Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց, Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ (թարմացված)
01.10
Ազատության հրապարակում թեթև միջադեպ տեղի ունեցավ: Քաղաքացիներից մեկը փորձեց կռիվ հրահրել: Վիճաբանությանը միջամտեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, նաև Նիկոլ Փաշինյանը և արագ ցրեցին խմբով հավաքվածներին: Փաշինյանը նշեց, որ վիճանբանության հրահրող քաղաքացին իրենց հետ որևէ կապ չունի:
21.02
Երեկվա համեմատ Ֆրանսիայի հրապարակում մասնակիցների թիվը ոչ դրամատիկ, բայց ավելացավ. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ոչ դրամատիկ, բայց երեկվա հանրահավաքի համեմատ Ֆրանսիայի հրապարակում ավելացել է մարդկանց թիվը, և Ֆրանսիայի հրապարակում արդեն իսկ գցվել են հաղթանակի հիմքերը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց Ազատություն ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում՝ ավելացնելով. «Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այս ուղերձն, ի վերջո, կհասնի, որ սա իրենց հրապարակն է, որում արդեն իսկ գցվել են հաղթանակի հիմքերը, և քաղաքացուն անհրաժեշտ է ընդամենը գալ հրապարակ և տեր կանգնել իր հաղթանակին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ի՞նչ տվեց «Հանրային ռադիո» մտնելը՝ պատասխանեց. «Մենք չենք եկել ինչ-որ բան ստանալու, մենք եկել ենք մեր դիրքորոշումները հայտնելու, մեր բողոքը բարձրաձայնելու և մենք այն բարձրաձայնեցինք»:
Անդրադառնալով վաղը սպասվող ակցիաներին` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ասում է՝ օրվա հոգսը բավ է օրվա համար, մենք մեր այսօրվա անելիքը արել ենք, և վաղվա մասին կմտածենք վաղը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով հարցին, թե այսօրվա դրությամբ ո՞ր Քաղաքական ուժերն ու գործիչներն են միացել շարժմանը, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ «միանալ» բառն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նրանք ուղղակի եկել են հրապարակ և իրենց զորակցությունն են հայտնել ժողովրդին: Իսկ նրանք են Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Արամ Հարությունյանը, «Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը »։
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ գործընթացը կշարունակվի:
20.02
Գիշերը հրապարակում մնացել էր 190 հոգի, սրանով մենք վտանգում ենք մեր ոգեղեն շարժումը. Ն. Փաշինյան
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր եզրափակիչ ելույթում ամփոփելով օրվա ընթացքում կատարված գործողությունները՝ հայտարարեց, որ այսօրվանից սկսված հանրահավաքի բնույթը պետք է փոխվի, այսինքն` ավելի շատ մարդ պետք է գիշերի հրապարակում, Ֆրանսիայի հրապարակը ոստիկանական ուժերի համար խոցելի չդարձնելու համար:
Նա հաշվել է, որ գիշերը հրապարակում մնացել է 190 հոգի է, ինչը ըստ Փաշինյանի՝ նշանակում է, որ գիշերները լրջագույն վտանգի են ենթարկում «այս ոգեղեն շարժումը»: Այսինքն, ըստ Փաշինյանի, պետք է ապահովվի շուրջօրյա լեփ-լեցուն հրապարակ, քանի որ նման հրապարակի առաջ ոստիկանություն չի կարող որևէ գործողություն իրականացրել:
Պատգամավորը ևս մեկ անգամ համերաշխության կոչ արեց ՀՀ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին ու կուսակցություններին: Հանրահավաքն ավարտվեց։
19.50
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանրահավաքին ներկա իր իսկ խոսով՝ հազարավոր քաղաքացիներին և ներողություն խնդրեց բոլոր նրանցից, որոնց իրենց տարբեր ակցիաներով անհարմարություն են պատճառել:
«Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեր այդ ակցիաներին, այս փոքրիկ անհարմարություններով մենք ուզում ենք ձեզ, ՀՀ քաղաքացիներին և մեր հայրենիքը պաշտպանել շատ ավելի մեծ ու վտանգավոր անհարմարությունից»,- ասաց նա և կոչ արեց քաղաքացիներին գալ հրապարակ և տեր կանգել իրենց ազատությանը, պետությանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս երկու օրվա ընթացում կարծում է, որ այլևս որևէ մեկը չունի որևէ հիմք կասկածելու իրենց վճռականության, հաստատակամության, նվիրվածության և ազնվության վրա:
«Մենք ցույց ենք տվել, որ կատակ չենք անում, եկել ենք այս հրապարակ Հայաստանը ազատելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանությունից և այսօր մեզ սրա համար մի բան է պակասում՝ ՀՀ քաղաքացիների տված լիազորությունը: Խնդիրը շատ պարզ է՝ ՀՀ ԱԺ-ն պետք է փորձի Սերժ Սարգսյանին ընտրել ՀՀ վարչապետ: Մեր խնդիրը հստակ է՝ հավաքվել այստեղ տասնյակ հազարներով, շարժվել ԱԺ, շրջափակել ԱԺ-ն, որպեսզի որևէ պատգամավոր չկարողանա մուտք գործել այնտեղ, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա մուտք գործել այնտեղ: Մենք դա անելու ենք նույն կերպ, ինչպես այսօրվա Հանրային ռադիոյի ոստիկանի դեպքում, կանգնելու ենք նրանց զենքերի առաջ, ես ինքս ասելու եմ՝ կրակում եք կրակեք, բայց ես անցնելու եմ, չեմ կանգնի ձեր կամայականությունների, ապօրինությունների, լկտիությունների առաջ: Ես գնալու եմ, եթե իմ հետևից ժողովուրդ կա, համեցեք, իմ հետ գնալու»,-ասաց նա:
19.42
Նիկոլ Փաշինյանը նորից դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ հրավիրելով Ֆրանսիայի հրապարակ: «Մենք կրկին կարող ենք ասել Հայաստանի քաղաքացի՛, քո ազատագրման ժամը եկել է, քո ազատության ժամը եկել է, քո իշխանության ժամն է եկել, քո հաղթանակի ժամը եկել է»,- ասաց նա:
Պատգամավորը ցուցադրեց, որ կա տաղավար, որտեղ անվճար սնունդ են բաժանում: Պատմեց, որ Տորոնտոյի Կանադա քաղաքից մի հայ է գումար նվիրաբերել դրա համար և խնդրել, որ փոխանցեն, որ Կանադայի Տորոնտո քաղաքը միանում է հանրահավաքին: Նրա խոսքով՝ նույն կերպ է վարվել նաև Լոս Անջելեսից մի քաղաքացի:
«Սա ժողովրդական շարժում է, որովհետև մենք երկու հաշվետվություն հրապարակել ենք, և նորից կհրապարակենք: Հանրահավաքի բոլոր ծախսերը հոգացել են մեր հայրենակիցները՝ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր հրապարակում ի վերջո ձևավորվել է մի նոր, և թարմ քաղաքական գաղափար, որը պետք է նշանավորի քաղաքական փոփոխությունը Հայաստանում:
«Մենք համերաշխության ձեռք մեկնեցինք՝ Հայաստանի քաղաքական դաշտին և ընդդիմադիր քաղաքական ուժերին, նրանց կոչ անելով ոչ թե միանալ այս հրապարակում կանգնած քաղաքական ուժերին, այլ միանալ այս հրապարակում կանգնած ժողովրդին»,- ասաց նա՝ նշելով, որ ուրախ է, որ իրենց միացել են «Ժառանգություն» կուսակցությունը, «Ազատ դեմոկրատները» , Պարույր Հայրիկյանը՝ «ԱԻՄ» կուսակցության և այլ քաղաքական ուժեր,-Մենք հույս ունենք, որ դուք պաշտպանում եք այս գաղափարը, որ քաղաքական աջակցության այս գործընթացը կշարունակվի»:
19.35
Հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև հավաքի նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանը, ով մի շարք ոլորտների ներկայացուցիչների կոչ արեց դուրս գալ փողոց և իրենց օրակարգի խնդիրը դարձնել այս պայքարի օրակարգի մաս:
Նա թվարկեց ոլորտները՝ կրթություն, մարդու իրավունքներ, մամուլի ազատություն և խոսքի ազատություն, շրջակա միջավայրի պաշտպանություն:
Մարիա Կարապետյանը նշեց, որ այս ոլորտի ներկայացուցիչները ևս պետք է դուրս գան փողոց, միանան և իրենց բողոքն ու պահանջները դարձնեն նշված փոփոխությունների օրակարգի մաս:
19.32
Շանթ Հարությունյանը բանտից միացել է Փաշինյանի շարժմանը և հացադուլ է հայտարարել. Դավիթ Սանասարյան
Ֆրանսիայի հրապարակում հաջորդը ելույթ ունեցավ քաղաքական ակտիվիստ ու հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը։ Նա իր ելույթն սկսեց ողջույնի ու դրվատանքի խոսք հայտնելով «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին, ով բանտում միացել է շարժման պահանջներին և հացադուլ է հայտարարել, ապա Լոս Անջելեսի հայությանը, որը ևս Ֆրանսիայի հրապարակին ի աջակցություն՝ բողոքի ակցիա է անցկացրել: Նման ակցիա իրականացվել է նաև Գյումրիում:
Դավիթ Սանասարյանը հայտարարեց.«Կարևոր է մնալը՝ գիշեր-ցերեկ: Շատերը հարցնում են՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի աշխատանքի ենք, ի՞նչ պետք է անենք։ Սրա համար կա քաղաքացիական հզոր գործիք՝ գործադուլ»: Նա նաև կոչ արեց բոլորին՝ անել գործադուլ և գալ Ֆրանսիայի հրապարակ: Անձամբ Դավիթ Սանասարյան արդեն տասն օր է՝ աշխատանքի չի գնում:
19.23
Հասկանալով ձեր դիրքորոշումը կոչ եմ անում միանալ ժողովրդին, այստեղ են այն մարդիկ, ովքեր ձեզ քվե են տվել. Լևոն Բարսեղյանի կոչը` «Ելք» դաշինքի մյուս ուժերին
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով խոսեց արտագաղթի մասին և նշեց, որ լավ օրից չեն մարդիկ արտագաղթում:
Լևոն Բարսեղյանը համախմբման կոչ արեց բոլորին: «Սրտանց կոչ եմ անում բոլորին քաղաքացիներին, քաղաքական ուժերին, կուսակցություններին մի կողմ դնել գժտությունները, վեճերը, հակասությունները, երբեմն թշնամանքները, գալ հավաքվել այստեղ»,-ասաց նա:
Անդրադառնալով խորհրդարանական կուսակցություններին և մասնավորապես «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցություներին` «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, նա խոսքն ուղղեց իր վաղեմի ընկերներին և ծանոթներին` Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին, Արտակ Զեյնալյանին, Մանե Թանդիլյանին. «Հարգելիներս ամբողջությամբ հասկանալով ձեր դիրքորոշումը կոչ եմ անում գալ միանալ ժողովրդին, այստեղ են այն մարդիկ, ովքեր ձեզ քվե են տվել»:
Լևոն Բարսեղյանը նաև Գագիկ Ծառուկյանին և «Ծառուկյան» դաշինքին կոչ արեց միանալ, գալ հայտնել դժգոհությունները և նշեց, որ իրենց էլ են քաղաքացիները քվեներ տվել: Ինչ վերաբերում է ՀԱԿ կուսակցությանը մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նա ասաց.«Հարգելիներս որոշեք, առաջարկում ենք, կոչ ենք անում խնդրում ենք, եթե զգում եք, որ այս մարդու իշխանությունը լրացուցիչ վնասներ է բերելու, այստեղ եկեք, չե՞ք ուզում այստեղ գալ բողոքել, ձեր բողոքը կազմակերպեք»:
19.03
Երևանի Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ՝ մի փոքր ուշացումով մեկնարկեց հանրահավաքը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությանը միացել է «Միավորված կոմունիստական կուսակցությունը»: Հիշեցնենք, որ մինչ այդ միացել էին «Նոր ժամանակներ», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները:
18.12
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները Մաշտոցի պողոտայով բարձրանալով հասան Ֆրանսիայի հրապարակ։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մի փոքր հանգստանալ, ինչից հետո կսկսեն հանրահավաքը։
17.53
Բողոքի ակցիայի մասնակիցները մի պահ կանգ առան Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում: Տասից ավելի մեքենաներ դիմավորեցին նրանց և գունավոր ճայթռուկներով շարժվեցին առաջ: Երթը շարունակվում է:
17.46
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ավտոերթը մեկնարկեց։ Նրանք ավտոերթով կմիանան Նիկոլ Փաշինյանին՝ Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր բոլոր նրանց, ովքեր ժամը 16։30֊-ին Ավանի «Հարսնաքար» ռեստորանի դիմացի մայթից պետք է ավտոերթով մեկնեին դեպի Ծաղկաձոր, չգնալ, քանի որ իրենք ավտոերթ կանեն Երևանում: Նա հորդորել էր հավաքվել Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում:
17.37
Վարորդներից մեկի և ցուցարարների միջև վիճաբանություն եղավ․ առաջինը պնդում էր, որ նրանք իրավունք չունեն իր՝ տեղափոխվելու իրավունքը սահմանափակել:
«Ճանապարհս բացեք, ես գնում եմ: Իմ ընտանիքով գնում եմ առաջ»,- ասաց վարորդը:
Ցուցարարները պատասխանեցին, որ ժողովուրդն է ցանկանում, վարորդը հակադարձեց, որ ինքն էլ է ժողովրդից, բայց ցանկանում է առաջ գնալ: Ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը: Նրանք շարունակեցին քայլերթը՝ ուղղվելով դեպի Ֆրանսիայի հրապարակ:
17.26
Ցուցարարները փակեցին Արշակունյաց պողոտան՝ նստացույց իրականացնելով և կանգնեցնելով մեքենաների շարժը: Վարորդների մի մասը դուրս եկան մեքենաներից՝ ողջունելով ցուցարարներին: Մի շարք երթուղային տաքսիների ուղևորներ իջան և միացան ցուցարարներին:
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց անհանգստություն պատճառելու համար, առաջարկեց ըմբռնումով մոտենալ իրենց քաղաքական ակցիային: «Եկե՛ք հրապարակ, պաշտպանեք ձեր իրավունքները»,- ասաց նա՝ դիմելով քաղաքացիներին:
Նա նաև ցուցարարներից պահանջեց ինքնագործունեությամբ չզբաղվել:
17:10
Ցուցարարները մի պահ կանգնեցին Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ: Նիկոլ Փաշինյանը, ձեռքին գնդակ պահելով, հիշատակեց, որ 2015 թվականին ՀՀ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե Հայաստանը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլին ձախողի, նա հրաժարական կտա:
Նիկոլ Փաշինյանը մատնանշեց՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դուրս է մնացել ընտրական փուլից, սակայն մինչ օրս ֆեդերացիայի նախագահը հրաժարական չի տվել: Նրա խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանը տարածել է ստահոդ ֆուտբոլ: Նրա խոսքով՝ սա մարտահրավեր է Ռուբեն Հայրապետյանի համար, որ ինքն էլ իր խոսքի տերը չէ: «Եթե խոսքի տերն է, ապա պետք է հեռանա Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայից»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ցուցադրեց ձեռքի գնդակը՝ ցեխոտ էր և ծակ: «Այս ծակ ու ցեխոտ գնդակը հայկական ֆուտբոլի սիմվոլն է»,֊ –ասաց նա՝ իր ձեռքի գնդակը ոտքով հրելով դեպի Ֆուտբոլի ֆեդերացիայի շենք:
16.45
«Հանրային ռադիոյից» դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանն իրեն ուղեկցող քաղաքացիների հետ շարունակեց քայլերթը:
Ցուցարարները մի պահ կանգնեցին Սայաթ -Նովա փողոցում, հետո շարունակեցին՝ գնալով դեպի Երևանի Ֆրանսիայի հրապարակ:
Նիկոլ Փաշինյանը, պարբերաբար դիմելով քաղաքացիներին, հրավիրում է 18:30 լինելու Ֆրանսիայի հրապարակում:
16։30
Քանի որ եթերացանցը չխաթարելու համար Հանրային ռադիոն պատրաստ չէր անմիջապես ուղիղ եթեր տրամադրել, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձը ՀՀ քաղաքացիներին հղեց Հանրային ռադիոյի ստուդիայում գտնվող ուղիղ եթեր ապահովող այլ լրատվամիջոցների միջոցով:
Մինչ այդ ցուցարարների ու աշխատակիցների միջև փոքրիկ ընդհարում եղավ շենքում հոսանքն անջատելու պատճառով: Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ, առաջարկեց հանգստանալ և ռադիոյի որևէ աշխատակցի նկատմամբ հորդոր չհնչեցնել:
Իր ուղերձը սկսելով` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ « Իմ քայլը» նախաձեռնությունը մուտք է գործել Հանրային ռադիո ՝ բողոքելով, որ Հանրային հեռուստատեսությունը և մյուսները ինֆորմացիոն բլոկադայի տակ են պահում իրենց:
Նա կոչ արեց այսօր 18:30-ին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում և տեր կանգնել իրենց պատկանող հաղթանակին:
Հանրային ռադիոյի աշխատակիցը մոտեցավ Փաշինյանին և պահանջեց բերել մեկ օրինակ, որ իրենց եթեր չեն ապահովել: Փաշինյանն ասաց, որ չեն իրազեկում իրենց հանրահավաքները:
Նիկոլ Փաշինյանը և իր կողմնակիցները լքեցին Հանրային ռադիոն: Շենքից վերջինը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը՝ համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է: Ցուցարարներն այս պահին իրենց երթը շարունակում են:
16.01
Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը գնաց ղեկավարության հետ պայմանավորվելու, թե պատրաստ են արդյո՞ք եթեր տրամադրել Նիկոլ Փաշինյանին` ուղերձ հղելու համար: Դրանից հետո, սակայն, Հանրային ռադիոյում էլեկտրաէներգիան անջատեցին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ուղիղ եթեր ապահովող լրագրողների միջոցով Հանրային ռադիոյի ստուդիայից ուղերձով կդիմի ՀՀ ժողովրդին: Նա կարճ ժամանակ խնդրեց ուղերձ պատրաստելու համար:
15.53
Հանրային ռադիոյի շենքում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ Հանրային ռադիոյի փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը և նախ նշեց, թե ինչու են դուռը կոտրել: Այնուհետև, դիմելով Փաշինյանին, հարցրեց. «Երբևէ Ձեզ խոսքի իրավունքից, կամ տեղեկատվության տարածման իրավունքից այս հիմնարկը զրկե՞լ է»:
Լիլիթ Թումանյանն ասաց`քանի որ երբեք որևէ քաղաքական ուժի չեն զրկել եթերից և կարծիքի արտահայտումը չեն սահմանափակել, առաջարկում է անել նույն բանը և ժամը 19:00-ի հաղորդմանը մասնակցել:
Փաշինյանը հրաժարվեց և պահանջեց հիմա ուղիղ եթեր ապահովել: Լիլիթ Թումանյանն առաջարկեց, որ հիմա բոլոր դուրս գան և եթեր ապահովեն հարցազրույցի տեսքով:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն ընդամենն ուղերձ ունի, որը ուզում է հենց հիմա ուղիղ եթերով փոխանցել:
Լիլիթ Թումանյանն ասաց, որ չեն կարող անմիջապես ապահովել ուղիղ եթեր, քանի որ եթերացանցը պետք է բնականոն հունով գնա, հակառակ դեպքում կստացվի արտակարգ իրավիճակ:
15.43
Հանրային ռադիոյի շենքի ներսում, ստուդիաներից մեկում Նիկոլ Փաշինյանը նախ խնդրեց, որ իրենց եթեր տրամադրեն, որը չստանալով, լրագրողների ներկայությամբ հայտարարություն արեց:
Նա նախ ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից՝ լինեն ռադիոյի աշխատակից, թե ոստիկան, որոնց անհանգստություն են պատճառել:
«Սա բաց ձեռքերի մարտավարության երկրորդ կարևոր նվաճումն է: Տեսաք, որ հարգելի ոստիկանը զենքը ձեռքին լիցքավորած պարզեց ինձ վրա, ես ոչ մի բառով չվիրավորեցի, ոչ մի վնասվածք չպատճառեցի, թթու խոսք չասացի, ասացի որ, եթե պետք է կրակես՝ սպանես, ուրեմն կրակի սպանի: Եվ մենք այստեղ ենք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրենց ակցիաները շարունակվում են մնալ խաղաղ: «Որևէ մեկին որևէ վնաս տալու մտադրություն չունենք»,– ասաց նա՝ ավելացնելով, որ շարունակելու են բաց ձեռքերի քաղաքականությամբ ՀՀ քաղաքացիներին ազատագրել ՀՀԿ-ի գերությունից։
Նա նաև անձամբ ոստիկանից ներողություն խնդրեց իրենց գործողության ու անհարմարության համար: «Բայց ուզում եմ բաց աչքերով ասել, որ սրանով պայքարում ենք շատ ավելի մեծ անհարմարության դեմ, ժողովրդավարության և պետության կորստի դեմ»:
«Խնդրում եմ հանգիստ ձևով շենքի տարածքը լքել»,-պահանջեց ոստիկանը:
Նիկոլ Փաշինյանը նաև հեռախոսով խոսեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ և խնդրեց իրենց ուղիղ եթեր տալ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ուղերձով դիմի:
Մերժում ստանալով, նա խնդրեց, որ մտածի իր ասածի շուրջ:
15.23
Սայաթ-Նովա փողոցում մեկնարկած երթի մասնակիցները երթուղուց շեղվեցին: Նրանք ՀՀԿ կուսակցության ինչ–որ ներկայացուցիչ նկատեցին, ում հետևից վազելով մտան Հանրային ռադիոյի շենք:
Ցուցարարները ձեռքերը վեր պարզած բարձրանում են Հանրային ռադիոյի շենքի աստիճաններով: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ոստիկանները փորձում են խոչընդոտել, նույնիսկ զենք են պահել իր վրա, բայց իրենք առաջ են շարժվում:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց որևէ բանի ձեռք չտալ: Նկատելի է, որ դուռ է կոտրվել:
Այս պահին նրանք մտնել են ռադիոյի ստուդիաներից մեկը:
15.03
Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց նախատեսված հանրահավաքը: Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Ծաղկաձորում ՀՀ վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նիկոլ Փաշինյանը խնդրեց բոլոր նրանց, ովքեր ժամը 16։30-ին Ավանի Հարսնաքար ռեստորանի դիմացի մայթից պետք է ավտոերթով մեկնեին դեպի Ծաղկաձոր՝ չգնալ, քանի որ իրենք ավտոերթ կանեն Երևանում: Նա հորդորեց հավաքվել Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում:
«Մի գաղափար կա, ավտոերթ անել՝ «փնտրում եմ ՀՀԿ-ին» կարգախոսով»,– ասաց նա՝ կոչ անելով ՀՀԿ ներկայացուցիչներին ասել իրենց կոորդինատները, քանի որ ցանկանում ենք շրջափակել նրանց։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեկ իր հայտարարությանը, որն ըստ նրա՝ հանրության շրջանում լայն արձագանք է գտել:
«Համերաշխության ձեռք եմ մեկնում ՀՀ-ի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին: Հարկ եմ համարում նորից այդ հայտարարության դետալները կրկնել, որովհետև այո՛, հաճախ իրար դեմ ենք խոսել, սուր ենք խոսել, իրար հասցեին վատ արտահայտություններ ենք արել, ներե՛ք այդ ամեն ինչը, ոչ թե հանուն իրար, այլ հանուն այստեղ կանգնած և եկող ժողովրդի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևորը այս գործընթացում համերաշխություն ապահովելն է: Հանրահավաքի կազմակերպիչն ասաց, որ հիմա երթ կանցկացնեն՝ ցույց տալու միասնությունը, հանրայնացնելու համերաշխությունը:
Ֆրանսիայի հրապարակից երթը մեկնարկեց: Ցուցարարները շարժվեցին Սայաթ-Նովա փողոցով` հայտարարելով, թե ՀՀԿ–ական են փնտրում` շրջափակելու:
Իսկ մինչ այդ Փաշինյանը ասաց, թե հանրահավաք կանցկացնեն Ֆրանսիայի հրապարակում, ժամը 18:30-ին, որի ժամանակ կհնչեն ելույթներ:
14.22
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ 14:00-ին հանրահավաքը մի փոքր հետաձգվում է, քանի որ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել:
«Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, քննարկենք ու սկսենք: Պլաններում որոշակի փոփոխություններ կան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստ: Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ մինչ այդ ցուցարարները նախատեսում էին ժամը 16։30-ին Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտից ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր:
Հարցին, թե անսպասելի էր նրանց համար, որ ՀՀԿ ԳԽ նիստը շուտ է սկսել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անսպասելի չէր, որովհետև, երբ իրենք ասել էին, թե ՀՀԿ ԳՄ շենքը շրջափակելու են, ՀՀԿ-ականները գնացին Ծաղկաձոր։ Իսկ, երբ ասացին, որ Ծաղկաձոր են գնալու, մինչև իրենց գնալը նիստն ավարտեցին արագ:
«Այդքան զուգադիպություններ չեն լինում, ինչո՞ւ են առավոտ գիշերով անում»,-ասաց Փաշինյանը:
13.41
Հանրահավաքի մասնակիցներն օրվա երկրորդ կեսին ծրագրում են գործողություններ իրականացնել. նախատեսվում է երթ` Երևանում
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում մինչ ժամը 14:00-ն հայտարարված հանրահավաք սկսելը, իր իսկ խոսքով` «հումորային ֆլեշմոբ» անցկացրեց, հիշեցնելով, որ իրենց հավաքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ է:
Նա տեղեկացրեց, որ հանրահավաքից հետո` ժամը 16։30-ին, Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտից ավտոերթ է մեկնարկելու դեպի Ծաղկաձոր: Իրենց տեղեկություններով`Ծաղկաձորի «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրում ՀՀԿ-ն կանցկացնի խորհրդի նիստ, որտեղ պետք է առաջադրվի վարչապետի թեկնածուն:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ օրվա երկրորդ կեսին ծրագրում են գործողություններ իրականացնել, նախատեսվում է երթ անցկացնել Երևանում, բայց չնշեց, թե ինչ երթուղով:
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքին նա ասել էր, որ երթով շարժվելու են դեպի Մելիք-Ադամյան` ՀՀԿ-ի գրասենյակ:
12։40
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը Azatutyun.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանության հայտարարություններին ասաց, որ ինքն ամբիոնից ներողություն է խնդրել հայրենակիցներին` անհարմարություն պատճառելու համար: «Բայց ՀՀԿ-ի գոյությունն ավելի մեծ անհարմարություն է առաջացնում, և փոքր անհարմարությամբ մեծ անհարմարություն վերացնելը հարգելի պատճառ է: Մենք ցածրացրել ենք երաժշտությունը և ամեն ինչ արել ենք, որ հարակից շենքերի բնակիչներին չանհանգստացնենք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է խոսել ոչ թե օրենքի, այլ իրավունքի մասին: «Քաղաքացիներն իրենց իրավունքները պաշտպանելու իրավունք ունեն, իրավունքն է գերակա օրենքի նկատմամբ: ՀՀԿ-ն, կնոպկա սեղմելով, ամեն օրենք էլ կարող է ընդունել»,-շարունակեց Փաշինյանը։
Պատգամավորն ակնկալում է, որ այսօր եռակի ավել կլինի հանրահավաքի մասնակիցների թիվը։ «Ազատության հրապարակը աննախադեպ էր, սակայն չենք կարող ասել, որ կրիտիկական զանգված կա, եթե այդ կրիտիկական զանգվածը լինի, ես երաշխավորում եմ, որ իշխանափոխություն կլինի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն էր իրենց այցելել: «Րաֆֆի Հովհաննիսյանը իր քայլը անում է, զորակցում է այս գործընթացին, կարծում եմ, որ առիթ կունենա իր խոսքն ասելու»,-ասաց նա և նշեց, որ ուրախ էր տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին:
11։11
Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության նախաձեռնությունը նախատեսում է անցկացնել ավտոերթ՝ դեպի Ծաղկաձոր, որտեղ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ մինչ այդ տեղի կունենա հանրահավաք, ապա 16.30-ից կմեկնարկի ավտոերթ:
«Դուք տեղյակ եք, որ մենք հայտարարել էինք, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ մտադիր ենք շրջափակել գրասենյակը: Բայց, մեր այս հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդն արտագաղթել է դեպի Ծաղկաձոր: Մեր պլանները դրանից փոխվել են, բայց մի քիչ: Այսօր պետք է հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա խորհրդի նիստը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր ունեն մեքենա միանալ իրենց: «Պետք է շատ հզոր ավտոերթ լինի: Շչակները ստուգեք, որ չփչանան ու տրամադրվեք գնալ դեպի ոսկե պալատ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաք–նստացույցի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Կոնֆլիկտը ծագել է Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում:
«Մասշտաբը չեմ կարող գնահատել, փոքր ծեծկռտուք է տեղի ունեցել կամ գուցե ավելի մեծ: Ես ուզում եմ հստակ արձանագրել հետևյալը, որ ցանկացած ոք, եթե որևէ պատճառով բռնություն է գործադրում որևէ մարդու նկատմամբ, այդ մարդը չի կարող համարվել մեր ցույցի և մեր շարժման մասնակից: Մենք ասել ենք, որ մեր գործողություններում պետք է բացառենք բռնությունը: Ոստիկանությունը, իշխանությունը կարող է 1000 մարդ ուղարկել խմած-չխմած, նրանք կարող են գալ այստեղ, լկտի պահել իրենց, ամենավերջին հայհոյանքները տալ, ցանկացած գործողություն անել, բայց ես ուզում եմ, որ մեզ համար հստակ լինի՝ որևէ պարագայում, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացվելու:
Առավոտյան, սակայն, իրավիճակը հանգիստ էր Ֆրանսիայի հրապարակում:
Հրապարակ շարունակում է շրջապատած մնալ նստարաններով, ինչն այդտեղ է բերվել հարակից փողոցներից։ Ցուցարարները նաև բերել են վառարան, խմելու ջուր, սնունդ։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակը շարունակում է փակ մնալ երթևեկության համար։
Առավոտյան ցուցարարներն արդեն տարածքն էին մաքրում։
Հիշեցնենք, որ Ոստիկանությունը երեկ երեկոյան հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ հավաքի կազմակերպիչներն ամբողջությամբ չեն վերահսկում իրադրությունը։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը բարձրախոսով ցուցարարներին բացատրում էր, թե ինչ պետք է անել, երբ ոստիկանությունը սկսի ցրել ցուցարարներին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Քաղաքականություն 23:44 • 17/04 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ) Իշխանության խնդիրը, կառավարության խնդիրը սեփական երկիրը և ժողովրդին ադապտացնելն ա էն փոփոխվող իրավիճակին, որը մենք ունենք։ Դա է ապրելու և զարգանալու պայմանը։
-
Քաղաքականություն 17:01 • 17/04 Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Օկուպացված Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու կարիքը «զրոյական է», քանի որ դրա տարածքում հայեր չեն մնացել։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
-
Իրադարձային 14:58 • 17/04 Փաշինյանն ոսկեպարցիներին ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիևի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Սուրեն Պետրոսյան Գլոբալ առումով պրոցեսը կանգնեցված է: Ես հասկանում եմ, որ սա ավելի շատ փորձ է արվում փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ, բայց փաստացի գործընթացը այս պահին կանգնած է: Այդ մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց»,-ասաց նա:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 13:10 • 17/04 Փաշինյանի հանդիպումը Ոսկեպարի բնակիչների հետ ավարտվել է (լուսանկար) Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հ
-
Քաղաքականություն 15:20 • 17/04 Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հիմք ընդունելով 2020 թվական
-
Քաղաքականություն 19:54 • 17/04 Փաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ) Վարչապետն իր հերթին նշել է, որ գործադիրը հետևողական է լինելու սահմանամերձ բնակավայրերում ծրագրի արդյունավետ իրագործման հարցում:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 11:26 • 12/04 ՀՀ ԱԱԾ-ն քրեական վարույթ է հարուցել ՀՀ զինծառայողների վերաբերյալ. նրանք փորձել են հատել սահմանը և հովվին ու ոչխարներին հետ բերել Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով:
-
Իրադարձային 18:11 • 12/04 Ակադեմիական քաղաքի կառուցումը 1,2 տրիլիոն դրամ կկազմի, հիմնական ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեն է․ Մատենադարանի շենքը չի վաճառվելու. ԿԳՄՍՆ Հայոցյանի խոսքով՝ Հայաստանում առնվազն ժամանակակից կրթությունն ու գիտությունը միշտ էլ զարգացել են «Ակադեմիական քաղաքի» կամ կլաստերային տրամաբանությամբ: Ի սկզբանե բոլոր բուհերը հիմնականում եղել են օղակաձև այգու շրջակայքում:
Իրավունք
-
14:56 • 18.04.24 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. նրա վիճակը ծանր է
Սպորտ
-
11:50 • 18.04.24 Չեմպիոնների լիգա. 1/2 եզրափակիչների ժամանակացույցը
-
11:15 • 18.04.24 Հայտնի են ՉԼ՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
-
08:26 • 18.04.24 Չեմպիոնների լիգա․ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը կիսաեզրափակչում են
Իրադարձային
-
17:41 • 18.04.24 Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը