Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում

21:58 • 25.04.18

Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը: Ինչպես հաղորդում է NTV հեռուստաալիքը, 93-ամյա շանսոնյեի ինքնազգացողությունը վատացել է համերգի փորձի ժամանակ:

Երգչի համար շտապ օգնություն է կանչվել, որից հետո այսօր «Օկտյաբրսկի» համերգասրահում նախատեսված համերգը հետաձգվել է մեկնարկից մեկ ժամ առաջ:

Ինչպես հաղորդում են աշխարհահռչակ շանսոնյեի ներկայացուցիչները,  ներկա պահին բժիշկները հետազոտում են Ազնավուրին: 

Ինչպես հաղորդվում է համերգասրահի կայքում, համերգը, ելնելով Ազնավուրի առողջական վիճակից, տեղափոխվել է 2019 թվականի ապրիլի 9-ին: 

 

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում