Է. Մարուքյանը քաղաքագիտական ճշմարտություններ է ներկայացնում, սակայն ՀՀԿ-ը փոխզսպումների մեխանիզմ ստեղծելու ո՛չ կամք, ո՛չ ցանկություն չունի. Ա. Հարությունյան

22:06 • 03.04.18



Tert.am-ի հետ զրույցում ՔՊ կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը, մեկնաբանելով դաշինքի գործընկեր կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի՝ «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածի հիմնական թեզերը, նկատեց, որ հարգանքով են վերաբերվում իրենց գործընկերների դիրքորոշումներին, բայց հորդորեց, որ նրանք էլ իրենց մոտեցումներին հարգանքով մոտենան: 

-Պարո՛ն Հարությունյան, Էդմոն Մարուքյանն այսօր իր հոդվածում նշել է, որ չի հավատում ձեր կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Ըստ նրա Սերժ Սարգսյանին միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց՝ վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Սա արդյոք պարզ ակնարկ, կամ  մեղադրանք չէ, որ պայքարի ձեր մեթոդը, ճանապարհը ճիշտ չէ:

- Չէի ցանկանա, որ լրագրողները «մեղադրանք» և նման այլ տերմիններ օգտագործեին, որովհետև կա կարծիքների բախում, և սա դրա դրսևորումներից մեկն է: Այսինքն՝ «Լուսավոր Հայաստանը» և իր առաջնորդը միայն այդպես են տեսնում զարգացման ճանապարհը, որի հետ մենք, իհարկե, համաձայն չենք: Եվ մենք էլ ունենք մեր ճանապարհը, որը հիմա անցնում ենք: «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերներն իրենց ելույթներում իրենց դիրքորոշումներն ամրապնդելու համար շատ հաճախ հղում են կատարում իրենց ծրագրերին: Մենք, իհարկե, հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ծրագրերին և կհորդորեմ, որ նրանք էլ հարգանքով մոտենան մեր ծրագրին, որտեղ շատ հստակ, սևով սպիտակի վրա մենք նշել ենք և գրել ենք թավշյա հեղափոխության հնարավորության մասին, եթե ընտրական մեխանիզմները ճիշտ չեն գործում: Եվ կարծում եմ, որ մեր գործընկերները ծանոթ են մեր ծրագրին, և մենք հավատարիմ ենք այդ ծրագրին: Բացի այդ, երբ ասում են, որ քաղաքագիտորեն դա անհնար է, դա այդպես չէ, որովհետև ցանկացած քաղաքակիրթ հասարակության մեջ մինչև ընտրություններին էլ ինչ-ինչ սկանդալների, խնդիրների, համակարգային պրոբլեմների դեպքում քաղաքացիները կարող են դուրս գալ փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարական, երկրի ղեկավարի հրաժարական։ Այդ տրամաբանության մեջ է նաև «Քաղաքացիական պայմանագրի» 14+4 ձևաչափը, ինչի մասին հրապարակայնորեն հայտնել ենք: Եվ երրորդ. այն, ինչ պարոն Մարուքյանը՝ մեր գործընկերը, ներկայացրել է, մենք այդ բոլոր այդ տեսակետներին տարբեր տեսակի ֆորմատների քննարկումներից ու ԼՀԿ ներկայացուցիչներից հարցազրույցներից ծանոթ ենք, այնպես որ, առանձնապես նոր բան այդ հոդվածում չտեսա, պարզապես տեսա այն բոլոր այդ հարցազրույցների ու հնչեցված տեսակետների քվինտէսենցիան, համադրումը և ամբողջականացումը:

-Չեմ ասում ՝1 կուսակցության, այլ անգամ դաշինքի պարագայում հակասություններն այնքան խորն են և այնքան կարևոր հարցերի շուրջ, որ կարծես թե բաժանվել եք: Որովհետև 180 աստիճան տարբեր պատկերացումներ կան:

-Ես առայժմ նման մտավախություն չունեմ, մենք միասին տարբեր ֆորմատներում քննարկել ենք տարբեր հարցեր, կարող են լինել հարցեր նաև, որոնց շուրջ կարող է և չլինել կոնսենսուս, և դա նորմալ եմ համարում: Այնպես որ նորմալ շփում ու նորմալ աշխատանքային մթնոլորտ կա, և առայժմ նման ապոկալիպտիկ երանգ ունեցող զարգացումներ չեմ տեսնում:

-Պարո՛ն Հարությունյան, Էդմոն Մարուքյանն իշխանությանն առաջարկում է ընդդիմությանը զիջել մի շարք պաշտոններ ու իրավունքներ՝ ԿԸՀ-ի, ՀՌԱՀ-ի, Հաշվեքննիչ պալատի, ԿԲ խորհրդի 7 անդամներից 2-ին նշանակելու իրավունք, ապագայում՝ ՍԴ-ում անդամ նշանակելու քաղաքական իրավունք և այլն:

-Դա էլ նոր չէ, և, իհարկե, նա ճիշտ է, որ փոխզսպումների հստակ համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունն էլ ունենա պաշտոններ, որոնք լրացուցիչ ազդեցություն կտան ընդդիմությանը՝ իշխանության կողմից ընդունված, բայց հասարակության կողմից անընդունելի որոշումները բեկանելու, չեղարկելու համար այլն: Սա նորմալ պրակտիկա է, ինքը նկարագրում է, քաղաքագիտական ճշմարտություններ է ներկայացնում, որոնց հետ համաձայն եմ: Բայց նույն պարոն Մարուքյանը, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում շատ ակտիվ է, նրա ներկայությամբ վերջին մի քանի ամիսներին իշխանությունները բերեցին և անցկացրին շատ անթույլատրելի օրենքներ, որոնք ամբողջությամբ ջախջախում են այդ փոխզսպումների մեխանիզմը: Այսինքն՝ այս պահին նման համակարգ ստեղծելուն իշխանությունը միտված չէ, և մեր գործողություններն ուղղված են իշխանություններին ճնշելուն, որ գնան շատ ռադիկալ , կտրուկ փոփոխությունների:

-Բայց ամեն դեպքում, համաձա՞յն եք, որ նաև ձեր անունից պահանջվեն նման պաշտոններ: Որովհետև վաղը, մյուս օրը իշխանությունը ձեզ էլ ասելու, որ դուք այդքան ձայն չեք հավաքել, որպեսզի նման բան ասեք:

- Այս հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև չեմ կարող ասել՝ խմբակցության մակարդակով նման պահանջներ ներկայացվե՞լ են, թե ոչ: Ես նորից եմ ասում, պարոն Մարուքյանի ասած այդ պահանջներն իշխանություն-ընդդիմություն դասական փոխհարաբերությունների, փոխզսպումների համակարգի համատեքստում են: Բայց ՀՀԿ-ն ո՛չ կամք, ո՛չ ցանկություն, ո՛չ կուլտուրա, ո՛չ էլ նման մշակույթ ունի նման քայլերի գնալու: Եվ որևէ միտումներ չկան այս պահին. ես կարող մե փաստել, որ ՀՀԿ-ն վերջին ամիսներին բերել է այնպիսի օրենքներ, որոնք հիմնովին այդ համակարգը ջախջախել են:

-Բայց Ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ սկզբունքորեն դեմ եք այդ առաջարկին։

-Չեմ կարծում, որ պարոն Մարուքյանը խոսել է հենց «Ելքի» համար: Խոսել է փոխզսպումներ ունենալու վերաբերյալ:

-Ինքը բազմաթիվ գնահատականներ է տվել նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Համաձա՞յն եք:

-Սահմանադրության հետ կապված կարող եմ ասել, որ այո, մենք էլ ենք բազմիցս ու դեռ 2015-ին ասել, որ դա կեղծ օրակարգ է, որ եթե չկա ընդդիմությունը, որը ստիպի իշխանությանը գնալ փոփոխությունների, ինչը մենք հիմա ապացուցում ենք մեր քայլերով, ապա Սերժ Սարգսյանը ցանկացած Սահմանադրությամբ վերարտադրվելու է: Խնդրում եմ բացեք 2015-ի մեր բազմաթիվ հայտարարությունները: Մասնավորապես՝ ես էլ եմ հայտարարել, որ, այո, մենք գիտենք, որ Սերժ Սարգսյանը սա անում է իր վերարտադրության համար, բայց նա դա կարող է անել ցանկացած Սահմանադրությամբ, եթե չկա իշխանություններին իր կամքը պարտադրող ընդդիմություն:

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (լուսանկարներ, տեսանյութ)

12:14 • 22/09

ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները (ուղիղ)

11:57 • 22/09

Հավաքվել ենք գյուղատնտեսական ամենախոշոր մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում. Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետին

11:51 • 22/09

Ենիսեյ-Ուրալ. Հարոյանը մեկնարկային կազմում է, Սարկիսովը` պահեստային

11:47 • 22/09

Ոչ թե ընկերներ, այլ եղբայրներ. Զախարովան՝ Բելառուսի հետ հարաբերությունների մասին