Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը Սահմանադրության այդպիսի փոփոխությունը չէր, նա կարող էր այլ երկրների օրինակով վերացնել 3-րդ անգամ ընտրվելու արգելքը․ Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

19:37 • 04.04.18



Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը  Սահմանադրության այսպիսի փոփոխությունը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով 3-րդ անգամ ընտրվելու արգելքը վերացնել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Վերջինս հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ պետք է Ս. Սարգսյանը փոխեր Սահմանադրությունն այնպես, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան իր 100 տոկոսանոց վերահսկողությունից դուրս գար, քաղաքական ուժերի դերակատարությունը մեծացներ, խորհրդարանում դժվարացներ անգամ պարզ մեծամասնության համար հիմնական օրենքները անցկացնելը: Մարգարյանի խոսքով՝ նա կարող էր տարբեր փոփոխությունների դիմել, եթե 3-րդ ժամկետով պաշտոնավարելու նպատակն իր համար միակն էր:

- Ապրիլին ամբողջապես ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, որի ընդունման ակունքներում կանգնած է Դաշնակցությունը: Ի՞նչ է մնացել Ձեր պատկերացրած խորհրդարանական կառավարման երկիր դառնալու համար, որտեղ իշխանությանը հակակշիռ կա, որտեղ ընդդիմությունը լծակներ ունի:

- Շատ բան: Ժամանակը, անշուշտ, դերակատար է: Դրա համար հարկավոր է բոլոր քաղաքական ուժերի հասունությունը, Սահմանադրությունը ճիշտ յուրացնելը, հանրության ընտելացումը: Այն դատավորը, որն այսօր ընտրվել է, պետք է գիտակցի, որ իր գոյությունն այդ պաշտոնում այլևս իշխող ուժի քմահաճույքով պայմանավորված չէ, որ ինքն այսուհետ ազատ է այդ կախվածությունից: Դատավորը պետք է հավատա իր անկախությանը, որ այդ հավատը ներշնչի ժողովրդին՝ վստահեցնելով, որ դատարանն անկախ է, քաղաքական պատվեր չի կատարում: Օրենքն այդպիսին է, բայց համապատասխան մշակույթն է, որ պետք է ձևավորվի, ինչի շնորհիվ մարդիկ կհավատան փոփոխությանը:

- Ի՞նչն է խանգարում այդ մշակույթի ձևավորմանը:

- Կարելի է ենթադրել, թե ինչն է խանգարում: Խանգարում է իշխող ուժը, որը չի ուզում, որ այդ փոփոխություններն արագ լինեն, ընդդիմությունը, որը չի ուզում խոստովանել, որ այս Սահմանադրությունը լավն է, որովհետև դրա ընդունմանը դեմ է եղել: Ամենաշահագրգիռը Դաշնակցությունն է, որը թե՛ կողմ է եղել Սահմանադրության ընդունմանը, թե՛ տրամադրված չէ հինը նոր ձևի մեջ պահպանելուն: Մենք իսկապես ուզում ենք, որ նոր Սահմանադրությունը գործի սահմանադրական տառին ու ոգուն համապատասխան: Այս գործընթացը դեռ միս ու արյուն պետք է ստանա: Դրա համար պետք է ջանք չխնայենք:

- Այն նպատակները, որոնք հետապնդվում էին գործող Սահմանադրության ընդունմամբ, օրակարգո՞ւմ են: Շատերի կարծիքով՝ դրանք մոռացվել են և ներկայումս ծառայեցվում են իշխանությունների վերարտադրության օգտին:

- Մի շարք մարդիկ փորձում են ներկայացնել, որ ոչինչ չի փոխվել, որ ամեն ինչ նույնն է, որովհետև դա իրենց ձեռնտու է: Իրականության մեջ շատ բան է փոխվել: Ես խոսեցի դատական համակարգի մասին: Օրինակ՝ դատավորի նշանակման կամ նրա ազատման հետևում այլևս Գործադիրը չէ կանգնած: Սա մեծ փոփոխություն է, բայց նրանց համար ձեռնտու չէ խոստովանել, որ փոխվել է, որ հույս կա դեպի լավը: Որոշների համար այդ հույսը վտանգավոր է, որովհետև իրենց պայքարի փիլիսոփայությունը փլուզվում է: Քաղաքական ուժերը երկու տեսակի են լինում՝ մեկը, որ ուզում է բարեփոխումներով երկիրը զարգացման տանել, մյուսը նրանք են, ովքեր անհապաղ իշխանափոխություն են ուզում, որ այդ ալիքի վրայով իշխանություն ձեռք բերեն: Չկա այնպիսի ուժ, որ ունենա այնքան ժողովրդականություն, որ իր իշխանության պահպանման գործը ապահով տեսնի: Եթե չունես ժողովրդականություն, որպեսզի ապահովես իշխանության շարունակականությունը, դիմում ես այլ միջոցների՝ ուժի, խարդախության, բռնության, ճնշման, որ երկարաձգես իշխանությունդ: Կարծում եմ՝ այս երկրում կան հիմքեր արագ ու առանց ցնցումների զարգանալու:

- Դուք մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ-ն այս Սահմանադրությունը կիրառում է իր վերարտադրության համար. չէ՞որ իրենց են վերապահված մի շարք հնարավորություններ, իրենց է վերապահված վարչապետի թեկնածու առաջադրելու հնարավորությունը:

- Ոչ, չունեմ: Եթե մի ուժ մեծամասնություն է, դա չի կարելի համարել ողբերգություն: Վերջիվերջո ընտրությունն է, որ պետք է ճակատագրական լինի այս երկրում: Հիմա կասեն, թե ընտրություններն արդարացի չեն: Քաղաքական ուժերն են, որ պետք է պարտադրեն արդար ընտրություններ: Ինչքան շատ քաղաքական ուժեր կայանան, այնքան երաշխավորված կլինի արդար ընտրությունների անցկացումը: Մենք ամեն ինչ պետք է անենք ժողովրդին քաղաքականորեն կազմակերպելու, որ հաջորդ ընտրությունները շատ ավելի արդար լինեն, որ հաջորդ ընտրություններում ժողովրդի տրամադրությունը քվեի տեսքով արձանագրվի: Չնայած գիտեմ, որ այդ ժամանակ էլ կլինեն ուժեր, որոնք կասեն, որ ընտրությունները արդար չեն եղել: Մենք դեռ հեռու ենք արդար ընտրություններից: Մոտեցումները պետք է փոխվեն, քաղաքական ուժերը պետք է գիտակցեն՝ եթե ՀՀԿ-ն 61 տոկոս ձայն չհավաքեր, ապա ո՞վ 51 տոկոս ձայն կհավաքեր:

- Չկա՞ նման ուժ:

- Կարծում եմ՝ չկա: Նույնիսկ ՀՀԿ-ն այդպիսին չէ, եթե պետական ուժին, լծակին չի տիրապետում: Քաղաքական ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ընտրությունները կեղծված հայտարարելը, այլ իրական կազմակերպական գործ անելը, ժողովրդի մեջ թափանցելը, ժողովրդին կազմակերպելը:

- ՀՀԿ-ականներն առայժմ վարչապետի հնարավոր մեկ թեկնածուի անուն են տալիս՝ Սերժ Սարգսյանը: Ընդդիմությունն էլ հիշեցնում է, որ ժամանակին նախազգուշացնում էր, որ նոր Սահմանադրության ընդունմամբ հնարավորություն է տրվում Ս. Սարգսյանին 3-րդ ժամկետով պաշտոնավարել: Այն ժամանակ ՀՅԴ-ի համար պարզ չէ՞ր, որ նման փոփոխություններով Սերժ Սարգսյանը նորից պաշտոնավարելու շանս է ստանում:

- Չեմ կարևորում նման զրույցները: Սերժ Սարգսյանի համար 3-րդ անգամ ընտրվելու միակ լուծումը Սահմանադրության այսպիսի փոփոխությունը չէր: Նա կարող էր այլ երկրների օրինակով արգելքը վերացնել: Ինչո՞ւ պետք է փոխեր Սահմանադրությունն այնպես, որ դատական համակարգը իր ձեռքից դուրս գար, որ ընտրական մեքենան իր 100 տոկոսանոց վերահսկողությունից դուրս գար, քաղաքական ուժերի դերակատարությունը մեծացներ, խորհրդարանում դժվարացներ անգամ պարզ մեծամասնության համար հիմնական օրենքներն անցկացնելը, ինչո՞ւ: Նա կարող էր տարբեր փոփոխությունների դիմել, եթե 3-րդ ժամկետով պաշտոնավարելու նպատակն իր համար միակն էր: Եթե մարդը խելք ունի, դատողություն ունի, պետք է հասկանա, որ ով ընտրություններին 51 տոկոս ձայն է հավաքել, հենց այդ ուժի լիդերն էլ դառնալու է վարչապետ: Այն օրը, երբ ՀՀԿ-ն արձանագրեց իր հաղթանակը՝ 51 տոկոս և ավելին, պարզ էր, որ այդ կուսակցության նախագահը պետք է դառնա վարչապետ: Հարցը լուծվեց այստեղ, ինքնաբերաբար, իսկ եթե այդպես չլիներ, ապա խնդիր կլիներ, կստացվեր, որ կուսակցությունը ղեկավարվում է մեկի կողմից, բայց մեկ ուրիշը դառնում է վարչապետ: Այսինքն՝ վարչապետը ենթակա կլիներ իր կուսակցության ղեկավարին, կունենայինք ստվերային իշխանություն: Անգելա Մերկելը որերորդ անգամ ընտրվում է Գերմանիայի կանցլեր, որովհետև իր կուսակցությունը կազմում է մեծամասնություն, բայց ինչո՞ւ Մերկելի մասին նույն բանը չենք ասում:

- Ինչպե՞ս եք քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին:

- Այդ հարցը մեզ համար գրեթե լուծված է, որովհետև մենք բանականություն ունենք, մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ը պետք է ներկայացներ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եթե իր ղեկավարած կուսակցությունը ստացավ ձայների 51 տոկոսն ու ավելին: Էթիկայի նորմերից ելնելով, հարգելով կուսակցությանը՝ մենք սպասում ենք որոշմանը: Հավանական է, որ այդ որոշման արդյունքում որպես վարչապետի թեկնածու ներկայացվի հենց Սերժ Սարգսյանը, բայց մենք պարտավոր ենք սպասել: Ձևական մասն է մնացել: Մենք խնդիր չունենք, մենք այս տարիներին աշխատել ենք Սերժ Սարգսյանի հետ, խնդիր չկա: Մեզ համար իդեալական թեկնածուն կլիներ դաշնակցական թեկնածուն, բայց քանի որ նման հնարավորություն չկա, այդ մասին խոսելն ավելորդ է:

- Ասում եք, որ Ձեզ համար պարզ էր, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում վարչապետի իրենց թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանը: Բայց նա 2014թ.-ին հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի կամ նախագահի պաշտոնին, եթե Սահմանադրությունն ընդունվի։

- Նա խոսում էր իր հավակնությունների մասին: Այդտեղ էլ տրամաբանական բան կա: Եթե ՀՀԿ-ը չցանկանա, Սարգսյանի հավակնությունն ո՞ւմ է պետք: Խոսքը վերջիվերջո ՀՀԿ թեկնածուի մասին է: Իսկ Սերժ Սարգսյանն իր հավակնությունների մասին էր խոսում, ոչ թե իր կուսակցության:

- ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի վարչապետությունը պայմանավորում են ազգային ու պետական շահերով, ասում են, որ նրան այլընտրանք չկա:

- Ես չեմ կարծում, որ նրան այլընտրանք չկա, բայց այն, որ Սերժ Սարգսյանը կարող է այդ գործն անել, հավատում եմ: ՀՀԿ-ն իրավունք ունի իր թեկնածուին գովել, մեծարել, բայց իրավունք չունի ժողովրդին ասել, թե այս ժողովուրդն ավելի լավ մեկը չէր կարող ունենալ: Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի կարծիքով, լավագույն թեկնածուն է իրենց համար:

- Իսկ հանրության համար Սերժ Սարգսյանը լավագո՞ւյն թեկնածուն է:

- Ընտրություններ են տեղի ունեցել, ժողովուրդը գնացել, քվեարկել է, քվեարկել է ՀՀԿ-ի օգտին ու քաջ գիտակցել է, որ ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանն է: Այստեղ խաբեություն տեղի չի ունեցել: Կա՛մ ընտրության արդյունքներն ընդունում ենք, կա՛մ ոչ: Չենք վիճարկել ընտրության արդյունքները, ուրեմն վերջացած է հարցը:

- Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանրությանը կոչ է անում դուրս գալ փողոց և պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Քանի՞ հոգի պետք է տեսնեք փողոցում, որ ականջալուր լինեք նրանց տեսակետին:

- Ցանկացած խմբի տեսակետ պետք է հաշվի առնել: Քանակը չէ, որ այդքան կարևոր է: Կարևոր է այլ հարց: Ես Նիկոլ Փաշինյանի ճիգն ու ջանքը բնական եմ համարում, դա արտառոց չէ, նա փորձում է ժողովրդին ակտիվացնել, փողոց դուրս բերել, բայց կա հարցի նաև մյուս կողմը: Եթե ժողովուրդը չի ակտիվանում, փողոց դուրս չի գալիս, ուրեմն դա բան է նշանակում չէ՞: Ժողովուրդն զգում է հարցերի էությունը, լավ հասկանում է երկրի դժվարությունները, տեսնում է այն ճիգը, որը գործադրվում է փոփոխություններ կատարելու համար, չի տեսնում կայացած որևէ այլընտրանքային ուժ, որ կարողանա փոխել այս ամենը, և հենց այս պատճառով է, որ փողոց դուրս չի գալիս: Բնական է, որ մի մասը դուրս կգա, բայց դա համընդհանուր չի լինի: Այն մասը, որը փողոց դուրս կգա, նրանց ձայնը լսելի պետք է դառնա, վերջապես դա էլ է մեր ժողովուրդը: Հնարավոր չէ, որ 21-րդ դարում մի երկրի մեջ այսքան փոփոխություն լինի ու փողոցը հանգիստ լինի, ուստի բնական է, որ ցույցեր պետք է լինեն, բողոքի արտահայտում պետք է լինի:

- Բայց ձեր որոշման վրա չի ազդի, այո՞:

- Այո՛, մեր որոշման վրա չի ազդի: Մենք պահի ազդեցությամբ չէ, որ որոշում ենք կայացրել, մենք մեր ռազմավարությունն ունենք:

- Պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ առաջարկում էր ընդդիմությանը որոշակի լծակներ տալ: ՀՅԴ-ն ընդդիմություն եղած ժամանակ բազմիցս խոսել է այս մասին, կողմնակից է եղել: Ի՞նչ կարծիք ունեք:

-  Այսօր էլ ենք մենք կողմնակից, բայց ո՞ր լծակների մասին է խոսքը: Ընդդիմությանը պետք է տալ վերահսկման լծակներ, լծակներ, որտեղ ընդդիմությունն առաքելություն կունենա՝ կվերահսկի իշխող ուժին: Մենք վաղուց այս պահանջը ներկայացրել ենք՝ թե՛ որպես ընդդիմություն, թե՛ որպես իշխանություն, որովհետև մեզ համար չէ, որ ասել ենք: Ընդդիմությունը կդադարի լինել ընդդիմություն, եթե Գործադիրի մաս կազմի, բայց վերահսկման գործընթացին պետք է մասնակից լինի:

- Ձևավորվելիք կառավարության մեջ ՀՅԴ-ի մանդատները փոխվելո՞ւ են: Կա՞ն քննարկումներ:

- Սկզբնական քննարկումներ կան: Մեծ փոփոխություններ չեն ակնկալվում:

- Չկա՞ հավակնություն ընդլայնելու ՀՅԴ-ին տրված պորտֆելների թիվը:

- Մենք երբեք նման մոտեցում չենք ունեցել, չենք ասել՝ մենք այս կանենք, ի՞նչ կտաք մեզ: Նույնիսկ կամաչենք, եթե այդպես մտածենք: Բնական է, որ եթե գործին մասնակցում ես, ուրեմն պետք է իրական պատասխանատվություն էլ կրես: Այս առումով է, որ մենք պարտականություններ ենք ստանձնել: Դա մեզ պետք է պետական համակարգը ներսից ճանաչելու, խորքից իմանալու, դժվարությունների մասին ամբողջական պատկեր կազմելու համար: Դա քաղաքական, պետական գործ է, կուսակցությանը տրվող առավելություն չէ: Ամեն ինչ պայմանավորված է նաև կադրերով, հաջող կադրերով: Եթե չունենանք հաջող կադրեր, ամենալավ բանն էլ մեզ հրամցնեն՝ պետք է հրաժարվենք դրանից, որովհետև մեր նպատակն այն չէ, որ մի մարդ ունենանք այնտեղ: Պետք է ունենանք մեկը, ով իրապես լավ կկատարի այս գործը: Գուցե որոշները համարեն, որ չափազանցնում եմ, բայց ո՛չ, մենք շահ չունենք, որ այսինչ դաշնակցականը լինի նախարար կամ մարզպետ:

- Երրորդ փոխվարչապետի պաշտոնը ՀՅԴ-ին տալու հարցը չի՞ քննարկվել:

- Չենք քննարկել, նման թեմա չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:02 • 16/10

Օրը դեռ չի ավարտվել. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի՝ հոկտեմբերի 16-ին հրաժարական տալու հայտարարության մասին

13:59 • 16/10

Կարծում եմ՝ մինչև հունվարի 1-ը չենք հասցնելու եկամտահարկը նվազեցնել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

13:56 • 16/10

Քննություն է տարվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիվանդի մահվան հանգամանքները պարզելու համար

13:54 • 16/10

ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերը հորդորում են զերծ մնալ սահմանային ռեժիմի խախտման դեպքերից

13:52 • 16/10

Նարեկ Աբգարյանը շուտով իր հերթական մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

13:49 • 16/10

Կանադայում տղամարդը մերկացել է ու թռել շնաձկներով ակվարիումի մեջ (տեսանյութ)

13:46 • 16/10

ԱԱԾ-ն թույլ չի տա՝ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն այնպիսի խախտումներ, որոնք կբերեն սահմանադրական կարգի խախտման․ Ա․ Վանեցյան

13:42 • 16/10

Մակրոնը փոփոխություններ է իրականացրել կառավարության կազմում

13:30 • 16/10

Ջիբրալթարի խաղը, կարծես, «սև թուղթ» էր, իսկ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի հարցով ինձ չեն դիմել․ Արթուր Վանեցյան

13:17 • 16/10

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանի կենսագրական տվյալները

13:15 • 16/10

Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանի կենսագրությունը

13:02 • 16/10

Սաուդացի լրագրողին սպանել են, մասնատել մարմինն ու «չեզոքացրել» թթվային լուծույթի օգնությամբ. լրատվամիջոցների անդրադարձը լրագրողի անհետացմանը

13:02 • 16/10

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի կենսագրությունը

12:59 • 16/10

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Գեղամ Գևորգյանի կենսագրությունը

12:52 • 16/10

Իրանում գրոհայիններն առևանգել են 14 ուժայինի

12:51 • 16/10

Օդի ջերմաստիճանը որոշ մարզերում կբարձրանա 3-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

12:51 • 16/10

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

12:37 • 16/10

ESET-ը զգուշացրել է գաղտնաբառեր գողացող նոր բանկային վիրուսի ակտիվացման մասին

12:31 • 16/10

Ինձ ու ՀՔԾ պետին գաղտնալսողների շրջանակը հայտնի է՝ ՀՀ-ից են, պատվիրատուն լայն ճանաչում ունի, իսկ շարժառիթն իմ հրաժարականն էր․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

12:28 • 16/10

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու Ընտրական օրենսգիրքը

12:23 • 16/10

Թագավորական շրջագայություն. արքայազն Հարին ու Մեգան Մարքլն այցելել են Սիդնեյի օպերային թատրոն, կենդանաբանական այգի (լուսանկարներ, տեսանյութ)

12:22 • 16/10

Մարզպետներից մեկը հեղափոխության մասնակից է, մյուսը եղել է բարիկադներից այն կողմ, երրորդը՝ չեզոք միջավայրից է. վարչապետը՝ 3 պաշտոնյաների «սիմվոլիկ» նշանակման մասին

12:12 • 16/10

Հայ բազկամարտիկը Թուրքիայում նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

12:08 • 16/10

5-րդ զորամիավորման ուսկենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը

12:01 • 16/10

Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ

11:56 • 16/10

Կառավարության անդամների ճեպազրույցները (տեսանյութ)

11:51 • 16/10

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Մակեդոնիայի հետ խաղին. Հրայր Մկոյանը բացակայում է

11:50 • 16/10

Երևանի Եկմալյան փողոցում և նրա հարակից հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի. Ոստիկանություն

11:43 • 16/10

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց տնտեսական զարգացման և ներդրումների ու գյուղատնտեսության նորանշանակ նախարարներին

11:40 • 16/10

Թուրք ազգայնականները բողոքել են հայկական ապրանքների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» անվանումների գործածությունից

11:30 • 16/10

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու

11:21 • 16/10

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել. կա տուժած

11:21 • 16/10

«С-300» սպագետտի, «Կալաշնիկով» հոդ-դոգ. Դամասկոսի սրճարաններից մեկում սիրիական բանակի զինատեսակների պատվին անվանակոչված կերակրատեսակներ են հայտնվել

11:20 • 16/10

ԼՂ-ն հակամարտության կողմ է՝ կարգավորման գործընթացում իր որոշիչ ձայնով. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԱլԳ նախարարական հանդիպմանը

11:18 • 16/10

Թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելու մասին հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան. ՀՀ վարչապետ

11:13 • 16/10

ՄԻՊ ներկայացուցիչները Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր չհայտարարված այցի ժամանակ քննարկել են զինծառայողներին հուզող խնդիրները

11:06 • 16/10

Հայաստան-Մակեդոնիա. հայտնի է, թե ինչ մարզաշապիկներով դաշտ դուրս կգան թիմերը (լուսանկար)

11:03 • 16/10

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ, իսկ իմ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հեռանալը չէր ենթադրում հեռանալ նախկին իշխանության հետ. Հունան Պողոսյան

10:58 • 16/10

Թուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանին սպառնում է 12.5 տարվա ազատազրկում՝ ծեծի ու սեռական ոտնձգության համար

10:58 • 16/10

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը, օրակարգում է նաև 3 մարզպետների նշանակման հարցը (տեսանյութ)

10:56 • 16/10

Դավիթ Հովսեփյանն արծաթե մեդալ է նվաճել սամբոյի պատանիների աշխարհի առաջնությունում

10:43 • 16/10

«Մենք չենք հարցնում Ռուսաստանին, թե ինչ անել մեր իսկ հողում». Պորոշենկո

10:43 • 16/10

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը հայտնել է պաշտոնից հեռանալու մասին

10:36 • 16/10

«168 ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին

10:33 • 16/10

Գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարներ են նշանակվել

10:33 • 16/10

«Հայաստանում սպասվող ընտրություններից հետո պարզ կլինի՝ որքանով է այդ երկիրը պատրաստ խաղաղության». Մամեդյարով

10:32 • 16/10

Նեյմար. Մեսսիի բացակայությունը լավ լուր է Բրազիլիայի համար

10:29 • 16/10

«168 ժամ». Կարտոֆիլի գինն առաջիկայում կբարձրանա, կտատանվի 250-300 դրամի սահմաններում. Հրաչ Բերբերյան

10:24 • 16/10

ԱլԳ անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը Զ. Մնացականյանն ընդգծել է՝ Արցախի կարգավիճակը և անվտանգությունը ՀՀ գլխավոր առաջնահերություններն են

10:14 • 16/10

Մայք Պոմպեոն կժամանի Թուրքիա՝ կորած սաուդացի լրագրողի գործի մանրամասներին ծանոթանալու

10:08 • 16/10

Ադրբեջանում 24-ամյա երիտասարդը որսի ժամանակ սխալմամբ սպանել է ընկերոջը (լուսանկարներ)

10:07 • 16/10

«Ժամանակ». Արթուր Վանեցյանի քենակալն ու քավորը՝ նախարարներ. սրանք զուտ պատահակա՞ն համընկնումներ են  

09:54 • 16/10

«Հրապարակ». Արմեն Սարգսյանն ինքն իրեն պարգևատրել է Համաշխարհային պետական գործչի մրցանակով

09:48 • 16/10

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

09:43 • 16/10

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների

09:42 • 16/10

«Հրապարակ». Բյուջեն չի ընդունվի. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռքերը կլվանա պատասխանատվությունից

09:35 • 16/10

9 ժամ. թուրք քննիչների խումբն ավարտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում խուզարկողական աշխատանքները

09:31 • 16/10

«Իրավունք». Համաներումը ձգձգվում է. գործադիրում հակված չեն այս փուլում թեման այդքան «տաքացնել»

09:29 • 16/10

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ

09:21 • 16/10

«Հրապարակ». Եվրոպան և հատկա­պես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություն­ներ անցկացնելուն

08:58 • 16/10

«Ժողովուրդ». Ո՞ւմ վրա կտարածվի համաներումը. մանրամասներ

08:51 • 16/10

Բրիտանուհին ժամանակին հայտնաբերել ու բուժել է քաղցկեղն իր կատվի շնորհիվ

08:39 • 16/10

«Ժողովուրդ». Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականը

08:33 • 16/10

«Ժամանակ». Դավիթ Անանյանը, հնարավոր է, լքի պաշտոնը. պատճառը հավաքագրված մեծ գումարների անհետա­ցումն է

08:20 • 16/10

«Ժամանակ». Վարդան Հարությունյանը հսկայական գումարներ է ծախսել, որ որդին Արցախում չծառայի

07:06 • 16/10

Երևանում և մի շարք համայնքներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

06:47 • 16/10

ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների ժամանակ Facebook-ը կարգելափակի ապատեղեկատվությունը

06:18 • 16/10

Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է որոտացել. կա 5 զոհ

05:33 • 16/10

Ավստրալիան մտադիր է իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխել

05:33 • 16/10

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

04:57 • 16/10

Android-ով գործող գաջեթների նոր վիրուս է հայտնաբերվել

04:29 • 16/10

Մահացել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենը

03:54 • 16/10

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

03:27 • 16/10

Նիգերիայում նավթատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի

02:58 • 16/10

Էր Ռիադը կարող է ընդունել, որ սաուդացի լրագրող Խաաշկղիջին մահացել է հարցաքննության ընթացքում. CNN

02:31 • 16/10

Բուլղարիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթին

01:51 • 16/10

Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն հստակեցրել են Brexit-ի պայմանները. Մեյ

01:28 • 16/10

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

00:56 • 16/10

Մոնիկա Բելուչին՝ Լյումիեր եղբայրների անվան կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)

00:32 • 16/10

Մասնագետը ցույց է տվել՝ ինչպիսին կլինեն արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի ապագա դուստրն ու որդին (լուսանկարներ)

00:02 • 16/10

Խոսեպ Գվարդիոլա. Տեսնենք, թե ֆուտբոլն ինձ ապագայում ուր կտանի

00:00 • 16/10

Միակ պետական մեքենան, որը մորս թունավորման առիթով հայտնվել է հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. փոխվարչապետը՝ մամուլում շրջանառվող լուրերի մասին

23:51 • 15/10

Հրազդանում այրվել է մեծ մակերեսով խոտածածկույթ

23:31 • 15/10

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը պատմել է 2017թ. Թրամփի դեմ կազմակերպված մահափորձի մասին

23:20 • 15/10

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը հանդիպել են Ուգանդայի նախագահին և նրան Yeezy մարզակոշիկներ նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)

23:02 • 15/10

Արարատ Միրզոյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ՀՀ–ում ներքաղաքական զարգացումները

22:57 • 15/10

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բարձրորակ բուհերը հենց մասնավոր բուհերն են. փոխնախարարը հանդիպել է ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

22:53 • 15/10

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

22:48 • 15/10

Մարիո Կեմպես. Ամեն անգամ, երբ Մարադոնան բացում է բերանը, խնդիրներ են առաջանում

22:47 • 15/10

Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ը դիմել է ԵԽԽՎ` քննելու Հայաստանի՝ փողերի լվացման միջազգային սխեմաներում ընդգրկված լինելու կասկածները

22:35 • 15/10

Ծրագրերի իրականացումը և պետության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը չպետք է կապված լինի անձերի հետ. Մանե Թանդիլյան

22:32 • 15/10

6600կմ. Google-ն ու Orange-ը ստորջրյա մալուխով կկապեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան

22:27 • 15/10

«Պատրաստեք ձեր չեկային գրքույկները». Ֆլոյդի պատասխանը` Նուրմագոմեդովին

22:21 • 15/10

Եթե ՀՀԿ-ի համաձայնությունը լինի, ապա իրավական առումով մի շարք լուծումներ կարելի է առաջարկել. Վ․ Այվազյանը՝ խորհրդարանի լուծարման մասին

22:07 • 15/10

Եմենում կարող է սկսվել վերջին 100 տարում աշխարհում ամենասոսկալի սովը. ՄԱԿ

21:57 • 15/10

Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ

21:47 • 15/10

Պետբյուջեից ռազմական ոլորտի հատկացումների մեծացումը բանակի մոդեռնիզացման շրջանակում է, ոչ թե պատերազմի վերսկսման․ Մանվել Սարգսյան

21:46 • 15/10

Կոտայքում բախվել են Ոստիկանության և ՊՆ ծառայողների մեքենաները. 4 ամսական երեխան հոսպիտալացվել է. shamshyan.com

21:42 • 15/10

Ռոբերտո Մարտինես. Անրիին դժվար կլիներ մերժել այն ակումբին, որտեղ նա սկսել էր իր կարիերան

21:37 • 15/10

Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է ներգրավվածություն ունենա հանգուցալուծման գործընթացում. ԱԳՆ խոսնակը՝ Ալիևի հայտարարության մասին