«Ժամանակ». Գուցե «ֆորս-մաժորի» անունը Կարեն Կարապետյան է

08:59 • 27.03.18



«Նույնիսկ կես տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ իշխանության ձևավորման ապրիլյան համատեքստն այսքան անցնցում, առանց ինտրիգների է անցնելու: Այս շաբաթվա սկզբում Սերժ Սարգսյանի համառոտ հարցազրույցը վերացրեց ինտրիգի վերջին պատրանքը` գրեթե բոլորի համար տեսանելի դարձնելով Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը: Այդ հայտարարությունը` մի կողմից կոնսոլիդացրեց իշխանությունը, մյուս կողմից` ակումլյացրեց այն ուժերի գործունեությունը, որոնք հրապարակում են կամ հրապարակ են վերադառնում Սերժ Սարգսյանին հեռացնելու պահանջով:


Իհարկե, իրական քաղաքականության ռեժիմում չկա որևէ նախադրյալ, որը գոնե տեսականորեն հաջողություն կարող է խոստանալ փողոցային պայքարի ջատագովներին: Չկա որևէ քաղաքական փաստարկ, որ այս պահին կարող է բերվել` Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար: Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող ուժերը` օրակարգի անհամարժեքությունից բացի, տակտիկական մի քանի սխալ են թույլ տվել` կրկնելով նախորդ ընդդիմադիրների ավանդական դարձած սխալները:


Օրինակ` ինչքանո՞վ է նպատակահարմար քաղաքական և կազմակերպչական սահմանափակ ռեսուրսների փոշիացումը փոքր, ինչ-որ իմաստով քաոտիկ և անօրակարգ ակցիաների վրա, եթե դրանք չեն գեներացնում մագիստրալ քաղաքական գործընթացը կամ ի՞նչ իմաստ ունի ապրիլի 9-16-ի` իշխանության յոթնօրյա վակուումի մասին անընդհատ հիշեցումները, եթե ընդդիմությունն իսկապես մտածում է, թե յոթնօրյա հանրահավաքները բավարար են` կորպորատիվ շահերի առանցքով գործող բավականին արդյունավետ համակարգը կազմաքանդելու համար: Եթե այդ խորհրդավոր յոթ օրը ընդդիմության պայմանական զենքն է, ապա ո՞րն է դրա տեղն անընդհատ մրցակցին հուշելու իմաստը:


Մյուս կողմից` բնավ այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է ազգային համերաշխության մթնոլորտում, և հասարակությունը, մեղմ ասած, օրհնում է այն օրը, երբ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետությունը: Քարոզչական այդ բլեֆին չեն հավատում անգամ ՀՀԿ գրասենյակում: Մեր հասարակությունն ունի դժգոհության, նույնիսկ ընդվզման քողարկված, լատենտ բավականին մեծ պոտենցիալ` նույնիսկ անկախ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցած տարի ներդրված «10000 դրամանոց» կոնսենսուսից և այն հանգամանքից, որ այս պահին տեսանելի չեն քաղաքական ներկայիս ստատուս-քվոն փոխելու հնարավորություններ: Իրավիճակը հակասական ու բազմաշերտ է, ինչը զարգացումների հիպոթետիկ, նույնիսկ դավադրական տեսություններ առաջ քաշելու հնարավորություն է ստեղծում:


Օրինակ` բոլորն ուղղակի կամ անուղղակի անդրադառնում են վարչապետության խնդրին` բացի Կարեն Կարապետյանից, ով այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է և, համենայն դեպս, մի քանի անգամ երկչոտ ակնարկել է, որ պատրաստ է իր պաշտոնում մնալ նաև ապրիլից հետո: Մինչ բոլորը նախապատրաստվում են Սերժ Սարգսյանի նոր «ինագուրացիային»` Կարեն Կարապետյանը անխռով հետևում է վարչապետական իր օրակարգին, Գեղարքունիքի մարզում խոսում է աղբահանությունից ու ցանկապատերից և որևէ կերպ չի արձագանքում Սերժ Սարգսյանի հայտարարությանը կամ չի խոսում իր հավակնությունների մասին:


Իհարկե, պրագմատիզմը հուշում է, որ Կարեն Կարապետյանը հաշտվել է իր ապագա կարգավիճակին` առաջին փոխվարչապետի պաշտոնին, մանավանդ, որ այն` նույնիսկ սահմանադրական կոնտեքստից դուրս, նախապատրաստվում է հենց Կարապետյանի համար: Իհարկե, կա նաև հենց Կարապետյանի հետ կապված մեկ այլ նախադեպ, երբ նա 2011-ին Երևանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնը լքեց` «Գազպրոմում» ավելի գայթակղիչ առաջարկ ստանալուց հետո և հեռացավ Մոսկվա: Հիմա այս տարբերակը գրեթե բացառվում է, որովհետև Կարապետյանին Մոսկվայում, մեղմ ասած, որևէ մեկը չի սպասում: Սակայն քննարկենք այլ` հիպոթետիկ, գուցե դավադրական վարկած:


Գուցե ապրիլի 9-ից 17-ը ընդդիմության խոստացած «ֆորս-մաժորի» անունը հենց Կարեն Կարապետյան է, ով` իր շահերից ելնելով կամ ստվերային պայմանավորվածությունների հենքով, ապահովելու է ընդդիմության հանրահավաքների, ասենք, բազմամարդությունը: Նման տեսական հնարավորություն, իհարկե, կա, որովհետև Կարապետյանը վարչապետի պաշտոնը կարող է պահպանել միայն ընդդիմության օգնությամբ, նրա հաջողության շնորհիվ, մանավանդ, որ իշխանության վակուումի օրերին Կարեն Կարապետյանը շարունակելու է մնալ իշխանության մեջ` թեկուզև պաշտոնակատարի կարգավիճակով, իսկ նրա ռուսաստանյան տնտեսա-քաղաքական հովանավորի` Սամվել Կարապետյանի համար, իշխանության վակուումը նույնիսկ ձեռնտու է: Սակայն պետք չէ շատ ոգևորվել, որովհետև այս վարկածը` դավադրական լինելուց զատ, շատ թույլ է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

10:49 • 23/09

Իրանում իշխանափոխություն տեղի կունենա. Թրամփի փաստաբան

10:48 • 23/09

Ես կժպտամ միայն այդ առիթով. Վանեցյանը՝ իր դեմ Ռ. Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին

10:43 • 23/09

Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել

10:42 • 23/09

Յուրա Մովսիսյանը նշել է նորամուտը «Չիկագո Ֆայրի» կազմում (տեսանյութ)

10:35 • 23/09

Լռության օրը տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում, հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Ն. Զոհրաբյան

10:29 • 23/09

Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության վերաբերյալ. Արթուր Վանեցյան

10:16 • 23/09

Ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. կան տուժածներ

10:10 • 23/09

Չեմ  ասի, որ այս ընտրությունները շատ են տարբերվում նախորդներից, սակայն ինձ համար կարևոր է հանդուրժողականությունն ընտրական գործընթացում. Ա. Բաբլոյան

10:08 • 23/09

Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

10:06 • 23/09

ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը

10:05 • 23/09

Ավագանու նախորդ ընտրություններից հետո ընտրության կարգը չի փոխվել. ովքեր չգիտեն իրենց տեղամասի համարը, կարող են գտնել ԿԸՀ կայքում. Ա. Սմբատյան

10:01 • 23/09

Ահվազ քաղաքում ահաբեկչության հետ կապված՝ Իրանի ԱԳՆ են կանչվել եվրոպական 3 երկրների դեսպանները

09:42 • 23/09

Հույս ունեմ, որ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի և կունենա իր ցանկացած իշխանությունը. Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը

09:40 • 23/09

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

09:39 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

09:28 • 23/09

Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում 2 նախագահ, 3 քարտուղար. Տիգրան Մուկուչյան

09:15 • 23/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

08:47 • 23/09

Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին

08:26 • 23/09

Պետք է սովորել իրական ընտրություններին․ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց թիվ 8/16 ընտրատեղամասում (տեսանյութ)

08:01 • 23/09

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)