Թուրքիայում ընտրություններին մասնակցող ուժերը չեն անդրադառնա ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Անդրանիկ Իսպիրյան

19:36 • 04.05.18



Թուրքիայում նախագահ Էրդողանի օրոք ստեղծված իրավիճակը մեծ դժգոհություն է առաջացրել այնտեղի հասարակության բոլոր շերտերում: Tert.am-ի հետ զրույցում  ներկայացնելով Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը և վերլուծելով նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի հնարավորությունները` այսպես ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

«Նույնիսկ իշխանական վերնախավում արդեն իսկ սկսել են հոգնել Էրդողանի բռնապետական մեթոդներից, բազմաթիվ պատգամավորներ, նախարարներ այս իրավիճակից հոգնել են»,- ասաց նա:

Թուրքագետը նկատեց, որ Թուրքիայի հասարակությունն արդեն սովորել էր հենց Էրդողանի կառավարման առաջին տարիներին եղած կայունությանը, հիմա սակայն դժգոհում են և՛ տնտեսական խնդիրներից, և՛ երկրի անհանգիստ վիճակից:

Խոսելով արդեն 2019-ին սպասվող քաղաքական ընտրություններում առաջադրված ուժերի մասին՝ Իսպիրյանը նշեց, որ ընդդիմությունը, հասկանալով, որ միայնակ չի կարող պայքարել, որոշել է համախմբվել:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ընտրություններին ընդառաջ դաշինք է կազմվել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության, Մերալ Աքշեների «Լավ» կուսակցության, ինչպես նաև՝ երկրում գործող Դեմոկրատական ու «Երջանկություն» կուսակցության միջև։

Ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածուն այդ  կուսակցության նախկին համանախագահ, 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ գտնվող Սելահաթդին Դեմիրթաշն է, ում մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Վերջինիս աջակցում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ դեռ միանշանակ չի կարելի ասել, որ «Ազգայնական շարժում» կուսակցության հետևորդներն իրենց ձայնը ընտրություններին կտան Էրդողանին:

«Այդ մասին փաստում է այն, որ այդ կուսակցությունից պարբերաբար մարդիկ հեռանում են, և հեռանում են, օրինակ, կուսակցության վարչության անդամներ, քաղաքային խորհրդի անդամներ»,- ասաց նա:

Թուրքագետի նկատառմամբ՝ Թուրքիայում սպասվող քաղաքական ընտրություններին միակ խարիզմատիկ գործիչն Էրդողանն է:

Ընդդիմադիր ուժերից «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից առաջադրված  Մուհարրեմ Ինջեին և «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքչեները՝ ազգայնական առաջնորդները, ըստ Անդրանիկ Իսպիրյանի,  հայ համայնքի և Հայաստանի համար նպաստ բերողներ չեն:

«Հայերի դեպքում ամենահարմար տարբերակը Ժողովրդադեմոկրատական քրդական կուսակցությունից առաջադրված Դեմիրթաշն է, ում նախագահ ընտրվելը հավանական չէ»,- ասաց նա:

Այս պահին բոլոր լծակները երկրի ներկայիս նախագահ Էրդողանի ձեռքին են, և դրա հետ մեկտեղ, չնայած երկրում առկա ժողովրդի դժգոհության աճին՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի կայուն և մեծ ընտրազանգված:

«Մարդիկ ցանկանում են կայունություն: Գիտեն՝ եթե փոփոխություն լինի, ապա դեպի վատը կլինի: Այդ պատճառով համակերպված են ներկայիս վիճակի հետ: Եթե տնտեսական խնդիրներն ավելի խորանան, անկայունությունը մեծանա, ապա գուցե ժողովրդի մեջ առաջանա ցանկություն՝ իշխանությունը փոխելու»,- ասաց նա:

Էրդողանը, ըստ թուրքագետի, կարողանում է Թուրքիայի՝ տարածաշրջանային գործոն լինելն օգտագործել ի շահ իրեն: «Աֆրինի գործողություններն էլ դրա մասին են վկայում․ պատերազմական վիճակը մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից շեղում է դեպի թշնամին: Դա Էրդողանի դեպքում աշխատում է»,- ասաց նա:

Հայկական հարցը, ըստ Անդրանիկ Իսպիրյանի, մշտապես խանգարել է Թուրքիայի իշխանություններին: Հիմա էլ, նրա կարծիքով, ընտրություններում հնարավոր հաջողության հասնող կուսակցությունները չեն անդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Չմոռանանք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին նախաձեռնություններից հետո Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշն իջել էր: Արդյունքում Էրդողանը ոչ միայն դադարեցրեց կարգավորման գործընթացը, այլ նաև նախաձեռնեց Հայաստանի նկատմամբ թշնամանք առաջացնող քաղաքականություն»,- հիշեցրեց նա:

Ի վերջո, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, թուրքագետի նկատառմամբ, հնարավոր է միայն աշխարհաքաղաքական գործընթացների փոփոխությամբ։

«Երբ նրանք հասկանան, որ, օրինակ, հայ-թուրքական սահմանը չբացելը վնասում է իրեն կամ հակառակը՝ բացելը մեծ օգուտ է իր համար, ապա կսկսեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց: Իսկ այս պահին նման հեռանկարներ չկան: Եվրոպան դրանով մտահոգված չէ, մնում է՝ Ռուսաստանն ինչ-որ բան անի»,- ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:36 • 25/09

Marca. Տարվա վատագույն ֆուտբոլիստներից կազմված հավաքականը

23:17 • 25/09

Վլադիմիր Պուտինը Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի հետ

23:02 • 25/09

Մոուրինյուն ՄՅՈւ-ի ավագի թևկապն այլևս չի վստահի Պոգբային

22:52 • 25/09

Ցեղասպանությունները տեղի են ունենում, քանի որ մենք երես ենք դարձնում. Մակրոնը ՄԱԿ-ի ԳՎ-ում բարձրացրել է անվտանգության հարցերը

22:46 • 25/09

Էրդողանի կողմնակից հայտնի պոլսահայը զբաղված է թուրքամետ քարոզչությամբ. Հարութ Սասունյան

22:34 • 25/09

Ջերմ և առանց վիզայի. ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել նոյեմբերին այցելել Հայաստան

22:31 • 25/09

Հաշվի առնելով ՀՀ ներկա իշխանությունների լեգիտիմությունը` երևի թե ճիշտ ժամանակն է Արցախը ՀՀ կազմ ընդգրկելու հարցը բարձրացնել. ԱՀ ԱԺ պատգամավոր

22:28 • 25/09

Ինչպիսի տեսք է ունենալու վերակառուցված Սանտիագո Բեռնաբեուն (տեսանյութ)

22:13 • 25/09

Հայ-ավստրիական հարաբերություններն ամուր ձեռքերում են. Փաշինյանն անակնկալ հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ (տեսանյութ)

22:07 • 25/09

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

21:46 • 25/09

ՌԴ-ից սպասելի են ջղաձգումներ ՀՀ-ում խորհրդարանի լուծարման գործընթացում, դրանից պետք չէ զարմանալ. Ռուբեն Մեհրաբյան (տեսանյութ)

21:44 • 25/09

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

21:34 • 25/09

Համաշխարհային Օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթեց

21:32 • 25/09

Էրդողանը «ոտքի վրա» հանդիպում է ունեցել Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում

21:24 • 25/09

Չինաստանը թույլ չի տվել ամերիկյան ռազմանավին մուտք գործել Հոնկոնգի նավահանգիստ

21:23 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունը՝ ոչ կոմպետենտ հսկողության արդյունք. մանրամասներ միջադեպից (տեսանյութ)

21:13 • 25/09

ՀՔԾ–ը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց

21:11 • 25/09

«Dasaran.am» –ի նոր նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել զորակոչը և ամրապնդել զինծառայողների ծնողների կապը ՊՆ–ի հետ

21:09 • 25/09

ՀՀ տարածքում անցկացվելու է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

21:02 • 25/09

Թրամփն անընդունելի է անվանել Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտն ու հայտարարել, որ իրեն դուր չի գալիս ՕՊԵԿ-ի գործունեությունը

20:59 • 25/09

Ռուսաստանի Գավաթ. «Ուրալը» հաղթել է, իսկ Հարոյանը մասնակցել ամբողջ խաղին

20:56 • 25/09

Էրդողանը կոչ է արել բարեփոխումներ անել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

20:47 • 25/09

Իրանի դեմ տարվող արտաքին խաղացողների քաղաքականությունը չի ազդում նրա և ՀՀ-ի միջև հարաբերությունների վրա․ Արմեն Իսրայելյան

20:35 • 25/09

Եզակի վարդագույն ադամանդ է վաճառքի հանվել (տեսանյութ)

20:25 • 25/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին

20:22 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը մասնակիցներին խնդրել է ավելի դանդաղ խոսել թարգմանիչների պատճառով

20:20 • 25/09

Facebook-ի նախկին աշխատակցուհին հայց է ներկայացրել ընկերության դեմ հոգեկան ցնցում ստանալու համար

20:15 • 25/09

Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել վարչապետ Ստեֆան Լյովենի հեռանալուն

20:15 • 25/09

Նոր խնդիր մանկապարտեզների և դպրոցների տեխնիկական աշխատողների համար. ԱՆ միջամտության արդյունքում հետազոտության համար նրանցից գումար են գանձում

19:49 • 25/09

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը

19:43 • 25/09

Թուրքիան Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Միջերկրական ծովում

19:34 • 25/09

Հայաստանում մեկնարկել են Ներառական օրեր

19:31 • 25/09

ՀՖՖ-ից հաստատեցին. Դե Բիազիի հետ բանակցություններ են ընթանում

19:30 • 25/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի մասնակիցները Թրամփի ելույթը ծիծաղով են ողջունել

19:24 • 25/09

Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան (տեսանյութ)

19:23 • 25/09

Իսրայելական բանակը կշարունակի Իրանի դեմ ռազմական գործողությունները Սիրիայում

19:21 • 25/09

ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին ու ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:05 • 25/09

Պուտինը Բաքվում կքննարկի ռազմատեխնիկական ահռելի քանակությամբ փաստաթղթեր, ուստի Երևանը պետք է անի առավելագույնը՝ բալանսը վերականգնելու համար. ՌԴ վերլուծաբաններ

19:03 • 25/09

Աֆրիկայում բժիշկներին հաջողվել է դուրս բերել 4 օր առաջ տղամարդու դեմքը մտած դանակի շեղբը

18:53 • 25/09

Հայ–շվեյցարական հարաբերություններն ակտիվ դինամիկա են ձեռք բերել վերջին տասնամյակի ընթացքում. Ա. Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

18:50 • 25/09

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

18:43 • 25/09

«Գալակտիկա տրանս սերվիսի» առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների խախտման. ՏԿՏՏ նախարարը հանդիպել է բողոքի ցույց իրականացնողներին

18:43 • 25/09

Պաշտոնական. Վադիմ Սկրիպչենկոն հեռացվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

18:32 • 25/09

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա ազգությամբ թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է. Դատախազություն

18:27 • 25/09

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան

18:23 • 25/09

Բակո Սահակյանը «Թուֆենկյան» հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է Արցախում իրականացվող ծրագրերը

18:18 • 25/09

Հայաստանը ևս մեկ անգամ կարողացավ զարմացնել աշխարհին իր մարդասիրությամբ և հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ

18:15 • 25/09

Իրանի քաղաքացին փորձել է 13,7 կգ քաշով թմրանյութից պատրաստված կնոջ դիմապատկերով 4 քանդակ արտահանել. ՊԵԿ

18:13 • 25/09

Քննչական կոմիտեն գոնե Yerevan.Today-ի մասով պարտավոր է գործը կարճել և անհապաղ մեզ վերադարձնել առգրաված գույքը. Սևակ Հակոբյան

18:11 • 25/09

Պետք է երկար ճանապարհ անցնենք «Գոլդեն Սթեյթի» մակարդակին հասնելու համար. Լեբրոն Ջեյմս

18:10 • 25/09

Երևանի ավագանու ընտրությունների առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում են 53 նյութեր. Դատախազություն

18:02 • 25/09

Պերես. Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ»

17:52 • 25/09

Իսպանիայում խանութները մտադիր են գումար պահանջել հագուստը հանդերձարանում փորձելու համար

17:50 • 25/09

Հյուսիսային Կորեան առաջարկել է երկրներին միավորվել ԱՄՆ պատժամիջոցների դեմ

17:48 • 25/09

Գվարդիոլան նշել է՝ որն է «Մանչեսթեր Սիթիում» իր առաջնային նպատակը

17:44 • 25/09

ԲԿ-ում պայթյունի պատճառը եղել է լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջներին. ԱՆ պարզաբանումը

17:40 • 25/09

Նորվեգիայի հատուկ ծառայություններն Օսլոյում ձերբակալված ՌԴ քաղաքացուն կասկածում են լրտեսության համար

17:31 • 25/09

«Marca». Իսկոն շարքից դուրս է մնացել տևական ժամանակով

17:08 • 25/09

Ռուսաստանի ներկայացուցիչներն արդեն եղել են ՀՀ-ի տարածքում գտնվող ամերիկյան լաբորատորիաներում․ վարչապետի խորհրդական

17:05 • 25/09

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

17:03 • 25/09

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

16:57 • 25/09

Երևանի Արտաշիսյան և Հալաբյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

16:55 • 25/09

Սարի թաղում 2016 թ. հուլիսի 29-ին խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելու քրգործը կասեցվել է. պատճառը մեղադրյալների բացակայությունն է. Ա. Ղուկասյան

16:54 • 25/09

Գազի սակագնի իջեցման մասին դեռ վաղ է խոսել. վարչապետ Փաշինյանի խորհրդական

16:54 • 25/09

Դոպինգ օգտագործելու համար Ջուզեպե Ռոսիին երկարաժամկետ որակազրկում է սպառնում

16:53 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է բարձրակրունկներ հագած Ջենիֆեր Լոպեսն ընկնում համերգի ժամանակ (տեսանյութ)

16:42 • 25/09

2016 թ. ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի գործը կշարունակի նրա կինը. (տեսանյութ)

16:40 • 25/09

Վրաստանն ԱՄՆ-ի աջակցությամբ խախտում է բաց երկնքի վերաբերյալ պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

16:37 • 25/09

«Օրանժ» ձեռնարկությունը շահագրգիռ է համատեղ նոր գործարար գաղափարների իրականացմամբ. Նախագահը հանդիպել է Ստեֆան Ռիշարի հետ

16:33 • 25/09

ԱԺ պատվիրակությունը Բելառուսում այցելել է Բրեստի ամրոց-հուշահամալիր

16:30 • 25/09

ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6 տոկոս

16:27 • 25/09

FIFA The Best. Ինչպիսի՞ տեսք ունի լավագույն տասնյակը

16:26 • 25/09

Լոռու մարզում ընթացիկ տարվա 8 ամիսներին ավարտված նյութերով և քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 752 մլն ՀՀ դրամ. Դատախազություն

16:17 • 25/09

Բակո Սահակյանը պարգևատրել է մշակութային մի քանի գործիչների

16:16 • 25/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Հնդկաստանում ուժգին հեղեղը քշում-տանում զբոսաշրջային ավտոբուսը (տեսանյութ)

16:14 • 25/09

Առանց մտածել արել է, ցանկացել է բալոնը լիցքավորել, և ճնշման տարբերությունից պայթյուն է եղել. «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» թթվածնի կայանի տնօրեն

16:12 • 25/09

Թրամփն Իրանի նախագահին «հիանալի մարդ» է անվանել

15:51 • 25/09

Փյունիկ ՖԱ-ն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Սոչիում

15:50 • 25/09

Մտածել եմ կարիերաս ավարտելու մասին. Տոմաշ Բերդիխ

15:48 • 25/09

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

15:33 • 25/09

«Ռեալը» կորուստներ ունի «Սևիլիայի» հետ խաղից առաջ

15:32 • 25/09

Ինչ զենք է Ադրբեջանը գնել Ռուսաստանից 2005-2018 թվականներին. ТАСС-ի անդրադարձը

15:31 • 25/09

Արա Սաղաթելյանը մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

15:12 • 25/09

Խախտվել են տեխնիկայի անվտանգության կանոնները, երևի, աշխատակիցն իր օգտագործման համար էր բալոն բերել. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ տեխնիկայի անվտանգության պատասխանատու  

15:10 • 25/09

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել ԱՄԷ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

15:09 • 25/09

Ադրբեջանը նոր դիպուկահար զենք է ստեղծել

15:03 • 25/09

Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:01 • 25/09

Արարատի մարզում 2 մեքենաներ են բախվել միմյանց. կա մեկ զոհ. shamshyan.com

15:01 • 25/09

Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

14:59 • 25/09

Beeline-ի Ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

14:53 • 25/09

Հրապարակվել է «Տրանսֆորմերներ»-ի մասին նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

14:53 • 25/09

Թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը. «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ

14:29 • 25/09

Դուբայում բրիտանացի զբոսաշրջիկը ձերբակալվել է ոստիկանի ոտքը տրորելու և նրան սպառնալու համար

14:28 • 25/09

Միհրան Հակոբյանը շրջանառության մեջ է դրել Կաթողիկոսի անվտանգությունն օրենքով ապահովելու մասին նախագիծը

14:23 • 25/09

Աղբյուր. Իտալացի մասնագետ Ջիանի Դե Բիազին կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

14:14 • 25/09

Ավստրալուհին քաղցկեղով հիվանդ է ձևացել ու մոտ 10.000 ավստրալական դոլար հավաքել

14:07 • 25/09

Թրամփի նոր լիմուզինն առաջին անգամ ներկայացվել է հանրությանը (լուսանկարներ)

14:04 • 25/09

Արսենալը նորություններ է հայտնել Մխիթարյանի առողջական վիճակի մասին

14:02 • 25/09

Սեպտեմբերի 24-25-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 42 դեպք

14:00 • 25/09

Իմ խորին համոզմամբ՝ քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց. Ա. Հակոբյանի հարցազրույցը «Мир 24»-ին