Փաշինյանը բարի գիշեր մաղթեց, երթն ավարտվեց. ցուցարարները կվերադառնան վաղ առավոտյան (տեսանյութ, լուսանկարներ, թարմացվում է)

10:28 • 18.04.18



23:58

Շնորհակալ եմ, մեր այսօրվա միջոցառումը ավարտվել է, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գիշերել հրապարակում, առավել ևս, պատրաստ են առավոտյան՝ ժամը ութին, լինել այստեղ: Շնորհակալություն և բարի գիշեր:

Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ավարտվեց երթը:


22:53

Դեպի Բաղրամյան մեկնարկած երթի մասնակիցները այս պահին անցնում են Բաղրամյան 26-ի կողքով, որտեղ կուտակված են մեծաքանակ ոստիկաններ, և ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հարգանքով վերաբերվել նրանց:

Ոստիկանները բոլոր կողմերից փակել են Բաղրամյան փողոցը, տեղում է նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լևոն Երանոսյանը: Իսկ երթի մասնակիցները կոչ էին անում միանալ իրենց: «Աստված պահապան հայ ժողովրդին, Աստված պահապան ոստիկաններին, բարի ծառայություն»,- վանկարկում են ցուցարարները:



22:12

Հանրահավաքների մասնակիցները երթով, կոչերով շարժվում են Բաղրամյան պողոտա՝ երկկողմանի փակելով նաև Մաշտոցի պողոտան:


21:52

Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց երեխաներին շարունակել դասադուլը, ինչպես նաև նշեց, որ ուժի մեջ են շրջափակել մայրուղիները: «Առանց հարցնելու` ինչ մայրուղի տեսնում եք, շրջափակե՛ք, բայց վաղը, ի տարբերություն այսօրվա, շատ շուտ պետք է արթնանանք և ութին հավաքվենք այստեղ, պետք է փորձենք անել հետևյալը` շրջափակելու ենք կառավարական մի շարք շենքեր»,- ասաց նա, թեև  չհայտարարեց, թե որ շենքներն են շրջափակելու:

«Շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի համար անակնկալ ենք պատրաստել, վաղը  Սերժ Սարգսյանի առաջին նիստն է: Այնպես որ արժի, արժի վաղը ութին գալ այստեղ»,- ասաց նա:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն առաջարկեց երթով գնալ Բաղրամյան պողոտա:



21։43

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակում ընթացող հանրահավաքի շարքերում նկատել է պաստառներ, որոնց վրա պատկերված են Շառլ Ազնավուրի և Սերժ Թանկյանի դիմանկարները:

«Ես կոչ էի անում նրանց անհապաղ գալ Հայաստան: Ես ստացել եմ հավաստիացումներ, որ Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը լսել են մեր կոչը: Մենք հիմա պետք է պատասխան սպասենք նրանցից: Նրանք երկուսն էլ իրենց բազմաթիվ հայտարարություններում ասել են, որ իրենք փոփոխությունների կողմնակից են, որ ուզում են տեսնել այլ Հայաստան: Ուզում եմ ասել, որ ահա, ձեր երազանքը իրականություն դարձնելու համար ձեզ մնացել է իրականացնել մի փոքր պարզ գործողություն, գնել տոմս, ժամ առաջ թռնել Երևան»,- ասաց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ ժողովուրդը նրանց օդանավակայանից հրապարակ «կբերեն ձեռքերի վրա»:

Պատգամավորը հույս հայտնեց, որ նրանք չեն մերժի հայ ժողովրդի արդարացի խնդրանքը:  «Պարզվում է, հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում: Հենց հիմա: Սերժ, մենք սպասում ենք քեզ»,- դիմեց Նիկոլ Փաշինյանը: 

Պատգամավորը ընթերցեց նաև Սերժ Թանկյանի գրառումներից մեկը ընթացող միջոցառումների մասին, որում Թանկյանը գրել է, որ այս պահին Հայաստանում անհավատալի բան է կատարվում՝ քաղաքացիական անհնազանդությունը թափ է առնում և վերածվում գործադուլի և դասադուլի՝ ընդդեմ անարդար, կոռումպացված իշխող էլիտայի։

 

21:40

Կան ուսումնական հաստատություններ, որոնց ռեկտորները սպառնում են ուսանողներին անվճար համակարգից տեղափոխել վճարովի համակարգ: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում սպառնալից բաներ ասել նրանց հասցեին: Ես խնդրում եմ, որ իրենք իրենց շնորհակալություն ասելու առիթներ տան մեզ: Մի՛ արեք այդպես: Վախեցնելով ՀՀ քաղաքացուն՝ դուք վախեցնում եք ՀՀ-ին: Այս անգամ ռեկտորատի դռները մեր առաջ չէր փակել ԵՊՀ-ը: Ես չեմ ուզում սա ներկայացնել որպես մեր հաղթանակ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՊՀ-ին նման պահվածքի համար, ուզում եմ հույս հայտնել, որ ուսանողների առաջ դռները երբեք չեն փակվի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մանկավարժական համալսարանին, որոնք ընդհանրապես չփակեցին դռները մեր առաջ»,- նշեց Փաշինյանը:

Պատգամավորը խոսեց այն երկու ակտիվիստների մասին, որոնց ձերբակալել են: «Ռադիոյի հետ կապված բոլոր որոշումները կայացրել եմ անձամբ ես, եթե բան ունեք ասելու, ասե՛ք ինձ, անհապաղ բա՛ց թողեք այս տղաներին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

21:33

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին   և դա հսկայական առավելություն համարեց:

«Մեզ մեղադրում են, որ մեր շարժմանը մասնակցում են անչափահասներ և դպրոցականներ: «Հավաքների ազատության մասին» օրենքը որևէ կերպ չի սահմանափակում անչափահասների մասնակցությունը հավաքներին, և դպրոցականների մասնակցությունը միանգամայն համապատասխանում է ՀՀ օրենքներին և Սահմանադրությանը»,- ասաց նա:

Նա նշեց, որ չնայած դրան՝ այսօր ԿԳՆ-ը կոչով դիմել է իրենց, որ դպրոցականներին չներքաշեն քաղաքական գործընթացի մեջ:

«Նախ մենք դպրոցականներին որևէ բանի մեջ չենք ներքաշում, մեր երեխաները, ինչպես նախատեսված է Սերժ Սարգսյանի բարեփոխած Սահմանադրությամբ, կարող են իրենք իրենց համար որոշումներ կայացնել, մեր օրենսդրությամբ անչափահասները կարող են նույնիսկ զանգվածային հրապարակային միջոցառումների կազմակերպչի դերում հանդես գալ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը բոլոր դպրոցականներին դասադուլի կոչ արեց. «Այո՛, դասադուլ արե՛ք, որովհետև այդ դասադուլի մեջ դուք կսովորեք ամենակարևորը` լինել ՀՀ հպարտ, ամենազոր, հզոր քաղաքացի: Դասադուլի համատեքստում ուզում եմ, որ մենք բոլորս գնահատանքի և հարգանքի հատուկ տուրք մատուցենք մեր ուսանողներին, ովքեր մեր այս շարժման ամենակարևոր և ամենահպարտ շարժիչ ուժն են»,- ասաց նա:



21:26

«Որևէ մեկը չի կարող մտածել, որ ավելի խելոք կարող է լինել, քան հավաքական հայ ժողովրդի խելքը: 99 տոկոս ճշգրտությամբ կարող ենք տարբերակել սադրիչներին մեր շարժման մասնակիցներից, որովհետև մեր շարժման մասնակիցների դեմքից թափում է խելքը, ինտելեկտը, սերը: Ուզում եմ դիմել տաքարյուն պատանիներին, սիրելինե՛ր, որևէ մեկը, որ գործում է մեր հռչակած ոչ բռնի քաղաքական պրոցեսի տրամաբանությունից դուրս, ինքը որևէ կապ չունի մեր շարժման հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորն ասաց, որ ինքը հասկանում է, թե ինչ են ուզում սադրիչները, որովհետև «որևէ մեկը չի կարող կասկածել իրեն վճռականության պակասի մեջ, ո՛չ էլ հիմարության մեջ»:



21:11

Ինչ նպատակի մենք պետք է կարողանանք հասնել հաջորդիվ: Իր ելույթը այսպես շարունակեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացրեց նախատեսված գործողությունների հերթականությունը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է կարողանան այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքերում, պետական բոլոր մարմիններում հարյուրավոր քաղաքացիներ սկսեն նստացույցեր անել, որպեսզի այդ մարմիններում տեղ չմնա այդ պաշտոնյաների նստելու համար:

«Հենց սա պետք է լինի իշխանափոխության մեր ռազմավարությունը։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ նախարարը մտնում է իր աշխատասենյակ, բայց այնտեղ նույնիսկ նստելու տեղ չունի: Սա իշխանափոխություն է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս պայմաններում իրենց հիմնական խնդիրն է անել այնպես, որ ՀՀ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը դադարեն ժողովրդից պաշտպանել որևէ գերատեսչական շենք, որովհետև բոլոր այդ շենքերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։

 

21:03

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գյուղերում ու քաղաքներում բնակվող քաղաքացիներին իրենց շրջանների ղեկավարների մոտ հանդես գալ «թավշյա հեղափոխության» աջակցության մասին կոչերով:

«Այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց Հայաստանի շատ քաղաքացիների է հետաքրքրում, թե կոնկրետ ինչ ռազմավարությամբ ենք մենք հասնելու կոնկրետ իշխանափոխության, ինչ է տեղի ունենալու: Զանգում ու հարցնում են, թե իրենք կոնկրետ ինչ պետք է անեն՝ հանուն հաղթանակի: Ես ուզում եմ գործողություն առաջարկել, որը դառնալու է մեր պատկերացրած իշխանափոխության կարևոր քայլերից մեկը:

Կոչ եմ անում նախ սկսենք գյուղերից ու փոքր քաղաքներից, կոչ եմ անում բոլոր գյուղերին ու փոքր քաղաքներին, որ ճնշումներ գործադրեն գյուղապետերի, վարչական շրջանների ղեկավարների վրա, նրանցից պահանջեն հանդես գալ «թավշյա հեղափոխությանը» աջակցելու մասին պաշտոնական հայտարարություններով: Գնացե՛ք գյուղապետարաններ, «բռնե՛ք» ավագանու անդամներին, պահանջե՛ք նրանցից, որ հանդես գան համաժողովրդական այս շարժմանն աջակցելու մասին հայտարարությամբ, որպեսզի մենք հրապարակենք կոնկրետ հայտարարություններ»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

 

20:54

Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչ է տեղի ունենում իրենց հայտարարած թավշյա, ժողովրդավարական հեղափոխության հետ, և կոնկրետ ինչպես են պատկերացնում այդ գործընթացի տրանսֆորմացիան իշխանափոխության:

«Նախ այն մասին, թե ինչ է տեղի ունենում` մեր հայտարարած հեղափոխությունը ալիքաձև տարածվում է Հայաստանի Հանրապետությունում և ողջ Սփյուռքում»,- ասաց նա և նշեց, որ այդ ամենը արտահայտվում է նրանով, որ իրենց աջակցության խոսքեր են ասում հայտնի մտավորականններ, ինչպիսիք են հայտնի երգահան Արմեն Մովսիսյանը, երգչուհի Լիլիթ Պիպոյանը, սիրված դերասան Հայկ Մարությանը և այսօր արդեն մարդկանց ողջունած սիրված դերասան Հովհաննես Ազոյանը:

Նա նշեց, որ այս գործընթացն ամեն օր նոր չափեր և ծավալներ պետք է ստանա: Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ Գյումրիում բազմամարդ ակցիա է տեղի ունեցել, և մարդիկ շրջափակել են մարզպետարանի շենքը, Բջնի գյուղում փողոցներ են փակել, և մարդիկ շարունակում են իրենց ֆինանսական աջակցություն ցույց տալ:

«Սա վերջին քսան տարում հետսովետական տարածքում, սոցիալական ճամբարի նախկին երկրներում տեղի ունեցող առաջին զանգվածային շարժումն է, որը որևէ կերպ չի կապվում օտարերկրյա որևէ ուժի հետ, և սա մեր հպարտությունն է»,-ասաց նա:




20։28

Հանրապետության հրապարակում ընթացքող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ վերջին տասնամյակը եղել է կեղծիքների և ձախողումների ժամանակաշրջան։

«Մի վատ բան եմ ուզում արձանագրել` մեր կյանքի վերջին տասը տարիները մենք որպես ազգ ապրել ենք ստի, կեղծիքի և ձախողումների պայմաններում»,-ասաց նա։ Արարատ Միրզոյանը հիշեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ ավելացնելով, թե դրանցից ոչ մեկ չի իրականացվել:

«Մենք ունենք մի հայրենիք, սա՛ է մերը, և մենք մի կյանք ենք ապրում և ձախողվելու կյանք չունենք, ես, դու, մենք բոլորս ձախողականներ չենք և այս չարիքը, որ չոքել է մեր զարգացման ճանապարհին, մենք այս չարիքի հարցը արագ պետք է լուծենք և պետք է անցնենք մեր հիմնական գործին` մեր սիրելի երկրում ազատ երջանիկ, արժանապատիվ ապրելուն»,- ասաց նա և նշեց, որ այդ ամենի համար են հավաքվել և վաղն էլ են դրա համար հավաքվելու:

«Մենք նահանջելու տեղ չունենք, մենք իսկապես կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Մենք ձախողելու և վատնելու կյանք չունենք, հետևաբար՝ կանգնում ենք, կանգնում ենք, կանգնում ենք մինչև հաղթենք»,-հայտարարեց նա:


20:19

Երեկ ասում էի, որ փշալարերը մեր առաջ բացելու են: Այսօր հազարավորների երթը գնաց Բաղրամյան 26:

Հրապարակում այսպես հայտարարեց շարժման մասնակիցներից Դավիթ Սանասարյանը:

«Հասել ենք, տե՛ս, մեր ասելիքն ասել ենք, երբ ուզենք, բարձրանալու ենք Բաղրամյան 26, 19 և մյուս բոլոր շենքերը: Մի քանի օր առաջ գործադուլի կոչ արեցինք: Չընկալվեց, թե ինչի մասին էր դա: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ քանի օր է՝ չեն գնում աշխատանքի: Եկե՛ք ողջունենք նրանց: Այսօր մեզ է միացել բժշկական կազմակերպություն»,- ասաց նա:

Դ. Սանասարյանը նշեց, որ այն կազմակերպությունները, որոնք կմիանան իրենց, նրանց անունները կհնչեցնեն հարթակից ու կոչ կանեն մարդկանց օգտվել հենց նրանց ծառայություններից:

«Հնչելու են ժողովրդական գովազդներ: Կոչ ենք անում կազմակերպություններին՝ մոտենան մեզ, իրենց կազմակերպության անունը տան և ասեն, որ այսուհետ լինելու են ժողովրդի շարքում, չեն գնալու աշխատանքի»,- նշեց շարժման մասնակիցը:

 



20:13

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը հանրահավաքում ելույթ ունեցավ և նշեց, որ վերջին օրերին այս շարժումը ներառել է ՀՀ բոլոր ծայրերից Երևան ժամանած բազմահազար, տասնյակ հազարավոր քաղաքացիների:  

Նա ընթերցեց այն բոլոր պատգամավորների անունները, ովքեր կողմ են քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը: «Այս շարժումը, մեկնարկելով մարտի 31-ին, շատերի մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծել, որ սա ընդամենը մի խումբ մարդկանց քայլերթ է և ոչ մի արդյունք չի ունենալու, բայց իմ գործընկերները ցույց տվեցին, որ այդ քայլերթով ճեղքեցին հուսահատության պատնեշը, և դրա վառ ապացույցը այս լեփ-լեցուն ու հաղթանակած ժողովուրդն է»,- ասաց նա:

 

20։02 

Կրթության և գիտության նախարարությունը սահմանափակել է իր աշխատակիցների՝ ինֆորմացիա ստանալու իրավունքը: Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության շարժման անդամ Արմեն Գրիգորյանը: 

«Իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ 21-րդ դարում՝ ինտերնետի դարում, փորձում է սահմանափակել ինֆորմացիայի ազատությունը: ԿԳՆ շենքում սահմանափակել են մի շարք կայքեր՝ Facebook, YouТube և «Ազատություն ռադիոկայանը»»,- նշեց Արմեն Գրիգորյանը:

Նա ասաց, որ Սփյուռքում, Հայաստանում մի շարք գործողություններ են տեղի ունենում: Մասնավորապես Գյումրիում ծավալվող իրադարձություններին միացել են մի շարք քաղաքացիներ, շրջափակվել են պետական շենքեր:


19:44

Ցուցարարները Հանրապետության հրապարակում են, սպասում են հավաքի մեկնարկին: 

18:53

Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից հատվածում նստացույց իրականացնող ցուցարարները երթով Խորենացի փողոցով շարժվել են Մաշտոցի պողոտա: Այժմ նրանք շարժվում են դեպի Ամիրյան փողոց: 

18:20

Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից հատվածում ցուցարարները շարունակում են նստացույցը: Մոտ 1 ժամից Հանրապետության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը:

17:44 

Ոստիկանությունը ուժեր է կուտակել Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հարևանությամբ: 

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցների պատասխանատու Շահեն Հարությունյանի հետ զրույցում հորդորել էր ազատել նախարարությունների մուտքերը:

Ցուցարարների հիմնական մասն այժմ հավաքված է Վազգեն Սարգսյան փողոցում՝ Շահումյան հրապարակի հետնամասում: 

16։33 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ միասին 1 ժամ կամ 1:30 րոպե խորհրդակցություններ պետք է անցկացնեն այսօրվա հանրահավաքին ընդառաջ: Նրանք գնացին «Քաղաքացիական կուսակցության» գրասենյակ: 

Նստացույցը նախարարությունների տարածքում շարունակվում է, մուտքերը շարունակվում են փակված մնալ:

16:21

Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում նստացույց իրականացնող ցուցարարները երթով շարժվեցին դեպի Արտգործնախարարության շենքը և շրջապատեցին այն: 

Նշենք, որ այս տարածքում են գտնվում Արտաքին գործերի, Արդարադատության, Մշակույթի, Սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունները: 

Նստացույցը շարունակվում է նշված գերատեսչությունների մուտքերի մոտ: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նախարարությունների աշխատակիցներին դուրս գալ փողոց. «Նախարարության սիրելի՛ աշխատակից, դուրս արի փողոց և տե՛ր կանգնիր քո երկրին ու իրավունքին»:


16:23

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի քննադատությանը, որ անչափահասներին պետք չէ ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ, ասաց. «Ես ոչ մեկին որևէ տեղ չեմ ներգրավում, ՀՀ քաղաքացիներն իրենք են արձագանքում մեր շարժմանը: Եթե ներգրավող կա` Հանրապետական կուսակցությունն է, որ բոլոր կրթօջախները դարձրել է հանրապետականների որջ, և երեխաներին պահում է փակ դռների հետևում: Երեխաները նույնպես ազատության իրավունք ունեն, և նրանք այդ իրավունքից օգտվում են»:

16:04 

Բերման ենթարկված ևս 3 երիտասարդ ազատ արձակվեցին: Նրանցից Ստեփան Սարգսյանն ասաց, որ ինքը 18 տարեկան է և բացատրություն է գրել, որ ինքն ակցիայի մասնակիցներից չէ: Նա վարչական պատասխանատվության չի ենթարկվել: 

Ազատ արձակվեց նաև Արման Հարությունյանի մայրը, ով ասաց, թե բերման էր ենթարկվել զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Ըստ նրա՝ վարչական պատասխանատվության ինքը չի ենթարկվել: 

Իսկ նրա մայրը՝ Մարգարիտա Եղիազարյանը, ասաց, որ իրենք հաղորդել են, որ ոստիկանությունը գործերը տվել է Քննչական կոմիտե: 

Նշենք, որ բերման ենթարկվածներից մեկը 50 հազար դրամ վարչական պատասխանատվության է ենթարկվել:

15:38 

Գրիգոր Լուսավորիչ փողոցում նստացույց իրականացնողներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ տեղեկանալու համար, թե ինչ քայլեր են նախատեսում առաջիկայում իրականացնել ցուցարարները: 

«Այստեղից ե՞րբ եք գնում պարո՛ն Փաշինյան, որ հիմա իմանամ՝ մեր ոստիկանական ուժերին բերե՞մ Ձեր անվտանգության համար, թե ոչ»,- նշեց Օսիպյանը: 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ 10-15 րոպեից կդադարեցնեն Գր. Լուսավորիչ փողոցում նստացույցը և ակցիաներ կանեն գերատեսչությունների դիմաց մինչև ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրաքահավաքը: 

«Ես կապի մեջ եմ, պարո՛ն Փաշինյան, եթե խնդիր լինի, դիմեք»,- ասաց Օսիպյանը և հեռացավ:

15:38

Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկվածներից մեկն ազատ արձակվեց: Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ կան անչափահասներ: Ծնողներից մեկի խոսքով՝ իր որդին 14 տարեկան է, որին, ըստ ծնողի, բերման են ենթարկել այն ժամանակ, երբ նա պարզապես կանգնած է եղել կանգառում:

15։22

Կենտրոնի ոստիկանության մոտ շարունակում են հավաքված մնալ բերման ենթարկված քաղաքացիների հարազատները: Ծնողներից ոմանք չգիտեն, թե ինչ հանգամանքներում են բերման ենթարկվել իրենց երեխաները:

Արդեն ազատ արձակված մանկավարժները ծնողներին տեղեկացրել են, թե ոստիկանության բաժանմունքում կան անձինք, որոնք վկայություն են տալիս, որ այդ երիտասարդներին տեսել են ցույցերին:

«Տղայիս դասղեկը հաղորդեց, որ կներեք արտահայտության համար՝ բոմժեր են ներսում, որոնց գարշահոտությունից նույնիսկ վատ է զգացել, ու ցումունք են տալիս, որ երեխաներին տեսել են ցույցերին», - «Ազատության» հետ զրույցում ասաց բերման ենթարկված Արման Հարությունյանի մայրը՝ Մարգարիտա Եղիազարյանը: 

Հավաքվածներից ոմանք պատմեցին, որ ոստիկաններն իրենց ընկերներին բերման են ենթարկել խանութից:

 
15։03

Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները երթով միանում են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում նստացույց իրականացնողներին:

Նշենք, որ ոստիկանական բավականին մեծ ուժեր են կուտակված Ֆրանսիայի հրապարակում: Ոստիկանական պատը ցուցարարներին թույլ չի տալիս մուտք գործել հրապարակ: 



15։00

Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը նստացույց է անում Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ: Նրա մի խումբ թիմակիցներ էլ Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմաց են նստացույց անում: Ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ են հավաքվել բերման ենթարկված քաղաքացիների հարազատները:

14։50

Մի խումբ ցուցարարներ, որոնք այս պահին անջատ են Նիկոլ Փաշինյանի երթից, Ֆրանսիայի հրապարակում փակեցին Մաշտոցի պողոտան։ Ոստիկանները կրկին մի քանի հոգու բերման ենթարկեցին:

14։27

Արշակունյաց–Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի նստացույցից հետո ցուցարարները երթով հասան Երևանի քաղաքապետարան: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին փակել քաղաքապետարանի մուտքը: 

Ոստիկանները քաղաքապետարանից դուրս եկան և անմիջապես փակեցին մուտքը։ 

«Բացառիիկ հարգալից վերաբերմունք ոստիկանների նկատմամբ: Մենք ոստիկանների դեմ պայքար չունենք», - ասաց Փաշինյանը:

Ցուցարարներն այժմ հավաքված են քաղաքապետարանի դիմացի հատվածում: Նրանք վանկարկում են՝ «Տարո՛ն, դուրս արի»:



14։26 

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով Ֆրանսիայի հրապարակի իր կողմնակիցներին կոչ արեց միանալ երթին։

«Այս փուլում փոքր խմբերով մի մնացեք, եկեք մեր երթին միացեք, մասնակցեք միասնական հավաքին»,- ասաց նա: 

Այսօր ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին կմիանա նաև դերասան Հովհաննես Ազոյանը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դերասանի հետ հեռախոսազրույցից հետո:

14։33 

Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները շարունակում են նստացույցը, որի ընթացքում Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա անդրադարձավ թավշյա հեղափոխության կոմիտե ստեղծելու գաղափարին և ասաց, թե կոմիտեի անդամները կլինեն այն մարդիկ, որոնք այս ընթացքում զբաղվել են մինչ այս կայացած երթերի ու հանրահավաքների կազմակերպմամբ: 

«Թավշյա հեղափոխություն կազմակերպելու շրջանակում մենք նաև մտադիր են մարզերում, քաղաքներում, գյուղերում ունենալ կոմիտեների մասնաճյուղեր, որ ի վերջո ՀՀ բոլոր անկյուններում ունենանք կազմակերպչական ռեսուրս, թեպետ ցանցային ռեսուրսով հիմա էլ ունենք»,- ասաց նա: 

Հարցին՝ կոմիտեում շարժմանը միացած քաղաքական այլ ուժեր կլինե՞ն, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե կոմիտեն արդեն փաստացի գոյություն ունի, պարզապես անուն են դնում: Միևնույն ժամանակ նա շնորհակալություն հայտնեց իրենց երթերին ու հանրահավաքներին միացած քաղաքական ուժերին: 

Փաշինյանը նաև անդրադարձավ ՀԱԿ-ի՝ քաղաքացիական ընդվզումների մասին հայտարարությանը և ասաց. «Ես ողջունում եմ ՀԱԿ հայտարարությունը: Այստեղ բազմաթիվ մարդկանց եմ տեսնում, որոնց ճանաչում է 2008 թ.-ի շարժումից: Իմ համար նրանց մասնակցությունը շատ կարևոր է, ողջունում եմ նրանց սկզբունքայնությունը, քաղաքական ու քաղաքացիական արժեքներին չդավաճանելը»: 

14։13

Երևանում զանգվածային բողոքի ակցիա իրականացնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գավառի համալսարանում փակել են դռները, և թույլ չեն տալիս դասախոսներին ու ուսանողներին իմանալ Գավառում տեղի ունեցող ցույցերին:

«ՀՀ քաղաքացու առաջ ոչ ոք չի կարող դուռ փակել»,- հայտարարեց  Փաշինյանը:

Գավառի ցուցարարներին աջակցություն ցույց տալու համար Նիկոլ Փաշինյանն իր  թիմակիցների հետ նստացույց արեց Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյան պողոտա հատվող տարածքում։


13:55 

«Ազատ, անկախ Հայաստան» վանկարկումներով Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները շարժվում են դեպի Արշակունյաց պողոտա: Նրանք հորդորում են քաղաքացիներին միանալ իրենց շարժմանը:






13:27

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցիները շարունակում են երթը և արդեն հասնում են Տիգրան Մեծ պողոտա:

Փաշինյանը երթի ընթացքում հայտարարեց, որ Գյումրիում իրեն սատարողները փակել են Գյումրու հրապարակը:



13:11


ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցներն արդեն Վարդանանց փողոցում են և իրազեկում են այսօր 19:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:

Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին «դուրս գալ և տեր կանգնել երկրին ու ազատությանը»: 

Նիկոլ Փաշինյանը նաև քաջալերեց ոստիկանության կողմից բերման ենթարկված ցուցարարներին և հորդորեց ոստիկանությանն ազատ արձակել նրանց՝ այդ թվում նաև «Հանրային ռադիո» ներխուժման գործով 2 ձերբակալվածներին:

12:58

Նիկոլ Փաշինյանը երթով հասավ Խ. Աբովայանի անվան մանկավարժական համասարան և կոչ արեց այսօր միանալ իրենց հանրահավաքին: Այս պահին ցուցարարներն Ալեք Մանուկյան փողոցով շարունակում են իրենց երթը: 

12:42

Արմավիր քաղաքում փողոց են դուրս եկել մի քանի տասնյակ քաղաքացիներ, իսկ որոշ դպրոցների դռներ փակ են: Տնօրենները պարզաբանում էին, պատճառն այն է, որ դասապրոցես է ընթանում։

12:38 

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ՀՀ ոստիկանության բաժին ապրիլի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 66 քաղաքացի:  

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:





12:34 

Ցուցարարները շարունակում եմ մնալ ԵՊՀ-ի դիմաց և վանկարկում են «ազա՛տ, անկա՛խ ուսանող»: 

Խոսեց նաև «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը. «ԵՊՀ-ն մայր բուհն է, որը կոչված է պատրաստել ՀՀ քաղաքացիներ, որոնք պետք է կերտեն վաղվա Հայաստանը: Բայց այսօրվա համալսարանական անձնակազմը, դասախոսական կազմը ցանկանում են խոչընդոտել ՀՀ ազատ ուսանողի տեղաշարժը՝ պաշտպանելով այն իշխանություններին, որոնք 2 օր առաջ կրակում էին սեփական ժողովրդի վրա»: 

Շահեն Հարությունյանի խոսքից հետո ցուցարարները դուրս եկան համալսարանի տարածքից։

12:27 

Արդեն Երևանի պետական համալսարան հասած Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են եկել այստեղ:

Նրա խոսքով՝ ինքն ահազանգեր է ստացել, որ Գավառի համալսարում, Տնտեսագիտական համալսարանում փակել են դռները, և ուսանողները չեն կարողանում դուրս գալ:

«Կոչ եմ անում ռեկտորներն, ԿԳ նախարարին՝ զերծ մնալ նման պրակտիկայից»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ իրենք ուսանողներից ցույց են տվել դռները բացելու ճանապարհը և նշեց, թե փակ դռների մասին ահազանգել պետք չէ, պարզապես այն պետք է բացել:

12:14 

Երթի մասնակիցները հասան Երևանի պետական համալսարան: Նիկոլ Փաշինյանը ուսանողներին կոչ է անում դասադուլ անել և միանալ ակցիային: 

«Այստեղ՝ ԵՊՀ-ի ռեկտորատի դիմացի հատվածում, մի փոքր հավաք կանենք 15-20 րոպե և կշարունակենք մեր երթը»,- հայտարարեց Փաշինյանը: 

 


12:02 

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարների երթը: Այժմ երթի մասնակիցները Կորյունի փողոցով շարժվում են դեպի Չարենցի փողոց:

11:30

Բաղրամյան պողոտայից երթով Ֆրանսիայի հրապարակ իջնող Նիկոլ Փաշինյանին, դիմավորեց Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, որը բացատրեց իրենց նախապես արված գործողությունների հիմքը: Ըստ նրա՝ որոշ մարդիկ բերման ենթարկվեցին զուտ երթևեկության կանոնների վերականգնման հիմքով: 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք խաղաղ երթ են իրականացնում:

«ՀՀ հավաքների մասին ազատության օրենքի համաձայն մենք երթ ենք անում»,-ասաց նա:

Ոստիկանը նույնպես մեջբերեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենք և նկատեց, որ երթուղու մասին ոստիկանությունը պետք է նախապես իրազեկված լինի:

Փաշինյան էլ հակադարձեց. «Ես մենակ եմ եկել այս երթին՝ 3 հոգով և ոչ զանգվածային, հրապարակային կարգով սկսված երթն ինքնաբուխ կերպով վերածվել է զանգվածային երթի»:

Կենտրոն համայնքի ոստիկանապետն էլ մեջբերեց «Հավաքների ազատության մասին» օրենքի մյուս հոդվածները. «Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, եթե անձը փաստացի կատարում է կազմակերպչի գործողություն, օրենքի ուժով կրում է հավաքի կազմակերպչի պարտականությունները: Հավաքների ղեկավարի պարտականությունները սահմանված են «Հավաքների ազատության մասին» օրենքի 31-րդ հոդվածով: Ինչ վերաբերում է շտապ և ինքնաբուխ հավաքներին, ապա դրանք սահմանված են «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածով, նույնիսկ, եթե շտապ հավաքն ունի կազմակերպիչ, որի դերում այս պահին դուք հանդես եք գալիս, ունի պարտականություն` ոստիկանությանը նախապես իրազեկելու և երթի, երթուղու ու ժամանակացույցի մասին տեղյակ պահելու»:

Երթի կազմակերպիչ Փաշինյանը նախ նշեց, որ ինքը հայտարարել էր երթի մասին, սակայն նախապես սահմանված երթուղի չունի: Ի վերջո` Փաշինյանը համաձայնեց ոստիկանների հետ և պայմանավորվեց ու խոստացավ, որ հետայսու, երբ որոշեն երթուղին, տեղյակ կպահեն ոստիկանությանը:





11:33

Ֆրանսիայի հրապարակը շրջափակված է ոստիկաններով՝ զինված մահակներով ու վահաններով: Ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարում է, որ իրենք աշխատում են՝ փողոց են բացում: Փակ է Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածը:

11։29

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախնական տեղեկություններով փակ են նաև Աբովյան և Մոսկովյան փողոցները: Այս պահին ոստիկանական ուժերն արդեն իսկ պատ են կազմել Բաղրամյան 26-ի դիմաց:


Փաշինյանն իր թիմակիցներին հորդորեց բացել ճանապարհները և մոտենալ իրեն:

Վերջինս չմնաց Բաղրամյան 26-ի դիմաց և որոշեց շարժվել մայրաքաղաքի փողոցներով, որպեսզի կամաց-կամաց իրենց միանան թիմակիցները:

Աս պահին տեղեկութուն կա, որ Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին, իսկ Փաշինյանը գնում է նրանց մոտ:






11։26

Մաշտոցի պողոտա–Սայաթ–Նովա հատվածից ոստիկանները բերման են ենթարկում փոքր խմբով փողոցը փակած ցուցարարներին։

Tert.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ երիտասարդները նստել էին փողոցում`փորձելով փակել փողոցը, բայց նրանց մոտեցել է ոստիկանական մեծ խումբ` մահակներով ու վահաններով, և ուժով նրանց նստեցրել է ոստիկանական ավտոբուսը։

Ոստիկանները տեղափոխել են մոտ 10 երիտասարդ ակտիվիստի` այդ թվում աղջիկների։

Մայթերին կանգնած մարդիկ փորձել են կանխել դա, փորձել են իջեցնել մեքենայի անիվները, իսկ ակտիվիստները ավտոբուսի մեջից կոչ են արել շարունակել պայքարը։

Մոսկովյան–Բաղրամյան հատվածում նույն իրավիճակն է։




11։10

Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին դիմեց, որպեսզի փակեն նաև Պռոշյան փողոցը։ Ցուցարարներն անմիջապես փակեցին այն: Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց անել դիմակները՝ նկատելով, որ իրենք վախենալու որևէ բան չունեն:

«Մենք մեզնով ենք շրջափակում փողոցները, որովհետև մեզանով կարող ենք շրջափակել Երևանի ու Հայաստանի փողոցներ: Այլևս որևէ առարկա՝ նստարաններ, աղբամաններ, չենք օգտագործելու»,-  ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս պահին ցուցարարներին հաջողվել է փակել Բաղրամյան պողոտան՝ սկզբնամասը և Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկի հատվածը։ 

11։01

Ցուցարարներին մոտեցան ոստիկանները, Բաղրամյան 26-ի դիմաց ոստիկանական ուժերն ավելացան: Tert.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ մահակներով ու վահաններով զինված ոստիկանների մոտ կան նաև հակագազեր:

Ցուցարարերը վանկարկում են «Ոստի–կանը մեր–ն է», «մի–ա–ցեք»:

10։55 

Ցուցարարները շարունակում են վեր բարձրանալ Բաղրամյան պողոտայով։ Պռոշյան փողոցում նկատելի են ոստիկանական ուժեր՝ զինված մահակներով ու վահաններով:

Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները հասան Բաղրամյան 26 վարչապետի նստավայր, իսկ Փաշինյանը հայտարարեց, որ առանց որևէ բռնի գործողության պետք է շրջափակել տարածքը:

«Մենք սկսում ենք Բաղրամյան 26-ի շրջափակումը»,- հայտարարեց նա:






10։51

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները որոշեցին փակել նաև Մոսկովյան փողոցը, սակայն այս պահին շարժվում Բաղրամյան պողոտան ի վեր: Նախնական տեղեկություններով Բաղրամյան պողոտան վերևի հատվածից փակ է:



Փաշինյանը նաև հայտարարեց, թե մարզերում և երևանյան որոշ բուհերում փակել են դռները և ուսանողներին չեն թողնում դուրս գալ: Այս պահին տարածքում հերթապահում են միայն ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։

10։34

Ֆրանսիայի հրապարակում այս պահին իրենց հետագա քայլերն են պլանավորում ուսանողները` ակտիվիստ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Նրանք նշում են, որ ուսանողների մի խումբ էլ հավաքված է Երիտասարդական մետրոյի մոտ։ 

Այս պահին ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակ մտնող բոլոր ճանապարհներ։







ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ առավոտյան հասել է Ֆրանսիայի հրապարակ և փակել է Մաշտոցի պողոտա–Ֆրանսիայի հրապարակ խաչմերուկը։

«Երեկվա բեկումնային իրադարձություններից հետո, կարծում եմ՝ այլևս ոչ մի բան մեզ չի կանգնեցնի, և մեր հաղթանակն անխուսափելի է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր ևս շարունակվելու են կառավարական շենքերը շրջափակելու ակցիաները։

Անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը, որ պետք է ստեղծվի «Հեղափոխության կոմիտե», Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն պետք է կազմված լինի այն մարդկանցից,  այն խմբերի ներկայացուցիչներից, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել շարժման կազմակերպման հարցում։ 

Անդրադառնալով երեկ Մաշտոցի պողոտա–Թումանյան խաչմերուկում գիշերը տեղի ունեցած անկարգություններին, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ անկարգություն հրահրողներին չեն կարող իրենց հետ կապել, քանի որ տեղի ունեցածը սադրանք է եղել։

Նա տեղեկացրեց, որ այսօր 19։00–ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում։

 






Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:41 • 23/09

Նախկինում գազելներով տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ

20:41 • 23/09

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, իսկ երկու ուժ ընդհանրապես գումար չեն ծախսել

20:33 • 23/09

Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

20:31 • 23/09

Հոնկոնգում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Չարլզ Կաոն

20:25 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

20:18 • 23/09

Երեկոյան 20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

20:04 • 23/09

Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ)

19:44 • 23/09

Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել փարաջա կրելն արգելելուն

19:40 • 23/09

«Ռոման» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

19:33 • 23/09

Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ծրարը առանց դրոշմանիշի գցել են քվեատուփը, քաշքշուկ են սկսել. «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից գրանցված ընտրախախտումները

19:31 • 23/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից

19:23 • 23/09

Ընտրակեղծարարներն այսօր մնացին տանը, հուսամ՝ ընդմիշտ. Արմեն Բաղդասարյան

18:58 • 23/09

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18:51 • 23/09

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

18:46 • 23/09

18։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com

15:10 • 23/09

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Bloomberg

15:08 • 23/09

ԲՀԿ-ի վստահված անձի մասնակցությամբ ընտրատեղամասում միջադեպ է եղել. «Անկախ դիտորդ» դաշինքը 13:45-ի դրությամբ գրանցել է մի շարք խախտումներ

14:58 • 23/09

Երևանում շինարարական վերհանից պոկված երկաթյա դետալն ընկել է բակում կայանած Mercedes S63 մակնիշի ավտոմեքենայի վրա

14:56 • 23/09

Ավագանու ընտրությունները կպարզեն, թե քաղաքական նոր իրավիճակում ուժերի հարաբերակցության պատկերն ինչպիսին է. Հ. Բադալյան

14:53 • 23/09

Վահան Բաբայանի տարածած տեղեկատվությունը, որ մահացածի անուն կա ընտրացուցակում, չի համապատասխանում իրականությանը. Մ. Բիչախչյան

14:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 14:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

14:32 • 23/09

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին

14:27 • 23/09

Քիմ Քարդաշյանի դուստրն առաջին անգամ որպես մոդել ցուցադրության է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

14:25 • 23/09

Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. Մնացական Բիչախչյանը պարզաբանել է

14:21 • 23/09

Չէի պատկերացնում, որ Ազարն այսքան լավն է. Կովաչիչ

14:21 • 23/09

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, մասշտաբային, գլոբալ խախտումներ գոյություն չունեն. Տիգրան Մուկուչյան

14:18 • 23/09

Արսեն Հարությունյանը` երիտասարդական աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

14:11 • 23/09

Բրազիլիայում հեծանվորդը խոշոր վթարից հետո ինքնուրույն ոտքի է կանգնել՝ կարծես բան չի պատահել (լուսանկարներ, տեսանյութ)

14:10 • 23/09

Մեր ուժի հանդեպ սև PR-ի էլեմենտներ են օգտագործվում. Հայկ Մարության (տեսանյութ)

14:04 • 23/09

Նախկին ընտրությունների ժամանակ կուտակումներ կային, իսկ հիմա նման բան չկա․ «Իմ քայլ»-ի վստահված անձ

14:02 • 23/09

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

14:00 • 23/09

Ահազանգեր են եղել, իրավապահները կատարել են իրենց պարտականությունը. Ա. Միրզոյանը` ԲՀԿ շտաբում ոստիկանության խուզարկության մասին

13:56 • 23/09

Ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» 11 հեռախոսազանգ է ստացվել

13:54 • 23/09

ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել. 13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:48 • 23/09

ԲՀԿ շտաբից ահազանգում են ՔՊ-ական հանձնաժողովի անդամի քարոզչության ու հակաքարոզչության մասին

13:46 • 23/09

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-5 աստիճանով

13:41 • 23/09

Բ. Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Ա. Հովսեփյանին

13:36 • 23/09

Մինչ 12:00-ն ստացվել է իրավախախտման  մասին 10 տեղեկություն. Մերուժան Հակոբյան

13:35 • 23/09

Մենք չէինք ցանկանում վաճառել Ռոնալդուին. Ֆլորենտինո Պերես

13:32 • 23/09

Իսրայելցի օդաչուները միտումնավոր են թաքնվել ռուսական օդանավի հետևում. ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի կործանման համար մեղադրել է Իսրայելին

13:23 • 23/09

Երևանում, ըստ էության, կառավարում չկա, ինքնահոսի մատնված իշխանություն է եղել մինչև հիմա. Վահագն Խաչատրյան

13:23 • 23/09

US Open-ի չեմպիոնուհի Նաոմի Օսական պարտվել է Տոկիոյի մրցաշարի եզրափակչում (տեսանյութ)

13:09 • 23/09

9/47 ընտրատեղամասում Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են առանց միջադեպերի և խնդիրների

13:08 • 23/09

Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:06 • 23/09

Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ

12:57 • 23/09

Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

12:39 • 23/09

Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին