Մակրոնի և Թրամփի տնկած ծառը 5 օր անց անհետացել է Սպիտակ տան այգուց (լուսանկարներ)

12:50 • 29.04.18

Կաղնին, որը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որպես նվեր էր բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Սպիտակ տան այգում տնկվելուց 5 օր անց անհետացել է, գրում է Daily Mail-ը:

Այժմ այն վայրում, որտեղ մի քանի օր առաջ մատղաշ կաղնին էր, ոչինչ չկա, միայն խոտ է աճում: Սակայն դրա գույնն ակնհայտորեն տարբերվում է կողքի խոտերի գույնից, ինչը նշանակում է, որ ծառը տեղափոխվել է, իսկ առաջացած փոսը լցվել է հողով ու խոտով:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը կաղնին բերել էր երկրի հյուսիսից: Պատահական չէ, որ ծառը Ֆրանսիայի հյուսիսից է, քանի որ հենց այնտեղ են ամերիկյան զորքերը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ափ ելել: Բացի այդ, ծառը խորհրդանշում է ամերիկաֆրանսիական հարաբերությունների ամրությունը: 

 

Presidents Trump (l) and Macron (r) shovel dirt onto the sapling as their wives look on 

From left, President Trump, Brigitte Macron, Melania Trump and President Macron pose with the freshly planted tree 

In a photo from Saturday a patch of yellowing grass is all there is where the sapling stood on Monday

The  yellow spot seen here is where the tree that Macron gave Trump was planted