Խմբակցությունում կան Սերժ Սարգսյանին կողմ քվեարկելու մոտեցումներ ևս. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

11:47 • 16.04.18



Tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով տեղեկություններին, թե խմբակցությունում շատերը ցանկանում են վարչապետի առաջադրման ժամանակ կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, հաստատեց տեղեկությունները՝ ասելով, որ կան թեր և դեմ մոտեցումներ, ու փորձում են միավորել այս երկու մոտեցումները: Ամեն դեպքում, ըստ Բագրատյանի, Հայաստանում քաղաքականության մեջ չկա դասական քաղաքագիտություն, որի վառ օրինակը իշխող կոալիցիան է, որտեղ սոցիալիստական ուղղվածության ձախերը՝ ՀՅԴ-ն, ստիպված է կողմ քվեարկել կոալիցիոն գործընկերոջ՝ աջ ՀՀԿ-ի ծրագրերին:

-Պարո՛ն Բագրատյան, Դուք հայտարարել էիք, որ քաղաքագիտորեն սխալ է, որ ընդդիմադիր կուսակցությունը կողմ քվեարկի Կառավարության ծրագրին, վարչապետին, միաժամանակ՝ կուսակցության քաղաքական թևից այլ ներկայացուցիչներ՝ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, հայտնելով, որ դաշինքը կոալիցիա մտնելու  խնդիր չունի, հավելել են, որ կուսակցությունը քվեարկելու է միանման, այսինքն՝ ենթադրվում է՝ դեմ: Մյուս կողմից,  տեղեկություններ են շրջանառվում, որ խմբակցությունում պատգամավորների մի ստվար հատված ցանկանում է կողմ քվեարկել, և Ձեր խմբակցությունից Վարդան Բոստանջյանն էլ, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կոչ արեց գնալ Իսրայելի ճանապարհով, որտեղ ընդդիմությունը համախմբված է երկրի առաջին դեմքի շուրջ: Ի՞նչ կասեք՝ կա՞ն արդյոք նման իրարամերժ տրամադրություններ:

-Իմ խոսքը վերաբերում է դասական քաղաքագիտությանը: Դասական քաղաքագիտության մեջ հստակ է, որ եթե ընդդիմությունը քվեարկում է Կառավարության ծրագրին կողմ, նշանակում է՝ ինքն այլևս ընդդիմություն չէ: Սա դասական քաղաքագիտության իմաստով: Բայց մեր երկրում դասական քաղաքագիտության որևէ հնարավորություն հիմնավորված չէ, որովհետև այս պահին իշխող կոալիցիայում սոցիալիստական կուսակցությունը և աջ պահպանողական կուսակցությունը կոալիցիա են կազմել: Սա արդեն դեմ է քաղաքագիտությանը, և չկա նման տեսություն, որ ձախ կողմնորոշման կուսակցությունը աջ կողմնորոշմանի հետ կոալիցիա կազմի: Այսինքն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իբրև սոցիալիստական արժեքներ կրող ու սոցիալիստական ուղղվածության կուսակցություն քվեարկում է ազատ շուկայական մրցակցության տարրերով օրինագծերին կողմ, քանի որ կոալիցիայում է գտնվում: Սա քաղաքագիտական սխալ է:

-Իսկ ձեր կուսակցությունում չկա՞ քաղաքագիտական սխալ:

-Կա, իհարկե:

-Այն, որ բազում, մեղմ ասած, հարուստ և օլիգարխներից բաղկացած կուսակցությունը չի՞ կարող լինել ընդդիմադիր:

-Չէ, ձևակերպման հետ, ճիշտն ասած, մի քիչ համաձայն չեմ: Եթե մենք վերլուծենք՝ նույն Միացյալ Նահանգներում Դեմոկրատական կուսակցության հետ համագործակցում են շատ լուրջ, աշխարհում հայտնի ընկերություններ՝ Apple-ը, Microsoft-ը, բայց դա չի վերաբերում ընտրական գործընթացին: Այսինքն՝ բուն գործընթացին մասնակցություն չկա և որևէ ֆինանսավորում գործընթացին չի իրականացվում: Այսինքն՝ համագործակցությունն այլ ոլորտներում է, և դա չի խանգարում, որ քաղաքական կուսակցությունը պահպանի իր դեմքն ու ուղղվածությունը: Իմ ասածն այլ բան է. ես խնդիր եմ համարում, որ մենք հեռու ենք դասական քաղաքական համակարգեր ունենալուց: Եվ այս իմաստով իմ մոտեցումն այն էր, որ ճիշտ չէ, որ ընդդիմությունը քվեարկի  իշխանության ծրագրին կողմ:

-Իսկ Ձեր ասածից կարելի՞ է, ամեն դեպքում, եզրակացնել, որ Ձեզ մոտ կան մարդիկ, որոնք ուզում են կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին:

-Ցանկացած խմբակցությունում, կուսակցությունում, եթե միասնական մոտեցում չլինի, այսինքն՝ եթե խմբակցությունը որոշում չունի որևէ քվեարկության համար, բնականաբար, կլինեն և՛ կողմ, և՛ դեմ քվեարկողներ: Եթե որոշում է ընդունվում, և դու չես ենթարկվում այդ որոշմանը՝ պետք է դուրս գաս խմբակցությունից: Առնվազն: 

-Կա՞ խմբակցությունում  որոշում՝ ինչպե՞ս քվեարկել վարչապետի թեկնածությանը, գրեթե ժամանակ չմնաց:

-Ո՛չ, չկա: 

-Պարոն Ծառուկյանի դիրքորոշումը, ամեն դեպքում, ո՞րն է այս հարցում:

-Մենք դեռևս քննարկման փուլում ենք:

-Իսկ հնարավո՞ր է ազատ քվեարկության տարբերակը, ինչը նույն  խմբակցության քաղաքական թևի ներկայացուցիչները, ի դեպ, բացառել էին:

-Ես գոնե չեմ բացառել… չգիտեմ: 

-Այսինքն՝ կարելի՞ է արձանագրել, որ շատ-շատերն ուզում են կողմ քվեարկել: Ու կարելի՞ է ասել, որ կողմերը մեծամասնություն են:

-Որ կողմերը մեծամասնություն են, նման բան չի կարելի ասել, ճիշտն ասած՝ չենք հաշվել՝ կոնկրետ քանի հոգի է կողմ, քանիսը՝ դեմ: Միայն կարող եմ ասել, որ մեր աշխատանքի շարունակականության իմաստով քննարկումներն ավելի շատ այդ պրիզմայի մեջ են՝ ինչպես ճիշտ կազմակերպել, որպեսզի մեր քվեարկությունն արտահայտի մեր դիրքորոշումը և արտահայտի ու կողմնորոշիչ լինի 2017-ից հետո ժամանակաշրջանից մեր քաղաքական գծի պահպանման հարցում:

Նորից եմ ասում՝տարբեր մոտեցումներ կան, դեռ փորձում ենք մոտեցնել մեր կարծիքները: Այս փուլում դեռ սա ենք փորձում անել: Տեսնենք՝ ինչպես կստացվի, որովհետև տարբեր պնդումներ ու վերլուծություններ կան, ու դեռ վերջնական որոշում չունենք:

-Դեմերի փաստարկը գիտենք, թե ինչու չպետք է քվեարկել Սերժ Սարգսյանին, իսկ կողմերինը ո՞րն է:

-Եթե թույլ տաք՝ փակագծերը չբացենք:

-Իսկ համարո՞ւմ եք, որ եթե կողմ քվեարկեն խմբակցությունից շատ-շատերը, այլևս բարոյական իրավունք չեք ունենալու քննադատել Սերժ Սարգսյանի կառավարությանը:

-Եթե խմբակցության որոշումը լինի Ձեր ասած ձևով, բնականաբար: Բայց եթե խմբակցության որոշումն այդպիսին չլինի, կարծիքները կարող են լինել կոնկրետ որևէ քվեարկության դեպքում:

-Իսկ չե՞ք կարծում, որ ձեզ այդ դեպքում էլ լղոզվածության մեջ կմեղադրեն: Այսինքն՝ նման սկզբունքային հարցի շուրջ ազատ քվեարկության որոշում և տարբեր քվեարկություններ: Դա քաղաքագիտորեն ճի՞շտ է:

-Քաղաքագիտորեն, նորից եմ ասում, եթե ունենայինք դասական քաղաքագիտական վիճակ, իհարկե, ճիշտ չէր լինի, բայց քանի որ ես պնդեցի, որ դեռևս բյուրեղացված չէ քաղաքական դաշտը, այս պարագայում ամեն ինչ հնարավոր է: Սա զարգացման ընթացք է: Ես հիմա ուսումնասիրում եմ ուրիշ երկրների փորձը՝ հասկանալու համար՝ կան արդյոք նման զարգացումներ, մոտեցումներ ու կոալիցիաներ, թե ոչ:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:26 • 23/09

10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին

22:11 • 23/09

Արարատի մարզում 55-ամյա տղամարդն ինքնասպան է եղել. shamshyan.com

22:02 • 23/09

«Միլանն» ու «Ատալանտան» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

22:01 • 23/09

ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների զգալի աճ է կանխատեսում 2027-2028 թվականներին

21:56 • 23/09

Ժամը 21:30-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, ուսումնասիրել է ավելի քան 1000 հրապարակում

21:21 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը, ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցվել է շուրջ 3%-ով

21:10 • 23/09

Խորհրդականը հայտնել է, թե ինչին է նվիրված լինելու Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

20:59 • 23/09

«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը, Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

20:53 • 23/09

Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ. Մերուժան Հակոբյան

20:52 • 23/09

Ասեղներ պարունակող ելակներն Ավստրալիայից հասել են Նոր Զելանդիայի խանութներ

20:44 • 23/09

ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

20:41 • 23/09

Նախկինում «գազելներով» տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ

20:41 • 23/09

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, իսկ երկու ուժ ընդհանրապես գումար չեն ծախսել

20:33 • 23/09

Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

20:31 • 23/09

Հոնկոնգում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Չարլզ Կաոն

20:25 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

20:18 • 23/09

Երեկոյան 20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

20:04 • 23/09

Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ)

19:44 • 23/09

Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել փարաջա կրելն արգելելուն

19:40 • 23/09

«Ռոման» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

19:33 • 23/09

Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ծրարը առանց դրոշմանիշի գցել են քվեատուփը, քաշքշուկ են սկսել. «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից գրանցված ընտրախախտումները

19:31 • 23/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից

19:23 • 23/09

Ընտրակեղծարարներն այսօր մնացին տանը, հուսամ՝ ընդմիշտ. Արմեն Բաղդասարյան

18:58 • 23/09

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18:51 • 23/09

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

18:46 • 23/09

18։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:27 • 23/09

Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ որպես մոդել ցուցադրության է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 23/09

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. Մնացական Բիչախչյանը պարզաբանել է

14:21 • 23/09

Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է. Կովաչիչ

14:21 • 23/09

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:18 • 23/09

Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

14:11 • 23/09

Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 23/09

Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ)

14:04 • 23/09

Նախկին ընտրությունների ժամանակ կուտակումներ կային, իսկ հիմա նման բան չկա․ «Իմ քայլ»-ի վստահված անձ

14:02 • 23/09

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

14:00 • 23/09

Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին

13:56 • 23/09

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

13:54 • 23/09

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:48 • 23/09

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

13:46 • 23/09

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:41 • 23/09

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին

13:36 • 23/09

Մինչ 12:00-ն ստացվել է իրավախախտման  մասին 10 տեղեկություն. Մերուժան Հակոբյան

13:35 • 23/09

Մենք չէինք ցանկանում վաճառել Ռոնալդուին. Ֆլորենտինո Պերես

13:32 • 23/09

Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

13:23 • 23/09

Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան

13:23 • 23/09

US Open-ի չեմպիոնուհի Նաոմի Օսական պարտվել է Տոկիոյի մրցաշարի եզրափակչում (տեսանյութ)