Կոսաչևն ու Զատուլինը խաբում, փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմից հետո հետևություններ են արել Ադրբեջանին զենք վաճառելու հարցում. Ստ. Գրիգորյան
Tert.am-ի հետ զրույցում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով ռուսաստանցի խորհրդարանականների՝ Հայաստան հաճախացող այցերին և նույնաբովանդակ ու կրկնվող հայտարարություններին, թե ՌԴ-ն 2016-ի ապրիլից հետո հետևություններ է արել, նշեց, որ սա ընդամենը Հայաստանի հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձ է, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան բացեիբաց Ադրբեջանին զենք վաճառելը: Նրա խոսքով, սա և ևս 2 գործոն ստեղծում են այնպիսի հակառուսական տրամադրություններ Հայաստանում, որ քաղաքագետն անգամ ամաչում է հրապարակել Հայաստանում իրենց կենտրոնի հարցումների ժամանակ հնչած հայհոյանքները։
- Պարո՛ն Գրիգորյան, ՌԴ Դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, որը պատահական մարդ չէ, Երևանում հայտարարեց, թե ՌԴ-ն 2016-ի ապրիլից հետո հետևություն է արել Ադրբեջանին զենք վաճառելու մասով։ Նմանատիպ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Կոսաչևը: Չասենք անկեղծ, բայց որքանո՞վ են իրական այս հայտարարությունները:
- Պատասխանեմ մեկ նախադասությամբ՝ Ռուսաստանը փորձում է ապակողմնորոշել և հանգստացնել մեր հասարակությանը: Դա շատ վտանգավոր է, դա համարում եմ ավելի վտանգավոր, քան որ իրենք բացեիբաց զենք էին վաճառում Ադրբեջանին, քանի որ ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանի հետ աշխատել այդ զենքի գործարքի մասով: Ռուսաստանը շատ լուրջ ֆորմատ է իրականացնում Թուրքիա-Ադրբեջան-Իրան կազմով՝ առանց Հայաստանի: Խոսքը տնտեսական-տրանսպորտային-էներգետիկ ծրագրերի մասին է, որոնց ուղղությամբ Ռուսաստանը շատ բան է անում, ու ես չեմ տեսնում, որ այս ամենը վկայում է այն մասին, որ իրենք հետևություն են արել: Եվ ՌԴ-ն այսօր էլ շատ բան է անում հօգուտ Ադրբեջանի՝ շարունակում է զենք մատակարարել, գոնե չի դադարեցնել պաշտոնապես և երկրորդ՝ լրջագույն տարածաշրջանային պրոյեկտներ է անում՝ Հայաստանին դուրս թողնելով: Ուրեմն՝ խոսքով չէ, որ հետևություն են անում, գործո՛վ է: Այն, ինչ ասացին Կոսաչևն ու Զատուլինը, միգուցե իրենց անձնական կարծիքն է, բայց դա արվում է մեզ ապակողմնորոշելու ու մեր հասարակության դժգոհությունը մեղմելու համար:
- Հասարակությանն ապակողմնորոշել՝ նրա գլխի տակ փափուկ բարձ դնելն ի՞նչ է նշանակում. ի վերջո, մեր իշխանությունները խաբելու դեպքում չեն կարող չիմանալ:
- Փայլուն գնահատական էր: Իրենք մեր իշխանությունների հետ ոչ մի խնդիր չունեն: Իրենք գիտեն, որ մեր իշխանությունները գլուխը կախ կանեն այն ամենը, ինչ կասի Ռուսաստանը: Իրենք 2016թ., ապրիլի 2-ին համոզվեցին, որ հայ հասարակությունը Հայաստանը չի լքի, հայ ժողովուրդը միշտ թիկունք կկանգնի. Ռուսաստանը հասկացավ, որ չունենալով պրոբլեմ մեր իշխանության հետ՝ ունեն պրոբլեմ հայ հասարակության հետ: Ու դրա համար էլ այս հայտարարություններն ուղղված են հայ հասարակությանը՝ մեզ խաբելու, մեր զգոնությունը թուլացնելու համար: Միանշանակ: Կարող եք ասել՝ լավ, որտեղի՞ց իրենք գիտեն, որ մեր հասարակությունը բացասական է տրամադրված. չեմ ասում ձևը, միջոցները կանալները, որոնցով այս ինֆորմացիան ստանում են, բայց ես կարող եմ վկայակոչել մեր կենտրոնի՝ 2017թ. ամռանն անցկացված դասական սոցիոլոգիական հարցման արդյունքները: Ասել, որ բավականին իջել է Ռուսաստանի վարկանիշը ՀՀ քաղաքացիների մոտ մի քանի տարի առաջվա հետ համեմատած՝ նշանակում է ոչինչ չասել, որովհետև թվերը Ռուսաստանի համար աղետալի են: Միայն 35 տոկոսն է համարում, որ եթե պատերազմ լինի, Ռուսաստանը մեզ կաջակցի: Նույն հարցումները 5-6 տարի առաջ տալիս էին 70 տոկոսանոց վստահություն ՌԴ-ի նկատմամբ՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորի:
- Իսկ իրենք հասկանո՞ւմ են, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հիմնական պատճառը զենքի վաճառքն է Ադրբեջանին: Այլ խնդրում հայ ժողովուրդը հակառուսականություն երբևէ չի դրսևորել, ի տարբերություն անկախացած այլ նախկին խորհրդային հանրապետությունների:
- Այո, իրենք հասկանում են, որ գլխավոր դժգոհությունը դա է: Եվ չեմ համարում, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան: Կա դժգոհություն՝ Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ՝ աջակցությունն Ադրբեջանին, գերժամանակակից զենքի մատակարարումը: Ես մեկ այլ օրինակ էլ բերեցի՝ ՀՀ-ին տարածաշրջանային պրոյեկտներից դուրս թողնելը, բայց կա նաև երրորդ գործոնը: Այսօր որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեզ վրա գազը 2 անգամ ավելի թանկ է վաճառում, քան այլ երկրների: Եթե ժամանակ առաջ սա վիճահարույց էր, բանավեճեր էր առաջացնում, հիմա տեսեք ցանկացած քննարկում՝ պարզ է, որ մեզ 2 անգամ թանկ են վաճառում: Ինչպե՞ս կարող է այնպես լինել, որ Ռուսաստանը Ուկրաինային գազը վաճառում է ուղիղ 2 անգամ էժան, քան Հայաստանին: Ինչպե՞ս կարող է այս պարագայում նման տրամադրություններ չլինել:
- ԱԺ պատգամավոր Միհրան Հակոբյանի այն հայտարարությունից հետո, որ իրանական կողմը ստում է՝ ասելով, որ իրենք ավելի էժան գնով գազ կարող են վաճառել Հայաստանին, քան ռուսականն է, էներգետիկայի նախարարը ևս ասաց, որ Իրանը մեզ մրցունակ գազ չի առաջարկում:
- Ավելի ցածր գին չեն առաջարկում ռուսները: Այո, ես պատահական չեմ համարում, որ երբ հարցրին լրագրողները, նախարարն այդպես էլ գին չնշեց: Եթե սահմանում ՌԴ գազի գինը Հայաստանի համար 155 դոլար է, «Գազպրոմը» մեզ այդ գազը վաճառում է 310 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար: Այսինքն՝ մեզ 2 անգամ ավելի թանկ է վաճառվում, և դա «Գազպրոմն» է անում: Եթե ուրիշ միջնորդ լիներ, ես Ռուսաստանին բան չէի ասի, բայց «Գազպրոմը» Ռուսաստանի պետական մոնոպոլիան է՝ Ռուսաստանի իշխանության շարունակությունն է: 310 դոլար թիվը վերցնելուց ակնհայտ է, որ Իրանը մեզ ավելի ցածր գնով գազ է առաջարկում: Դուք գիտեք, որ «գազի դիմաց էլեկտրականություն» պայմանագրով այդ գազը մեզ Իրանը վաճառում է մոտ 240 դոլարով: Բայց իրանցիներն ուրիշ բան են ասում՝ քննարկենք, էլ ավելի ցածր կտանք: Ես կարծում եմ՝ այստեղ այն խնդիրը կա, որ մեր կառավարությունը ՌԴ-ին տվեց «Գազպրոմի» մոնոպոլիան, հիմա չի համարձակվում հետ վերցնել: Սա է ողջ պատմությունը: Թող ինչ ուզում են ասեն, քննարկեն՝ պաշտոնյաներով, բայց ժողովուրդը հո գիտի, որ 2 անգամ թանկ են վաճառում:
Իրոք, ահավոր բացասական տրամադրություններ կան, ես չեմ ուզում փակագծերը բացել և ասել, թե ինչեր էին ասում այս կապակցությամբ մեր քաղաքացիները: Ինչ հայհոյանքներ էին տալիս, ես ամաչում եմ ասել, թե ինչեր... երիտասարդներից մինչև ծերեր ու կանայք: Ում հետ խոսում էինք՝ անցնում էին հայհոյանքի: Ռուսաստանում սա գիտեն, իրենք սա ուսումնասիրում են: Դրա համար էլ նույն Զատուլինը կամ Կոսաչևը նման բաներ են ասում: Այո, իրենք հայամետ գործիչներ են, բայց իրենք, փաստորեն, դրանով մեզ փորձում են խաբել: Ես պնդում եմ, որ մենք զգոն պետք է լինենք, Ռուսաստանը պարտավոր է իր քաղաքականությունը փոխել։ Եվ եթե հարցնեք ինձ՝ լավ, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը, որ հավատանք, ապա ես կասեմ, որ պետք է լինի Ռուսաստանի կառավարության պաշտոնական որոշում այլևս Ադրբեջանին ոչ մի տեսակի զենք չվաճառելու մասին՝ ո՛չ թեթև, ո՛չ ծանր սպառազինություն, ո՛չ տանկ, ո՛չ «Գրադ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Իրավունք
-
14:22 • 29.03.24 Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Տնտեսություն
-
13:06 • 29.03.24 «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»