Փակուղուց դուրս գալու համար երկու կողմն էլ պետք է քայլ անեն՝ դեպի ոչ թե իրար մերժելու, այլ բանակցելու. կոնֆլիկտաբանը՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին

14:33 • 26.04.18



Կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը և փողոցում պայքարող ընդդիմության և իշխանության միջև բանակցություններ չլինելը անկառավարելի դարձնի իրավիճակը:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք է փոխվեն և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ իշխանության՝ բանակցություններ տանելու և դրա օրակարգի շուրջ մոտեցումները:

-Պարո՛ն Մարտիրոսյան, երեկ խոսվում էր, որ պետք է բանակցություններ լինեն  ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև՝ իշխանության անցնցում փոխանցումն իրականացնելու շուրջ: Բանակցությունները չեղարկվեցին: Կողմերը կարծես թե դրա համար մեղադրում են միմյանց: Դուք ի՞նչ տպավորություն ունեիք՝ բանակցություններ հնարավո՞ր էր, որ լինեին: Արդյոք հիմա իրավիճակը փակուղի՞ է մտել:

-Կողմերը գալիս են սեղանի շուրջ բանակցելու, երբ տեսնում են, որ իրենց այլընտրանքներն ավելի թույլ են, քան այն, ինչ իրենք կարող են սեղանին ստանալ: Եթե նրանց պատկերացմամբ՝ իրենք ուժեղ այլընտրանքներ ունեն, նշանակում է՝ իմաստ չունի բանակցությունների գնալու: Հնարավոր է, որ կողմերից յուրաքանչյուրը դիմացինին մեղադրի, բայց պրոֆեսիոնալ տեսակետից ասեմ, որ մինչև Նիկոլ Փաշինյանը չփոխի իր դիրքորոշումը, այն է՝ կա՛մ անում եք այն, ինչ ես պահանջում եմ, կա՛մ էլ ես վերադառնում եմ իմ վայրը և շարունակում եմ ճնշում գործադրել, հնարավոր է՝ վատ հետևանքներ լինեն: Այդպես չեն բանակցում:

Իշխանություններն էլ պետք է մի քիչ այլ կերպ մոտենան հարցին, որ կարողանան Նիկոլ Փաշինյանին բերել բանակցային սեղան: Նրանք պետք է ցույց տան, որ այլընտրանքը հիմնականում այդքան էլ հզոր չէ, որովհետև ստեղծված իրավիճակը հղի է տարբեր, շատ բարդ սցենարներով Հայաստանի համար:

Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքին կարողանա հարյուր հազար մարդ հավաքել, և պարադոքսը նրանում է, որ ինչքան շատ մարդ նա հավաքեց իր շուրջը, այնքան բարդ է լինելու նրա համար այդ մարդկանց կառավարելը, այնքան մեծ են լինելու հնարավորությունները տարբեր պրովոկատորների կողմից օգտագործել պահը և ինչ-որ սադրանք իրականացնել:

-Դու՞ք էլ, ինչպես իշխանությունը, կարծում եք, որ Նիկոլ Փաշինյանը չի գալիս բանակցելու, այլ երկխոսելու է գալիս: Հաշվի առնելով, որ կարծես թե իր պահանջները կատարվում են, իր շուրջը մարդիկ ավելանում են՝ կարծում եք՝ արդարացվա՞ծ է նրա պահվածքը:

-Հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանի համախոհները նրան ադրենալին են հաղորդում: Եվ դա նրան մեծ հույսեր է տալիս, որ կկարողանա ճնշում գործադրել իշխանությունների վրա և ստանալ այն, ինչ իրենք են ուզում: Չեմ կարող ասել, որ նա հիմա բանակցում է: Բանակցությունը աշխատանք է՝ ուղղված մի տարբերակ գտնելուն, որը բոլոր կողմերի համար ընդունելի կլինի, իսկ նա նման քայլի չի գնում:

-Հայաստանն իսկապես բազմաթիվ խնդիրներ ունի բոլոր ոլորտներում: Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի  քննադատություններն իսկապես հիմնավորված են: Բայց արդյոք այդ խնդիրների մասին խոսելուց զատ չպե՞տք է բանակցել, թե՞ ամեն գնով, չզիջելով ուզածին հասնելը ճիշտ մարտավարություն է:

- Ես հասկանում եմ,  որ բողոքի էլեկտորատը շատ հզոր է, և շատ հիմնավորված դժգոհություններ կան, բայց ժողովրդավարական մոտեցումն այլ պետք է լինի: Մենք պետք է գտնենք հնարավորություն՝ երկրում անցկացնելու ընտրություններ՝ արդար, մաքուր ընտրություններ, որոնք հնարավորություն կտան իշխանություն ստեղծել հենց այդ ճանապարհով և ոչ թե մարդկանց փողոց հանելով:

Միգուցե մինչև հիմա դա չէր կարող լինել: Բայց հիմա կա հնարավորություն բանակցելու, և ինձ թվում է, որ իրենք շատ էլ լավ հիմա բանակցում են: Օրինակ՝ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրենք բանակցում են թե՛ դաշնակների, թե՛ «Ծառուկյան» դաշինքի հետ, որպեսզի կարողանան մեծամասնություն լինել և Նիկոլ Փաշինյանին ընտրեն վարչապետ: Շատ լավ է, բանակցե՛ք: Դա նորմալ քաղաքական պայքար է:

Ինձ թվում է, որ մենք, ի վերջո՝ որպես ազգ, պետք է այդ հարցին պատասխանենք՝ ինչպիսի՞ն պետք է լինի իշխանությունը, ինչպիսի՞ն պետք է լինեն իշխանությունների հարաբերությունները հանրության հետ և ինչպե՞ս մենք կարող ենք վստահ լինել, որ ունենք մշտական ընթացք, որ իշխանությունը ժողովրդի կողմից է ընտրվում, նրանք լավ են աշխատում և այլն: 25 տարի է՝ այդ խնդիրն ենք փորձում լուծել: Հիմա հնարավոր է դա անել, և ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները գտնվում են մի երկու քայլ հեռավորության վրա այդ կետից: Հիմա կարևոր է՝ նրանք հասկանան, թե ինչ եղանակով են ցանկանում հասնել դրան: Առաջին մոտեցումը կարող է լինել ոչ սահմանադրական. չճանաչեն Սահմանադրությունը և պահանջեն, որ խորհրդարանը ցրվի: Մենք այդպես արդեն Սահմանադրություն էլ չենք ունենա, իսկ դա նշանակում է, որ նորից ամեն ինչ սկզբից պետք է սկսենք: Ինձ թվում է՝ իմաստ չկա դրա մեջ, և սխալ մոտեցում է: Կա մեկ այլ մոտեցում էլ. հետևել սահմանադրությանը և դրա շրջանակներում գտնել իրավիճակի լուծումը: Հուսով եմ՝ բոլորը՝ նաև հանրապետականները, պետք է ընդունեն, որ մեզ պետք են այդպիսի ընտրություններ:

-Հույս ունեք, բայց տեսնու՞մ եք այդ ճանապարհով շարժվելու ցանկություն քաղաքական ուժերի կողմից: Ձեր տպավորությամբ՝ ո՞վ է ընդհանրապես այստեղ ուժի դիրքերից խոսում:

-Ուժերի աղբյուրները տարբեր են: Իշխանությունների դեպքում օրենքն է խոսում, ուժային կառույցներն են նրանց ձեռքի տակ, լծակներն են շատ, բայց ընդդիմությունն էլ մի այլ ուժի աղբյուր ունի՝ չէի ասի՝ ժողովուրդն է, կասեի՝ մասնակցությունն է, և այդ մասնակցության թիվը գնալով աճում է: Հիմա մենք պետք է տեսնենք, թե որոնք են ընդդիմության և հանրության շահերը: Առաջինը ընտրությունների անցկացումն է՝ մաքուր և արդար, այնպիսի խորհրդարանի ձևավորումն է, որը չի ունենալու այլևս ազդեցություններ բիզնես ոլորտում: Շա՛տ լավ: Բոլորս այդ մասին երազում ենք: Երկրորդն ընդհանուր շահն է՝ ունենալ մի երկիր, որտեղ օրենքի առջև բոլորը հավասար են, և նաև բոլորը ցանկանում են, որ այդ ամենն արվի խաղաղ, առանց զոհերի,  առանց դեստաբիլիզացիայի: Եթե այդ շահերն ընդհանուր են բոլորի համար, դա կիսում են նաև բոլոր քաղաքական ուժերը, ապա բոլորը պետք է հասկանան, որ իրենք պատասխանատու են, որ հասնենք նպատակներին առանց կորուստների:

-Նիկոլ Փաշինյանը արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց, որ իր համար ընդօրինակման կերպար է Նելսոն Մանդելան: Հարավաֆրիկյան երկրի ղեկավար Նելսոն Մանդելայի կերպարը, հեղափոխական մոտեցումները, նրա բանակցային հմտություններն իսկապես ընդօրինակելի են: Կարո՞ղ ենք նմանություններ տեսնել հայաստանյան գործչի և համաշխարհային մարդասերի  գործողություններում:

-Հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես ծանոթ է Նելսոն Մանդելայի գործունեության հետ: Ես իմ պրոֆեսիոնալ կարիերայում 1990-ական թվականներին ունեցա հնարավորություն աշխատել Սիրիլ Ռամաֆոսայի (Հարավային Աֆրիկայի քաղաքական գործիչ) հետ, որը ժամանակին բանակցում էր Նելսոն Մանդելայի հետ: Կարող եմ ասել հետևյալը. Նելսոն Մանդելան 27 տարի անցկացրեց բանտում, և երբ ազատեցին նրան, Հարավաֆրիկյան Ազգային կոնգրեսում առաջին իսկ նիստի ժամանակ ինքն առաջարկեց, որ պարտադիր պետք է բանակցել սպիտակամորթների հետ:  Իր կողմնակիցները՝ մարդիկ, որոնք իր հետ երկար ճանապարհ էին անցել, մտածեցին, թե Մանդելան ինչ-որ բան չի հասկանում, կոտրել են կամքը, բայց դա կարևոր չէր Մանդելայի համար, որովհետև ինքը հասկանում էր, որ զինված պայքարը շարունակելն անիմաստ էր, որովհետև պարտվելու էին, իսկ առանց բռնության պայքարը շարունակելն արդեն հնարավոր չէր, քանի որ դա թույլ չէր տալիս այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում տիրող իրավիճակը. կարող էին լինել սադրանքներ, կարող էին խնդիրներ ստեղծվել, որոնք կվերածեին իրավիճակը լուրջ քաղաքացիական պատերազմի:  Մանդելան ասում էր, որ ինքն ունի իր տեսլականը պետության մասին, ասում էր, որ պետք է բանակցեն և այդ բանակցային ոճով գտնեն տարբեր խնդիրների լուծումը: Հուսով եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն այդքան բարձր է գնահատում Նելսոն Մանդելային և իրոք իր համար Մանդելան հերոս է, ապա դասեր կքաղի վերջինիս արածից, կհասկանա, որ ինքը չի կարող ամեն ինչ վերահսկել: Դա է մեզ համար ամենամեծ խնդիրը: Գուցե Փաշինյանը չկարողանա ամեն ինչ վերահսկել, իրավիճակն իրոք դուրս գա վերահսկողության տակից, և բռնություն լինի:

-Փողոցներում, հրապարակում խոսվում է հաղթանակի մասին: Դուք ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: Կարելի՞ է արդեն հաղթանակ արձանագրել:

-Միշտ պետք է սահմանել, թե ինչը պետք է համարել հաջողություն: Կարելի է հաղթանակ համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բայց երբ դիտարկում ենք ընդդիմության վերջնական նպատակներն ու ծրագրերը, ապա պետք է նկատենք, որ դեռ դրանց չեն հասել: Ինչպե՞ս են հասնելու. դեռ ճանապարհ կա անցնելու, և ես չէի ցանկանա մինչև դա անելը գնահատականներ տալ հաղթանակի մասին:

Տակտիկական հաղթանակ կա, այո՛: Դա հույս է տվել շարժմանը, որ իրենք կարող են հասնել իրենց մնացած բոլոր նպատակներին, իսկ դա կարող է բացասական դեր էլ խաղալ, իրենք հույսը դնեն դրա վրա, ոչինչ չանեն և դրանով լուրջ վտանգներ ստեղծեն իրենց ցանկությունների իրականացման համար:

-Որքան հասկացա մեր զրույցից՝ իրավիճակը փակուղային է: Դրանից դուրս գալու ճանապարհները, ըստ Ձեզ, որո՞նք կարող են լինել:

-Փակուղուց դուրս գալու համար երկու կողմն էլ պետք է քայլ անեն՝ դեպի ոչ թե իրար մերժելու, այլ բանակցելու: Դա անելուց հետո, նրանք կարող են հասնել ինչ-որ մի կարևոր կոնսենսուսի՝ ամենամեծ՝ հանրային շահի համար, մաքուր ընտրություններ անցկացնելու համար:

Երբ «Ելքն» ասում է, որ միայն Նիկոլ Փաշինյանը պետք է լինի ժամանակավոր վարչապետը, ես ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչն են իրենք ցանկանում պաշտպանել այդ դիրքով, ի՞նչ կփոխվի, եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Գիտեմ՝ նրանց թվում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը եղավ վարչապետ, ապա կկարողանան վերահսկել, որ Հանրապետականը չկարողանա հին մեթոդներն օգտագործել: Բայց այստեղ խնդիր է առաջանում՝ ինչպե՞ս պետք է Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ. եթե ժողովուրդն ընտրի հրապարակում, անլուրջ մոտեցում կլինի, և հուսով եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է դրանից: Եթե խորհրդարանում նա ընտրվի, ապա պետք է շատ լուրջ բանակցություններ ընթանան «Ելքի», «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության միջև: Չգիտեմ՝ որքանով հաջողություն կունենան այդ բանակցությունները: Բայց ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի ընտրվում, հնարավո՞ր է բանակցել. հնարավոր է, և պետք է բանակցվի այնպիսի տարբերակների շուրջ, որոնք հնարավորություն կտան Նիկոլ Փաշինյանին վերահսկողություն իրականացնել և անցկացնել արդար ընտրություններ:

Այստեղ պարադոքս կա. հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա, բայց չկարողանա վերահսկել ընտրական գործընթացը, և հնարավոր է՝ վարչապետ չլինի, այլ կարևոր, վերահսկող պաշտոններ զբաղեցնի և ապահովի այն, ինչի մասին մեր ժողովուրդն իսկապես երազում է՝ անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ: 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:37 • 22/09

Ավագանու ընտրություններով պայմանավորված՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն

11:29 • 22/09

Իրանում իշխանափոխության հարցը Թրամփի քաղաքականության մաս չէ. ԱՄՆ պետքարտուղար

11:21 • 22/09

Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի ավագ Արա Խաչատրյանն ավարտել է կարիերան

11:20 • 22/09

Ընտրակաշառք խոստանալու դեպքի առթիվ երրորդ քրեական գործն է հարուցվել. ՀՀ դատախազություն

11:14 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ)

10:46 • 22/09

Պեդրո. Էդեն Ազարը մի քանի տարուց կստանա Ոսկե Գնդակը

10:38 • 22/09

Կանադայում մարիխուանայի օրինականացումից հետո «երազանքի աշխատանքի» հաստիք է բացվել

10:27 • 22/09

Չիլիում զորահանդեսի մասնակցած շները գրավել են բոլորի ուշադրությունը (տեսանյութ)

10:20 • 22/09

Կուադրադո. Յուվենտուսն ավելի ուժեղ է դարձել, բայց ոչ միայն Ռոնալդուի շնորհիվ

10:19 • 22/09

Էշթոն Քութչերն իր Tesla մեքենայով երիտասարդի է վրաերթի ենթարկել

10:17 • 22/09

Վարչապետն Արտաշատում հանդիպում է համայնքների ղեկավարների հետ. ուղիղ

09:52 • 22/09

1 դոլարի առքը 481 դրամ է. արտարժույթի փոխարժեքները

09:50 • 22/09

Հրապարակվել են սիրիական Իդլիբում ենթադրյալ քիմիական հարձակման «բեմականացման» կադրերը

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ