Չորեքշաբթի ես հանդիպելու եմ Կարեն Կարապետյանի հետ. քննարկելու ենք իշխանության անցնցում փոխանցման օրակարգը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ, թարմացվում է)
20:46
Նիկոլ Փաշինյանը, դիմելով ժողովրդին, ասաց՝ հեղափոխության առաջին փուլն ավարտված է:
«Ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ստացա ձեր լիազորությունը, այնպես էլ խնդրում եմ՝ նորից լիազորելու վարչապետի պաշտոնակատարի հետ բանակցելու ժողովրդին իշխանությունը անցնցում փոխանցելու շուրջ»,- ասաց նա՝ ժողովրդի կողմից ստանալով համաձայնություն:
Ելույթների ավարտին իրականացվեց հրավառություն, որից հետո համերգ սկսվեց:
20:44
Վաղը` ապրիլի քսանչորսին, եթե արտառոց ոչ մի բան չպատահի, մեր գործողությունները նվիրում ենք, տեղավորում ենք օրվա խորհրդի համատեքստում:
Այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:
«Վաղը առաջարկում ենք ժամը 15:00-ին այստեղից՝ Հանրապետության հրապարակից, իրար հետ քայլենք դեպի Ծիծեռնակաբերդ` մեր նահատակներին ասելու, մեր տառապած, մեր սրի քաշված, տնավեր արված, կոտորված ժողովուրդ` դու այլևս հաղթող ես և դու այլևս անպարտ ես:
20:42
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենց հաջողվել է մեծ տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ցեղասպանությունն իր համար անցյալ է, հայ ժողովուրդն այլևս երբեք չի պարտվելու, որովհետև մենք հաղթած, հաղթանակի ժողովուրդ ենք: Մենք մեծագույն տուրք ենք մատուցել Առաջին Հանրապետության հիմնադիրներին և Սարդարապատի հերոսներին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Ղարաբաղյան պատերազմի զոհերին: Մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել Քառօրյա պատերազմի զոհերին, և մենք այս հաղթանակով մեծագույն տուրք ենք մատուցել 2008 թվականի Մարտի 1-ի զոհերին: Դու հաղթել ես, Հայաստանի ժողովուրդ, և այլևս որևէ մեկը չի կարող քեզնից այդ հաղթանակը խլել»,- ասաց նա:
20:39
Նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ, որ մեր քաղաքական այս շարժման` թավշյա հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական ոչ մի կոնտեքստ, ոչ մի դավադրություն գոյություն չունի:
Այս խոսքերով իր ելույթը շարունակեց Նիկոլ Փաշինյանը: «Սա ողնուծուծով, զտարյուն, մաքուր հայկական թավշյա հեղափոխություն է, և որևէ այլ մեկնաբանություն չի կարող լինել, և ես ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներ ի գիտություն են ընդունել մեր այս ուղերձը, և հենց այդպես էլ ընկալում են իրավիճակը»,- ասաց նա:
Նա կարևորեց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, արձագանքելով Սերժ Սարգսյանի հրաժարականին, ասել է. «Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»:
«Ես հույս ունեմ, որ նմանատիպ արձագանք կլինի նաև միջազգային հանրության մյուս առանցքային ներկայացուցիչներից»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր յուրաքանչյուր հայի համար տոն է: «Դուք բոլորդ այս տոնը կերտել եք սեփական ձեռքերով, և ես ուզում եմ ասել այն, ինչ ասացի բանտից դուրս գալուց և հրապարակ հասնելուց հետո` ՀՀ ժողովո՛ւրդ, քո ցավը տանեմ»,- ասաց նա:
20:36
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք պետք է ցույց տան, որ ժողովրդին պատկանող իշխանությունը ի վիճակի է իրավիճակը պահել հարյուր տոկոսով կառավարելի:
«Ես հույս ունեմ, որ դուք էլ համաձայն կլինեք, որ այսօրվա մեր տոնակատարությունը որևէ տհաճ միջադեպով չպետք է նշանավորվի: Այսօրվա մեր տոնակատարությունը պետք է լինի ուրախ, զվարթ, բայց որևէ ծառի ճյուղի վնաս չպետք է հասցվի»,- ասաց նա՝ կոչ անելով զերծ մնալ նաև ալկոհոլի օգտագործումից և հարգալից լինել ոստիկանների նկատմամբ,- միևնույն ժամանակ ակնկալում և պահանջում եմ, որ ՀՀ ոստիկանությունը նույնպիսի հարգանք ցուցաբերի ՀՀ հաղթանակած ժողովրդի նկատմամբ»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս պահից սկսած պետք է զբաղվեն Հայաստանի «շատ մոտ ապագայի կառուցման և իրագործման հարցով»: «Հայաստանի Հանրապետությունը պետք է այլևս լինի ազատ և երջանիկ պետություն: ՀՀ քաղաքացին պետք է լինի ազատ, երջանիկ և բարեկեցիկ: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին շատ շուտով կերտելու ենք, իրականություն ենք դարձնելու ազատ և երջանիկ Հայաստանը»,- ասաց նա:
20:34
Ժողովո՛ւրդ ջան, Հայաստանում երկար տարիներ հաստատված է եղել ատելության, վրեժխնդրության, վենդետտայի մթնոլորտ, ես ուզում եմ ևս մեկ անգամ մենք իրար հետ արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է:
Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` շարունակելով իր ելույթը:
«Ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, համարում են, թե այս հեղափոխությունը թշնամական է իրենց նկատմամբ, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր հիմա ճամպրուկներն են հավաքում կամ մտածում են հավաքելու մասին, ուզում եմ դիմել այն բոլոր քաղաքացիներին, գործարարներին, ովքեր անհանգստություն ունեն քաղաքական այս գործընթացի նկատմամբ և մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն և վենդետտա:
Հարգելինե՛րս, մի՛ արեք այդ բանը, որովհետև վենդետտա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու, Հայաստանի Հանրապետությունում այս պահից սկսած հաստատվելու է օրինականության, հավասարության, եղբայրության և ազգային միասնականության մթնոլորտ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև Արցախի Հանրապետության իշխանություններին, որ նրանք, ի հեճուկս տարածվող ստահոդ լուրերի, այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն և չեզոքություն և չտրվեցին սադրանքներին:
Հաջորդը` մենք վարչապետի հիմա արդեն ժամանակավոր պաշտոնակատարի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ թավշյա հեղափոխության ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն:
«Ես ակնկալում եմ, որ մեր շարժման բոլոր ձերբակալված ու կալանավորված անդամները մինչև օրվա վերջ, մինչև մեր միջոցառման ավարտը, որից հետո համերգ է լինելու, նրանք բոլորը առանց բացառության պետք է ազատ արձակվեն»,- ասաց նա:
20:27
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հեռացած է, իրենք պատրաստվում են չորեքշաբթի օրը՝ առավոտյան ժամը 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում շարունակել բանակցությունները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ` իշխանության անցնցում փոխանցման օրակարգի շուրջ:
«Ես հույս ունեմ, որ Հանրապետական կուսակցության վերնախավը միանշանակ և անվերապահորեն կճանաչի ժողովրդական թավշյա, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը: Այս փաստի արձանագրումը որքան շուտ տեղի ունենա, այնքան ավելի լավ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը ցանկանում է, որ միանշանակ և աներկբա արձանագրվի՝ ոչ բռնի հեղափոխությունը չի կարող կիսատ մնալ, այն պետք է շարունակվի մինչև վերջ:
«Եվ ես հույս ունեմ, որ դուք բոլորդ կանգնած եք հանուն վերջնական հաղթանակի,- ասաց նա՝ հավելելով, -եթե Սերժ Սարգսյանը և Հանրապետականը հույս ունեն, որ այս ամենի արդյունքում ստեղծելու են մի իրավիճակ, որ իրենք շարունակելու են ստվերային կառավարել երկիրը, ես ուզում եմ, որ արձանագրեն, որ ժողովուրդը հաղթել է, և ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն»:
20:19
Այսօր առավոտյան առաջարկում էին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, այնուհետև առաջարկում էին, որ հրաժարական տա մեկ ամսից, իսկ ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ նա հրաժարական տա ապրիլի 25-ին:
Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմ սեփական առաջարկը ձեր անունից և ասացի, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա երկու ժամվա ընթացքում, և Սերժ Սարգսյանը երկու ժամվա ընթացքում հրաժարական տվեց»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ պետք է տոնել այս իրադարձությանը, որ թավշյա հեղափոխությունը տարել է իր առաջին կարևոր հաղթանակը, սակայն հիշեցրեց, որ օրակարգում ոչ թե մեկ, այլ մի քանի հարց էր դրված:
«Քայլ առաջին` Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, դա արդեն տեղի է ունեցել: Քայլ երկրորդ` Ազգային ժողովը վարչապետ է նշանակում ժողովրդի թեկնածուին, որը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, դրանից ՀՀ-ում ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո տրամաբանական ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա:
20:13
Ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր, հանրահավաքը նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը: Դիմելով ժողովրդին՝ նա հայտարարեց՝ դուք հաղթել եք:
«Երեկ առավոտյան Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ իմ և Սերժ Սարգսյանի հայտնի հանդիպումը, և նա հանդիպման կեսից թողեց ու հեռացավ: Այդ պահից ինձ համար հասկանալի էր, որ նա այլևս հեռացել է նաև վարչապետի պաշտոնից»,- ասաց նա:
Նա նշեց, որ այսուհետ ՀՀ իշխանության անունն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդ: Պատմեց, որ երեկ նրան ոստիկանությունում պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում: «Բայց մի իքս պահից, երբ իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, ես հասկացա, որ մեր հռչակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է»,- ասաց նա:
20:08
Դերասանուհի Լալա Մնացականյանն իր ելույթում շնորհավորեց առաջին հերթին հարթակի վրա կանգնած տղաներին, ովքեր ամեն ինչից զատ գնացին առաջ և հավաքեցին այսպիսի ժողովուրդ:
«Շնորհավորում եմ երիտասարդներին, որ դուք մեզ տարաք ձեր հետևից և այս զինվորներին, որոնք եկան պաշտպանելու մեզ»,- ասաց նա:
20:07
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ նշեց՝ երկար խոսել չի ցանկանում, այլ ցանկանում է միայն շնորհավորել: «Հավատացիք և հաղթեցիք»,- ասաց նա:
Այսօր, ըստ նրա, ձեռք է բերել հպարտություն:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ոստիկանությունից: Որ բաժանմունք գնացել եմ, իդեալական վերաբերմունք են ցույց տվել,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին,- դիմում եմ նաև արցախահայությանը: Ես մկրտություն անցել եմ Մարտակերտում, և իմ մարտական ընկերներին ասել եմ, որ եթե մեռնեմ, այնտեղից պետք է հող բերեն և իմ գերեզմանին լցնեք: Ես ուզում եմ դիմել արցախցի իմ մարտական ընկերներին՝ դուք պետք է հիմա ազատ լինեք, քան երբևիցե»:
20:05
Դերասան Սամսոն Ստեփանյանը հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց, որ մարդը ծնված է ազատ, մարդն իրավունք ունի ընտրության, մարդն իրավունք ունի սխալվելու:
«Մարդը կարող է ապրել զրկանքների մեջ, սովի մեջ, պատերազմական վիճակի մեջ, բայց մարդը չի կարող ապրել առանց հույսի և հավատի: Այսօր Հայաստան է վերադարձել հույսը և հավատը և ես հավատում եմ, որ վաղը ունենալու ենք հզոր Հայաստան և յուրաքանչյուր քաղաքացի վաղը հպարտանալու է մեր իշխանության ամեն մի անհատականությամբ, քանի որ նրանք լինելու են բանական մտածող իր ազգի և ժողովրդի շահերի համար»,-ասաց նա:
Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց նաև Անդրանիկ Հարությունյանը: «Ես կուզեի՝ մեր մշակութային օջախները այ էսպես լեփ-լեցուն լինեն»,-ասաց նա:
20:03
Քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկը հանրահավաքում ողջունեց հանրահավաքի մասնակիցներին:
«Ողջո՛ւյն հաղթանակած, սիրուն, հայ ժողովուրդ, աշխարհի հեղափոխական պայքարի պատմության մեջ հազվագյուտ երևույթ է մեր հայ ժողովրդի այս խոշոր աշխարհացունց հեղափոխական շարժումը: Ես այսօր եկել եմ ձեզ ողջունելու, իմ հերոս թոռան խոսքը տալու ձեզ»,- ասաց նա:
Նա նշեց, որ պետք է նաև հաղթանակը միշտ ձեռքերում պահենք, հասնենք արդյունքի:
«Շնորհքը միայն հաղթելը չէ, հաղթանակածը պետք է պաշտպանենք, պահպանենք և այս ժողովրդին դժոխային կրակների միջից տանենք դեպի դրախտ»,- ասաց նա:
20:00
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ երբ ինքը վառեց ազատության ջահը ԱԺ-ում, երազում էր այս օրվա մասին:
«Ես երազում էի, որ գայի Ձեր առաջ, հայ ժողովրդի առաջ, վառեի ազատության ջահը և ասեի՝ կեցցե՛ք, կեցցե՛ք, կեցցե՛ք դուք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ ամենահուզիչ պահն այս ընթացքում այն էր, որ մարդիկ մոտենում էին և շնորհակալություն էին հայտնում իրենց:
«Հիմա ես եմ ձեզ ասում՝ շնորհակալությու՛ն: Հայաստանի Հանրապետության ազա՛տ քաղաքացիներ, դուք արել եք անհնարինը, այն, ինչ դուք եք արել, մենք բոլորս իրար հետ ենք արել, աննախադեպ էր, աշխարհում չկա: Ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ: Առանց արյան, առանց դրսից փողի, առանց ոչ մի բանի, դուք հաղթել եք»,- ասաց նա:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ չնայած Սերժ Սարգսյանը հեռացել է, բայց Հանրապետական կուսակցությունը դեռ դիմադրելու է: «Ժողովո՛ւրդ, հիմա ես ձեզ եմ հարցնում՝ գնալո՞ւ եք մինչև վերջ»,- հարց բարձրացրեց նա և ստացավ ժողովրդի արձագանքը:
«Մենք լիքը-֊լիքը բան ունենք անելու: Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու: Պետական իշխանության մեջ ներգրավված մարդիկ բիզնես արտոնություններ չեն ունենալու: Ժողովուրդը՝ ստեղծարար, ազատ իր տնտեսությունն է զարգացնելու: Մենք պետք է կարգավորենք Ընտրական օրենսգիրքը, ընտրական համակարգը, Հայաստանում պետք է լինեն ազատ, անկախ ընտրություններ:
Իշխանությունը հայ ժողովրդի ձայներ չպետք է խլի: Իշխանությունը ժողովրդինն է, և իշխանությունը յուրացնելու է ընտրությունների միջոցով: Մենք քաղաքականությունը պետք է դուրս հանենք դպրոցներից»,- ասաց նա՝ նշելով, որ դպրոցի ուսուցիչները միայն պետք է զբաղվեն երեխաների կրթությամբ, ըստ նրա՝ նաև պետք է զարգացնեն բուհերը, և դա պետք է սկսեն նրանից, որ ԵՊՀ-ի ռեկտորն այլևս չխոնարհվի իշխանության առջև:
«Ոլորտ առ ոլորտ, քայլ առ քայլ, ձեր օգնությամբ, այս ձեռքերով պետք է կերտենք մեր երազանքների Հայաստանը»,- այս խոսքերով նա ավարտեց իր ելույթը:
19:41
Դերասան Հայկ Մարությանը ևս ելույթ ունեցավ: Նա նկատեց, որ հրապարակում հավաքվածները մեկ ընտանիքի անդամներ են։
«Նիկոլն այն մարդն է, որն ի սկզբանե հավատաց սրան, միայնակ սկսեց դա, և մենք բոլորովս հաղթեցինք»,- ասաց նա:
Նա նկատեց, որ հիմա շատերն են հարց տալիս՝ ինչ է լինելու հետո: «Շատ լավ է լինելու հետո,- պատասխանեց նա՝ հավելելով,- բայց եկեք բոլորս իմանանք, որ ամեն մեկս իր տեղում անելիք ունի, որովհետև սա սկիզբն է այն իսկական և ճշմարիտ ճանապարհի, որը մեզ բերելու է իրական, պայծառ և ամենաուժեղ Հայաստանին»:
Սա ճանապարհի սկիզբն է, բայց լավ ճանապարհի սկիզբը. Հայկ Մարությանի համոզմունքն է:
«Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մենք, եթե հայ ժողովուրդն այսպես բաց ձեռքերով կարողացավ տանել այսպիսի հիասքանչ հաղթանակ, ապա եթե մեր հարևան պետությունը հարձակվի, ի՜նչ կանենք: Թող մտքներով չանցնի հանկարծ՝ այս կողմ նայի»,- ասաց նա՝ գոչելով՝ «ազա՛տ, անկա՛խ Արցախ»:
19:29
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ելույթում կոչ արեց ողջունել իրավաբաններին, փաստաբաններին, ովքեր օգնում էին բերման ենթարկվածներին, լրագրողներին:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր քրեական կամ վարչական հետապնդման են ենթարկվել, նրանց նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումները պետք է դադարեցվեն, բոլոր այն մարդիկ, ովքեր տուժել են, ովքեր մեծ ներդրում են ունեցել, բեռնատարների վարորդներին, տուժածներին, կարծում եմ, որ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պետք է մեդալ տրվի»,- ասաց նա:
Նա նշեց, որ չգիտի, թե ով կլինի ապագա իշխանությունը, սակայն գտնում է, որ կունենանք այնպիսի իշխանություն, որի օրոք չենք ունենալու քաղբանտարկյալներ, որի օրոք պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, դատարանները իրականացնելու են արդարադատություն:
19:22
Երևանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն էլ, իր ելույթում դիմելով ժողովրդին, ասաց, որ այսօր արվել է մի բան, որի շնորհիվ այլևս ճանապարհներ փակող օլիգարխներ չեն լինի, դպրոցի, բուհերի դռներ փակողներ չեն լինի:
«Այս օրերին եղել են բազմաթիվ բերման ենթարկվածներ, որ այս ժամերին արդեն ազատ են արձակվում: Բայց եթե հանկարծ կլինեն մարդիկ, որոնք դեռ բերման ենթարկված են, խնդրում ենք անպայման տեղյակ պահել այդ մասին»,- ասաց նա՝ կոչ անելով ծափահարել այս օրերին բերման ենթարկվածներին:
Հարությունյանը նաև խոսեց Սփյուռքի մասին՝ նկատելով, որ այսպիսի համախմբվածություն երբեք Սփյուռքում չի եղել: «Սերժ Սարգսյանն ասել էր, որ մինչև 2040 թվական ունենալու ենք 4 միլիոն բնակչություն: Կարծես թե մինչև 2030 թվականն ենք ունենալու 4 միլիոն բնակչություն»,- ասաց նա՝ մատնանշելով, որ Սփյուռքի շատ երկրներում են աջակցություն ցուցաբերել իրենց նախաձեռնությանը, և շատերն արդեն ցանկանում են գալ Հայաստան:
19:12
ՀՀ պայծա՛ռ քաղաքացիներ, ես խոնարհվում եմ ձեր առաջ, դուք ֆենոմենալ ժողովուրդ եք, մենք ֆենոմենալ երիտասարդություն ունենք:
Այս մասին հայտարարեց Երևանի ավագանու անդամ Էդուարդ Աղաջանյանը:
«Ժողովո՛ւրդ մենք ձևը գտել ենք, այսուհետ որևէ իշխանություն եթե իրեն խելոք չպահի, մենք փողոցները կփակենք»,- ասաց նա:
Աղաջանյանը նշեց, որ այսօրվանից հիմք է դրվում բոլորվին նոր Հայաստանի, ուր միջանձնային հարաբերությունները հիմնված են լինելու բացառապես փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա:
19:10
Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ սկսվում է հայ ժողովրդի հաղթական, պատմական շրջանը:
Հարությունյանը պատմեց, որ երբ միացել էին Նիկոլ Փաշինյանի պայքարին, իրենց թերահավատորեն էին վերաբերվում, բայց իրենք արժանապատվորեն ապացուցեցին, որ կարող են, ուժեղ են միասին, որ իրենք ազատ են, անկախ և ցանկանում են հզոր երկիր ունենալ:
«Այսօր մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ, և հավատ առ հաղթանակ: Մեր ժողովուրդը հաղթանակի պակաս ուներ»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է Հայաստանի իսկական հանրապետության կերտումը:
19:08
23 ապրիլի, 2018 թվական. մենք հաղթել ենք, ժողովո՛ւրդ:
Այս մասին իր ելույթում ասաց շարժման մասնակից Արեն Մկրտչյանը:
«Մենք այսօր զարթնել ենք նոր Հայաստանում: Մենք բոլորս հաղթել ենք»,- ասաց նա և թվարկեց նախաձեռնության ղեկավարների անունները, որոնց ձերբակալել էին:
«Եղբայրնե՛ր, ձեզ զրկել էին ազատությունից, բայց այն ազատությունը, որ կար ձեր սրտերում, գողանալ չի հաջողվել»,- ասաց նա:
Մկրտչյանը նշեց, որ մեր երկիրը Հայաստանի Հանրապետություն կոչվող քրեակատարողական հիմնարկ էր, որտեղ մենք բոլորս պոտենցիալ քաղբանտարկյալներ էինք:
«Այսօր մենք մեր բաց ձեռքերով ազատագրել ենք գյուղեր, հրապարակներ, մենք հաղթել ենք: Սիրելի՛ ոստիկաններ, եկե՛ք հրապարակ, միասին տոնենք, դուք նույնպես հաղթել եք, մենք շարունակում ենք պնդել, դուք մեր եղբայրներն եք, դուք ուղեկցել եք դեպի հաղթանակ:
Դիմում եմ ազատ սերնդի բոլոր ներկայացուցիչներին՝ մեր ծնողներին, մենք հաղթել ենք ձեր տված դաստիարակության, արժանապատվության, արդարության զգացման շնորհիվ, դուք էլ եք հաղթել, հաղթել ենք բոլորս»,- ասաց նա:
18:57
Ելույթ ունեցավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Նա, ողջունելով հավաքվածներին, ասաց, որ հայ ժողովուրդն ապացուցեց, որ այլևս հաղթանակած է:
«Մենք ապացուցում ենք, որ անելիք ունենք աշխարհում: Այս օրը վերածնունդի, ազգային զարթոնքի, վերընձյուղման օրն է: Առաջիկայում մենք ունենք բազում անելիքներ, դժվար ճանապարհ, բայց մենք հասել ենք մի կարևոր հանգրվանի․ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է», - ասաց նա:
18:55
«Քաղաքացիական կուսակցության» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստն ընթերցելուց հետո նշեց, որ այսօր իրենք ապացուցեցին, որ ՀՀ-ում կա մեկ իշխանություն, և դա ժողովուրդն է:
«Այսօր մենք տոնելու ենք մեր հաղթանակը և խոսելու ենք առաջիկա անելիքների մասին»,-ասաց նա:
-------------------------------------------
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած, իր խոսքով ասած, «հաղթական հանրահավաքը»:
Հանրահավաքը մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի ելույթով: Նա կարդաց Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանում լայնածավալ բողոքի ակցիաներ էին ընթանում. քաղաքացիները երթերով, հավաքներով և այլ ակցիաներով դեմ էին արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարմանը։ Երեկ Նիկոլ Փաշինյանին ոստիկանությունը հանրահավաքի ժամանակ ձերբակալեց՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով, ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ:
Այսօր նա ազատ արձակվեց, իսկ դրան հաջորդեց
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը վարչապետի պաշտոնից իր հրաժարվելու մասին:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
-
11:37 • 28.03.24 Դանա Ուայթը պատմել է՝ ինչպես է մեկ գիշերում 3 մլն դոլար կորցրել
Իրադարձային
-
18:37 • 28.03.24 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)