Նույն ցուցմունքով Ա. Մարտիրոսյանն ու Դ. Սանասարյանն ազատ արձակվեցին, իսկ ես կալանքի տակ եմ. Անդրիաս Ղուկասյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին ու դատախազին

15:19 • 27.03.18



Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ ներկայացրեց:

«Հարգելի՛ դատարան, նախորդ նիստերի ընթացքում թույլ եք տվել արտահայտություններ, որոնք ենթադրում են, որ անկողմնակալ չեք, ընդգծված բացասական վերաբերմունք ունեք պաշտպանական կողմի նկատմամբ, կատարում եք դատավարության այլ կողմի ամենաապօրինի քմահաճույքները, ինչի համար նախկինում հայտարարություն է արվել: Դատախազ Պետրոսյանի հայեցողությամբ ու դատարանի կատարմամբ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ դատական իրավունքի խախտումներն այնպիսի կոպիտ ու բացահայտ բնույթ են կրում, որ հավանաբար այս գործը հիշվելու է որպես «դատախազ Պետրոս Պետրոսյանն ու դատավոր Գրիգորյանն ընդդեմ Անդրիաս Ղուկասյանի» գործ»,-ասաց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և փորձեց ներկայացնել խախտումները։ Սակայն դատավորն ընդհատեց՝ ասելով, որ դրանք կրկնվում են:

«Եթե նոր բան ունեք ասելու, ես թույլ կտամ շարունակել Ձեր հայտարարությունը, եթե նոր բան չունեք ու հինը 1000 անգամ պետք է կրկնեք, ապա թույլ չեմ տա: Նույնը կրկնում եք, տաֆտալոգիա է ստացվում»,-ասաց դատավորը:

«Տաֆտալոգիա չէ, մենք սա ներկայացնում ենք որպես շարունակական խախտում»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդ տեքստն այնքան է ասելու, որ մինչև իր միջնորդությունները չբավարարվեն:

Փաստաբանն ասաց, որ Անդրիաս Ղուկասյանի դեմ քրեական գործն հարուցվել է ոստիկանության ապօրինություններն արդարացնելու համար. «Վկաների ցուցմունքներից ակնհայտ է, թե ինչպիսի շինծու մեղադրանքով է գործը քննվում: Այս գործով Անդրիաս Ղուկասյանին նման մեղադրանքներ են առաջադրվել՝ արդարացնելու Սարի թաղում ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանների կողմից թույլ տրված ապօրինությունները»: 

Փաստաբանն ասաց, որ դատարանն անաչառ չէ և միջնորդեց ինքնաբացարկ հայտնել, իսկ ինքնաբացարկ չհայտնելու դեպքում միջնորդեց հրապարակել տուժող Գոռ Գևորգյանի նախաքննական ցուցմունքը և նրան հարցաքննել հակասությունների վերաբերյալ:

Փաստաբանը նաև նշեց, որ նախորդ նիստերից մեկում դատարանը թույլ չի տվել ցուցմունք տալ գործով վկա Եղիշե Պետրոսյանին:

Դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իր խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշման մեջ դատարանը նշել է, որ ազատության մեջ մնալով՝ Անդրիաս Ղուկասյանը կարող է լուրջ վտանգ ներկայացնել հանրային կյանքում:

«Եթե դուք նշեիք, որ ես կարող եմ լուրջ վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի գլխավորած կոռուպցիոն ռեժիմին, ես համաձայն կլինեի Ձեզ հետ: Բայց Ձեր սահմանումը որևէ հիմնավորում չունի: Ինձ կալանավորել եք, ըստ իս՝ Էդգար Պապիկյանի սուտ ցուցմունքների հիման վրա: Նա սուտ ցուցմունք է տվել իմ, Դավիթ Սանասարյանի և Արմեն Մարտիրոսյանի դեմ, մեղադրողն այդ ցուցմունքը հիմնավոր ապացույց չի համարում, որ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին մեղադրական եզրակացություն ներկայացնի: Դա մեղադրողի վերաբերմունք է այդ ապացույցին, որի հիման վրա ինձ պահում են կալանքի տակ։

Դատարանը համարել է, որ դրանք բավարար միջոցներ չեն, որպեսզի Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը գտնվեն ազատության մեջ և որևէ խնդիր չի տեսել իրենց գրավով ազատելու համար, իսկ ինձ պահում է կալանքի տակ»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը: 

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը Անդրիաս Ղուկասյանի հայտարարության վերաբերյալ ասաց, որ մանրամասներ չի հրապարակի մեկ այլ գործի մասով, որով դեռ նախաքննությունը շարունակվում է, իսկ հանրային կյանքում վտանգ ներկայացնելն ամրագրված է Քրեական դատավարության օրենսգրքում և Սահմանադրությամբ: 

«Քանի որ ամբաստանյալին մեղսագրվում են երկու առանձնապես ծանր հանցագործությունների փորձ կատարելու մեղադրանքներ, որոնք հասարակական անվտանգության դեմ են ուղղված, հետևաբար պնդում եմ, որ վկայակոչված փաստերով կարող են իրենց հարցերի պատասխանն իմանալ»,-ասաց դատախազը: 

Ինչ վերաբերում է Էդգար Պապիկյանի ցուցմունքին, Պետրոս Պետրոսյանը հարցրեց՝ ինչի՞ց է ամբաստանյալը ենթադրել, որ մեկ մեղադրյալի մասով նրա ցուցմունքները վերագրելի կամ արժանահավատ չեն: Մեղադրողն ասաց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, այն անհիմն է: 

Դատավոր Վարդան Գրիգորյանը, անդրադառնալով միջնորդություններին, ասաց, որ փաստաբանը հեռու է Քրեական դատավարության մասին օրենսգրքից: 

«Ի՞նչ է նշանակում միջնորդում եմ ինքնաբացարկ հայտնեք, եթե ոչ՝ հրապարակեք նախաքննական ցուցմունքը. դա ևս մեկ անգամ հաստատում է, որ Դուք հեռու եք Քրեական դատավարության մասին օրենսգրքից: Ինչ վերաբերում է Եղիշե Պետրոսյանին չհարցաքննելուն, երևի 7 ամսական եք ծնվել: Անընդհատ ուզում եք դեպքերից առաջ ընկնել: Պետրոսյանին ոչ ոք չի արգելել ցուցմունք տալ, նա կգա դատարան և ցուցմունք կտա, դրա համար կա համապատասխան փուլ»,-ասաց դատավորը: 

Փաստաբան Կարեն Մեժլումյանն անդրադարձավ դատարանի այն արտահայտությանը, որ փաստաբանը չի տիրապետում Քրեական դատավարության մասին օրենսգրքին. «Ես պետք է բացարկ հայտնեմ, որովհետև Դուք նման բան եք ասում»: 

«Ասեմ-ասեմ, պետք է հայտնեք, ինչ տարբերություն: Դուք քանակ եք ապահովում բացարկի ու հայտարարությունների հետ կապված»,-նկատեց դատավորը: 

Կարեն Մեժլումյանն ասաց, որ ցավալի է, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավորի վարքագծի վերաբերյալ հնարավոր է դիմել միայն գործի ավարտից հետո և ներկայացրեց միջնորդությունը: 

Այնուհետև բացարկի միջնորդություն ներկայացվեց նաև դատախազ Պետրոս Պետրոսյանին: Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ դատախազը կողմնակալ է: 

Պաշտպանը ևս միացավ միջնորդությանը՝ասելով, որ առաջին անգամ չէ, որ դատախազը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել սույն գործով: 

Պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ միջնորդությունն անհիմն է, չփաստարկված: Միջնորդությունների վերաբերյալ դատական ակտեր կայացնելու համար դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: 

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, հուլիսյան դեպքերի ժամանակ Խորենացի փողոցում ՀՀ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթած ու պատանդներին պահելու փորձերի մեջ», սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: 

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանի գործողություններից տուժել է 36 անձ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասի, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:29 • 21/11

Ճապոնական դատախազությունը կարող է Nissan ընկերության դեմ մեղադրանք առաջադրել

03:48 • 21/11

Ջիգարխանյանի նախկին կինը չի ընդունում մեղադրանքը, բայց պատրաստ է ավլել Մոսկվայի փողոցները

03:16 • 21/11

«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի է

02:45 • 21/11

Մալդիվներում ստորջրյա շքեղ հյուրանոց է բացվել

02:16 • 21/11

ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7-ն ինքնաբացարկ է հայտնել

01:37 • 21/11

ԱՄՆ-ը կոշտ միջոցներ չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ. Թրամփ

01:06 • 21/11

Վարչապետի ասուլիսից հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն. Աշոտյանը՝ Փաշինյանի խոստումների մասին (տեսանյութ)

00:44 • 21/11

Մասաչուսեթսում գնորդների հերթեր են գոյացել՝ մարիխուանայի առաջին խանութի բացմանն ընդառաջ

00:16 • 21/11

Երբ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը պետք է հանվեն, դարձավ վարչապետ, ձայն չի հանում. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

23:55 • 20/11

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ընկերության դեմ

23:53 • 20/11

«Վիլյառեալի» կիսապաշտպանը ձմռանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

23:51 • 20/11

Մեր ընտրազանգվածը լինելու են ինքնաբավ, արժանապատիվ մարդիկ. «Մենք» դաշինքի թեկնածու (տեսանյութ)

23:32 • 20/11

Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:19 • 20/11

«Մենք»–ը իր հավաքած ձայներով և քաղաքական ասելիքով երկրորդ քաղաքական ուժն է դառնալու. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)

23:05 • 20/11

ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

23:00 • 20/11

Տիագո Մոտա. Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում. նրան թշնամի է պետք

22:56 • 20/11

Լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները

22:45 • 20/11

Համընդհանուր հայտարարագրումը, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքներից է, կապ չունի արտագնա աշխատանքի հարկման հետ. Մ. Մելքումյան

22:42 • 20/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսեն-Կարուանա` 4:4

22:34 • 20/11

Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով բոլոր ջանքերը գործադրում ենք. նույնիսկ այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

22:32 • 20/11

Հայ աստղագետի գլխավորած գիտախումբն Արևին նման նոր աստղ է հայտնաբերել

22:22 • 20/11

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ

22:21 • 20/11

Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. Երեխաների  համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին (տեսանյութ)

22:14 • 20/11

Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել 5 տոկոսով

22:08 • 20/11

Ն. Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ շտաբ

21:52 • 20/11

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ. չեմ ողջունում նրա այցը Գեղարքունիքի մարզ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

21:52 • 20/11

Մոսկվայի մետրոյում աղվեսի հետ երթևեկող ուղևորուհու են նկատել (տեսանյութ)

21:33 • 20/11

Ընդդեմ ՀՀ-ի ռուս-թուրքական համագործակցություն դեռևս հնարավոր չէ, ՌԴ-ը ներկա փուլում շահագրգռված է, որ Հայաստանը մնա իր դաշնակիցը․ Ռուբեն Սաֆրաստյան

21:29 • 20/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

21:13 • 20/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել

21:02 • 20/11

Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

21:02 • 20/11

Հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահները հաստատել են՝ տրակտորի գողության հետքերը Թուրքիա են տանում, իրենք փնտրում են, այլ նորություն չկա. տուժող

20:52 • 20/11

Աֆղանստանում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր և վիրավորներ կան

20:43 • 20/11

Երևանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

20:36 • 20/11

Լեոնարդո. Զլատանը մոտ է «Միլան» վերադառնալուն

20:31 • 20/11

Այսօր Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ֆիգուր գոյություն չունի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ավարտել են իրենց առաքելությունը Հայաստանում. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

20:20 • 20/11

Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

20:19 • 20/11

Ջոկովիչը, Տիմն ու Խաչանովը կխաղան Դոհայի մրցաշարում

20:12 • 20/11

Քրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

20:02 • 20/11

ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել՝ ասելով նպատակների մասին, իսկ Փաշինյանը հերքեց բոլորին, քանի որ նախընտրական շրջանում ընդունված չէ խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյան

20:00 • 20/11

Լիտվան դուրս կգա Ինտերպոլից կազմակերպության ղեկավարի պաշտոնում ՌԴ ներկայացուցչի նշանակման դեպքում

19:50 • 20/11

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան

19:39 • 20/11

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

19:35 • 20/11

Կանտեն կարող է դառնալ «Չելսիի» պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը

19:32 • 20/11

Ինդոնեզիայում ափ նետված կետի ստամոքսից 115 պլաստիկե բաժակ և այլ իրեր են հայտնաբերել (լուսանկարներ)

19:27 • 20/11

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

19:18 • 20/11

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

19:15 • 20/11

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն, քննարկվել են ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

19:10 • 20/11

Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ)

19:07 • 20/11

«Իմ շանսերը գնահատում եմ ադեկվատ բարձր». «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու է

18:58 • 20/11

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ծննդյան օրվա առթիվ

18:53 • 20/11

Իբրահիմովիչն իր պայմաններն է ներկայացրել «Միլանին»

18:49 • 20/11

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահները

18:47 • 20/11

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը

18:40 • 20/11

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

18:29 • 20/11

Քննարկվել են տրանսպորտի ոլորտում ՀՀ–ի և Արցախի գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

18:28 • 20/11

Բրիտանիայում ընտրվել է տարվա լավագույն եղանակային լուսանկարը

18:27 • 20/11

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկին հայտնվել է ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

18:20 • 20/11

«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՏՄ

18:14 • 20/11

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ)

18:04 • 20/11

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի

18:02 • 20/11

ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

18:00 • 20/11

ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից. ԿԲ

17:56 • 20/11

Կոռուպցիոն չարաշահումներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում. հարուցվել են քրգործեր

17:52 • 20/11

Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել

17:51 • 20/11

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

17:47 • 20/11

Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է

17:37 • 20/11

Առաջիկա շաբաթներին թենիս չեմ խաղալու. Նովակ Ջոկովիչ

17:36 • 20/11

ՊՆ-ում անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

17:35 • 20/11

«Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայի պաշտպանության նախարար

17:24 • 20/11

ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

17:20 • 20/11

«Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կարդում երկրպագուների կարծիքները». Apple-ի ղեկավար

17:19 • 20/11

Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:55 • 20/11

Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում

16:48 • 20/11

Հին ընկերներով՝ նորից միասին. Մարտին Սկորսեզեն, Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն՝ MOMA-ի գալա երեկոյին (լուսանկարներ)

16:43 • 20/11

ABC. «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Նավասին

16:43 • 20/11

Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար)

16:30 • 20/11

Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում. Նիկոլ Փաշինյան

16:25 • 20/11

Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքննություն սկսել «Չելսիի» նկատմամբ

16:25 • 20/11

Անտառային գեղեցկուհուն դիմավորելիս. Daily Mail-ի ֆոտոշարքը Սպիտակ տանը սուրբծննդյան եղևնին դիմավորելու վերաբերյալ (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 20/11

Ն. Փաշինյանի որոշմամբ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

16:21 • 20/11

Խարդախությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

16:17 • 20/11

Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է․ Նիկոլ Փաշինյան

16:15 • 20/11

Պապուա Նոր Գվինեայում ԱԽՏՀ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու դիմաց վարձատրություն չստացած ոստիկանները հարձակվել են խորհրդարանի վրա

16:05 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 20/11

ՀԱՊԿ կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

15:42 • 20/11

ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել

15:40 • 20/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

15:37 • 20/11

Դատական համակարգում գրավի կիրառման հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ. Նիկոլ Փաշինյան

15:29 • 20/11

Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե ՀԸ հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների. Հ2-ի պարզաբանումը

15:29 • 20/11

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

15:26 • 20/11

Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել ջիու-ջիցու մարտարվեստով զբաղվող աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)

15:15 • 20/11

Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ մեզ օգնել են, հիմա ասենք՝ դուք «տաքսիստ» եք, հիմա միայն ակադեմիկոսների՞ ենք ընդգրկում «Իմ քայլ»-ի ցուցակում. Նիկոլ Փաշինյան

15:08 • 20/11

Ինչ-որ պաշտոնյաներ, ըստ նախնական տեղեկությունների, բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել․ Նիկոլ Փաշինյան

15:02 • 20/11

«Աթլետիկոն» դեռևս չի պատրաստվում երկարաձգել Սիմեոնեի պայմանագիրը

14:58 • 20/11

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

14:54 • 20/11

Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար. Ն. Փաշինյան

14:52 • 20/11

ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

14:45 • 20/11

Արսեն Վենգերն «Արսենալը» գլխավորելու ժամանակ բանակցել է «Ռեալի» հետ

14:39 • 20/11

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Aysor.am-ի խմբագրություն՝ պահանջելով «տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը»