Թիվ 11 դպրոցի աշակերտները պահանջում են տնօրենի հրաժարականը (թարմացված)

12:47 • 04.05.18



15:10

Թիվ 11 դպրոց  ոստիկանության ծառայողները այցելել են այսօր դպրոցի վերաբերյալ հրապարակումներն / հեռարձակման միջոցով / ուսումնասիրելու նպատակով:

Այս մասին Tert.am –ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և  լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ լրագրողների հարցին, թե ահազանգով են եկել Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց, ոստիկաններից մեկն ասել էր. «Դիմե՛ք լրատվական ծառայություն»:

Հիշեցնենք նաև՝ դպրոցում աշակերտների և ծնողների ակցիայի ժամանակ հնչեցին քրեաիրավական բնույթի բազում հայտարարություններ: 


14:31

Թիվ 11 դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ: Լրագրողների հարցին, թե ովքեր  են իրենք, ներկայացած անձն ասաց. «Ես տարածքի ոստիկանության պետն եմ՝ Զոհրաբյան»:

Հարցին, թե ահազանգով են եկել Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց, Զոհրաբյանն ասաց. «Դիմե՛ք լրատվական ծառայություն»:

Հարցին, թե ինչու է առանց համազգեստի ու առանց փաստաթղթի եկել դպրոց, նա պատասխանեց. «Լավ եմ արել, ես ձե՞զ պետք է հարցնեմ, թե ուր գնամ: Մնացած բոլոր հարցերով դիմե՛ք լրատվականին»:

Ոստիկանության երկու ծառայողներին ընդունեց դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը: Նրանց հանդիպումը դռնփակ է:



13:46

Թիվ 11 դպրոցի գրադարանավար Ռուզան Սաֆարյանը հայտարարում է, որ իրենց դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հավելավճարներ է տվել աշխատակիցներին, բայց դրանք հետ է վերցրել:

«5 տարի շարունակ ստացել եմ պրեմիաներ՝ որպես լավ աշխատանք: Եղել է 40.000, եղել է 70.000, ստացել եմ, բերել եմ փոխանցել եմ իրեն, հրամանը այդպես է եղել, որ ստանում ենք, բերում ենք, հանձնում ենք: Հազարից մեկ «շան փայ» են թողել՝ 5000 կամ 10.000: Անձամբ տնօրենին չենք տվել, կոլեգաների միջոցով ենք տվել, եկեք նրանց անունը չտամ»,- ասաց գրադարանավարը:

Նա նշեց, որ չգիտի՝ քանի աշխատակից է նման կերպ հավելավճարներ ստացել:

«Ես գնացել եմ, բանկից ստացել եմ, բերել ենք կոլեգայի միջոցով հետ ենք տվել իրեն: Չգիտեմ՝ էլ ովքեր են ստացել»,- նշեց կինը:


Լուսանկարում՝ թիվ 11 դպրոցի գրադարանավար Ռուզան Սաֆարյանը


13:40

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի աշխատասենյակում ծնողները շարունակում են վիճել. մի քանիսն ասում են, որ Ազիզյանը լավ տնօրեն է, նրա հրաժարականը պետք չէ պահանջել, մյուսներն ասում են, որ նա գումար է պահանջել, օգտագործել է աշակերտներին՝ իշխանության համար ընտրություններում ձայն հավաքելու համար:

«Ամեն տարի երկրորդ մասնաշենքի համար գումար է հավաքվում: Մոնթեի անունը մի՛ ապականեք: Խնդրում եմ, մի՛ ապականեք այս անունը, ո՞ւր է երկրորդ մասնաշենքը, որի համար 3 տարի է՝ գումար է հավաքվում»,- ասաց մի կին, ով ներկայացավ որպես համայնքի բնակիչ:

Ռուզան Ազիզյանն ասաց, որ ինքը սովոր չէ նման իրավիճակի. «Մենք ջունգլիներից չենք, ես այնպիսի տնօրեն եմ, որ հօգուտ աշակերտի եմ աշխատել»:

Նա ասաց, որ սուտ են ասում ծնողները, թե մասնաշենքի համար գումար է հավաքվել կամ անձնագիր ներկայացնելու պահանջ է եղել:

«Իմ տղան 2008թ.-ին եկավ տուն, ասաց՝ անուն-ազգանունները հավաքում են, ցուցակագրում են, «պասպորտդ» տուր»,- կրկնեց ծնողը:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս զրույցը անիմաստ է, նա ասաց, որ Ռ. Ազիզյանի հետ կխոսեն քննիչները:




13:32

Թիվ 11 դպրոցի աշակերտների պահանջին՝ հրաժարական տալ դպրոցի տնօրենի պաշտոնից, վերջինս՝ Ռուզան Ազիզյանը, պատասխանում է հետևյալ կերպ՝ կա օրենք:

«Դրանք կարծես իմ աշակերտները չլինեն, այսօր նրանց չեմ ճանաչում: Այդ երեխաները հրապարակում էլ են այդպես գոռացել»,- ասաց Ռ. Ազիզյանը:

Տնօրենը նշեց, որ մինչև հիմա ապրել ենք այն երկրում, որտեղ հարաբերությունները մարդկային են եղել:

«Իրազեկ քաղաքացի միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ մանկավարժներից, ծնողներից լսել է դժգոհություններ, որոնք հիմք են տալիս քրեական հետապնդում սկսելու նրա նկատմամբ: «Ահազանգեր են հնչել կոռուպցիայի մասին, այլ ահազանգեր էլ կային: Եթե այս պաշտոնից հրաժարականով պրծնեք՝ Ձեր բախտը կբերի»,- ասաց տնօրենը:

Այնուհետև եկավ աշակերտներից մեկի հայրն ու ասաց, որ սուտ են այն լուրերը, թե Ազիզյանը գումար է հավաքել երեխաներից:

«Երեխաներին այս սթրեսին չէր կարելի ենթարկել: Ես առաջին օրվանից պայքարում եմ, իմ տղան ունեցել է այստեղ պրոբլեմ, մոտեցել եմ տիկին Ազիզյանին, ու նա հոգատարությամբ լուծել է այդ հարցը: Ես այսօր լսում եմ հեռուստացույցով, որ դասատուն ծնողին հարվածել է, եկեք չմոռանանք իր լավ արարքները»,- ասաց ծնողը: 

Նա նշեց, որ իր երեխան այդ դպրոցում ապահով ձեռքերում է, դպրոցը խիստ է, տնօրեն Ազիզյանն էլ հանդես է եկել դրական հատկություններով:

«Էս հեղափոխությունը բոլորիս խեղդել է, էս մարդը տարիների բան ունի արած էստեղ, եկեք չուրանանք: Ես ՀՀԿ-ական չեմ, ես Ազիզյանի հետ բարեկամական կապ չունեմ, ծնող եմ, որը վրդովված է, ես ավելի լավ տնօրեն չեմ էլ կարողացել երազել»,- ասաց տղամարդը:

Մեկ այլ ծնող հակադարձեց, որ տնօրենը բազմաթիվ անգամներ գումար է պահանջել. «Երեխեն եկել է, ասել է պապա, պասպորտը տուր, ցուցակարգրում են, տանեմ դպրոց, եկել ասել է գումար տուր»:


13:21

Թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը համաձայնեց ընդունել շարժման ակտիվիստներին ու լրագրողներին:

«Ես զարմացած եմ այս իրավիճակից, սա ինձ համար անսպասելի էր, ես իմ աշակերտների աչքերում ատելություն երբեք չէի տեսել, սա կազմակերպված էր, այն, ինչ կազմակերպվեց մեր վարչապետի դեմ, հիմա շարունակվում է դպրոցում: Հեղափոխություն դպրոցո՞ւմ»,- ասաց Ազիզյանը:

Նա նշեց, որ թող հանեն դպրոցները քաղաքականությունից, թող դպրոցները չլինեն ընտրական տեղամաս: Ըստ տնօրենի՝ սխալ են այն մեկնաբանությունները, թե այս դպրոցում աշխատում են ստրուկի հոգեբանությամբ:

Խոսելով այն մասին, որ ֆիզկուլտուրայի ուսուցչի դեմ ստորագրահավաք էր ընթանում՝ նրան հեռացնելու համար, Ռուզան Ազիզյանն ասաց, որ նման բան չկա:

«Դուռը բացել է, առանց ինձ ասելու մարդկանց լցրել է ներս, քաոսային իրավիճակ է ստեղծվել: Սա ինքնապաշտպանության ձև է, մտածել է, որ իրեն կհեռացնեմ դպրոցից»,- նշեց տնօրենը:

 


13:18

Դպրոցի աշակերտները «Ազիզյան, դուրս արի» վանկարկումներով բարձրացան աշխատասենյակի մոտ: Մի քանի րոպե ակցիայի մասնակիցները կոչեր հնչեցրին, բայց տնօրեն Ռուզան Ազիզյանն այդպես էլ դուրս չեկավ:


Քիչ հետո աշակերտներից երկու հոգու ծնողներն ու մի ուսուցիչ եկան ու երեխաներին տարան աշխատասենյակի մոտից: Նրանք ասացին, որ աշակերտներն իրավունք չունեն այդտեղ բղավել և փակեցին դպրոցի տնօրենի աշխատասենյակի դուռն ու թույլ չեն տալիս, որ ակցիայի մասնակիցներն էլ մտնեն ներս:


«Ես ուղղակի աշակերտ եմ, իմ իրավունքն է, ինչը ճիշտ է, ես դա եմ անում: Նման բան չի կարող լինել, դուք գալիս եք մի մարդու վրա, ով չի կարող… »,- ասաց Էրիկան, ով ևս փակել է Ռուզան Ազիզյանի աշխատասենյակն ու թույլ չի տալիս, որ իր ընկերները մտնեն:


------------------------------


Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները պահանջում են տնօրենի հրաժարականը: Նրանք նշում են, որ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը փորձել է թույլ չտալ իրենց մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ իշխանությունների դեմ տարվող շարժամը:

Ուսուցիչներին ու աշակերտներին աջակցելու էին եկել շարժման մասնակիցներ՝ Դանիել Իոաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Խաժակյանը և այլք:

«Մենք դիմելու ենք քաղաքապետին՝ օր առաջ այս տնօրենին հեռացնելու համար: Ակնհայտ է, որ նա իրավիճակին չի տիրապետում, արել է այնպիսի արարանքեր, որ որևէ մեկն իրեն չի ներելու: Մինչև քաղաքապետին դիմելը նա հնարավորություն ունի գրել հրաժարականի դիմում»,- այս մասին հայտարարեց Դավիթ Խաժակյանը:

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն էլ պատմեց, որ շարժման օրերից մեկի ժամանակ դպրոցի դուռը փայտե իրով փակվել է, որպեսզի աշակերտներն ու ուսուցիչները չմասնակցեն դասադուլի ու գործադուլի:

«Դուռը փակ էր, չէին կարողանում դուրս գալ աշակերտները: Փայտից մեծ բան էր դրվել, որ դուրս չգան: Այնինչ ուսուցիչներն ուզում էին գնալ, մասնակցել ակցիային, ես էլ գնացի ու բացեցի: Հետո իմ դեմ ստորագրահավաք էին անցկացնում, բայց չստորագրեցին»,- ասաց ուսուցիչը:

Ընթացքում պարզվեց, որ կենսաբանության ուսուցիչ Նալբանդյանը, մի քանի աշակերտի խոսքով, հարվածել է իրենց և վիրավորել: 

Երբ այդ ուսուցիչը դուրս եկավ, շարժման մասնակիցները փորձում էին հասկանալ, թե արդյոք նա խփել է աշակերտներին, նման արտահայտություններ արել է: Բայց տեղի ունեցավ միջադեպ, վերջինս բավական նյարդայնացած դուրս եկավ դպրոցից: Աշակերտներն ասացին, որ ձայնագրություն ունեն:

Ներկայումս դպրոցի երեխաները բակում վանկարկում են «Ազիզյա՛ն, դո՛ւրս արի», պահանջում են, որ տնօրենը պատասխանի իր արարքների համար:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք (տեսանյութ)

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան