Երկխոսության հնարավորություն միշտ էլ կա, ուշ չէ, բայց դրա համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ. Կարեն Կարապետյան

22:10 • 22.04.18



Չեմ կարծում, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Սերժ Սարգսյանի կողմից  մարտի 1-ի դեպքերի մասին հիշեցումը սպառնալիք է եղել: Ուղղակի եղել է հիշեցում մեր պատմության շատ դառը, դաժան օրվա մասին, և վստահ եմ, որ բոլորը դրանից պետք է եզրակացություն անեն: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ այս մասին ասել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ 

- Պարոն Կարապետյան, առավոտյան տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը հիշեցրեց մարտի 1-ի դեպքերի մասին: Ընդդիմադիր դաշտում հնչում է կարծիք, որ այդպիսով նա սպառնաց մարտի 1-ի դեպքերի կրկնությամբ: Ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը, և ընդհանուր առմամբ, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունքներ ունեցավ այդ հանդիպումը: 

- Նախ և առաջ ես այդպես չեմ գնահատում, որ սպառնալիք է եղել: Ուղղակի եղել է հիշեցում մեր պատմության շատ դառը, դաժան օրվա մասին, և վստահ եմ, որ բոլորը դրանից պետք է եզրակացություն անեն: Ինչ վերաբերում է առավոտվա հանդիպմանը, ես հստակ ձևակերպել եմ իմ վերաբերմունքը, որ մենք բոլորս, այդ թվում՝ ես, ակնկալում էինք, որ այդ հանդիպումը կտա որոշակի տարբերակներ, որոշակի քարտեզ, թե ոնց ենք մենք այս իրավիճակից դուրս գալիս: Եվ բանակցությունը կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ: Այդ իսկ պատճառով ակնհայտ է, որ բանակցող կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում է ցանկանում գտնել: Իմ վերաբերմունքն այդպիսին է: 

- Պարոն փոխվարչապետ, մի քանի ժամ առաջ ձերբակալվել են Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորներն անձեռնմխելի են, ի՞նչ իրավական հիմքերով են նրանք ձերբակալվել: 

- Ես վստահ եմ, որ մեր իրավապահ մարմինները կհիմնավորեն, և որ իրավական հիմքեր կան: Եվ ես կցանկանայի, որ այսօրվա մեր հանդիպմանը խոսենք այն պրոբլեմների մասին, որոնք մեզ անհանգստացնում են: Ես շատ կուզենամ արտահայտել իմ վերաբերմունքը: Տեսեք, մենք ունեցել ենք ընտրություններ: Լա՞վն են, իդեալակա՞ն են, իդեալական չեն, բայց ընտրություններից հետո ալիք չի եղել: Վստահ եմ, որ իդեալական ընտրություններ չէին, և որևիցէ երկիր գոյություն չունի, որտեղ ընտրություններից բոլորը գոհ են: Եվ կան զանգվածներ, որոնք կարող են ընտրությունների դժգոհ լինել: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք ռեգուլյար պետք է ռեվիզիա անե՞նք ընտրությունները: Մենք այդպես անընդհատ կընկնենք մի վիճակի մեջ, որ երկրի շինարարությամբ, կառուցմամբ չենք զբաղվելու: Տեսականորեն՝ արտահերթ ընտրություններ: Կա մի զանգված, որ դժգոհ է ընտրությունների արդյունքներից, իրենք եթե նորից պահանջեն, մենք այս վիճակից դո՞ւրս ենք գալու, թե՞ չէ: Մենք ունենք որոշակի քաղաքական մշակույթ՝ շատերս դժգոհ ենք: Շատերս դժգոհ ենք էլիտաներից, էլիտաներից բոլոր կուսակցություններում: Եվ մենք մեր տան մեջ պետք է հստակ հասկանանք, որ ունենք այն, ինչ ունենք և քայլ առ քայլ պետք է գնանք այն վիճակին, որին ձգտում ենք: Դուք վստահ եք, չէ՞, որ մեկ օրվա մեջ մեր բոլոր էլիտաները չեն կարող լավը լինել, շատ ավելի պետական մտածող լինել: Հասկանո՞ւմ եք: Մենք ի՞նչ անենք, անընդհատ ընտրությունից ընտրություն այսպիսի վիճակում լինե՞նք: Մենք այնպիսի երկրում ենք ապրում, որ չի լինի մեկին 100 տոկոսանոց ձայն տալ: Լինելու են ուժեր, որոնք դժգոհ են: Եվ իրենք ազնիվ, հայրենասեր, երկրի բարգավաճումն ու զարգացումը ցանկացող մարդիկ են: Եվ ո՞նց անենք, լավ: Ո՞րն է այն հայտանիշը, որով ասենք՝ այ հիմա հասարակությունը պետք է բավարարված լինի: Դա ընտրությունն է: Հիմա ընտրությունը եղել է: Ստեղծել ենք հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսենք: Եթե այդ հարթակում խնդիրներ ունենք, եթե կուսակցությությունների ներկայացուցչությունը բավարար չէ, եկեք խոսենք դրա մասին, որպեսզի մենք ոչ թե ընտրություններից ընտրություն գնանք կուտակված պրոբլեմներով, նեղվածությամբ, այլ ռեգուլյար դրա մասին խոսենք: Մենք կարո՞ղ ենք անընդհատ մեր ընդունած որոշումները, մեր ընտրությունները ռեվիզիայի ենթարկել, ասենք՝ իմ դուրը չի գալիս:  Հետո մենք պիտի մի քիչ էլ այլ մշակույթ ձևավորենք՝ մեկս մյուսին լսելու: Ես իմ ճիշտը ուզում եմ ապացուցել, բայց ոչ ի հաշիվ ուրիշի նեղության: Բազմաթիվ քաղաքացիներ ունենք, ովքեր դժգոհ են այս իրավիճակից, ովքեր հիվանդանոցներ են ընկնում, երեխաներին չեն կարողանում մանկապարտեզ հասցնել: Մենք այդ մշակույթը պե՞տք է ձևավորենք մի օր, թե՞ չէ: Ւնչքա՞ն կարող ենք այսպես ապրել ու պահանջել մի ստերիլ վիճակ, երբ մեր հասարակությունը բազմաթիվ խնդիրներ ունի: 

- Ամեն դեպքում խնդրում եմ ներկայացնել Ձեր վերաբերմունքը ստեղծված իրավիճակին: Դուք ասում եք պետք է նստենք և երկխոսենք: Երկխոսել ասելով ի՞նչ նկատի ունե՞իք: Երկխոսության ի՞նչ հնարավորություն եք տեսնում: 

- Երկխոսության հնարավորություն միշտ էլ կա, ուշ չէ, բայց դրա համար պետք է համարձակություն և դիրքորոշում ունենալ: Ունենք քաղաքական ուժեր: Ես կարծում եմ, որ վատ չէր լինի՝ քաղաքական ուժերը հավաքվեն: Այսօր մեր հայրենակիցները, ցուցարարները կարող են ունենալ իրենց պահանջները ձևակերպող մարդիկ, և պետք է նստել իրենց հետ խոսել: Բա այսպես ո՞ւր ենք գնալու: Ռեպուտացիոն ռիսկեր ունենք, երկրի կանխատեսելիություն: 

Հիմա մարդիկ ասում են՝ մենք պահանջում ենք սա: Բայց շատ մարդ էլ դա չի պահանջում: Այդ պատճառով էլ մենք ստեղծում ենք այդ հարթակները՝ խորհրդարանական հարթակ, ընտրություններ: Մենք պիտի ֆիքսենք, որ մեր այս ընտրությունը եղել է ավելի լավը, քան նախորդը: Եվ մեր նպատակային ֆունկցիան այն է, որ հաջորդ ընտրությունները լինեն ավելի լավը, քան այսօրվանը: Եվ այնպես չի լինելու, որ հաջորդ ընտրությունները լինելու են իդեալական: Մենք բոլորս միանշանակ այդքան արագ չենք փոխվելու: Մենք խոսում ենք ընտրակաշառքի մասին: Բացասական եմ վերաբերվում դրան, բայց քաղաքացիական կյանքում կաշառք վերցնողին են դատում, իսկ քաղաքական դաշտում՝ կաշառք տվողին: Այդ կաշառք տվողը, որ տալիս է, լավ չի անում, վատ է անում, բայց վերցնող էլ կա, չէ՞: Բա այս դեպքում ինչո՞ւ վերցնողին չենք ասում: Մենք պետք է ընդունենք, որ, եթե այդպիսի դեպքեր կան, ապա այդ մարդիկ էլ են այդպիսին: Եվ մենք՝ հայերս, պետք է իլուզիաներից դուրս գանք: Մենք պետք է հասկանանք, թե մեր իրավիճակն ինչպիսին է, մեր արտաքին թշնամիներն ինչպիսին են: 

Մենք կարիք ունենք մեկս մյուսին մեր կամքը հասկացնելու, համոզելու, հանդուրժող լինելու: Մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք, որ մեզ սիրեն, մեզանով հիանան, որովհետև մենք հայ ենք, սակայն դրա համար մենք ոչ մի բան չենք անում: Բա մենք ուզում ենք լավ երկիր սարքել, այսպե՞ս ենք լավ երկիր սարքելու՝ ռեգուլյար կատակլիզմերի մեջ ընկնելով, ինչ է թե մարդկանց մի խումբ, մեծ խումբ, լավ մղումներից ելնելով: Ես չեմ ասում մենք ամեն ինչ լավ ենք արել, բայց պետք է լսել մեկս մյուսին, ոչ թե թելադրչել, ոչ թե բռնանալ: Մենք ստեղծել ենք խորհրդարանական հարթակ, որտեղ պետք է ռեգուլյար խոսել: Խորհրդարանական հարթակում մեր կուսակցական գործընկերները կարող են ասել կուսակցությունների ներկայացուցուչությունը լավ չէ, եկեք նստենք խոսենք: Պետք է այդ մշակույթը ձևավորել, ոչ թե մեկը մյուսին  բռնանալ՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Ով մյուսին բռնանում է, կամքը թելադրում է,  պարտադրում է, սխալ է անում: Դա կատեգորիկ սխալ է: Եվ, եթե մեկն արել է, մյուսը իրավունք չունի ասել՝ դե դու արել ես՝  ես էլ պիտի անեմ: 

- Օրվա մյուս լուրերը Ղարաբաղից են, Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակման մասին, եթե ունեք ավելի տեղեկատվություն և հրապարակման եթակա է, կխնդրենք ներկայացնել, ինչ զարգացումներ կարող են լինել այստեղ: 

- Ես կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները լուծել ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու, այսօր հաղորդումներից մեկի ժամանակ վերջում ավարտում է՝ «դե սա Հայաստանն է», մեր դուրը գալի՞ս է դա, որ բոլորը մեր երկրին վերաբերվում են այնպես, որ ռեգուլյար այնտեղ հնարավոր է այսպիսի իրավիճակ: Տեսեք, ես ոչ մի դեպքում իրավունք չունեմ մեղադրելու մեր քաղաքացիներին, որ իրենք այլ կարծիք ունեն և իրենց կարծիքն ուզում են անցկացնել, լսեցնել, բայց ես խնդրում եմ բոլորիս, որպեսզի այդ կարծիքը համոզելու, ներկայացնելու մշակույթ ձևարվորվի:  Չի կարելի քո կարծիքն անցկացնել ուրիշին բռնանալով, ուրիշի առօրյա կյանքը խաթարելով, ասելով՝ դու այս ռեժիմով պետք է անես: Սև ու սպիտակ չէ, հասկանո՞ւմ եք: Հիմա ովքեր այլ կարծիքի են և գուցե հավաքված չեն, համախմբված չեն, որպեսզի ձևավորվեն, որ իրենք այլ կարծիքի են, իրենց մեղադրում են, որ նրանք սև են: Ո՞ւր ենք հասնելու: 

-Պարոն Կարապետյան, այս ընդհանուր իրավիճակի լուծումն ինչպե՞ս եք տեսնում: 

-Նախ և առաջ օգտվելով հնարավորությունից որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ թե փոխվարչապետ, բոլորին կոչ եմ անում սթափ լինել, զգոն լինել, ընտանիքներում այս ամենի մասին խոսել: Օրինակ փոքր երեխաներին, 12 տարեկան երեխաներին մենք ներգրավում ենք այս քաղաքական խաղերի մեջ, դուք կուզենա՞ք ձեր 12 տարեկան երեխաները այս խաղերի մեջ մասնակցեն: Ինձ համար դա անընդունելի է: Սթափ և զգոն լինենք, մեկս մյուսին հարգենք, մեկս մյուսին լսենք, կոչ անենք, որպեսզի նստենք խոսենք: Երբ մեծ զանգված է հավաքվում, այդ զանգվածը կառավարելը դժվար է, այդ զանգվածը միատարր չէ, այդ զանգվածի մեջ կարող են հայտնվել մարդիկ, որոնք ուրիշ նպատակով են այնտեղ: Որևէ մեկին չեմ ուզում նեղացնել, որն իր պատկերացմամբ, իր համոզմամբ արդարացի է և երկրի համար անհանգիստ միտումներով է մտել այնտեղ: Այսինքն, կարող են լինել նաև կրիմինալ էլեմենտներ: Այսօր արտաքին թշնամու հատուկ ծառայությունները կարող են հրահրել և մենք բոլորս, ովքեր որոշումներ են կայացնում, պետք է բացի համարձակությունից և վճառականությունից, պատասխանատվություն ունենանք, հասկանանք, որ կարող ենք բերել ողբերգության և հետո ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու, ո՞նց ենք մեկս մյուսի աչքերի մեջ նայելու: 

- Լրագրողներից շատերը ներկայացնում են, որ ոստիկանները բացարձակ անգործության են մատնված տարբեր իրավիճակներում և քանի որ ուժային կառույցներն ըստ էության վարչապետի հսկողության տակ են, ինչպե՞ս եք գնահատում այդ վիճակը, որովհետև լրագրողներն ընդամենը աշխատում են ինչպես ոստիկանները:  

- Իհարկե, եթե քաղաքացիական կանոնների մեջ իրենց պարտականությունները կատարելու դեպքում ոստիկանները որոշակի քայլեր են ձեռնարկել, ես դա չեմ ողջունում: Բայց ես անպայման ցանկանում եմ մեր ոստիկանության գնահատականը տալ: Այս օրերի ընթացքում ես հանդիպել եմ բազմաթիվ այլ երկրների քաղաքացիների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Իսպանիայի, բոլորը զարմացած են մեր ոստիկանության պահելաձևով: Որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում: Եվ մենք այդ փաստը պետք է ասենք: Այս նյարդային, սթրեսային վիճակում, երբ ամեն տեղ չեն հասցնում, ես չեմ բացառում, որ հնարավոր է, որ եղել են նաև խախտումներ, չարաշահումներ, մենք պե՞տք է դրա հետևից գնանք՝ այո: Սակայն այնքան համբերատար, որքան հայ ոստիկանն է եղել այս օրերի ընթացքում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, կամայական այլ երկրում կարող եք չհանդիպել, այսքան հանդուրժող ոստիկանի, երբ դիմացը կանգնած ինչ ասես ասում է, արժանապատվությունն է վիրավորում: Եկեք ընդունենք, որ այդ մարդիկ էլ նյարդ ունեն և իրենք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ինչպես բոլորս, ունեն տուն, ընտանիք, մայր, երեխա, որոնք, եթե վաղը մյուս օրը սահմանում խնդիր լինի, գնալու են մեզնից շուտ: Եկեք հիշենք մեր այն զինվորներին, որոնք սահմանի վրա կանգնած են ու երեկոյան թեյ խմելուց մեկը մյուսին հարց կարող են տալ՝ լավ, այս ի՞նչ են անում, բա մենք այստեղ ո՞ւմ ենք պաշտպանում:   
Ոստիկանը  խաղաղ քաղաքացուն իրավունք չունի, պնդում եմ, նեղացնելու, իսկ խաղաղ քաղաքացին ոստիկանին իրավունք ո՞ւնի նեղացնելու: 

Մենք  իրականում շատ հպարտ ենք, որ հայ ենք: Եվ մենք դրանով հիանում ենք ու պարտադրում ենք, որ ամբողջ աշխարհը դրանով հիանա: Մենք ասում ենք, որ եթե մենք հայ ենք, մեզ մոտ ամեն ինչ լավ է: Այդպես չէ: Մենք աշխարհի հետ խոսելու մշակույթ պետք է ունենանք: Մենք աշխարհին պետք է կարողանանք բացատրել՝ մենք ով ենք, որպեսզի մեզ հարգեն: Այդ թվում՝ այս մշակույթով նույնպես: 

- Պարոն Կարապետյան, օրինակ բերեցիք, որ արտասահմանյան լրատվամիջոցները նշում են, թե սա Հայաստանն է, այստեղ հնարավոր են նման իրավիճակներ: Ինչո՞ւ է պարբերաբար հնարավոր և արդյոք հետևություններ արվում են: 

- Հետևություններ պետք է անել: Ես հեռու եմ մտքից, որ մեղադրեմ բոլորին, մեզ չմեղադրեմ: Մենք բոլորս ռեվիզիա անելու, ռեսթարտ անելու, նորովի մտածելու խնդիր պետք է ունենանք: Բայց մենք անպայման, բոլորս, ինչ որ ուզում ենք անել, օրենքի դաշտում պետք է անենք: Չի կարելի ինքդ քեզ ասես՝ ես լավ բան եմ ուզում անել, եկեք օրենքը խախտենք, բայց լավ բան կանեմ: Դա շատ վտանգավոր է: Դա դառնում է ռեգուլյար ավանդույթ: Մենք բոլորս պետք է շատ խորը ու սթափ մտածենք՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ քաղաքական լիդերները, և՛ որոշում կայացնողները, և՛ քաղացիները, բոլորս: Նայեք, հայերն այլ երկրներում չափազանց հանդուրժող են, չափազանց օրինապաշտ են: Հենց գալիս ենք մեր տուն, ագրեսիվ ենք, անհանդուրժող ենք: Մտածելու բան է:                   





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

00:05 • 19/10

Տեղեկությունները սադրանք են, դիմում է ներկայացվելու Դատախազություն. Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը հերքում է քարոզարշավին դպրոցների անձնակազմի մասնակցությունը

00:05 • 19/10

Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր

23:54 • 18/10

ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը

23:51 • 18/10

Apple-ը հոկտեմբերի 30-ին կներկայացնի նոր iPad-ն ու Mac-ը

23:49 • 18/10

Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

23:39 • 18/10

ՆԱՍԱ-ն նախազգուշացրել է արկտիկյան սառցե ծածկույթի հալոցքի աղետալի տեմպերի մասին

23:31 • 18/10

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. կան զոհեր

23:31 • 18/10

ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին

23:19 • 18/10

Իրավապաշտպանները կոչ են արել Թուրքիայում անհետացած սաուդացի լրագրողի գործը հետաքննել ՄԱԿ-ի հովանու ներքո

23:12 • 18/10

Երևանում մեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

23:01 • 18/10

Թուրքիայի զգալի հատվածը պատվել է Արաբական թերակղզուց եկող ավազափոշու ամպերով

22:51 • 18/10

Քննադատելու բան լինի, կքննադատենք, հարկ եղած դեպքում էլ կաջակցենք ՔՊ-ին կամ «Իմ քայլը» դաշինքին. «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախաձեռնող խմբի անդամ

22:41 • 18/10

Հրազդանում դպրոցի տնօրեններն աշակերտներին ու ուսուցիչներին տանում են՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզարշավին մասնակցելու. «ԻՔՄ» (ձայնագրություն)

22:37 • 18/10

«Մոնակոյի» գլխավոր մարզիչը խոսել է Ռադամել Ֆալկաոյի ապագայի մասին

22:35 • 18/10

Հաքերը սմարթֆոնի օգնությամբ կոտրել է վաճառքի ավտոմատ սարքը և վարկ ստացել (տեսանյութ)

22:14 • 18/10

ԱԺ ընտրություններին կարևոր է, որ մարդիկ ընտրություն կատարեն՝ քվեարկելով ոչ միայն անձերի, այլև քաղաքականության օգտին․ փորձագետ

22:04 • 18/10

«Ռեալի» առաջատարները մարզվել են ընդհանուր խմբի հետ

21:58 • 18/10

«Գահերի խաղի» հեղինակը բացահայտել է սերիալի գլխավոր գաղափարը

21:40 • 18/10

Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են

21:31 • 18/10

«Առաքելություն» կուսակցության նպատակը հեղափոխական թիմին սատարելն է, և խնդիրը պաշտոններն ու կարգավիճակը չեն. Մ. Առաքելյան

21:25 • 18/10

Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

21:07 • 18/10

Կարո՞ղ է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով վարչապետն այլ երկրներ տարբեր մակարդակներով այցեր ունենալ. պարզաբանում ԱԳՆ-ից

21:05 • 18/10

Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել

20:59 • 18/10

«Եվրասիական շաբաթ»-ի մասնակիցները Երևանում կքննարկեն բիզնեսի համար ԵԱՏՄ տարածքում ստեղծված նոր հնարավորությունները

20:51 • 18/10

ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային աղետների արձագանքման կարողությունները. ԱԻՆ

20:44 • 18/10

Չինաստանը գաղտնազերծել է «արհեստական լուսին» ստեղծելու ծրագիրը, որը կյանքի կկոչվի 2020-ին

20:42 • 18/10

Մանչեսթեր Սիթին պատրաստվում է երկարաձգել Սանեի պայմանագիրը

20:32 • 18/10

Պաշտպանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի մարզի փաստահավաք աշխատանքների արդյունքները

20:28 • 18/10

ՔԿԾ պետը Տաջիկստանի պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերին

20:13 • 18/10

Դ. Տոնոյանը ԵՄ գործընկերներին է ներկայացրել շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը

20:10 • 18/10

ՊՍԺ-ն հետևում է «Աթլետիկոյի» հարձակվողին

20:07 • 18/10

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահը՝ գիտնականներին (լուսանկարներ)

20:00 • 18/10

«Բավարիայի» մի քանի խաղացող շարք է վերադարձել

19:57 • 18/10

Մհեր Գրիգորյանն ու Թոմաս Մայր-Հարգինգը քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջնահերթությունները

19:46 • 18/10

Քաղաքական ուժերը պետք է կոնսենսուսով առաջին փուլում իրականացնեն քվեարկություն և չընտրեն վարչապետ կամ լայն մեկնաբանություն տան օրենքին. Տարոն Սիմոնյան

19:45 • 18/10

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենն ու Զ. Մնացականյանը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր 

19:31 • 18/10

Ադրբեջանցի պատգամավորները բողոքի նոտա են հայտնել ՌԴ Պետդումային՝ ռուս հայտնի կանանց՝ Արցախ կատարած այցի պատճառով

19:23 • 18/10

Ուզում ենք ՀՀ-ն դարձնել առաջատար տեխնոլոգիական երկիր և դրա համար ունենք ամենակարևորը՝ մարդկային ներուժը. Ն. Փաշինյանը՝ ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը (լուսանկարներ)

19:13 • 18/10

Հայաստանում հեղափոխության շունչն ամենաշատը էջմիածնեցիներն են զգում. նրանք էին տուժում կոռուպցիոն համակարգից. Փաշինյանը՝ «Իմ քայլի» հանրահավաքին

19:07 • 18/10

Պաշտոնական. ՄՅՈւ-ի պաշտպանը երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ

18:51 • 18/10

Գործազուրկների թվի նվազումը պայմանավորված է աշխատուժի նվազման տենդենցով և միգրացիայի տեմպերով. զբաղվածության պետական գործակալության պաշտոնյա

18:51 • 18/10

Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավը կվերականգնեն «ուղիղ եթերով»

18:43 • 18/10

Ա. Սարգսյանը «Փրայսուոթերհաուս Կուպերս» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում նրանց գործունեության ընդլայնումը

18:41 • 18/10

Մարկոս Պիզելլին խոսել է առողջական վիճակի մասին

18:30 • 18/10

Vertu-ն ներկայացրել է պրեմիում դասի նորագույն սմարթֆոն

18:14 • 18/10

ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ Բն-ում 2 համաձայնագիր է ստորագրվել

18:13 • 18/10

Սահմանում վիճակն աննախադեպ հանգիստ է, արդեն հաստատվել է հուսալի օպերատիվ կապ ադրբեջանական կողմի հետ. Ն. Փաշինյան

18:13 • 18/10

Էջմիածնում «Իմ քայլի» նախընտրական հանրահավաքին հաջորդեց քայլերթը, մասնակցում է նաև Ն. Փաշինյանը (տեսանյութ)

18:04 • 18/10

Բակո Սահակյանն այցելել է սահմանագիծ

18:02 • 18/10

Վարորդները կզրկվեն վարելու իրավունքից, եթե տրամադրված 9 միավորները սպառեն երթևեկության կանոնների խախտումներով

18:02 • 18/10

Սիրիայում ԻՊ-ականները 700 մարդու են պատանդ վերցրել և արդեն մահապատժի են ենթարկել նրանցից 10-ին. Վլադիմիր Պուտին

17:56 • 18/10

Բռնցքամարտ. Նարեկ Աբգարյանի մրցակիցը հայտնի է

17:48 • 18/10

Հաջորդ տարի նախատեսում ենք տեքստիլի և երկաթի վերամշակման գործարան կառուցել. Գագիկ Ծառուկյան

17:46 • 18/10

Աշխարհահռչակ դեմքերի դիմանկարներից մինչև հին ու նոր Ստամբուլ. Արա Գյուլերի հիշարժան ստեղծագործությունները` մեկ ֆոտոշարքում

17:31 • 18/10

Էրդողանը կրկին քնել է հանդիպման ժամանակ (տեսանյութ)

17:26 • 18/10

Ոսկեվազի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել Օշականի բնակիչներ Թովմասյան եղբայրներին

17:19 • 18/10

Ես շատ հեռու եմ Շումախերի ռեկորդներից. Լյուիս Հեմիլթոն

17:15 • 18/10

Ամեն մարդ ունի իր քաղաքական տեսակետը, բոլորի համար դռները բաց են. Գ. Ծառուկյանը՝ ԲՀԿ-ից արտահոսքի մասին (տեսանյութ)

17:12 • 18/10

Ռուսաստանում պետք է մահապատիժ մտցնել. Սոլովյով (տեսանյութ)

16:54 • 18/10

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ-ում Կորեայի դեսպան Ու Յուն Գընին մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ

16:53 • 18/10

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

16:36 • 18/10

Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ

16:34 • 18/10

Բողոքի ակցիա՝ Բագրատաշենի անցակետում. քաղաքացիները պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը

16:30 • 18/10

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր կհանդիպի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ

16:30 • 18/10

Թուրքիայում ձերբակալել ու կարճ ժամանակ անց ազատ են արձակել ադրբեջանցի հայտնի «օրենքով գողին»

16:23 • 18/10

Քեյթ Մոսի «ոսկե գլուխը» Sotheby's-ի աճուրդում վաճառվել է 486.000 դոլարով

16:23 • 18/10

Կռիվ էի տալիս համակարգի դեմ, որի որոշ խոշոր «պատառիկներ» դեռ կան. Մ. Խաչատրյանը՝ նոր կուսակցության անելիքների մասին

16:20 • 18/10

Պետք է օրենքով արգելել «այլանդակ դրսևորումները». Տ. Ուրիխանյանը՝ իր կողմից շրջանառության մեջ դրված միասեռ ամուսնություններն արգելող նախագծի մասին

16:09 • 18/10

ATP. Հրապարակվել է ամենամյա մրցանակների հավակնորդների ցանկը

16:08 • 18/10

Կիմ Չեն Ընը Հռոմի պապին Փհենյան է հրավիրել

16:07 • 18/10

Ավելացվել են հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց լսողական սարքերի և հաշմանդամի սայլակների քանակները

15:52 • 18/10

«Արաբները կա՛մ անտեղյակ են իրական զարգացումներից, կա՛մ սխալ են տեղեկացվում». անհետացած լրագրող Ջամալ Խաաշկղիջիի վերջին հոդվածը

15:50 • 18/10

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Հանրապետական կուսակցությունը կրկին պահանջված է լինելու. Արտակ Զաքարյան

15:38 • 18/10

«Յուվենտուսն» Ալեքս Սանդրոյին փոխարինելու համար 2 տարբերակ է դիտարկում

15:38 • 18/10

ՌԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ և առաջիկա ընտրություններին ստանձնել իր բաժին պատասխանատվությունը. կուսակցության հայտարարությունը

15:36 • 18/10

Խորքային խնդիրներ կան Սահմանադրության հետ կապված, այն փոխելուց հետո ԸՕ-ն կրկին կփոխվի․ կարծիքներ

15:28 • 18/10

Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. ՀՀ նախագահ

15:27 • 18/10

Ժիրինովսկին խոստացել է իր խրտվիլակը դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել

15:27 • 18/10

Մեր բարեկամությունը տասնամյակների պատմություն ունի. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին

15:25 • 18/10

Որևէ մեկը չպետք է օրենքները, կարգուկանոնը խարխլի, սա հրամայական է բոլորի համար. Դ. Բաբայանը՝ «Սասնա Ծռեր» կուսակցության Արցախի կազմակերպության մասին

15:20 • 18/10

Մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի 3-րդ միջազգային կոնֆերանսը (լուսանկարներ)

15:13 • 18/10

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով» 3000 եվրո փոխհատուցում վճարել

15:06 • 18/10

«Պոմպեոն եկել էր համոզելու, որ Թուրքիան չհրապարակի սաուդացի լրագրողի սպանության ձայնագրությունները». Կարո Փայլան

15:02 • 18/10

Whoscored. Հայաստանի հավաքականի 5 ֆուտբոլիստ՝ Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում

15:02 • 18/10

Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 24 մանր եղջերավոր անասունների, որոնք սատկել են

15:01 • 18/10

ԻՊ-ը հարյուրավոր մարդկանց է պատանդ վերցրել Դեր Զորում, այդ թվում՝ եվրոպական երկրների քաղաքացիների. լրատվամիջոցներ

14:38 • 18/10

Ժամանակի սղության պատճառով ԸՕ մի շարք խնդիրների անդրադարձ չի կատարվել, բայց ավելի լավ ընտրություն է լինելու․ կարծիքներ

14:36 • 18/10

«Ամերիաբանկը» ներկայացրեց փոքր և միջին բիզնեսների համար իր երկու նոր առաջարկները

14:30 • 18/10

«Երևանի ՋԷԿ-ի» պարտքը «Գազպրոմ Արմենիային» 15 մլրդ դրամ է. հնարավոր է՝ պարտքը մարվի գազատարի վաճառքի ձևակերպմամբ, իսկ գազի սակագնի հարցը քննարկվում է. էներգետիկայի նախարարի պաշտոնակատար

14:24 • 18/10

NBA. Խաղային օրվա արդյունքները և լավագույն դրվագները (տեսանյութ)

14:23 • 18/10

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի ջրամատակարարումը

14:22 • 18/10

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է «Մարտի 1»-ի գործով տուժողին 4500 եվրո փոխհատուցում վճարել

14:18 • 18/10

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ

14:15 • 18/10

Նոր փուլի ամենամեծ ռիսկը միատարր ու ոչ կոմպետենտ կառավարումն է, ամենամեծ ակնկալիքը՝ միտինգից գործի անցնելը. Վ. Հովհաննիսյան

14:07 • 18/10

«Արդեն 1-2 տարուց կգերիշխեն խոսակցություններն այն մասին, որ նոր խորհրդարանը չի արտացոլում հասարակության մեջ առկա իրական տրամադրությունները». Ռոբերտ Քոչարյանը՝ «РИА Новости»-ին

13:58 • 18/10

Մոուրինյուին քննադատում են իր տեսակի համար. Զլատան Իբրահիմովիչ

13:52 • 18/10

«ԱՄՆ-ն պահանջել է Թուրքիայից սաուդացի լրագրողի սպանությունն ապացուցող ձայնագրությունները, եթե այդպիսիք կան». Թրամփ

13:50 • 18/10

Փաստաբանների պալատը և Կոտայքի մարզպետարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

13:47 • 18/10

Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը համախոհներ է ունեցել. Ղրիմի ղեկավար

13:34 • 18/10

Մենի Պակիաոյի առաջիկա մրցակիցը կլինի Էդրիեն Բրոները