Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին (լուսանկարներ, տեսանյութ)

19:00 • 29.04.18



21։00

Ավարտվեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը Հանրապետության հրապարակում։

20։45

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք զարգացնելու են Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի, երկու անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: 

«Դրա համար կան բոլոր նախադրյալները, որովհետև դուք՝ բոլորդ, վերջին տասը օրվա ընթացքում ՀՀ-ի միջազգային կշիռը, հեղինակությունը կրկնապատկել եք, եռապատկել, քառապատկել եք»,- ասաց նա: 

Նա հայտարարություն արեց նաև վաղվա անելիքների մասին՝ նշելով, որ վերջին երեսուն օրը օրվա 90 տոկոսն անց է կացրել փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում, և ահա այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում: 

«Վաղը առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ Ազգային ժողովում: Պետք է հանդիպումներ ունենամ խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում օրվա վերջում Ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած վարչապետի թեկնածուի ընտրությունը մայիսի մեկին երաշխավորված է»,- ասաց նա: 

Նա նշեց, որ չի կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել՝ իմանալով, որ տարբեր վայրերում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում, իսկ ինքը սենյակում տարբեր քննարկումների է մասնակցում և խնդրեց վաղը դադարեցնել ակցիաները և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չիրականացնել. «Որպեսզի մենք կարողանանք մեր թիմով Ազգային ժողովում՝ մեր գրասենյակում, քաղաքական աշխատանքը ավարտին հասցնել՝ մեր դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»։ 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նաև դադարեցնել հանրապետական պատգամավորների հետ զանգերի, նամակների միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առջև պահանջ դնելը: «Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ձեր անունից ես հանդիպելու եմ նրանց հետ՝ որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մեր առաջարկած օրակարգը նրանց ներկայացնենք և իրականություն դարձնենք»,- ասաց նա: 

Նա կոչ արեց որևէ գործողություն չիրականացնել հանրահավաքի ավարտից սկսած և ասաց, որ վաղը 17:00-ից ինքը լինելու է Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղից քայլերթով շարժվելու են Հանրապետության հրապարակ, որտեղ էլ հանրահավաքի ժամանակ միասին քննարկելու են հաջորդ օրվա իրենց անելիքները: 

«Ամեն դեպքում, մյուս օրը՝ ժամը ութից, բոլոր մարզերից հավաքում ենք Հանրապետության հրապարակում: Մենք այդ օրը ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք՝ կախված կլինի այդ առավոտը ստեղծված քաղաքական իրավիճակից»,- ասաց նա: 

ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ուզում է շատ հստակ պատասխանել «օդում կախված» մի հարցի: «Եվ ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով՝ ամենայն վստահությամբ հայտարարել, որ այո՛, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի ժողովրդին։ Եվ ուրեմն կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ազատությունը»,- ասաց նա՝ Հանրապետության հրապարակում հավաքվածների հետ՝ վանկարկելով՝ «հաղ-թա-նակ»:


20։30 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տասնյակ տարիներ Հայաստանում բյուջետային միջոցներ էին նախատեսվում, հոլովակներ էին պատրաստվում աշխարհում Հայաստանի իմիջը բարձրացնելու համար, մինչդեռ դիտորդների օգնությամբ այսօր Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ երևի, վերջին 20-25 տարիներին, միջազգային մամուլում «Հայաստան» անունն այնքան չի արծարծվել, որքան վերջին 15 օրվա ընթացքում: Եվ, ըստ որում, միայն դրական երանգների ներքո:  

«Որովհետև աշխարհը զարմացած է, թե ինչպես այս փոքրիկ հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ողջ գործընթացը կազմակերպել այսքան բարձր մակարդակով, առանց մի կրակոցի, առանց մի կաթիլ արյան: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը դեռ չի ավարտվել, մենք չպետք է կորցնենք մեր զգոնությունը: Եվ ուզում եմ հիշեցնել, որ վերջին օրերին մեր այս շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, հանդուրժող, շատ ավելի սիրո հեղափոխություն, քան մինչ այսօր էր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Հրապարակը այս խոսքերը ողջունեց «այո»-ներով: 

Նա ավելացրեց, որ լարված քաղաքական պայքարը քայլ առ քայլ վերածվում է տոնի և տոնակատարության: Եվ բոլորի պատասխանատվությունն է, որ այս տոնն ու տոնակատարությունը նույնիսկ մի փոքրիկ, տհաճ միջադեպով չնսեմանա: 

Նա տեղեկացրեց, որ այսօր նաև շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատվիրակության հետ, և այն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Ավելին՝ բաժանվել են որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ քաղաքական այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն ոչ մի բանով չի սպառնա, այլ առաջիկայում դրանք իրապես զարգանալու, խորանալու են:


20։26 

Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց արձանագրումով՝ վերջին երկու օրերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաջողվեց վերջնականորեն և անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:

«Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ օրը դեպի Գյումրի՝ մեր ավտոերթի ընթացքում և երեկ՝ դեպի Իջևան, հետո՝ Վանաձոր, հետո՝ Ապարան և Երևան, ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի Հանրապետությունում թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակը անշրջելիորեն անշրջելի է»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ ճանապարհներին իրենք ստիպված էին մի քանի տասնյակ անգամ կանգ առնել, որովհետև ճանապարհի բնակավայրերի քաղաքացիները փակել էին ճանապարհը՝ տոնելու ՀՀ քաղաքացիների հաղթանակը:

«Այն հաղթանակը, որ քաղաքացիները՝ ձեզնից յուրաքանչյուրը, սեփական ձեռքերով է կերտել: Եվ այս հաղթանակի արդյունքները անշրջելիորեն ճանաչվելու են»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԱԺ երեք խմբակցությունները՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Ծառուկյանը», «Ելքը» հայտարարել են, որ մայիսի 1-ին տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին: Հետո նա հավելեց, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն էլ որոշել է ընդհանրապես վարչապետի թեկնածու չառաջադրել. «Ինչը նշանակում է, որ այդ խմբակցության առնվազն մի մասը նույնպես կքվեարկի ՀՀ վարչապետի ձեր նախընտրած թեկնածուի օգտին։ Ինչը նշանակում է, որ մայիսի մեկին ունենք հնարավորություն մեր դե ֆակտո արձանագրած հաղթանակը արձանագրել նաև դե յուրե, ինչը նշանակում է, որ ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ»:



20։15 

Դերասան Հայկ Մարությանն էլ նշեց, որ երբ իրենք վերջին օրերին այցելեցին Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ապարան, ամբողջ աշխարհը համացանցով տեսավ, որ սա իրոք համահայկական, համահայաստանյան գործընթաց է: Նրա խոսքով՝ ինքը հաճախ է պտտվել Հայաստանի տարբեր մարզերով, եղել տարբեր բնակավայրերում, տեսել է, որ մարդիկ շատ տխուր են: 

«Այս երկու օրվա ընթացքում ես տեսել եմ միայն ժպիտով, ուրախ, հավատով երջանիկ մարդկանց: Մարդիկ հասկացել են, որ սա պատմական այն պահն է, երբ մենք սկսում ենք շարժվել դեպի վերև»,- ասաց նա: 

Հայկ Մարությանը նշեց, որ մարզերից ինքը երևանցիներին բերել է բարևներ և խոստում, որ այնտեղի մարդիկ մայիսի 1-ին գալու են Երևան:

«Մայիսի 1-ը դառնալու է մեր ազգի ուրախության և երջանկության օրը»,- ասաց նա՝ կոչ անելով վանկարկել «ազա՛տ, ուրա՛խ Հայաստան»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանն էլ իր ելույթում հայտարարեց. «Մեզ շարունակում են լուրեր հասնել հանրապետության տարբեր քաղաքներից, մարզերից, որ մարդկանց փորձում են ահաբեկել, սպառնալ: Հարգելինե՛րս, սթափվե՛ք, ամեն ինչ ավարտված է»:

20։12 

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ոչ միայն վենդետաներ չի իրականացնելու, այլ պահելու է ստորին, միջին և բարձր օղակներում բոլոր պրոֆեսիոնալ մասնագետներին: Ավելին՝ մասնագետներ է հրավիրելու նաև դրսից:  

Այս մասին հանրահավաքին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

«Բարև ազա՛տ մարդիկ, սիրելինե՛րս։ Այն, ինչ արեցինք այս վերջին օրերի, շաբաթների ընթացքում, այն ինչ շարունակում ենք անել, դա մի մեծ խենթություն է, դա մի մեծ երազանք է, բայց ողջ մարդկության զարգացման պատմությունը, բոլորը նվաճումները, աշխարհագրական, հասարակական, գիտական տրանսֆորմացիաները, առաջընթացը պայմանավորված են եղել խենթություններով և երազանքներով: Եվ, ինչպես միշտ, բոլոր ոլորտներում հինը դիմադրում է, հինը հակադրվում է, խոչընդոտում է այդ երազանքին, առաջընթացին: Այդպես մեզ մոտ էլ եղավ, և այդ դիմադրության մեջ մենք հասանք մի հանգրվանի, կետի, երբ հնի՝ այդ սիստեմի, այդ մարդկանց դիմադրությունը մեր երազանքին, մեր կամքին սկսում է վնասել մեր պետությանը, մեր պետականությանը: Հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ ինձնից բացի այլ վարչապետ չպետք է լինի, դա է ճիշտ հանգուցալուծումը՝ ժամանակավոր կառավարության համար: Հենց դա նկատի ունեի ես՝ ասելով, որ Նիկոլից բացի այլ թեկնածությանը քվեարկելը հարվածելու է պետականությանը և գուցե  հավասարեցվի դավաճանությանը»,-հայտարարեց նա։ 

Արարատ Միրզոյանը հավելեց, որ ողջունում է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի խոհեմությունն ու պատրաստակամությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին ու պետականությանը չվնասելուն, պատրաստակամությունը՝ քվեարկելու Նիկոլ Փաշինյանի վարչապետության համար, կամ չառաջադրելու այլ թեկնածու: 

Արարատ Միրզոյանը կրկին հղեց ուղերձը, որ քաղաքական վենդետաներ չեն լինելու, գնալու են համերաշխության ճանապարհով. «Մենք նոր էջ ենք բացելու Հայաստանի պատմության մեջ, ձեր հետ և նրանց հետ»։ 

ՔՊ անդամը նշեց, որ ունենալու են համապատասխան խումբ, որին պետք է բոլորը ներկայացնեն իրենց առաջարկները: 

«Ինչ ենք անելու մենք ինքներս. մենք ապահովելու ենք, չեմ վախենում այդ բառից, այդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, ցուցաբերելու ենք քաղաքական կամք, որը բացակայել է այս ընթացքում: Մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը՝ կերտելու մեր երազանքների Հայաստանը»,-Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը հրապարակը, հատկապես մեծ ոգևորությամբ ընդունեց: 



20:02 

Կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների առջև: Նա նշեց, որ չնայած հրաշքների չէր հավատում, հիմա կարծում է, որ հրաշք է ապրում:

«Իմ շատ սիրելի հայ ժողովո՛ւրդ, իմ շատ սիրելի Հայաստանի քաղաքացինե՛ր, որտեղ որ եք, եթե միայն իմանաք, թե ինչ ապրումներ եմ ունեցալ այց երեք օրերին: Բայց մի բան ակնհայտ է, որ եթե Հայաստանում չլինեի, չէի կարող իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,- ասաց նա՝ հավելելով, որ չնայած Սփյուռքը հեղափոխության մասին իմացավ լուսանկարներից, բայց չտեսավ և չզգաց այն ուժը, որ կա ժողովրդի մեջ,- որ այո՛, կարելի է բան փոխել Հայաստանի մեջ, Հայաստանից դուրս հնարավոր չէր զգալ»:

Նա նշեց, որ հեղափոխությունը կատարել է ժողովուրդը՝ իր կամքով, փափագով, իր հույսով, որ մեր երկիրը, ապագա ունենա: 

«Ասում էին, որ Հայաստանում բան չի փոխվում: Այո՛, Հայաստանի մեջ շատ բան է փոխվում»,- ասաց նա:

Աշխարհահռչակ դերասանուհու խոսքով՝ շատ են լսել, որ Հայաստանում տեղի ունեցածը ունի «թավշյա հեղափոխություն» անվանումը, բայց ըստ, նրա, տեղի ունեցածը ոչ թե «թավշյա», այլ «ժպիտի» հեղափոխություն է: 

«Իշխանությունը վերջիվերջո հասկացավ: Խոսքս պետք է ուղղեմ իշխանությանը և այլ ուժերին՝ Սերժ Սարգսյանը հրաժարվեց, շատ լավ բան արեց: Նա հեռանալուց մի բան ասաց՝ ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր: Հետևաբար՝ Հանրապետական կուսակցությունը, հիմա չունենալով Սերժ Սարգսյանին, պետք է հարգի իր լիդերի խոսքը, պետք է լսի նրան: Ես չեմ հասկանում, թե ինչու դա ասաց, բայց քանի որ ասաց, ամեն մի հանրապետական ներկայացուցիչ պետք է հետևի այդ խոսքին և ընդունի, որ Նիկոլը՝ իբրև անհատ, կարողացավ ժողովրդի ձայնը բարձրացնել, քանի որ ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանին»,- ասաց նա: 

Արսինե Խանջյանը հիշատակեց, որ ամեն մի պատգամավոր պետք է ներկայացնի ժողովրդի ձայնը և հարց ուղղեց հրապարակում հավաքված բազմությանը՝ «ու՞մ կուզեք վարչապետ», ինչին ի պատասխան մարդիկ վանկարկեցին «Նի-կո՛լ, Նի-կո՛լ»: 



19։45 

Շարժման աջակից Դավիթ Սանասարյանը ելույթի սկզբում ասաց, որ 2 կարևոր հայտարարություն ունի: 

«Մեկը, որ սիրում եմ, ես ձեր ֆանատն եմ, այսպիսի ժողովուրդ աշխարհում չկա: Երկրորդը՝ միշտ հարցնում են՝ կոմունալները վճարե՞նք, թե ոչ։ Նախ ասեմ, որ գազի աշխատողը եկել էր մեր տուն՝ հոնքերը կիտած, ասել է՝ միացեք, թե չէ կանջատեմ: Դա ոչ թե կամակորություն էր՝ այդ չվճարելը, դա քաղաքացիական անհնազանդության դրսևորումներից մեկն էր»,-ասաց Դավիթ Սանասարյանը: 

Նա խնդրեց, որ մայիսի 1-ից հետո, երբ ԱԺ-ն վարչապետ կընտրի Նիկոլ Փաշինյանին, բոլորը մեկ մարդու նման վճարեն կոմունալ ծախսերը:



19։43 

Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Զառա Բաթոյանն էլ նշեց, որ շատերն են հարցնում, թե ինչ են պատրաստվում անել այսուհետ: Նա ասաց, որ ժամանակավոր կառավարությունից հետո, երբ բոլոր պայմանները ստեղծվեն ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, պետք է բոլորը միահամուռ գնան ընտրությունների: 

«Ինչու՞: Որպեսզի փակենք այն մարդկանց բերանները, ովքեր կասկածում են մեր իրավագիտակցությանը, ովքեր կասկածում են, որ մենք կարող ենք մեր Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան ընտրություն կատարել և մեր ձայնը տալ մեր ընտրած թեկնածուին»,- ասաց նա:

Զառա Բաթոյանը կոչ արեց միամիտ չլինել և չհավատալ, որ մարդիկ շատ հեշտ հրաժարվելու են իրենց արատավոր վարքից: «Չմտածեք, որ նրանք շատ հեշտ հրաժարվելու են ընտրակաշառքներից, ճնշումներից, խաբեություններից: Միշտ հիշեք, որ դուռը պետք է փակեք նրանց վրա, ովքեր բռնանալու են ձեր կամքին, ովքեր որևէ կերպ գալու են և փորձելու ճնշում գործադրել ձեզ վրա»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ երբ հայտարարվի ընտրությունների օրը, պետք է հիշել բոլոր քաղաքական ուժերի արարքները, խոստումները, հետո գնալ ընտրության: «Անկախ նրանից՝ այդ օրը հիվանդ կլինեք, դժվար կլինեք, տրամադրություն չեք ունենա, գնացեք ընտրության և հիշեք, մեկ քաղաքացուց են կախված ընտրությունները: Եվ այդ քաղաքացին ո՞վ է: Դուք եք»,- ասաց նա: 




19։33 

Ելույթ ունեցավ նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: Նա նկատեց, որ այս օրերին հաճախ խոսվում է այն մասին, որ այս տարիների ընթացքում շատ մարդիկ վատ բաներ են արել Հայաստանում: 

«Ես ցանկանում են նորից հիշեցնել, որ մենք քաղաքական վենդետաներով չենք զբաղվելու: Բայց ես ուզում եմ, որ նրանք բոլորը հիշեն, որ եթե նրանցից որևէ մեկը փորձի օրենք խախտել, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասաց նա: 

Նա, դիմելով հավաքվածներին, նշեց, որ ցանկանում է, բոլորը տարիներ հետո հիշեն, որ սա իրենց հաղթանակն է: «Եվ նման հաղթանակներ շատ են դեռ լինելու»,- հայտարարեց նա:

19։31

«Իմ քայլը» շարժման հավաքած հրապարակում չկան և չեն կարող լինել հակառուսական տրամադրություններ, ի հակառակ նրա, որ ՀՀԿ-ական իշխանության քաղաքականության արդյունքում որոշ սոցիալական խմբերում կարող էին առաջանալ հակառուսական տրամադրություններ: Ժողովրդի իշխանության դեպքում դա ուղղակի բացառվելու է: 

Այս մասին այսօր հայտարարեց ելույթով հանդես եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը: 

«Վերջին շրջանում ականատեսն ենք լինում մի աննախադեպ տեղեկատվական պատերազմի, հիմնականում սոցիալական ցանցերում, որը հայտարարվել է մեզ մերձհանրապետական ֆեյքերի կողմից՝  «թողեք ես ընտրեմ» hashtag-ով։ Որևէ մեկը ձեր ընտրության իրավունքը չի խաթարելու: Հակառակը՝ սա վերջին 20 տարիների ընթացքում այն հնարավորությունն է, որ բոլորը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, հնարավորություն են ունենալու կատարել իրոք ազատ և անկախ ընտրություն»: 

19։20

Հանրապետության հրապարակում մեկնարկած ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ ակտիվիստ Արեն Մկրտչյանը:

Նա հայտարարեց, որ կարողացել են բաց ձեռքերով հասնել հաղթանակի և իրենք կառուցելու են իրենց երկիրը: Նրա խոսքով՝ վերջին տասը տարում քայլելով Երևանի փողոցներում, մարզերում՝ ժողովրդի դեմքին տեսել է տխրություն, հուսահատություն: 

«Հաղթո՛ղ ժողովուրդ, դու ժպիտ ես բերել Հայաստանին»,- ասաց նա: 

Ակտիվիստը կոչ արեց ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցություններին մայիսի 1-ին «չզբաղվել արկածախնդրությամբ, չխաբել ժողովրդին»: Ըստ նրա, միևնույն է՝ իրենք ժամանակը ծախսելու են իրենց հաղթանակը նվաճելու համար: 

19։00

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հանրահավաքը Հանրապետության հրապարակում մեկնարկել է:

Հանրահավաքին նախորդել էին Երևանի տարբեր հատվածներում ընթացող քաղաքացիական անհնազանդության գործողություններ. ժամը 12-ին փակվել էին փողոցներ, իսկ ժամը 16-ին հայտարարվեց դրանք բացելու մասին, որ քաղաքացիները կարողանան գալ Հանրապետության հրապարակ: 




Հիշեցնենք, որ նախորդ օրը նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ավտոերթով մեկնել էին Վանաձոր, որտեղ տեղի էր ունեցել հանրահավաք։  Դրա նախորդ օրը ավտոերթ էր տեղի ունեցել դեպի Գյումրի և կազմակերպվել հանրահավաք Գյումրու կենտրոնական հրապարակում։ 

Հիշեցնենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության ցույցերը և երթերը հանրապետությունում մեկնարկել էին ապրիլի 13-ին, որի արդյունքում վերջինս օրեր անց հրաժարական ներկայացրեց։  

Նախօրեին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու, իսկ այսօր էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ չեն խոչընդոտելու ՀՀ-ում վարչապետի ընտրությանը, քվորում են ապահովելու։  

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը երեկ հայտարարել էր «ժողովրդի թեկնածուին» աջակցելու պատրաստակամության մասին։ Իսկ այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Գերագույն մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ կուսակցությունը որոշել է սատարել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ վարչապետ:



 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:40 • 22/09

Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

09:32 • 22/09

Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է այդպես էլ չապահովվել Իդլիբի անվտանգությունն ու կայունությունը․ Stratfor

09:15 • 22/09

Արտասովոր շուրթերով փոքրիկ աղջնակը գերել է Instagram-ի հետևորդներին (լուսանկարներ)

09:05 • 22/09

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի  ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. ուսանողները զանգվածաբար հեռանում են

08:48 • 22/09

«Հրապարակ». ԱԱԾ տնօրենը գաղտնալսման նախորդ օրը եղել է Մոսկվայում, թե ինչպես է հասցրել հաջորդ օրը հասնել Ժնև և վերադառնալու ճանապարհին  ձայնագրվել, տարակուսելի է

08:20 • 22/09

«Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգ են մեկնել տարբեր ինքնաթիռներով, մնացել են տարբեր հյուրանոցներում

08:18 • 22/09

Մեքսիկայում կրկին լրագրող է սպանվել. անհատ անձինք գնդակահարել են Heraldo de Chiapas-ի թղթակցին

07:49 • 22/09

Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից

07:28 • 22/09

ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների իրական թիվը շատ ավելի բարձր է պաշտոնականից

07:01 • 22/09

Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը

06:13 • 22/09

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար մեքենային (տեսանյութ)

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին