6 ամիսը մեկ ամեն քաղաքական ուժ կարող է զանգված հավաքել Ազատության հրապարակում, գործող իշխանություններն էլ պետք է զիջե՞ն. Ս. Նիկոյան (տեսանյութ)

22:50 • 05.04.18



Մեկ տարի առաջ տեղի են ունեցել ընտրություններ և հանրությունը մեզ է տվել այդ ձայները: Դրանք եղել են ընտրություններ, որոնց լեգիտիմությունը «Ելք»-ը ճանաչել է, ընդունել է, որ կարողացել են պահել իրենց ընտրողների ձայները, դրանք արդարացի հաշվվել են: Հիմա այլևս վարչապետի ընտրության հարցը քաղաքական մեծամասնության հարցն է, ոչ թե հանրության: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Ըստ նրա՝ կան ընտրությունների արդյունքներ, որոնց շնորհիվ ՀՀԿ-ն ունի վարչապետի թեկնածու լեգիտիմ հնարավորություն առաջադրել:

- Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, խոսելով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին, ասաց, որ եթե վերջինս չի ընտրվում նախագահ, գործում է, ըստ էության, մեկ այլ տրամաբանություն՝ որպես ՀՀԿ ղեկավար նա ստվերային կերպով ղեկավարում է կառավարությունը: Ինչո՞վ է վտանգավոր ստվերային կառավարումը:

- Անշուշտ, շատ ավելի ճիշտ կլինի, ընկալելի կլինի, երբ իրավունքները և պատասխանատվությունները համատեղվեն: Երբ որևէ մեկը հրապարակայնորեն իրավունքներ ունի, նա պետք է կրի պատասխանատվություն: Կոնկրետ այս կառավարման համակարգում հրապարակային կերպով պատասխանատվությունը պետք է ստանձնի վարչապետը: Կարծում եմ՝ մեր գործընկերը սա նկատի ուներ: Խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է կուսակցությունների դերի բարձրացում: Որոշ մարդիկ գտնում են, որ այդ մոտեցումն էլ ընկալելի է: Ես անձամբ կարծում եմ, որ իրավունքն ու պատասխանատվությունը պետք է մեկտեղվի, դրանք չեն կարող տարանջատված լինել:

- Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը չլինի երկրի վարչապետ, բայց որպես ՀՀԿ նախագահ որոշումներ կայացնի, հանրությունը չի՞ կարող նրանից պատասխանատվություն պահանջել:

- Կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցությունն են քաղաքական որոշումներ կայացնում: Հիմա էլ, մեկ տարի առաջ էլ, երբ չկար խորհրդարանական կառավարում, ղեկավարող, կառավարող քաղաքական ուժն ուներ իր ազդեցությունը պետական կառավարման համակարգում, որովհետև շատ հարցեր որոշվում են կուսակցությունում: Միայն Հայաստանում չէ այդպես, ամբողջ աշխարհում է այդպես: Ֆորմալ առումով հենց կառավարությունն է որոշում, կառավարությունն է իրականացնում ծրագիրը, բայց այն ձևավորվում է քաղաքական մեծամասնության կողմից և իրականացնում է մեծամասնության ծրագրերն ու գաղափարները: Ամեն դեպքում, այն, որ ավելի լավ է, որ հրապարակային կառավարում լինի, իրավունքներն ու պատասխանատվությունը մեկտեղվեն, անվիճելի է:

- Պարո՛ն Նիկոյան, հաշված օրեր են մնացել վարչապետի թեկնածուի առաջադրման համար: Ի՞նչ փուլում են ՀՀԿ-ում քննարկումներն այս թեմայով, արդյոք կա՞ն խոչընդոտներ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու համար:

- Ես չեմ ուզում փոխել իմ այն պատասխանը, որը տևական ժամանակ հնչեցրել եմ: Կասեմ նույնը՝ մնացել է մի քանի օր, կուսակցության ղեկավար մարմնում, խորհրդում հարցը կքննարկվի, որոշում կընդունվի և մենք այն կիրականացնենք:

- Որոշումն արդեն կայացված չէ՞, արդյոք չի՞ մնացել միայն ֆորմալ մասը:

-  Ոչ: Գուցե դրսից է այդպես երևում: Մինչև հիմա նման կարևոր քաղաքական իրադարձությունների ժամանակ յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետը, որը կարող է տարբեր լինել ընդունված որոշումից, բայց երբ ընդունվել է որոշում, բոլորը իրականացրել են այն: Երբեք էլ դա ձևական չի եղել:

- Որոշումը դեռ չի կայացվել, բայց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիրը» արշավ են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ինչպե՞ս կվարվի ՀՀԿ-ն, եթե հանրության մի որոշ հատված ամեն դեպքում հետևի նրա կոչերին և դուրս գա փողոց:

- Նախ ասեմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է սահմանում իր քաղաքական օրակարգը, գտնում է հանրությանը հետաքրքրող թեմաներ, դրանով փորձում է առաջնորդվել: Դա իր սահմանադրական իրավունքն է: Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրավունք ունի ազատորեն արտահայտել իր տեսակետները, կազմակերպել այն, ինչ կազմակերպում է, եթե դա օրենքի ու Սահմանադրության շրջանակներում է: Հաճախ հարցնում են՝ ո՞ր ն է Ձեր գնահատականը: Ես չեմ ուզում գնահատել, արժևորել կամ չարժևորել, հորդորել, խորհուրդ տալ, դատապարտել… Ոչ: Դա իր իրավունքն է, որը իրացնում է: Արդյունավետությունը ինքը պետք է հաշվարկի: Ես կարող եմ միայն ասել, որ մեկ տարի առաջ ընտրողները վարչապետ առաջադրելու իրավունքը տվել են ՀՀԿ-ին: Մեկ տարի առաջ տեղի են ունեցել ընտրություններ և հանրությունը մեզ է տվել այդ ձայները: Դրանք եղել են ընտրություններ, որոնց լեգիտիմությունը իրենք (նկատի ունի «Ելք»-ը,-հեղինակ) ճանաչել են, ընդունել են, որ կարողացել են պահել իրենց ընտրողների ձայները, դրանք արդարացի հաշվվել են: Հիմա այլևս վարչապետի ընտրության հարցը քաղաքական մեծամասնության հարցն է, ոչ թե հանրության: Նիկոլ Փաշինյանը դիմում է հանրությանը, սա սխալ հասցեատեր է: Նա հանրությանը կարող էր դիմել մեկ տարի առաջ: Ի՞նչ է մտածում՝ ենթադրենք քայլարշավ է կազմակերպում, դա պետք է ՀՀԿ տրամադրության վրա ազդի՞:

- Չի ազդի՞:

- Իհարկե ոչ:

- Ն. Փաշինյանը կարծում է, որ գուցե իր քայլարշավը չազդի, բայց Ազատության հրապարակում հավաքված մարդկանց ճնշումն ազդի:

- Եթե հանրության որոշակի հատվածով Ազատության հրապարակում հավաքվեն ու փորձեն քաղաքական խնդիրները լուծել, ապա մեր երկրում այլևս պետք չէ ընտրություններ իրականացնել, որոշակի զանգված է պետք հավաքել: Այդ տրամաբանությամբ որ գնանք, 6 ամիսը մեկ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի, 6 ամիսը մեկ յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է ինչ-որ զանգված հավաքել Ազատության հրապարակում, գործող իշխանություններն էլ պետք զիջե՞ն, ընդառաջ գնան: Աշխարհում նման բան չկա, մեզ մոտ էլ չի եղել ու չի կարող լինել: Վարչապետ առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ինն է: Վերջ:

- Կարծում եք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրությունը գիտակցո՞ւմ էր, թե ինչի համար է իր ձայնը տալիս, մարդիկ հասկանո՞ւմ էին, որ փոխվել է ընտրական կարգը, որ իրենց այլևս վերապահված չէ ընտրել երկրի ղեկավար: Այդ փոփոխություններն այնքան արագ եղան:

- Փոփոխությունները շատ դանդաղ եղան: Ամեն ինչ ավելի քան մատուցվեց ու բացատրվեց: Եթե որևէ մեկը ցանկանում էր հասկանալ, թե ինչ է կատարվում, նա ունեցել էր այդ հնարավորությունը: Իսկ եթե չի ցանկացել հասկանալ, չի էլ հետաքրքրվել, չի էլ հասկացել: Իսկ ո՞վ ասաց, որ ամբողջ աշխարհում բոլոր ընտրողները ընտրական համակարգն են հասկանում, նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական կառավարման համակարգերն են միմյանցից տարանջատում: Կան արդյունքներ, որոնք տալիս են ՀՀԿ-ին լեգիտիմ հնարավորություն առաջադրել վարչապետի թեկնածու: Մեղադրել քաղաքական ուժին, թե ինչո՞ւ է այդպես անում, անհեթեթ է:

- Երկու օր առաջ «Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանը առաջարկեց իշխանությանը ընդդիմությանը զիջել վերահսկողական որոշակի պաշտոններ: ՀՀԿ-ն քննարկե՞լ է այս հարցը:

- Ոչ, նման քննարկումներ չեն եղել: Սահմանադրությամբ և օրենքներով տրված է այն լիազորությունների շրջանակը, որը ընդդիմադիր քաղաքական ուժը կարող է ունենալ: Խորհրդարանական կառավարման համակարգում էականորեն բարձրացվել է ընդդիմության դերը, նրանք լավագույնս դա օգտագործում են: Լրացուցիչ իրավունքները, որոնք պարտադիր չեն, ինչի մասին խոսել է Էդմոն Մարուքյանը, այն չէ, որ… Նայեք, քաղաքական գործընթացը ես համարում եմ երկկողմանի երթևեկություն: Դա քաղաքական պրոցես է, որը առաջարկում է քաղաքական հարթության մեջ՝ խորհրդարանում, քաղաքական մեծամասնության ու փոքրամասնության միջև լուծել դրանք: Քաղաքական երկխոսության շրջանակներում առաջարկներ են արվել: Ես դա համարում եմ քաղաքական գործընթաց, իսկ այն ունի իր տրամաբանությունը: Ես հնարավոր եմ համարում որևէ հարցում երկխոսություն ծավալել, որը կունենա դրական լուծում: Ամեն դեպքում, քաղաքական մեծամասնությունը երբեք չի գնա որևէ մեկի կողմից թելադրված քաղաքական պահանջատիրությանը: Նման բան լինել չի կարող: Ես նորմալ եմ համարում երկխոսությունը:

Անդրադառնալով այդ առաջարկին՝ նշված ոլորտներում առաջադրումներ անելու իրավունքը ընդդիմությանը տրամադրելու մասով, ասեմ, որ դա իրավունք է: Այնինչ, խոսք չկա պատասխանատվության մասին: Իրավունքը և պատասխանատվությունը, ինչպես ասացի, զուգահեռ գործընթացներ են: Իրավունքներ են ուզում, բայց խոսք չկա պատասխանատվության մասին: ՀՀԿ-ն տարիների ընթացքում իրավունք է տվել շատ հարցերում անկուսակցականը կամ այլ կուսակցության ներկայացուցիչը ՀՀԿ կառավարման թիմում լինի: Իրավունք է ունեցել, բայց պատասխանատվություն չի կրել, քաղաքական բեռը մնացել է ՀՀԿ ուսերին:

- Երկխոսություն ասելով նկատի ունեք փոխզիջում թե՛ ընդդիմությունի՞ց, թե՛ իշխանությունի՞ց:

- Ես դա նկատի ունեմ:

- Ի՞նչ փոխզիջման է պատրաստ ՀՀԿ-ն:

- Նման քննարկում չի եղել: Ես կուսակցության անունից լիազորված չեմ նման հայտարարություն անել: Ես այն կարծիքին եմ, որ կառավարման այս համակարգը թույլ է տալիս կոնստրուկտիվ երկխոսություն իրականացնել ընդդիմության հետ: Այս համակարգում իշխանություն-ընդդիմություն քաղաքական հարաբերությունները հնարավոր են, այն նախկին ժամանակների լարված հարաբերությունները, որոնք դրսևորվում էին նիստերի դահլիճում, չկան, ես սա համարում եմ քաղաքակիրթ հարաբերություններ, և այս պայմաններում ավելի է մեծանում երկխոսության հնարավորությունը, ուստի որևէ հարցի շուրջ որևէ ժամանակ հնարավոր է քննարկում լինի: Այդ տեսակետներից որևէ մեկը որևէ ժամանակ կարող է քննարկման առարկա դառնալ:

- Այս փուլում այդ առաջարկներից  որևէ մեկը քննարկվել կարո՞ղ է:

- Այդ հարցը չի քննարկվել: Իշխանությունը չպետք է միանշանակ ու ամբողջովին ընդունի, իրականացնի բոլոր առաջարկները, պահանջները, որոնք եղել են ընդդիմությունից: Եթե ընդդիմությունը կարողանում է իշխանության միջոցով իրականացնել կառավարում, թող ինքը կառավարելի էլի: Երկխոսությունն այլ բան է, պահանջները ամբողջապես իրականացնելը՝ մեկ այլ:

 

Տիգրանուհի Մարտիրոսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

03:48 • 21/11

Ջիգարխանյանի նախկին կինը չի ընդունում մեղադրանքը, բայց պատրաստ է ավլել Մոսկվայի փողոցները

03:16 • 21/11

«Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած տղամարդը Հայաստանի քաղաքացի է

02:45 • 21/11

Մալդիվներում ստորջրյա շքեղ հյուրանոց է բացվել

02:16 • 21/11

ԲՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7-ն ինքնաբացարկ է հայտնել

01:37 • 21/11

ԱՄՆ-ը կոշտ միջոցներ չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ. Թրամփ

01:06 • 21/11

Վարչապետի ասուլիսից հասկացա, որ ոչ թե բյուջեն է իներցիոն, այլ մեր կառավարությունն է շատ ռեակցիոն. Աշոտյանը՝ Փաշինյանի խոստումների մասին (տեսանյութ)

00:44 • 21/11

Մասաչուսեթսում գնորդների հերթեր են գոյացել՝ մարիխուանայի առաջին խանութի բացմանն ընդառաջ

00:16 • 21/11

Երբ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ տեսախցիկներն ու կարմիր գծերը պետք է հանվեն, դարձավ վարչապետ, ձայն չի հանում. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

23:55 • 20/11

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 2 ընկերության դեմ

23:53 • 20/11

«Վիլյառեալի» կիսապաշտպանը ձմռանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

23:51 • 20/11

Մեր ընտրազանգվածը լինելու են ինքնաբավ, արժանապատիվ մարդիկ. «Մենք» դաշինքի թեկնածու (տեսանյութ)

23:32 • 20/11

Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:19 • 20/11

«Մենք»–ը իր հավաքած ձայներով և քաղաքական ասելիքով երկրորդ քաղաքական ուժն է դառնալու. Արմեն Մկրտչյան (տեսանյութ)

23:05 • 20/11

ԿԸՀ կայքում հրապարակվել են խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համապետական և տարածքային ցուցակները

23:00 • 20/11

Տիագո Մոտա. Մոուրինյուն ֆուտբոլի մեջ գեղեցկություն չի փնտրում. նրան թշնամի է պետք

22:56 • 20/11

Լրատվամիջոցներն առաջին անգամ հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները

22:45 • 20/11

Համընդհանուր հայտարարագրումը, որ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքներից է, կապ չունի արտագնա աշխատանքի հարկման հետ. Մ. Մելքումյան

22:42 • 20/11

Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսեն-Կարուանա` 4:4

22:34 • 20/11

Կարեն Ղազարյանի վերադարձի հարցով բոլոր ջանքերը գործադրում ենք. նույնիսկ այնպիսի ջանքեր, որ երբևէ որևէ մեկի մտքով չի անցել. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)

22:32 • 20/11

Հայ աստղագետի գլխավորած գիտախումբն Արևին նման նոր աստղ է հայտնաբերել

22:22 • 20/11

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ

22:21 • 20/11

Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավունքը. Երեխաների  համաշխարհային օրվա առթիվ Պաշտպանը հյուրընկալել է դպրոցահասակ Վահագին (տեսանյութ)

22:14 • 20/11

Նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել 5 տոկոսով

22:08 • 20/11

Ն. Փաշինյանը Գեղարքունիք այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը միջազգային չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ շտաբ

21:52 • 20/11

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է անհավասար պայմաններ. չեմ ողջունում նրա այցը Գեղարքունիքի մարզ. Արամ Սարգսյան (տեսանյութ)

21:52 • 20/11

Մոսկվայի մետրոյում աղվեսի հետ երթևեկող ուղևորուհու են նկատել (տեսանյութ)

21:33 • 20/11

Ընդդեմ ՀՀ-ի ռուս-թուրքական համագործակցություն դեռևս հնարավոր չէ, ՌԴ-ը ներկա փուլում շահագրգռված է, որ Հայաստանը մնա իր դաշնակիցը․ Ռուբեն Սաֆրաստյան

21:29 • 20/11

ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա»

21:13 • 20/11

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել

21:02 • 20/11

Ստեղծվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

21:02 • 20/11

Հայ-թուրքական սահմանը վերահսկող ռուս սահմանապահները հաստատել են՝ տրակտորի գողության հետքերը Թուրքիա են տանում, իրենք փնտրում են, այլ նորություն չկա. տուժող

20:52 • 20/11

Աֆղանստանում տոնակատարության ժամանակ պայթյուն է որոտացել. տասնյակ զոհեր և վիրավորներ կան

20:43 • 20/11

Երևանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

20:36 • 20/11

Լեոնարդո. Զլատանը մոտ է «Միլան» վերադառնալուն

20:31 • 20/11

Այսօր Սերժ Սարգսյանը որպես քաղաքական ֆիգուր գոյություն չունի, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ավարտել են իրենց առաքելությունը Հայաստանում. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

20:20 • 20/11

Առաջին արբանյակային Android սմարթֆոնը շուտով կհայտնվի վաճառքում

20:19 • 20/11

Ջոկովիչը, Տիմն ու Խաչանովը կխաղան Դոհայի մրցաշարում

20:12 • 20/11

Քրտնաջան և թափանցիկ աշխատանք բնակչության հետ. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

20:02 • 20/11

ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել՝ ասելով նպատակների մասին, իսկ Փաշինյանը հերքեց բոլորին, քանի որ նախընտրական շրջանում ընդունված չէ խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյան

20:00 • 20/11

Լիտվան դուրս կգա Ինտերպոլից կազմակերպության ղեկավարի պաշտոնում ՌԴ ներկայացուցչի նշանակման դեպքում

19:50 • 20/11

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում. Հրանտ Բագրատյան

19:39 • 20/11

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

19:35 • 20/11

Կանտեն կարող է դառնալ «Չելսիի» պատմության ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը

19:32 • 20/11

Ինդոնեզիայում ափ նետված կետի ստամոքսից 115 պլաստիկե բաժակ և այլ իրեր են հայտնաբերել (լուսանկարներ)

19:27 • 20/11

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

19:18 • 20/11

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

19:15 • 20/11

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Քրոնիմետ Մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունթեր Պիլարսկուն, քննարկվել են ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր

19:10 • 20/11

Հայաստանի ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել (տեսանյութ)

19:07 • 20/11

«Իմ շանսերը գնահատում եմ ադեկվատ բարձր». «Հայք» խմբի անդամ, ռեփեր Ֆելիքս Պետրոսյանը «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու է

18:58 • 20/11

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին ծննդյան օրվա առթիվ

18:53 • 20/11

Իբրահիմովիչն իր պայմաններն է ներկայացրել «Միլանին»

18:49 • 20/11

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ իրենց ծառայությունն են կատարում հայ խաղաղապահները

18:47 • 20/11

Ֆեդերիկա Մոգերինին մեկնաբանել է համաեվրոպական բանակ ստեղծելու հավանականությունը

18:40 • 20/11

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

18:29 • 20/11

Քննարկվել են տրանսպորտի ոլորտում ՀՀ–ի և Արցախի գործակցության շրջանակներն ընդլայնելու առնչվող հարցեր

18:28 • 20/11

Բրիտանիայում ընտրվել է տարվա լավագույն եղանակային լուսանկարը

18:27 • 20/11

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկին հայտնվել է ՄՅՈւ-ի ուշադրության կենտրոնում

18:20 • 20/11

«Բելաջիոյի»՝ սննդի շղթայում զբաղված բոլոր աշխատակիցները ստացել են սանիտարական անձնագրեր. ՍԱՏՄ

18:14 • 20/11

Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը տոնում են ամուսնության 71-րդ տարեդարձը (լուսանկարներ)

18:04 • 20/11

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը չի ենթարկվի

18:02 • 20/11

ՀՀ ԶՈւ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

18:00 • 20/11

ՀՀ ԿԲ-ն իր որևէ հանձնարարականով կամ նորմատիվ իրավական ակտով չի արգելում Իրանի քաղաքացիներին կամ ԻԻՀ-ից այլ անձանց սպասարկելը բանկերի կողմից. ԿԲ

17:56 • 20/11

Կոռուպցիոն չարաշահումներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում և Գյումրու թիվ 37 դպրոցում. հարուցվել են քրգործեր

17:52 • 20/11

Իտալիան սպառնում է Դա Վինչիի գլուխգործոցները Լուվր չուղարկել

17:51 • 20/11

Աննա Հակոբյանը հանդիպել է «1990-94թթ. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքների աջակցություն»› ՀԿ-ի անդամներին

17:47 • 20/11

Բելառուսում համերգի ժամանակ երգչուհի Լոլիտան շտապ հոսպիտալացվել է

17:37 • 20/11

Առաջիկա շաբաթներին թենիս չեմ խաղալու. Նովակ Ջոկովիչ

17:36 • 20/11

ՊՆ-ում անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

17:35 • 20/11

«Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից». Թուրքիայի պաշտպանության նախարար

17:24 • 20/11

ՀՀ-ն կարևորում է Խորվաթիայի հետ համագործակցության ընդլայնումը. նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

17:20 • 20/11

«Ամեն օր արթնանում եմ առավոտյան ժամը 4-ին և կարդում երկրպագուների կարծիքները». Apple-ի ղեկավար

17:19 • 20/11

Մեզ հետ անկեղծ էիք, հանրապետականներին չեք սիրում, բայց ժողովրդի հետ անկեղծ չէիք. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

16:55 • 20/11

Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող Գյուլենն ԱՄՆ-ն լքել չի պատրաստվում

16:48 • 20/11

Հին ընկերներով՝ նորից միասին. Մարտին Սկորսեզեն, Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն՝ MOMA-ի գալա երեկոյին (լուսանկարներ)

16:43 • 20/11

ABC. «Ռեալը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Նավասին

16:43 • 20/11

Ամերիկուհին Google Maps-ի սխալի պատճառով ստիպված է եղել հինգ օր անցկացնել անապատում (լուսանկար)

16:30 • 20/11

Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում. Նիկոլ Փաշինյան

16:25 • 20/11

Պրեմիեր լիգայի ակումբները պահանջում են հետաքննություն սկսել «Չելսիի» նկատմամբ

16:25 • 20/11

Անտառային գեղեցկուհուն դիմավորելիս. Daily Mail-ի ֆոտոշարքը Սպիտակ տանը սուրբծննդյան եղևնին դիմավորելու վերաբերյալ (լուսանկարներ, տեսանյութ)

16:23 • 20/11

Ն. Փաշինյանի որոշմամբ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

16:21 • 20/11

Խարդախությամբ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում

16:17 • 20/11

Եկեղեցու հեղինակության համար լա՞վ է, որ կաթողիկոսը թիկնազորով շրջի մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը ՀԱԵ հետևորդ է․ Նիկոլ Փաշինյան

16:15 • 20/11

Պապուա Նոր Գվինեայում ԱԽՏՀ գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու դիմաց վարձատրություն չստացած ոստիկանները հարձակվել են խորհրդարանի վրա

16:05 • 20/11

«Կհաղթի միայն ուժեղագույնը». Լուկաշենկոն հանդիպել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցների հետ (լուսանկարներ, տեսանյութ)

15:58 • 20/11

ՀԱՊԿ կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

15:42 • 20/11

ՄԻԵԴ-ը Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշի ազատ արձակման վերաբերյալ որոշում է կայացրել

15:40 • 20/11

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

15:37 • 20/11

Դատական համակարգում գրավի կիրառման հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ. Նիկոլ Փաշինյան

15:29 • 20/11

Փաշինյանին ի սկզբանե ներկայացվել է ոչ թե ՀԸ հաշիվների կալանքի մասին տեղեկատվություն, այլ Սամվել Մայրապետյանի անձնական հաշիվների. Հ2-ի պարզաբանումը

15:29 • 20/11

Հայաստանի բասկետբոլի Բ լիգայի կանոնավոր առաջնությանը կմասնակցի 8 թիմ

15:26 • 20/11

Բրազիլիայում կողոպտիչը փորձել է խլել ջիու-ջիցու մարտարվեստով զբաղվող աղջկա հեռախոսը և հայտնվել վատ իրավիճակում (տեսանյութ)

15:15 • 20/11

Եղել են մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ մեզ օգնել են, հիմա ասենք՝ դուք «տաքսիստ» եք, հիմա միայն ակադեմիկոսների՞ ենք ընդգրկում «Իմ քայլ»-ի ցուցակում. Նիկոլ Փաշինյան

15:08 • 20/11

Ինչ-որ պաշտոնյաներ, ըստ նախնական տեղեկությունների, բացել են ընտրացուցակները, մարդկանց անուն-ազգանունները վերցրել ու նպաստառուի գործ են սարքել․ Նիկոլ Փաշինյան

15:02 • 20/11

«Աթլետիկոն» դեռևս չի պատրաստվում երկարաձգել Սիմեոնեի պայմանագիրը

14:58 • 20/11

ՀՀ կառավարության ու ՀԲ ներկայացուցիչներն անցկացրել են մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

14:54 • 20/11

Կառավարության ծառայողական մեքենաների վարորդներին առաջարկում ենք աշխատանքի անցնել նաև GG և Yandex ընկերություններում՝ հավելյալ եկամուտ ստանալու համար. Ն. Փաշինյան

14:52 • 20/11

ԵԱՏՄ-ում կան մեծ հնարավորություններ, և ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

14:45 • 20/11

Արսեն Վենգերն «Արսենալը» գլխավորելու ժամանակ բանակցել է «Ռեալի» հետ

14:39 • 20/11

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այցելել են Aysor.am-ի խմբագրություն՝ պահանջելով «տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը»

14:33 • 20/11

Կարեն Ղազարյանին վերադարձնելու հարցը հեշտ չէ, ի՞նչ անենք, ևս երկու «Ռամիլ Սաֆարո՞վի» վերադարձնենք Ադրբեջանին. Նիկոլ Փաշինյան