Հանրակրթական դպրոցների և երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ

17:04 • 20.04.18



Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով: Ըստ ահազանգերի՝ այդ անձինք բարձրաձայն կոչերի, այդ թվում՝ բարձրախոսով վանկարկումների միջոցով երեխաներին դուրս են հրավիրում դպրոցներից, ուսուցչական կազմերի ու տնօրենների հասցեին հնչեցնում վիրավորական արտահայտություններ և երեխաներին կոչ անում չենթարկվել դասերին մասնակցելու ուսուցիչների կամ տնօրենների պահանջներին: Ստացած ահազանգերից մեկով էլ հանրակրթական դպրոցի ուսուցիչը տեղեկացրել է, որ դպրոց այցելած անձինք այդ պահին բակում գտնվող երեխաներին փորձել են տանել իրենց հետ: 

Այս տեղեկությունները վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս խիստ անհանգստացնող ահազանգերն ու բողոքները հատկապես ուշադրությամբ են ուսումնասիրվում: Յուրաքանչյուր հնարավոր դեպքում կապ է հաստատվում բողոք ներկայացրած անձի, համապատասխան դպրոցի ու Կրթության և գիտության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ: Իրականացվում են քայլեր յուրաքանչյուր իրավիճակի հանգամանքները պարզելու ու երեխաների շահերի պաշտպանությանը նպաստելու ուղղությամբ:

Վերջին օրերի ընթացքում հավաքի մասնակիցների և Ոստիկանության միջև առանձին դեպքերում տեղի ունեցող բախումներն ու Ոստիկանության կողմից անձանց մեկուսացնելու կամ բերման ենթարկելու դեպքերն առավել ամրապնդում են ծնողների մտահոգությունները, որոնց առջև երեխաների անվտանգությունն ապահովելու պարտականություն է կրում պետությունը` ի դեմս ուսումնական հաստատության տնօրինության և ուսուցչական կազմի:  Ոստիկանության բաժիններում անչափահասների առկայությունը հատկապես բարդացնում է նրանց իրավունքների երաշխավորման շուրջ վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անչափահասների հարցում պետք է գործել հատուկ կանոններով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում նրանց տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները, բացառել նրանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի ներկայացուցիչները անչափահասների հարցում ցուցաբերում են հատուկ ուշադրություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվում նաև այն մասին, որ ոստիկանության ծառայողները երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով դասապրոցեսի ընթացքում մի շարք դեպքերում փակ են պահում դպրոցները, ինչի արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում հենց ծնողների համար, քանի որ այդ պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում վերցնել իրենց երեխաներին դպրոցներից:

Ստացվել են նաև ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն առանց մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության կամ ներկայության հարցման են ենթարկել երեխաներին՝ հավաքների նրանց մասնակցելու հարցում նպաստողների կամ հրահրողների վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսպիսի ցանկացած դեպք համարում ենք անթույլատրելի, քանի որ դա չի բխում նրանց լիազորություններից:

Հատուկ ընդգծում ենք, որ յուրաքանչյուր ծնող, իր երեխային դպրոց հանձնելով, իրավաչափորեն ակնկալում է երեխայի անվտանգության և կրթության իրավունքի պատշաճ ապահովում: Դպրոցում գտնվելու ընթացքում երեխայի իրավունքների և անվտանգության համար ծնողի առջև առաջնահերթ պատասխանատվություն են կրում հենց դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմը, իսկ Պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերն ու բողոքները վկայում են նրանց կողմից այդ պարտականությունները կատարելու լուրջ խոչընդոտների մասին:

Անհրաժեշտ ենք համարում կրկին արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորման կարևորությունը: Խոսքը վերաբերում է նաև «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության երեխայի իրավունքին: Հատուկ ընդգծվում է, որ կարծիք ունենալու և որոշումների կայացմանը մասնակցելու երեխայի իրավունքի երաշխավորումը Պաշտպանի ու նրա աշխատակազմի համար առաջնահերթ նշանակություն ունեն:

Դրա հետ միասին, երեխայի նշված իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Այս առումով, հենց նույն միջազգային փաստաթղթերն ամրագրում են նաև երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմանները, ինչպիսիք են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում և այլն: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել. այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք ներգրավվածության ապահովմանը:

Համաձայն ՄԱԿ-ի միջազգային մարմինների իրավական չափանիշների՝ երեխաներն ունեն խաղաղ, այդ թվում՝ քաղաքական բնույթ կրող հավաքների գիտակցված մասնակցելու իրավունք: Սակայն երեխաները այդ հավաքներին կամ երթերին չպետք է մասնակից դարձվեն առանց ծնողների վերահսկողության:

Այս ամենը վկայում է այն մասին, որ ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների անվտանգության ապահովման ու նրանց պաշտպանվածության, բնականոն կրթական պրոցեսի ապահովման հարցը:

Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու փորձերով երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքի կամ երթի ներգրավելու նպատակով նրանց բաց թողնելու պահանջներ են ներկայացվում առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության, ինչպես նաև առանց հաշվի առնելու տնօրենների ու ուսուցիչների պահանջները: Հատկապես մտահոգող են այս պայմաններում երեխաներին տարբեր խմբերի կողմից իրենց հետ հավաքների մասնակցելու նպատակով տանելու փորձերը:

Վերահաստատում ենք, որ խիստ անթույլատրելի են այն շարունակական գործողությունները, որոնք միտված են ոչ իրավաչափ եղանակներով երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելուն:
Այս գործընթացների կազմակերպման կամ իրականացման հետ առնչություն ունեցող անձինք պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն կամ խումբ են ներկայացնում:

Այդ անձինք, ինչպես նաև դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմը, ոստիկանության և բոլոր մյուս մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահով, կոնկրետ դեպքում՝ երեխաների անվտանգության, ծնողների կամ կրթական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

22:48 • 19/10

Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայտարարություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

22:48 • 19/10

Սուպերմոդել Կառլի Քլոսն ամուսնացել է Թրամփի փեսայի եղբոր հետ (լուսանկարներ)

22:31 • 19/10

«Ադմիրալ» հոկեյի թիմը բարեգործական հանդիպում կանցկացնի թիմի նախկին պաշտպան Սամվել Մնացյանի համար

22:21 • 19/10

Արագածոտնի մարզում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան

22:18 • 19/10

Չինացի փրկարարներն օգնել են դուրս գալ մերսման սեղանի մեջ խցանված երեխային (տեսանյութ)

22:16 • 19/10

Չինացին իր ձայնով գերազանցել է Գինեսի համաշխարհային ռեկորդը՝ ամենաբարձր վոկալային նոտայի համար (տեսանյութ)

22:00 • 19/10

Հայտնաբերվել են 226 մահացած անձանց վերաբերյալ տվյալներ. Մնացական Բիչախչյան

21:53 • 19/10

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի համապատասխան դիմումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն

21:42 • 19/10

ԱՄՆ նախագահի խորհրդական Ռուդի Ջուլիանին Հայաստան է գալիս մասնավոր այցով․ Սուրեն Սարգսյան

21:27 • 19/10

ABC-ի հաղորդավարուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին՝ Թրամփին քննադատելու համար

21:15 • 19/10

Ոչ ոք չի ուրանում Պավլիկի ասպետական քայլը՝ թե՛ անձնապես, թե՛ որդուն զոհասեղանին դնելը, բայց եթե կան հարցեր, պետք չէ այդպես լուծել. Ալ. Ենիգոմշյան

20:56 • 19/10

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք. ՀՔԾ

20:41 • 19/10

Սիրիայի իշխանությունները 9000 գողացված հնագիտական իր են վերադարձրել

20:28 • 19/10

Որոշել էի, որ այստեղ պետք է նշանակվի զինվորական բարձր կոչում ունեցող մեկը․ Փաշինյանը կապանցիներին բացատրեց, թե ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ

19:59 • 19/10

Կամո Արեյանն ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից

19:52 • 19/10

Չնայած լավագույն պրակտիկայի ուղեցույցի երաշխավորություններին` չենք խոչընդոտելու երկրի կայուն զարգացմանը, եթե առկա է քաղաքական ուժերի համաձայնությունն ԸՕ-ն փոխելու վերաբերյալ. Վենետիկի հանձնաժողով

19:35 • 19/10

Ֆրանսիացին ավելի քան 10 տարի հոր դին պահել է իր տանը

19:22 • 19/10

Հաշվել հաշվիչից արագ. IQ կենտրոնը ներկայացրեց մենթալ թվաբանության 4 տեսակի գիրք` 4 տարիքային խմբի համար

18:51 • 19/10

Ամերիկյան ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտակայքում

18:44 • 19/10

Խոշոր վթար Երևանում. կան տուժածներ. shamshyan.com

18:26 • 19/10

Շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ, որ այն բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով. Ա. Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի նիստին

18:14 • 19/10

Սաուդյան Արաբիան կարող է լրագրող Խաշկջիի սպանությունը բարդել իրենց գեներալներից մեկի վրա. New York Times

17:58 • 19/10

Թրամփը գովել է հանրապետական կոնգրեսականին՝ լրագրողին գետնին տապալելու «հնարքի» համար

17:56 • 19/10

Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում․ Վարագ Սիսեռյան

17:44 • 19/10

Ներողություն եմ խնդրում, բայց հորս նյարդերը տեղի են տալիս, երբ տեսնում է, որ դստերն ամեն օր վիրավորում և սադրում են. Դիանա Գասպարյան

17:30 • 19/10

Քրեական գործ է հարուցվել իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ. Դատախազություն

17:18 • 19/10

Հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի ՄԻԵԴ

17:17 • 19/10

Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կասկածում է, որ նա այլևս ողջ չէ

17:00 • 19/10

Ադրբեջանցի գործարարին պարտավորեցրել են նախկին կնոջը 585 մլն դոլար վճարել

16:51 • 19/10

Լավ չի, որ անունը չեք հիշում. Նիկոլ Փաշինյանը նկատողություն արեց Սուրեն Պապիկյանին

16:41 • 19/10

Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times

16:37 • 19/10

Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է և հղի է լուրջ հետևանքներով. Է. Շարմազանովը նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին

16:26 • 19/10

ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի, այն կսկսվի Ռուսաստանից

16:25 • 19/10

Չի կարելի 10-15 տարի խոսել, որ հիմա էլեկտրաէներգիայի ու գազի սակագների իջեցման մասին խոսելու ժամանակը չէ, իսկակական ժամանակն է. Մ. Մելքումյան

15:59 • 19/10

Ավստրալիայում շնաձուկը ցատկել է ձկնորսի նավակի մեջ, որտեղ գտնվել է նրա ընտանիքը (տեսանյութ)

15:50 • 19/10

Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայցվել է  ՍԴ դատավորի թեկնածու

15:39 • 19/10

Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար

15:35 • 19/10

Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

15:33 • 19/10

Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է

15:25 • 19/10

Ինչու է ԸՕ-ից առաջարկվում հանել դրույթը, որ տեսանկահարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով. Գ. Կոստանյանի այս դիտողությունն Արտակ Զեյնալյանի համար ընդունելի է

15:11 • 19/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով

15:08 • 19/10

Համայնքապետը գյուղի վարելահողերը, արոտավայրերը վաճառել է. Սյունիք գյուղի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

14:44 • 19/10

Պետաիրավական հանձնաժողովում դրական եզրակացություն տրվեց նոր Ընտրական օրենսգրքի նախագծին

14:40 • 19/10

Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է

14:26 • 19/10

Հավաստիացնում եմ՝ ձեզ հետ միասին նոր Հայաստանում կերտելու ենք հիանալի ապագա, ինձնից ակնկալեք նորմալ աշխատանք. Հունան Պողոսյան

14:22 • 19/10

Հայտնի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը՝ ի հիշատակ Արա Գյուլերի (տեսանյութ)

14:15 • 19/10

Պոմպեոն կորած լրագրող Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն Թուրքիայում չի լսել. ԱՄՆ պետդեպ

14:04 • 19/10

Շատ մեծ, ընդարձակ և մարդասիրական համաներում է. Արտակ Զեյնալյան

13:58 • 19/10

«Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի լիբանանցի մասնակիցը զրկվել է տիտղոսից՝ Իսրայելի ներկայացուցչի հետ լուսանկարվելու պատճառով (լուսանկարներ)

13:45 • 19/10

Ալավերդու պղնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում, աշխատակիցները փակել են միջպետական ճանապարհը

13:31 • 19/10

Արտահերթ ընտրություններին մեր մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա. Ա. Աշոտյան

13:23 • 19/10

Պեսկովը պատմել է Պուտինի և այլ երկրների առաջնորդների միջև «քիմիայի» մասին

13:19 • 19/10

Արհեստածին լարվածությունը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գևորգյան

13:01 • 19/10

Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին մտադիր եմ խոսել այս ընթացքում կուտակված բոլոր համապետական հարցերի մասին. Նիկոլ Փաշինյան

12:49 • 19/10

Նովոսիբիրսկում թոշակառու կինն օճառ ու պարան է նվիրել տեղի նախարարին՝ ի նշան «երախտագիտության» (տեսանյութ)

12:48 • 19/10

Ընդունում ենք, որ 4-րդ ուժի խորհրդարանում հայտնվելու նախապայման է 2 տոկոս շեմը հաղթահարելը. Արտակ Զեյնալյանը` «Ծառուկյան» դաշինքի առաջարկի մասին

12:26 • 19/10

Երևանի փոխքաղաքապետ չեմ նշանակվելու. «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վահագն Հովակիմյան

12:19 • 19/10

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին

12:16 • 19/10

Ռուսաստանում մուլտֆիլմ են նկարահանում Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա

12:13 • 19/10

Վարչապետի ընտրության համար ԱԺ հատուկ նիստի ժամկետը լրանում է հոկտեմբերի 24-ին

12:02 • 19/10

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու. 10-ն անկուսակցական են, 1-ը՝ ՔՊ, 1-ը՝ ԼՀԿ անդամ

11:58 • 19/10

Թուրք ոստիկանները խուզարկում են Ստամբուլի մոտակայքում գտնվող անտառը, որտեղ կարող են գտնվել կորած սաուդացի լրագրողի մարմնի մնացորդները

11:49 • 19/10

Զանգվածային թունավորում Կասպից ծովում գտնվող նավի վրա, իրանցի ծովագնացներից 3-ը մահացել են

11:49 • 19/10

Գարնանն արդեն այգին պատրաստ կլինի

11:42 • 19/10

Սևակ Միքայելյանը կարող է դիմել դատախազություն, դա իր իրավունքն է, մենք որևէ դատապարտելի արարք չենք կատարել. Դանիել Իոաննիսյան

11:30 • 19/10

Թուրքիայի մզկիթներից մեկում հավատացյալները 37 տարի շարունակ սխալ ուղղությամբ են նամազ արել

11:24 • 19/10

Էկվադորցի զբոսաշրջիկը փորձել է հսկայական խոզի գլուխ մտցնել ԱՄՆ

11:19 • 19/10

Երևանում և մի շարք համայնքներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

11:08 • 19/10

«Նա հիանալի առաջին տիկին է». Թրամփը գովել է կնոջը օդանավի սրահում արտակարգ պատահարի ժամանակ դրսևորած հանգստության համար

10:58 • 19/10

Հրազդանում դպրոցների անձնակազմի` Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու մասին հրապարակումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն

10:47 • 19/10

Ջորջ Բուշի դուստրը պատմել է Սպիտակ տանը շրջող ուրվականների մասին

10:11 • 19/10

Թուրք հաղորդավարն Արա Գյուլերի մահվան լուրն ընթերցելիս ուղիղ եթերում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ)

10:00 • 19/10

Bild. Վենգերն այսօր կարող է դառնալ Բավարիայի գլխավոր մարզիչը

09:57 • 19/10

«Դա շատ տխուր է». Թրամփի կարծիքով՝ անհետացած սաուդացի լրագրողն ամենայն հավանականությամբ մահացած է

09:47 • 19/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդին չեն հուղարկավորի իր զոհերի կողքին. լրատվամիջոցներ

08:51 • 19/10

Խորհուրդներ, թե ինչպես հնարավորինս արագ ազատվել անպատասխան սիրուց ու դրա պատճառած խնդիրներից (լուսանկարներ)

00:05 • 19/10

Տեղեկությունները սադրանք են, դիմում է ներկայացվելու Դատախազություն. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների անձնակազմի մասնակցությունը

00:05 • 19/10

Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր

23:54 • 18/10

ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը

23:51 • 18/10

Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը

23:49 • 18/10

Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

23:39 • 18/10

ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է արկտիկյան սառցե ծածկույթի հալոցքի աղետալի տեմպերի մասին

23:31 • 18/10

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր

23:31 • 18/10

ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին

23:19 • 18/10

Իրավապաշտպանները կոչ են արել Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողի գործը հետաքննել ՄԱԿ-ի հովանու ներքո

23:12 • 18/10

Երևանում մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

23:01 • 18/10

Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով

22:51 • 18/10

Քննադատելու բան լինի, կքննադատենք, հարկ եղած դեպքում էլ կաջակցենք ՔՊ-ին կամ «Իմ քայլը» դաշինքին. «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախաձեռնող խմբի անդամ

22:41 • 18/10

Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (ձայնագրություն)

22:37 • 18/10

«Մոնակոյի» գլխավոր մարզիչը խոսել է Ռադամել Ֆալկաոյի ապագայի մասին

22:35 • 18/10

Հաքերը սմարթֆոնի օգնությամբ կոտրել է վաճառքի ավտոմատ սարքը և վարկ ստացել (տեսանյութ)

22:14 • 18/10

ԱԺ ընտրություններին կարևոր է, որ մարդիկ ընտրություն կատարեն՝ քվեարկելով ոչ միայն անձերի, այլև քաղաքականության օգտին․ փորձագետ

22:04 • 18/10

«Ռեալի» առաջատարները մարզվել են ընդհանուր խմբի հետ

21:58 • 18/10

«Գահերի խաղի» հեղինակը բացահայտել է սերիալի գլխավոր գաղափարը

21:40 • 18/10

Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են

21:31 • 18/10

«Առաքելություն» կուսակցության նպատակը հեղափոխական թիմին սատարելն է, և խնդիրը պաշտոններն ու կարգավիճակը չեն. Մ. Առաքելյան

21:25 • 18/10

Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

21:07 • 18/10

Կարո՞ղ է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վարչապետն այլ երկրներ տարբեր մակարդակներով այցեր ունենալ. պարզաբանում ԱԳՆ-ից

21:05 • 18/10

Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել

20:59 • 18/10

«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները