ՄԻՊ 2017թ. հաղորդման առանձին գնահատականներ և որակումներ խիստ միակողմանի են

15:27 • 07.04.18



ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Մարդու իրավունքների զեկույցի հետ։ Հայտարարությունում դատախազությունը նշում է, որ ՄԻՊ 2017թ. հաղորդման առանձին գնահատականներ և որակումներ խիստ միակողմանի են։

Գլխավոր դատախազության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Բարձր գնահատելով մարդու իրավունքների խախտումներն անհանդուրժողականորեն բարձրաձայնելուն, դրանց վերացմանը և այդպիսի իրավիճակների հանգեցնող իրավակարգավորումները չեզոքացնելուն ուղղված ցանկացած գործունեություն և կարևորելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) դերը իրավունքների երաշխավորման պետական մեխանիզմերի համակարգում, ՀՀ դատախազությունն արձանագրում է, որ «2017թ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ ներկայացված որոշ դատողություններ և որակումներ, մեղմ ասած, զուրկ են իրավական հիմնավորումից, առանձին դեպքերում խիստ միակողմանի գնահատականներ են պարունակում:

Այսպես, անդրադառնալով ընտրական իրավունքի երաշխավորման խնդիրներին և այդ համատեքստում քննարկելով 2017թ. տեղի ունեցած ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների ստուգման թվային տվյալները՝ Պաշտպանը դրանցից չբխող հետևություն է արել այն մասին, որ արձանագրված իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա և մտահոգություններ են առաջ բերել ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ: Այնինչ միայն այն հանգամանքը, որ հենց Պաշտպանը ընտրակաշառքի վերաբերյալ 1000 հրապարակումներից միայն 100-ն է համարել դատավարական ճանապարհով ստուգման ենթակա և ուղարկել քրեական հետապնդման մարմիններին կամ ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ 850 հրապարակումներից միայն 131-ն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել, առավելապես կարող էր հանգեցնել այն հետևության, որ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ մտացածին տեղեկությունների շրջանառումը, ընտրական խախտումները բացառելուն, կանխելուն, բացահայտելուն, դրանց կապակցությամբ օբյեկտիվ քննություն իրականացնելուն ուղղված ջանքերը արհեստականորեն մրոտելու ակնհայտ միտում են ունեցել:

Նույն տրամաբանությամբ է կառուցված նաև լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ Պաշտպանի այն դատողությունը, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պատասխանատվության մեխանիզմի բացակայության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն: Եզրահանգումը չի բխում հաղորդման մեջ բերված թվային տվյալներից այն մասին, որ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ հաղորդում անհետևանք չի մնացել, դարձել է պատշաճ ստուգման և քննության առարկա՝ համապատասխան դատավարական հետևանքներով: Ավելին, այդ ուղղությամբ կատարված աշխատանքը կհամարվեր ամբողջական և օբյեկտիվ ներկայացված, եթե հաղորդման մեջ նշվեր նաև պատասխանատվության մեխանիզմի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված ինստիտուցիոնալ միջոցների մասին: Մասնավորապես, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի արդյունավետ քրեաիրավական պաշտպանությունն ապահովելու համար 2017թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Դրանով նախատեսվող իրավակարգավորմամբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի սուբյեկտ պետք է  հանդիսանա ցանկացած անձ, այլ ոչ թե միայն պաշտոնատար անձը:

Պաշտպանն անդրադարձել է արդար դատաքննության իրավունքի ապահովման հարցերին և դրա շրջանակում քննարկել բացատրությունը որպես ապացույց դիտելու հիմնահարցը և բացասական համարել բացատրությունը որպես ապացույց դիտելու դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության կոլեգիայի 2016թ. դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշումը: Հաղորդման մեջ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշումը ներկայացվել է դրա համատեքստից դուրս, այդ որոշումը ակնհայտ նպատակ է ունեցել բացառելու բացատրությունը որպես անվերապահ ապացույց դիտելու արատավոր պրակտիկան: Դատախազության կոլեգիայի որոշումը հիմք է ընդունել այդ կապակցությամբ եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումը և որոշման այլ կետերում պահանջ է սահմանել քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման կարգի կամ դրանց ընթացքում մարդու հիմնարար իրավունքների խախտումները բացառելու վերաբերյալ, սահմանել բացատրությունը որպես ապացույց մեղադրանքի հիմքում դնելու ողջամտորեն անհրաժեշտ բացառիկ դեպք: Վստահաբար, դատախազությունն անթույլատրելի է համարում լռելու իրավունքի խախտմամբ ստացված բացատրությունը որպես ապացույց դիտելը: Այդ կապակցությամբ կոլեգիայի որոշման հիմքում դրված վերլուծություններն ուղարկվել են դատախազության բոլոր ստորաբաժանումներին, հետաքննություն և նախաքննություն կատարող մարմիններին: Դատախազության կոլեգիայի որոշումներում բազմիցս շեշտվել է նաև առանց համապատասխան դատավարական կարգավիճակի փաստացի քրեական հետապնդման անթույլատրելիությունը, այն դիտվել է որպես հիմնարար խախտում՝ դրա կոնկրետ դատավարական հետևանքներով:

Անընդունելի են նաև դատական սանկցիայի կիրառման դեպքում ամբաստանյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի իրացման հարցի հետ կապված Պաշտպանի մտահոգությունները: Հակառակ Պաշտպանի այն դատողության, որ օրենսդրորեն սահմանված չէ, թե որն է արդարադատության գերակա շահը, որի դեպքում իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը կարող է ստորադասվել, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1403 որոշմամբ, համապատասխան քրեադավարական նորմերի համակարգային իրավամեկնաբանությամբ, այդ իրավունքի բացարձակությունը սահմանափակելու համար բավարար արդարադատության շահը հստակեցված է:

Անդրադառնալով խափանման միջոց կալանավորումը կիրառելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ վիճակագրության կապակցությամբ Պաշտպանի նկատառումներին՝ չի կարելի չնկատել, որ այդ կապակցությամբ ևս կատարված աշխատանքի վկայակոչումներն ու դրա արդյունքներին տրված վերջնական գնահատականը չեն համընկնում: Հաղորդման մեջ ներկայացնելով, որ ի թիվս այլնի՝ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են անհիմն կալանավորման դեպքերը բացառելու և կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտ գործիքակազմեր՝ դրանց չհամապատասխանող հետևություն է արվել ներկայացված միջնորդությունների բավարարման բարձր  ցուցանիշների՝ մտահոգիչ լինելու մասին: Պաշտպանն իր դիտարկումներում առաջնորդվում է միջնորդությունների՝ ցանկացած դեպքում անբավարար հիմնավորվածության կանխավարկածով՝ առանց հաշվի առնելու ներդրված գործիքակազմերի ազդեցությունը պրակտիկայի վրա: 2016թ. համեմատ, 2017թ. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը նվազել է 180-ով կամ 15.4%-ով: Պետք է նկատի ունենալ, որ այս արդյունքի ֆոնին է արձանագրվել 2016թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացված միջնորդությունների բավարարման 2 տոկոսային կետով ավելացման ցուցանիշը: Այս հանգամանքն ակնհայտորեն պետք է դիտարկել որպես ոչ բավարար հիմնավորվածությամբ միջնորդություններ ներկայացնելու պրակտիկայից հրաժարվելու ցուցիչ: ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով սահմանված արդյունավետ մեխանիզմերի գործողությունը կարող էր և պետք է հանգեցներ հենց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմանն ու դրանց բավարարման ցուցանիշների աճին:

Ինչ վերաբերում է հաղորդման մեջ նշված՝ իրավունքների սահմանափակումների կոնկրետ դեպքերին, ապա անհրաժեշտ է փաստել, որ այդպիսի մի շարք դրսևորումներ չեզոքացվել են իրավապահպան ամենօրյա գործունեությամբ՝ ի իթվս այլնի, նաև Պաշտպանի հետ համագործակցության արդյունքում: Բարձրացված լինելու դեպքում հաղորդման մեջ թվարկված դեպքերը ևս կարող էին ստանալ համապատասխան լուծումներ: 

Իրավունքների անհիմն սահմանափակումների նկատմամբ ՀՀ դատախազությունը անհանդուրժողական է, և այդ համատեքստում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ինչպես կոնկրետ այնպես էլ համակարգային խնդիրների լուծման համար պատրաստ է բաց համագործակցության»:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:46 • 23/09

18։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:27 • 23/09

Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ որպես մոդել ցուցադրության է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 23/09

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. Մնացական Բիչախչյանը պարզաբանել է

14:21 • 23/09

Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է. Կովաչիչ

14:21 • 23/09

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:18 • 23/09

Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

14:11 • 23/09

Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 23/09

Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ)

14:04 • 23/09

Նախկին ընտրությունների ժամանակ կուտակումներ կային, իսկ հիմա նման բան չկա․ «Իմ քայլ»-ի վստահված անձ

14:02 • 23/09

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

14:00 • 23/09

Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին

13:56 • 23/09

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

13:54 • 23/09

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:48 • 23/09

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

13:46 • 23/09

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:41 • 23/09

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին

13:36 • 23/09

Մինչ 12:00-ն ստացվել է իրավախախտման  մասին 10 տեղեկություն. Մերուժան Հակոբյան

13:35 • 23/09

Մենք չէինք ցանկանում վաճառել Ռոնալդուին. Ֆլորենտինո Պերես

13:32 • 23/09

Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

13:23 • 23/09

Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան

13:23 • 23/09

US Open-ի չեմպիոնուհի Նաոմի Օսական պարտվել է Տոկիոյի մրցաշարի եզրափակչում (տեսանյութ)

13:09 • 23/09

9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի և խնդիրների

13:08 • 23/09

Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:06 • 23/09

Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ

12:57 • 23/09

Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

12:39 • 23/09

Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին

12:39 • 23/09

Ոչ մի լումա փող, ոչ մի արտոնություն կառավարությունից չունեմ, իրավախախտում էլ չեմ կատարել. Դանիել Իոաննիսյան

12:30 • 23/09

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք

12:29 • 23/09

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9,39%-ը, ամենաշատն ընտրել են Շենգավիթում. ԿԸՀ

12:21 • 23/09

Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք. Արտակ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հետ հնարավոր կոալիցիայի մասին

12:20 • 23/09

Amazon-ը ձայնային հրահանգով կառավարվող միկրոալիքային վառարան է ներկայացրել

12:18 • 23/09

«Գանձասար-Կապանի» պաշտպանը հեռացվել է թիմից

12:11 • 23/09

Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան

12:07 • 23/09

Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, կշարունակեմ բնակվել Նուբարաշենում. Վալերիյ Օսիպյան

12:05 • 23/09

Ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը. «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու

12:00 • 23/09

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

11:55 • 23/09

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան (տեսանյութ)

11:55 • 23/09

Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)

11:50 • 23/09

«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

11:44 • 23/09

Քաղաքացիներն ընտրությանը բավականին ակտիվ են մասնակցում, տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ դեռևս չկան․ հանձնաժողովի նախագահներ