Երկու կողմն էլ նահանջող չեն, նրանք չեն ընդունի որևէ պրովոկացիոն քայլ միմյանց հասցեին․ Էդուարդ Աբրահամյանը՝ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների սրացման մասին

19:21 • 11.04.18



Երկկողմանի վտանգավոր խաղ է սկսվել: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայում հրթիռային հարվածներ հասցնելու՝ Ռուսաստանին ուղղված հայտարարության մասին, այսպես ասաց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:

«Եթե Օբամայի ժամանակ մենք գործ ունեինք կանխատեսելի Արևմուտքի հետ և քիչ կանխատեսելի Ռուսաստանի ու Իրանի հետ, ապա հիմա դերերը փոխվել են, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները՝ որպես գերտերություն, դարձել է բավականին անկանխատեսելի»,- ասաց նա՝ նկատելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփը, լինելով իմպուլսիվ և անկանխատեսելի գործիչ, իր շուրջն է մեկտեղել այս դեպքում «ինստիտուցիոնալ առումով անկանխատեսելի» անձանց, ինչպիսիք են Պոմպեոն, Բոլթոնը, որոշակիորեն նաև Մեթիսը, որոնք ավելի կոշտ գործողությունների կողմնակիցներ են։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել էր Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին: «Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել էր Թրամփը: 

Այս գրառումից հետո նա նոր գրառում էր կատարել՝  կարծես թե մեղմելով նախորդ հայտարարությունը: Մասնավորապես, նա նշել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի օգնության կարիքն ունի: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երբևէ եղածից՝ այդ թվում նաև «սառը պատերազմից» ի վեր ամենավատ վիճակում են: Բայց դրա համար պատճառ չկա: Ռուսաստանը մեր օգնության կարիքն ունի՝ հատկապես տնտեսության հարցում: Դա շատ հեշտ կարվի, եթե բոլոր ազգերը համագործակցեն: Վե՞րջ տանք սպառազինության մրցավազքին»,- գրել էր Թրամփը:

Էդուարդ Աբրահամյանը նկատեց, որ այս իրավիճակում պետք է հաշվի առնել նաև երկու երկրների՝ Թրամփի և Պուտինի, որպես որոշում կայացնող անհատների, աշխարհայացքային նրբություններն ու հոգեբանությունը: «Երկու կողմն էլ կարծես թե նահանջող չեն, երկու կողմն էլ չեն ընդունի որևէ պրովոկացիոն քայլ միմյանց հասցեին, և անհրաժեշտության դեպքում երկուսն էլ պատասխան հարված կտան»,- ասաց նա:

Փորձագետը մատնանշեց, որ Ռուսաստանի կողմից հիմա Սիրիայում ուժի ցուցադրում է իրականացվում, ռուսական բանակը տագնապ է հայտարարել, և բացի դրանից, Լիբանանում ՌԴ դեսպանն ու այլ պաշտոնյաներ հավաստիացրել են, որ Սիրիայի նկատմամբ որևէ ոտնձգությանը կհետևի պատասխան սիմետրիկ հարված։ Ըստ նրա՝ Ռուսաստանի բանակի տագնապն ու զորքերի տեղաշարժը նշան է, որ Ռուսաստանը պատրաստակամ է գործելու:

«Սակայն իրենք էլ հավանաբար չեն հասկանում, թե ինչպես գործել այսպիսի իրավիճակներում»,- նկատեց նա:

Ըստ փորձագետի՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցում ԱՄՆ ծրագիր իրականացնողները դիլեմայի առջև են կանգնած: «Եթե հարվածեն սիրիական ռազմական օբյեկտներին, ապա հնարավոր է՝ զոհվեն ռուս զինվորականներ և գործակալներ: Իրավիճակն ավելի պարզ կլինի, կանխատեսումներ կարելի կլինի անել, եթե արդեն հայտնի լինի, թե հատկապես որ կողմն է ավելի շատ կորուստ ունեցել Միացյալ Նահանգների հնարավոր հրթիռային հարվածներից»,- ասաց նա:

Էդուարդ Աբրահամյանը Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը բնութագրեց նաև հետևյալ ձևակերպմամբ՝ երկու կողմը կիրառում են մի վտանգավոր խաղ, որը միջազգային հարաբերություններում որակվում է որպես «Բրինքմանշիփ», այսինքն՝ հավասարակշռում պատերազմի եզրին։

«Պարադոքսն այստեղ այն է, որ բրինքմանշիփ իրականացնող կողմը թեև չի ցանկանում պատերազմ՝ հասցնում է իրավիճակը բարձր թեժացման կետի՝ ձգտելով  կորզել ցանկալի արդյունքներ նյարդերից ավելի թույլ հակառակորդի կողմից։ Սակայն այս խաղն ունի մի մեծ վտանգավորություն, քանի որ փոքր պատահական բախումը երկկողմանի բրինքմանշիփի ժամանակ կարող է հրահրել շղթայական բնույթ կրող էսկալացիա, որն արագ կվերաճի աղետալի պատերազմի»,- ասաց նա:

Թե ինչու Սիրիական հակամարտությունը սրեց նորից Արևմուտքի և Ռուսաստանի կրքերը հարցադրմանը Էդուարդ Աբրահամյանը պատասխանեց՝ խնդիրը հակամարտությունը ճիշտ հասկանալու մեջ է:

«Սիրիան այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին կար յոթ տարի առաջ՝ թեկուզ այն պատճառով, որ Սիրիան՝ որպես մեկ քաղաքական միավոր, սուբյեկտ, գոյություն չունի: Սիրիայի իշխանությունները երբեք չեն կարողանա վերահսկել ամբողջ երկրի տարածքը: Եվ այստեղ պատճառները կարող են նաև օբյեկտիվ լինել: Պարզապես այստեղ կան ավելի լուրջ խաղացողներ․ կա Ռուսաստան, կա Թուրքիա, Իրան, կա Արևմուտք, որոնք կփորձեն այս իրավիճակում ամրապնդել իրենց դիրքերը՝ ոչ թե  հօգուտ Սիրիայի կենտրոնական իշխանությունների, որոնք շատ դեպքերում նոմինալ դեր են խաղում, այլ բաժանելով տարածքը սեկտորների միջև, ինչը դե ֆակտո արդեն իսկ գոյություն ունի»,- ասաց նա։

Հետհայացք գցելով Սիրիական հակամարտության հիմքերին և գնահատելով այստեղից ներկայիս իրավիճակում ներգրավված երկրների դերն ու շահերը՝ Էդուարդ Աբրահամյանը հիշատակեց, որ ի սկզբանե  Սիրիական պատերազմում դերակատարը Իրանն էր, որը պաշտպանում էր տարածաշրջանում իր հիմնական դաշնակցին:

«Ներքաշվեց Ռուսաստանը՝ որպես հակամարտության կողմ՝ հավանաբար նպատակ ունենալով Օբամայի վարչակազմին բերել այն մտքին, որ ավելի ճիշտ է Ռուսաստանի հետ խոսել բանակցությունների ճանապարհով, որ Ռուսաստանը մեծ պոզիտիվ դեր կարող է խաղալ մերձավորարևելյան ճգնաժամի մեջ, սակայն տեղի ունեցավ հակառակը»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սիրիական պլատֆորմի վրա ըստ էության ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից, գոնե դրա մի հատվածից դուրս մղելու օրակարգ առաջ քաշեցին, որը բոլորովին նոր ձևավորվող պարադիգմա է՝ հիմնված բացառապես նեոռեալիզմի վրա։ «Սրանից, ըստ էության, օգտվեց Ասադը, բայց ինչքանով եռամիության կողմից թելադրվող այս յուրահատուկ ստատուս-քվոն կպահպանվի, կտեսնենք մոտ ապագայում»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:05 • 20/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղայի հայրը Հայաստանի վարչապետին խնդրում է ներողամիտ լինել և որդուն վերադարձնել ընտանիքին

17:04 • 20/09

Գորիսում՝ իր բնակարանում, փրկարարները հայտնաբերել են բնակչի դին

17:01 • 20/09

Փնտրվում է համակարգչային խանութից գողություն կատարած անձը. տեսանյութ

16:59 • 20/09

Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Վրաստանի վարչապետ

16:59 • 20/09

Դժգոհ եմ ԵՄ-ի տրամադրած միջոցների օգտագործման տեմպից, ռեֆորմների ծավալը, տեմպը դեռ հեռու են ցանկալիից. Արմեն Աշոտյան

16:56 • 20/09

Սփյուռքի նախարարը պաշտոնական այցի ընթացքում կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

16:55 • 20/09

Մենք հույս ունենք, որ հայ ժողովուրդը կիմանա ամբողջ ճշմարտությունը 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված․ Պյոտր Սվիտալսկի

16:54 • 20/09

Սրանք ի՞նչ մասնագետներ են, որ եկել են, հարցեր են քննարկում, թյուրիմացություն են. առողջապահության նախարարի հայրը վիրավորել է գիտնականներին. փորձագետ

16:52 • 20/09

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

16:51 • 20/09

Սեպտեմբերի 19-20-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 48 դեպք

16:49 • 20/09

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ֆրանկոֆոն ավանին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

16:48 • 20/09

Վ. Սարգսյանի անվան զորամասում անցկացվել է մարտական հրաձգությամբ վաշտի ցուցադրական մարտավարական զորավարժություն

16:46 • 20/09

Հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայի իշխանությունների օրակարգում չեն և չեն էլ լինելու. թուրք պաշտոնյա

16:46 • 20/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

16:44 • 20/09

Կոտայքի մարզում յուրացման, վատնման ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:43 • 20/09

Գերմանիայում շատացել են լրագրողների դեմ հարձակումները

16:39 • 20/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:39 • 20/09

Սարդոստայնի հաստ շերտն ամբողջովին պատել է հունական կղզու լողափը (լուսանկարեր, տեսանյութ)

16:38 • 20/09

Մանվել Գրիգորյանի որդուն պատկանող ընկերությունը որպես պետության վնասի մասնակի փոխհատուցում վճարել է 16.400.000 ՀՀ դրամ. ՔԿ

16:36 • 20/09

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա 

15:25 • 20/09

ՀՀ գլխավոր դատախազն ԱՊՀ երկրների գործընկերներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ-ի փորձը. Ա. Դավթյանը պարգևատրվել է մեդալով

15:20 • 20/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը և ակադեմիկոս Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

15:17 • 20/09

Լոռու մարզում 26-ամյա երիտասարդ է սպանվել, կան վիրավորներ. ոստիկանություն

15:09 • 20/09

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

15:07 • 20/09

ՀՀ-ի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր

15:05 • 20/09

Խնդիրը ոչ թե լուսանկարվելն է, այլ ցույց տալը, որ նոր Հայաստանում հանրային գործիչների ու քաղաքացիների մեջ դիստանցիա չկա. Լ. Մակունցը՝ «սելֆիի ժամի» մասին

15:02 • 20/09

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 52.000 եվրո վճարել «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով

14:39 • 20/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Բրանսոնը կարող է ԱՄՆ-ին արտահանձնվել հոկտեմբերի 12-ին․ թուրք պատգամավոր

14:36 • 20/09

«Իրենց դուռն է, ուզում են՝ խփում են». Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների կառավարություն ներխուժելու փորձերի մասին

14:33 • 20/09

Beeline Ստարտափ Ինկուբատորի ռեզիդենտներն ելույթ ունեցան ներդրողների առջև

14:31 • 20/09

«Վանը դարձրին Հայաստան». թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից

14:24 • 20/09

ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է Վարդգես Գասպարիին 4.000 եվրո վճարել Մարտի 1-ի հետ կապված գործով

14:12 • 20/09

Կիրկորովն ու Բասկովը ներողություն են խնդրել Ibiza սկանդալային տեսահոլովակի համար (տեսանյութ)

14:09 • 20/09

Իսպանիայի հավաքականից հրավեր ստանալու նպատակ ունեմ. Մարիանո Դիաս

14:08 • 20/09

Սահմանին միջադեպի առիթով ՀԱՊԿ-ից արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպությունում մեր գործառույթը չենք իրակացնում. ՀՀ ԱԳ նախարար

13:59 • 20/09

Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետ՝ դառնալով այդ պաշտոնում ամենաերկար կառավարած ղեկավարը

13:53 • 20/09

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ է գնել ԲՀԿ-ն, ամենաքիչը՝ 0, «Երևանցիներ»-ն ու «Հայք»-ը (Հայկազուններ)

13:44 • 20/09

Ներկայումս չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ Փաշինյան-Թրամփ հանդիպում տեղի կունենա. Զոհրաբ Մնացականյան

13:42 • 20/09

Հրմշտոց՝ Կառավարության դիմաց. վարչապետը հանդիպեց արծվաշենցիների հետ (տեսանյութ)

13:39 • 20/09

Ես չեմ մասնակցի Հ1-ի բանավեճին, որն ուղիղ հեռարձակմամբ չէ. Հ. Մարությանին հրավիրում եմ բանավեճի ուղիղ եթերում իր օրակարգով. Նաիրա Զոհրաբյան

13:36 • 20/09

Որոշ քաղաքական ուժեր Էջմիածնում արդեն թաքնված քարոզարշավ են իրականացնում. Դիանա Գասպարյան

13:35 • 20/09

Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն դասախոսություններ կկարդա Հարվարդի համալսարանում

13:34 • 20/09

Ուրիշ Հայաստան. մերժված հնի և չստեղծվող նորի միջև. Վահե Հովհաննիսյան

13:32 • 20/09

«Վորսկլայի» դեմ խաղալու են 11 լավագույնները. Ունաի Էմերի

13:32 • 20/09

Հայաստանի կողմից սահմանային իրավիճակի հետ կապված ոչ մի դիմում չի ներկայացվել ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ

13:30 • 20/09

Կայացել է Ռոնալդուի գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը

13:30 • 20/09

«Սպայկան» և «Արմսանպրոդակտը» 133 մլն-ի փոխարեն կներդնեն 88 մլն դրամ. կառավարությունը հաստատեց որոշումը

13:28 • 20/09

Բարևե՛ք լուրեր գրողին, «ֆեյք» տեղեկություն է. Արայիկ Հարությունյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

13:21 • 20/09

2 տոննա սունկ. Կիմ Չեն Ընը յուրահատուկ նվեր է մատուցել Հրվ. Կորեայի նախագահին

13:18 • 20/09

Խաչատուրովն իր աշխատավայրում է, նրա հետ կապված միջադեպը ոչ մի բացասական հետևանք չի ունեցել ՀԱՊԿ-ի ծրագրերի վրա. Անատոլի Սիդորով

13:15 • 20/09

Չեմ պատկերացնում «ֆեյքերի» ազդեցությունը երկրի անվտանգության վրա. շատ հավանական է, որ դա սաբոտաժի ձև է, փորձ՝ ստվեր գցելու մեզ վրա. Մեսրոպ Պապիկյան

13:08 • 20/09

Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ

13:06 • 20/09

ԱՄՆ-ն Իրանին «ահաբեկչության գլոբալ հովանավոր» է անվանել

13:04 • 20/09

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

13:02 • 20/09

Երկար քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանի՝ Երևանի ամրագրված օր ունենալու առաջարկը

12:59 • 20/09

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է

12:50 • 20/09

Սոֆի Լորենն այսօր դառնում է 84 տարեկան (ֆոտոշարք)

12:49 • 20/09

ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ

12:47 • 20/09

Ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահի ընտրությունը չեն.ՐաֆֆԻ Հովհաննիսյան

12:35 • 20/09

Լուիսը, Ազարը և Կովաչիչը չեն մասնակցի ՊԱՕԿ-ի հետ խաղին

12:35 • 20/09

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո

12:33 • 20/09

«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն

12:32 • 20/09

Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վ. Օսիպյանի ուղերձը՝ ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ)

12:27 • 20/09

Արմեն Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն, շնորհավորել ՉԺՀ կազմավորման առաջիկա տոնի առթիվ

12:22 • 20/09

«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին

12:20 • 20/09

Բնակարան առանց կանխավճարի, Երևանում մետրոյի, ճոպանուղու կառուցում և դրսից ներդրումներ, որոնց երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է. ԲՀԿ-ն ներկայացրեց իր ծրագիրը

12:18 • 20/09

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

12:15 • 20/09

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

12:13 • 20/09

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

12:12 • 20/09

«Բարով չես եկել, Էրդողա՛ն»․ Գերմանիայում նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին

12:11 • 20/09

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

12:10 • 20/09

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

11:58 • 20/09

Թրամփը Իսպանիային կոչ է արել Սահարայում պատ կառուցել

11:58 • 20/09

Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

11:49 • 20/09

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:44 • 20/09

Սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի կունենան սպորտային միջոցառումներ

11:41 • 20/09

Նոր Զելանդիայի լողափերից մեկում տարօրինակ արարածը զարմացրել է հանգստացողներին (տեսանյութ)

11:41 • 20/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հունահռոմեական հավաքականը երրորդն է

11:37 • 20/09

ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

11:35 • 20/09

ՕԵԿ-ը կողմնակից է երկրում թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին պատժելուն, Մարտի 1-ը բացահայտելուն ու արտահերթ ընտրություններին. հայտարարություն

11:29 • 20/09

Հայերեն–ֆրանսերեն զրուցարան. Ոստիկանության նվերը՝ Կառավարության անդամների սեղաններին

11:20 • 20/09

Մալայզիայի նախկին վարչապետին յուրացված 628 միլիոն դոլարի առնչությամբ 21 մեղադրանք է առաջադրվել

11:19 • 20/09

ԲԿ–ներին պետպատվեր հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլև վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը

11:06 • 20/09

Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

11:04 • 20/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Դատախազություն

11:00 • 20/09

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են ԱՀ ոստիկանությանը գույք հատկացնելու, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու և այլ հարցեր

10:57 • 20/09

ՉԼ. Հայտնի են առաջին տուրի լավագույն գոլի թեկնածուները (տեսանյութ)

10:57 • 20/09

«Հրապարակ». «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

10:55 • 20/09

Չեմպիոնների լիգա. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդները

10:41 • 20/09

Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

10:33 • 20/09

«Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը

10:20 • 20/09

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

10:19 • 20/09

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

10:18 • 20/09

Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել

10:16 • 20/09

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ

10:14 • 20/09

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռ. Քոչարյանի շուրջ հավաքվող անձանց, այդ թվում՝ վաղեմի հակառակորդ Հ. Աբրահամյանի հետ

10:08 • 20/09

Թրամփը քննադատել է Բուշ-կրտսերին ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը» գործելու համար

10:03 • 20/09

«Ժողովուրդ». Հրազդանյան չարաշահումների քրոնիկա. Ա. Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար

09:52 • 20/09

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

09:51 • 20/09

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ