն հասկանում՝ մեկը արևմտահայերենը չի հասկանում, մյուսը՝ արևելահայերենը, ընտրում են անգլերենով միմյանց հետ հաղորդակցվելու տարբերակը: Սա ահավոր վատ երևույթ է:
Այլ բան էլ կա․ սփյուռքի հարյուրավոր տարիների մշակութային, գրական ժառանգություն ունենք: Ես կուզեի, որ ձևավորվող Համահայկական միությունն այս խնդրով զբաղվի, որ հայաստանցին կարողանա բավարար չափով գնահատել Վահե Օշականին, Հակոբ Պարոնյանին, Սիամանթոյին, իսկ սփյուռքահայը կարողանա նույն չափով գնահատել Հովհաննես Թումանյանին: Կամաց-կամաց դա կլինի: Ես ասում եմ՝ արդեն սկսել ենք «արևմտաարևելահայերեն» խոսել:
-Ձեզ համար՝ ո՞րն է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իդեալական տարբերակը:
-Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրը սեքսուալության մասին մի տեսություն ունի, որը հետևյալն է՝ տղամարդը գրգռվում է, երբ կին է տեսնում, կինը գրգռվում է, երբ տեսնում է, որ տղամարդը իրենով է գրգռված, և տղամարդը գրգռվում է, երբ տեսնում է, որ կինը գրգռված է իր գրգռված լինելու պատճառով: Դա շարունակական է՝ իրար վրա ազդող, սիմբիոտիկ հարաբերություն է սկսվում: Կուզեի, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններն այդպիսի բնույթ ունենան՝ իրար գրգռելու, իրար խանդավառելու, իրար գերազանցելու և միևնույն ժամանակ իրար սիրելու,միասին նույն գրգիռն ունենալու ցանկություն ունենան:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:29 • 23.04.24 Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի