ԼՐԱՀՈՍ
-
  11:21 • 25.04.18 Լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին. «Ժառանգություն» կուսակցություն Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ինչպես եղել ենք շարժման ակունքներում, այնպես էլ լինելու ենք պայքարի մասնակից այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ամբողջովին չի վերադարձվել ժողովրդին:
-
  11:15 • 25.04.18 Ժողովրդի ընտրյալը հրապարակում չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ. Կարեն Կարապետյան (տեսանյութ) «Այսպես շարունակելով՝ մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջություnն ընկել է, մենք ունենք զորակոչ և այլ բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի տալու, այդ պատճառով խնդրում եմ մեր բոլոր քաղաքացիներին՝ տատիկներին, պապիկներին, ծնողներին ...»:
-
  11:15 • 25.04.18 Մելանյա Թրամփի «փայլուն» տեսքը՝ Ֆրանսիայի նախագահի ու առաջին տիկնոջ պատվին տրված ընթրիքին (լուսանկարներ) Երեկոյի ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում է եղել 47-ամյա Մելանյա Թրամփը, որը հատուկ այս առիթով կրել է կիսաթանկարժեք քարերով ու բյուրեղներով հարուստ ասեղնագործված Chanel զգեստ:
-
  11:09 • 25.04.18 Այսօրվանից սկսում եմ խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ. ՀՀ նախագահ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտարարելով, որ ապրիլի 25-ից սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական և արտախորհրդարանական...
-
Իրադարձային   11:06 • 25.04.18 Ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում (լուսանկարներ, տեսանյութեր, թարմացվում է) Աբովյան փողոցում մեկնարկեցին բողոքի ակցիաները: «Միացեք», «Ազատ, անկախ, ուսանող» կոչերով երթի մասնակիցները շարժվում են Աբովյան փողոցով, երթի մասնակիցների թվում են նաև Բժշկական համալսարանի և այլ բուհերի ուսանողները, որոնք դասադուլ են հայտարարել:
-
  10:38 • 25.04.18 Թրամփը և Մակրոնը որոշել են նոր համաձայնագիր մշակել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Հարցին, թե կստորագրվի արդյոք նոր համաձայնագիր կամ լրացուցիչ համաձայնագիր կընդունվի արդեն առկա համաձայնագրից բացի՝ Մակրոնը պատասխանել է. «Ես չեմ ասում, որ մենք մեկ համաձայնագրից անցնում ենք այլ համաձայնագրի»:
-
    10:25 • 25.04.18 Դուք ձեր գործին նայեք. Թուրքիայի վարչապետի պատասխանը ԵՄ-ի՝ վաղաժամ ընտրությունները հետաձգելու կոչին Յըլդըրըմը վերահաստատել է, որ Թուրքիան հունիսի 24-ին կգնա վաղաժամ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների՝ ԵԽԽՎ-ի կոչին ի պատասխան հայտարարելով. «Դուք ձեր գործին նայեք»:
-
Տնտեսություն   10:15 • 25.04.18 ԱՄՆ իշխանությունները 1 մլրդ դոլարի կոկային և մարիխուանա են առգրավել (լուսանկարներ) Ապօրինի բեռն առգրավվել է Մեքսիկայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի ափերի մոտ: Այնուհետև Ափային անվտանգության ծառայության աշխատակիցները 12 տոննա կոկայինն ու 1 տոննա մարիխուանան տեղափոխել են Ֆլորիդայի «Էվերգլեյդ» նավահանգիստ:
-
  10:03 • 25.04.18 Նիկոլ Փաշինյան. Հանրապետականները պետք է զրկվեն իշխանությունից. վերսկսում ենք քաղաքացիական անհնազանդության ակցիաները Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Կարեն Կարապետյանը մտածում են, որ ՀՀ քաղաքացին և ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և ժամանակն է մտածել ՀՀԿ–ի վերարտադրության մասին։
-
  09:34 • 25.04.18 Ամերիկահայերը ողողել են Լոս Անջելեսի փողոցները. Daily Mail-ի անդրադարձը Ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Արդարության երթ»-ին (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում կազմակերպված «Արդարության երթ»-ին, որին մասնակցել են տասնյակ ...
-
Մամուլի տեսություն   09:22 • 25.04.18 «Ժողովուրդ». ՊՆ–ում, իրավիճակից ելնելով, մոռացել են զորամասը լքած և ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին Սակայն ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորամասը լքած զինվորականների մասով զերծ մնա որևէ գնահատական տալուց, առավել ևս պատասխանատվության մասին չխոսել:
-
Մամուլի տեսություն   09:16 • 25.04.18 «Ժողովուրդ». Վերջին զարգացումները բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանի հետ կապված Շատերը համոզված են, որ ներքաղաքական վերջին զարգացումները անխուսափելիորեն բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման, մասնավորապես լուրջ փաստեր կարող են ի հայտ գալ Երևանի քաղաքապետարանի գործունեության հետ կապված։
-
Իրադարձային   09:11 • 25.04.18 Կոչ ենք անում իշխանության խաղաղ անցումն իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով. ԱՄՆ պետքարտուղարություն «Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին ...»։
-
Մամուլի տեսություն   09:00 • 25.04.18 «Հրապարակ». ԵԽԽՎ մեկնած հայ պատգամավորները, Ֆրանսիայի երկաթուղու գործադուլի պատճառով, ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով քայլել Ճակատագրի հեգնանքով՝ այս օրերին Ֆրանսիայի երկաթուղին գործադուլ է անում, և պատգամավորները գնացքով Ֆրանկֆուրտ հասնելու համար ստիպված են եղել կայարանից կայարան ոտքով երկար քայլել ու հոգնած-ջարդված հասնել Հայաստան, որտեղ նրանց մի նոր տանջանք էր սպասվում։
-
Մամուլի տեսություն   08:48 • 25.04.18 «Ժամանակ». Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել են և որոշել են կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը, որի ժամանակ որոշվել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը պետք է կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
-
  00:11 • 25.04.18 Իմ և Նիկոլ Փաշինյանի միջև նախօրոք պլանավորված հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանի կողմից միակողմանի առաջադրվել են նոր պահանջներ. Կարեն Կարապետյան Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով:
-
  Իրադարձային   00:02 • 25.04.18 Փաշինյանն առաջարկում է Կ. Կարապետյանին, Ա. Բաբլոյանին և Վ. Բաղդասարյանին բանակցել 3-3 ֆորմատով՝ լրագրողների ներկայությամբ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որում նշեց, որ այսօր առաջարկել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ «ՀՀԿ» խմբակցության…