Սիրիայում զարգացումները բացասաբար կանդրադառնան ՀՀ-ի վրա` Թուրքիայի ուղղակի միջամտությամբ, որն ավելի անկանխատեսելի է դարձել. Կ. Վերանյան

20:10 • 14.04.18



Մերձավոր Արևելքը կապված է Հարավային Կովկասի հետ, և այնտեղ տեղի ունեցող փոփոխություններն այս կամ այն չափով միմիայն բացասական կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը: Ըստ նրա՝ ապրիլի 14-ին Արևմուտքի կողմից Սիրիայի հրթիռակոծումը շահեկան էր Իսրայելին և Թուրքիային. Թուրքիան շատ ավելի վտանգավոր և անկանխատեսելի կարող է լինել, քան մինչև ամերիկյան կողմի հարվածներ հասցնելը. «Մերձավորարևելյան զարգացումները բացասաբար կարող են անդրադառնալ Հարավային Կովկասի վրա` Թուրքիայի ուղղակի միջամտությամբ»,- նշեց Կարեն Վերանյանը:

- Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 թևավոր և «օդ-երկիր» դասի հրթիռ։ Այս գործողությունը անսպասելի՞ էր, թե՞ վաղուց նախապատրաստված քայլ էր:

-Ընդհանուր առմամբ, անսպասելի չէր, որովհետև Թրամփը վերջին շրջանում բավական իրատեսական հայտարարություններով էր հանդես գալիս: Ըստ Վաշինգտոնի՝ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից: Այն հանգամանքը, որ «քիմիական» հարձակում էր տեղի ունեցել սիրիական Դումա քաղաքում, կարծում եմ՝ ավելի շատ բեմականություն էր, հիմք, որպեսզի ամերիկյան կողմը դրա հիման վրա ավիահարվածներ հասցնի Սիրիային: Այսինքն` նախապատրաստական փուլ էր գնում և ամեն ինչ տանում էր հենց այս գործողությանը, որևէ անսպասելի իրավիճակ չկար:

-Արևմտյան երկրների գործողության հետևանքներն ինչպիսի՞ն կլինեն, ի՞նչ զարգացումներ սպասել: Ռուսական կողմից պատասխան կլինի՞:

-Թրամփն ի վերջո փորձեց հնարավորինս խելամիտ որոշումներ կայացնել այն առումով, որ ուղղակի հակամարտության չգնաց ռուսական կողմի հետ Սիրիայում: Եթե Թրամփը գնար մի որոշման, և հրթիռակոծման հետևանքով տուժեին նաև ռուսական կողմի ռազմական դիրքերը, սա հակամարտության միջազգային մակարդակով լուրջ հետևանքներ կարող էր ունենալ՝ անկառավարելի, անվերահսկելի իրավիճակ կստեղծեր: Բարեբախտաբար, նման իրավիճակ չեղավ, ռուսական կողմը գրեթե չի տուժել, հիմնականում հարվածները սիրիական կողմին են հասցվել, ինչպես նաև՝ և´ ուղղակի, և´ անուղղակի իրանական կողմին: Հուսանք, որ եթե նույնիսկ որոշակի ռազմական գործողություններ շարունակվեն, դրանք չեն հանգեցնի ուղղակի հակամարտության գերտերությունների միջև: Կարծում եմ՝ Պուտինը նույնպես ողջամիտ կգտնվի և հնարավորինս կխուսափի ուղղակի առճակատումից:

- Իսկ Արևմտյան կոալիցիան սրանով կբավարարվի՞, թե՞ կարծում եք, որ նման հարվածներ կարող են նորից լինել:

- Որևէ սցենար չի բացառվում: Սա գործընթացը է, որն ուներ իր անցյալը, որի հիման վրա ներկա իրավիճակն է կերտվում: Կարծում եմ՝ դեռ հիմքեր կան ենթադրելու, որ շարունակվեն որոշակի գործողություններ, այդ թվում` նաև ցամաքային գործողությունների տեսքով: Այս ամենը կախված է նաև ռուսական կողմից:

- Նշեցիք, որ քիմիական հարձակումը բեմականություն էր: Ըստ Ձեզ՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի հրթիռակոծումը իրականում ի՞նչ նպատակ ուներ:

-Վաշինգտոնի գործողությունները ցույց էին տալիս երկու կարևոր մեսիջ, որոնցից մեկն ուղղված էր ռուսական կողմին առ այն, որ ԱՄՆ-ն այնուհանդերձ հաշվի չի նստում հիմնական խաղացողների հետ: Սա ցավալի փաստ է և խոսում է զսպող մեխանիզմների բացակայության մասին: Սա դառը հետևանքներ կարող է ունենալ, եթե ոչ հիմա, ապա հետագա տասնամյակների կտրվածքով: Այսինքն` միջազգային հարաբերություններում չկա կոնսեսուս այս կամ այն ակտուալ հիմնախնդիրների վերաբերյալ: Երկրորդ կարևոր մեսիջն այն է, որ Թրամփը փորձում էր տարածաշրջանում թուլացնել իրանական գործոնը: Այն, որ Սիրիայում և Մերձավոր Արևելքում էապես ընդլայնվել է իրանական կողմի ազդեցությունը, դա միանշանակ է: Լիբանանում իրանական ռազմաքաղաքական ներկայություն կա վերջին 7-8 տարիների կտրվածքով, արդեն Սիրիայում է դա հիմնավորվում: Փաստորեն, այս իրավիճակում Թրամփը փորձում է ամերիկյան կողմի ներկայությունը վերահաստատել, որը որոշակիորեն թուլացել էր: Եվ միանշանակ, այս իրավիճակից շահող դուրս եկան Իսրայելը և Թուրքիան:

- Այսինքն` գործողությունն ուղղված էր հիմնականում Ռուսաստանի և Իրանի դեմ, իսկ Իսրայելը և Թուրքիան ի՞նչ առումով շահող դուրս եկան:

- Այն առումով, որ Իսրայելը, փաստորեն, քիմիական զենքի այս պրովոկացիան որպես հակադարձ պատասխանի հիմք ընդունեց, և իսրայելական կողմը ռմբակոծություններ արեց Սիրիայի Հոմս նահանգում: Սա ցույց է տալիս, որ ամեն դեպքում Իսրայելը հնարավորինս փորձեց քաղաքական, ռազմական դաշտում հիմք ստեղծել, որպեսզի ռեալ ռազմական գործողություններ ձեռնարկի Միացյալ Նահանգները: Բացի այդ, Իսրայելը շահեկան դիրքերում է, որովհետև Սիրիայից ուղղակի և անուղղակի եկող վտանգը Իրանն էր Իսրայելի համար, որի դիրքերը զգալի ընդլայնվել էին: Իսկ Թրամփի որոշումը, բնականաբար, բացասական կազդի իրանական գործոնի վրա տարածաշրջանում:

- Իսկ Թուրքիայի մասով ի՞նչն է շահեկան, նկատի ունեք, որ Աֆրինի՞ց է շեղվում ուշադրությունը:

-Այո, առաջին հերթին շեղվում է ուշադրությունը, երկրորդ՝ Սիրիայի կառավարական ուժերի դերը և միջամտությունն է թուլանում այս պարագայում: Թուրքիան առհասարակ թե´ Մերձավոր Արևելքում, թե´ Սիրիայում առավել ազատ գործողությունների իրականացման դաշտ է ստանում: Թուրքիան, լինելով տարածաշրջանի անկանխատեսելի խաղացող, շատ ավելի վտանգավոր և անկանխատեսելի կարող է լինել, քան մինչև ամերիկյան կողմի հարվածները:

-Տարածաշրջանային անկայունությունը, Հայաստանի սահմանից ոչ այնքան հեռու կատարվող իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա:

-Միմիայն բացասական: Մերձավոր Արևելքը կապված է Հարավային Կովկասի հետ, և այնտեղ փոփոխություններն այս կամ այն չափով կարող են անդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Այստեղ շատ եմ կարևորում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում: Մերձավորարևելյան զարգացումները բացասաբար կարող է անդրադառնալ Հարավային Կովկասի վրա` Թուրքիայի ուղղակի միջամտությամբ: Այսինքն` Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունը Հարավային Կովկասում զսպող, կանխարգելիչ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից:

- Ավելի կմանրամասնե՞ք, ի՞նչ ձևով կարող են ազդել Հարավային Կովկասի վրա Սիրիայում կատարվող գործողությունները:

-Եթե այլ տարածաշրջաններում կամ միջազգային հարաբերություններում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները սրվում են, դա արտահայտվում է նաև այլ տարածաշրջանների վրա, տվյալ դեպքում հենց Հարավային Կովկասի: Թուրքիան հնարավորինս կփորձի օգտվել կողմերի միջև լարված իրավիճակից: Եթե վերցնենք ԼՂ հակամարտությունը` թուրք-ադրբեջանական տանդեմն այնտեղ միանշանակ աշխատում է: Ռուսաստանը փորձում է հնարավորինս հավասարակշռել տարածաշրջանում կողմերի միջև ստատուս-քվոն: Շատ հաճախ հայաստանյան իրականությունում հակառուսական տրամադրություններ են առաջանում, որոնք հիմնականում ունեն արհեստական միտումներ: Ռուսաստանին մեղադրում են, որ Արցախյան հակամարտությունում ունի հնարավորինս չեզոք դիրքորոշում, բայց դա առերևույթ է: Եթե գլոբալ նայում ենք` տարածաշրջանային մակարդակով Ռուսաստանը հիմնական զսպող օղակն է Թուրքիայի ուղղակի միջամտության հարցում՝ Արցախյան հակամարտության հետ կապված և այլ խնդիրներում, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտությանն առհասարակ: Նույն իրավիճակը տեսնում ենք Նախիջևանի ուղղությամբ: Վերջերս՝ ապրիլի 7-ին,  Նախիջևանի կողմից լարվածությունում Թուրքիայի կողմից ուղղակի միջամտություն չկար, բայց այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Նախիջևանում՝ ռազմատեխնիկական հագեցվածություն և այլն, ուղղղակիորեն խոսում են, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի այդ պրոցեսներում: Չի բացառվում, որ հետագա տարիների կտրվածքով Թուրքիան փորձի էլ ավելի լուրջ ներգրավվածություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտությունում արդեն նախիջևանյան ուղղությամբ: Նախիջևանում հենց այնպես ռազմական կուտակումներ տեղի չեն ունենում:

- Այս դեպքում Հայաստանի քայլերը որո՞նք պետք է լինեն:

- Նախիջևանի մասով արդեն հստակ քայլեր իրականացվել են, մասնավորապես, խոսքը Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգերի ստեղծման և հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին է: Սրանք շատ կարևոր, զսպող հանգամանքներ են: Բացի այս, Հայաստանը աչալրջորեն պետք է հետևի դեպքերի զարգացմանը և ոչ միայն հետևի, այլ մի քանի քայլ առաջ գտնվի Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններից:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:27 • 23/09

Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ որպես մոդել ցուցադրության է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 23/09

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. Մնացական Բիչախչյանը պարզաբանել է

14:21 • 23/09

Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է. Կովաչիչ

14:21 • 23/09

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:18 • 23/09

Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

14:11 • 23/09

Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 23/09

Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ)

14:04 • 23/09

Նախկին ընտրությունների ժամանակ կուտակումներ կային, իսկ հիմա նման բան չկա․ «Իմ քայլ»-ի վստահված անձ

14:02 • 23/09

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

14:00 • 23/09

Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին

13:56 • 23/09

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

13:54 • 23/09

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:48 • 23/09

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

13:46 • 23/09

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:41 • 23/09

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին

13:36 • 23/09

Մինչ 12:00-ն ստացվել է իրավախախտման  մասին 10 տեղեկություն. Մերուժան Հակոբյան

13:35 • 23/09

Մենք չէինք ցանկանում վաճառել Ռոնալդուին. Ֆլորենտինո Պերես

13:32 • 23/09

Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

13:23 • 23/09

Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան

13:23 • 23/09

US Open-ի չեմպիոնուհի Նաոմի Օսական պարտվել է Տոկիոյի մրցաշարի եզրափակչում (տեսանյութ)

13:09 • 23/09

9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի և խնդիրների

13:08 • 23/09

Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:06 • 23/09

Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ

12:57 • 23/09

Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

12:39 • 23/09

Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին

12:39 • 23/09

Ոչ մի լումա փող, ոչ մի արտոնություն կառավարությունից չունեմ, իրավախախտում էլ չեմ կատարել. Դանիել Իոաննիսյան

12:30 • 23/09

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք

12:29 • 23/09

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9,39%-ը, ամենաշատն ընտրել են Շենգավիթում. ԿԸՀ

12:21 • 23/09

Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք. Արտակ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հետ հնարավոր կոալիցիայի մասին

12:20 • 23/09

Amazon-ը ձայնային հրահանգով կառավարվող միկրոալիքային վառարան է ներկայացրել

12:18 • 23/09

«Գանձասար-Կապանի» պաշտպանը հեռացվել է թիմից

12:11 • 23/09

Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան

12:07 • 23/09

Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, կշարունակեմ բնակվել Նուբարաշենում. Վալերիյ Օսիպյան

12:05 • 23/09

Ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը. «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու

12:00 • 23/09

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

11:55 • 23/09

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան (տեսանյութ)

11:55 • 23/09

Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)

11:50 • 23/09

«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

11:44 • 23/09

Քաղաքացիներն ընտրությանը բավականին ակտիվ են մասնակցում, տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ դեռևս չկան․ հանձնաժողովի նախագահներ

11:38 • 23/09

Ալ Պաչինոն նոր ընկերուհի ունի. լրատվամիջոցներ

11:37 • 23/09

Ամեն մեկն էլ «ինքնագունավորմամբ» է զբաղված, և այս փուլը մի քիչ ավելի էր, քան ստանդարտ, կրքոտ նախընտրականը. Րաֆֆի Հովհաննիսյան

11:34 • 23/09

Ընտրությունը քաղաքականացվեց և գնաց վարչապետին սատարելու ուղղությամբ. նա խնդիր դրեց, որ այս ընտրություններն իր վստահության քվեն են․ Մ. Մանուկյան

11:32 • 23/09

Չեմ կարող ասել, թե Ջոշուան զարմացրեց ինձ. Պովետկին

11:30 • 23/09

Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

11:24 • 23/09

Վրաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը հասել է ամենաբարձր մակարդակի. Վրաստանի վարչապետ

11:23 • 23/09

Երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններ են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու կեղծիքների. «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու

11:21 • 23/09

Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան

11:20 • 23/09

Եթե կեղծ ահազանգողները քրեական պատասխանատվության չենթարկվեն՝ հարց է առաջանալու՝ Վ. Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը որպես ոստիկանապետ. Ն. Զոհրաբյան

11:14 • 23/09

Ֆրանսիայում Մտքերի գագաթնաժողովին ՀՀ նախագահն իր պատկերացումներն է ներկայացրել ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին

11:12 • 23/09

Ինձ դուր չեկավ իմ թիմի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ ցուցադրած խաղը. Մոուրինյու

11:10 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 10:30-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ

11:03 • 23/09

Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը

11:00 • 23/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը