«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նորածին է մահացել

10:48 • 04.04.18

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել:

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը»,-ասաց նա:

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացել նաև ոստիկանությունը:

ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ապրիլի 3-ին քաղաքացին ոստիկանությունում հաղորդում է տվել նորածնի մահվան վերաբերյալ:

«Քաղաքացին հաղորդում է տվել, որ քույրը Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է, որից հետո երեխայի հետ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ըստ հաղորդման՝ երեխան հետազոտվել է բժշկի կողմից, սակայն հաղորդում տվողը նշել է, որ բժշկի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով նորածինը մահացել է»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն: