ԼՐԱՀՈՍ
-
  17:07 • 25.04.18 Հերքում. Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել իր՝ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։ Այդ մասին Tert.am–ի հետ զրույցում հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից։ Այդ մասին պաշտոնական իր էջում գրառում է կատարել նաև Կարեն Կարապետյանը։
-
    17:03 • 25.04.18 «Թուրքիան 103 տարի անց». պոլսահայ մտավորականները պատասխանել են թուրքական կայքի հարցերին «Չծննդաբերած մեկին կարո՞ղ ես բացատրել ծննդաբերության ցավը, չես կարող: Ցեղասպանության չենթարկված ժողովրդի՝ մեր ցավը հասկանալն էլ անհնարին է: Գուցե մենք էլ պետք է դադարենք սպասել, որ մյուսները պետք է մեզ հասկանան»,-ասել է Դիքմենը:
-
  16:49 • 25.04.18 Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու հեռախոսազրույցները խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը և հանգուցալուծման ուղիները: Այդ մասին հայտնում են ՀՀ Նախագահի ...
-
  16:39 • 25.04.18 ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ռուսներին խուսափել Երևանում մարդկանց զանգվածային կուտակման վայրերից «Երևան քաղաքում ցույցերի նոր ալիք է, ակցիաները խաղաղ բնույթ են կրում, խորհուրդ է տրվում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից, հատկապես՝ մայրաքաղաքի կենտրոնում»,-նշվում է հաղորդագրությունում:
-
  Իրադարձային   16:26 • 25.04.18 Պետդուման դեռևս մտադիր չէ հայտարարություն ընդունել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ «Մենք այժմ պետք է հայտարարություն անենք, որ ամեն ինչ պետք է լինի սահմանադրական դաշտու՞մ: Լրացուցիչ ասել այն, ինչ պարզ է, ոչ մի իմաստ չկա»,- հայտարարել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավարը:
-
Իրադարձային   16:09 • 25.04.18 Սպանության փորձ Չարենցավանում. 23-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է. shamshyan.com «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին երեկ՝ ժամը 22։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։
-
Տնտեսություն   Իրադարձային   16:07 • 25.04.18 Apple-ն աշնանը Իռլանդիային կվերադարձնի 13 միլիարդ եվրոյի չվճարված հարկերը Apple-ի հարկային պարտքերի հարցը ԵՄ-ի առաջ է կանգնել 2016 թ. օգոստոսին, երբ Եվրահանձնաժողովը պարզել է, որ 2003-2014 թթ. Իռլանդիայի իշխանություններն օգնել են Apple-ին նվազեցնել Եվրոպայում ընկերության վճարվող հարկերը:
-
  15:29 • 25.04.18 Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ՀՀ ճանապարհաշինության ոլորտում. Տրանսպորտի նախարարություն Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհների վերականգնման աշխատանքներում ֆրանսահայ գործարարի կողմից առաջարկվող ներդրումներն առավել արդյունավետ օգտագործելու մի շարք տարբերակներ։
-
Իրադարձային   15:16 • 25.04.18 «Սևան ազգային պարկ»-ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի փաստերի առթիվ քրգործ է հարուցվել Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել, ամբողջովին ընդունել են պայմանագրերով նախատեսված …
-
  14:48 • 25.04.18 Հույս ունենք, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի. ՌԴ նախագահի խոսնակ «Ես այլևս ասվածին ավելացնելու բան չունեմ: Մենք շարունակում ենք կարծել, որ դա ներքին գործ է, և հուսով ենք, որ մեր հայ ընկերները կկարողանան արդեն մոտակա ժամանակներում կարգավորել այդ իրավիճակը և հասնել կոնսենսուսային որոշման: Մենք շատ ուշադիր շարունակում ենք հետևել այդ ...»։
-
  14:44 • 25.04.18 Փաշինյանի թեկնածությունն ինձ համար անձնապես ընդունելի է և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն. Նաիրա Զոհրաբյան Իշխանության հետ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստել միայն իշխանության փոխանցման հարցը քննարկելու համար, այլ օրակարգ չի կարող լինել:
-
Իրադարձային   14:34 • 25.04.18 ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Ջիգարխանյանի նախկին կնոջ գործով քննությունը Այժմ արդեն մեղադրյալ Ցիմբալյուկ-Ռոմանովսակայան ու իր ներկայացուցիչները կարող են ծանոթանալ իր դեմ հարուցված գործի մանրամասներին, այնուհետև գործը կփոխանցվի դատախազություն՝ մեղադրական եզրակացության հաստատման համար:
-
  14:32 • 25.04.18 Հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը՝ ՀՀ ԶՈւ-երի կառավարման բնականոն գործընթացն ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ. Ա. Հովհաննիսյան Հաշվի առնելով ճանապարհների դժվարանցանելիությունը, ՀՀ ԶՈւ-երի կառավարման և մարտունակության ապահովման բնականոն գործընթացը ապահովելու համար օգտագործվում է ուղղաթիռ։
-
  Իրադարձային   14:25 • 25.04.18 Ռուսաստանը Սիրիային ՀՕՊ նոր միջոցներ կմատակարարի «Ռուս մասնագետները կշարունակեն սիրիացի զինծառայողների վերապատրաստումը, ինչպես նաև օգնություն կտրամադրեն ՀՕՊ միջոցների նոր նմուշների յուրացման հարցում, որոնց մատակարարումները կիրականացվեն մոտ ժամանակներս»,- ասել է նա:
-
  14:20 • 25.04.18 ՀՀԿ խմբակցության նիստում վարչապետի թեկնածու ներկայացնելու հարցով վերջանական որոշում չի կայացվել. Վահրամ Բաղդասարյան «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն այսօր ԱԺ-ում խմբակցության նիստ էր հրավիրել՝ քննարկելու «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների հարցը: Նիստի ...