Կեմերովոյում դատարանը կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարչին
Կեմերովոյում դատարանը երկու ամիս ժամկետով կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Սուդդենոկի խոսքով՝ ինքը մտադիր է բողոքարկել ազատազրկման մասին որոշումը:
«Ես պատրաստ չեմ դրան», - ասել է նա լրագրողներին դատարանի դահլիճում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Հրդեհի գործով ձերբակալվել է 5 մարդ։










