«Ելքը» քննարկում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունը և նոր օրինագիծ կներկայացնի. Դավիթ Խաժակյան

13:50 • 26.03.18



Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը վիճարկելու է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որն արգելում է լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Առաջին քայլը, բնականաբար, բերված օրենքի փոխարեն այլ օրենքի նախագիծ բերելն է: Հիմնավորումներում մենք պետք է ցույց տանք, որ վիճարկելի է ՏԻՄ նիստերին լրատվամիջոցներին արգելելը: Դա մենք պետք է ներկայացնենք որպես ակնհայտ խոչընդոտ նիստերի հրապարակայնության մասով: Այս շաբաթ նախատեսում ենք քննարկում իրականացնել: Ես ասացի մի տարբերակ՝ իմ պատկերացմամբ, որը ես կներկայացնեմ գործընկերներիս, դա նոր նախագիծ է»,- նշեց նա:

Թե որքանով է հավանական, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունն ընդունած հանրապետական մեծամասնությունը հետ կկանգնի իր որոշումից և կողմ կքվեարկի «Ելքի» առաջարկած նախագծին, Դավթի Խաժակյանը դժվարանում է պատասխանել. «Մենք պետք է ուսումնասիրենք միջազգային ժողովրդավարական փորձը և ապացուցենք, որ տեղական ինքնակառավարման մարմինն իր գործունեությամբ, թափանցիկությամբ պետք է անհամեմատ ավելի թափանցիկ և բաց լինի, քան որևէ այլ պետական մարմին: ՏԻՄ մարմինը նախ չունի որևէ գաղտնի տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա չէ, մյուս կողմից՝ ամենօրյա անմիջական շփման մեջ է բնակիչների հետ, և այդ թափանցիկությունը շատ կարևոր է»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ բացի օրենսդրական նախաձեռնությունից, նիստերը բոյկոտելով կամ այլ նախաձեռնություններով հանդես գալով պայքարեք օրենքի փոփոխության դեմ, «Ելք» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Կքննարկենք այլ տարբերակներ էլ»:

Երևանի իշխանությունների գործելաոճի և լրագրողների գործունեության հնարավոր սահմանափակումների մասին Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը նախկինում հայտարարություն էր ընդունել, որտեղ խիստ մտահոգություն է հայտնել հնարավոր սահմանափակումների հետ կապված: Խմբակցությունն անգամ հայտարարել էր, որ պատրաստվում է դատական հայց ներկայացնել քաղաքային իշխանությունների դեմ, քանի որ այդ գործելաոճը հակասում է «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքին:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ Երևանի ՏԻՄ օրենքով՝ խմբակցության կողմից վարչական դատարան դիմելու միջոցն արդեն հնարավոր չէ, որովհետև դա պետք է վիճարկեր քաղաքապետի որոշումը կամ գործողությունը: Բայց փոփոխությունը իրականացվեց ոչ թե քաղաքապետի որոշմամբ, այլ օրենսդրական նախաձեռնությամբ:

«Երբ մենք հայտնեցինք հայտ ներկայացնելու մտադրության մասին, թե ինչու է այդ գործողությունը վիճարկելի, և ինչ մասով ենք մենք հայց ներկայացնելու, դրան ի պատասխան՝ նախաձեռնվեց այս օրենսդրական նախաձեռնությունը, որ փակի հայց ներկայացնելու հնարավորությունը, բայց մենք պետք է գտնենք այլ տարբերակներ, միջոցներ՝ լրագրողների գործունեությունը հնարավորինս անխափան ապահովելու համար: Այժմ պետք է հասկանանք և նոր քայլեր մշակելու համար որոշակի քննարկումներ ծավալենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն մարտի 23-ին փոփոխեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերի դահլիճ կարգելվի։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ Երևանի ավագանու նիստերի լուսաբանման համար մտցվում են բացարձակապես նույն կանոնները, ինչ ԱԺ-ի պարագայում է։

Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստերը Ազգային ժողովի նիստերի հետ համեմատելը ճիշտ չի համարում. «ԱԺ դահլիճում նախատեսված է այնպիսի հնարավորություն՝ նկատի ունեմ վերևում լրագրողների համար պատուհանները, որ ցանկացած պահի, երբ հեռարձակումը ընդհատվի և տեղի ունենա որևէ միջադեպ, ֆիքսելու այդ միջադեպը: Իսկ ավագանու նիստերը լուսաբանվելու են բացառապես քաղաքապետարանին պատկանող տեսախցիկներով և որևէ խափանման դեպքում այդ տեսախցիկների անջատվելը կբերի փաստացի ոչ հրապարակայնության»,- նկատեց նա:

«Ելք» խմբակցության մտահոգությանն ի պատասխան քաղաքապետարանից հավաստիացում է եղել, որ ուղիղ եթերի խափանման դեպքում լրատվամիջոցներին հնարավորություն կընձեռվի մուտք գործել նիստերի դահլիճ: Սակայն, Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ այս մեխանիզմը գործուն չի լինի, քանի որ այն օրենսդրական մակարդակով ամրագրված չէ:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

10:17 • 22/09

Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ (տեսանյութ)

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա