Ոստիկանություն է բերվել 37 ցուցարար
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերվել են Երևան քաղաքում տեղի ունեցած ցույցերի մասնակիցներ:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի
բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ բերված քաղաքացիների թիվը հասել է 37-ի:
«Ժամը 10:30-ի դրությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 37 անձ»,-ասաց Ջանոյանը:
Նշենք, որ ժամը 9:00-ի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերվածների թիվը կազմում էր 16:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր ու երթեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։










