Վիրահատությունից հետո արթնացած Շվարցենեգերն իր հայտնի խոսքերն է ասել
Սրտի շտապ վիրահատությունից հետո դերասան Առնոլդ Շվարցենեգերի առաջին խոսքերն են եղել I’m back («Ես վերադարձա»)։ Այդ մասին Twitter-ում հայտնել է դերասանի ներկայացուցիչ Դենիել Քեթչելը, հաղորդում է lenta.ru-ն։
«Շվարցենեգերն արթնացել է, և նրա առաջին խոսքերն են եղել I’m back, այնպես որ նա լավ տրամադրություն ունի»,- գրել է Քեթչելը։
Շվարցենեգերի խոսքերն, ըստ երևույթին, հղում են անում Տերմինատորի նրա հայտնի կերպարին և նրա I’ll be back արտահայտությանը։
Նշվում է, որ դերասանի վիճակն այժմ կայուն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 70-ամյա Շվարցենեգերը սրտի շտապ վիրահատության է ենթարկվել։










