Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով, բայց վիճակը սահմանում այնպիսին էր, ինչպես ներկայացված էր. Վիգեն Սարգսյան
15:36
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև պայմանագրային զինծառայողներին, որոնք միացան երթերին։
Նա ասաց, որ միանշանակ անթույլատրելի է համազգեստով զինվորականների մասնակցությունը քաղաքական ակցիաների: «Ապագա պաշտպանության նախարարին, անկախ նրանից՝ ով կլինի, իր սրտից կլինի այն, թե ինչ տեղի է ունեցել, հորդորում եմ և խորհուրդ եմ տալիս շատ կոշտ արձագանքել ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո»,-ասաց նա:
Նա նշեց, որ ինքն ընդունել է զորամասի հրամանատարի հրաժարականի դիմումը, այն ուղարկել է կառավարություն, որտեղից էլ այն ուղարկվել է Հանրապետության նախագահի հաստատմանը, և ՀՀ նախագահը, ըստ Սահմանադրության, պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր:
«Ցավով եմ դա արել, որովհետև այդ զորամասի հրամանատարն ինձ համար շատ հարգված, ընդունելի սպա և զինծառայող է, բայց հասկանում եմ իր զեկուցագրի իմաստը, կիսում եմ, ինքս կանեի առնվազն նույնը»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ողջ Զինված ուժերում այդ քայլն ընկալվել է խիստ, ծայրահեղ բացասական և՛ սպայական անձնակազմի, հրամանատարության, և՛ թոշակի անցած զինծառայողների կողմից. «Պարզ պատճառով, որովհետև բոլորը հասկանում են, որ նման ներգրավումը անմիջապես դուռ է բացում և լեգիտիմացնում է բանակի ներգրավումը, ինչն անթույլատրելի է, դա պետության համար կործանում է նշանակում»,-ասաց նա և նշեց, որ խոսքը վերաբերում է 209 զինծառայողի:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ Զինված ուժերը կարող են ներգրավվել արտակարգ դրության պահպանման մեջ միայն այն դեպքում, երբ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ուժերը չեն բավարարում արտակարգ դրության ռեժիմի նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար:
«Նույնիսկ այդ պարագայում Զինված ուժերը կարող են ներգրավվել միմիայն հույժ կարևոր օբյեկտների պահպանության գործընթացի մեջ, ոչ թե ցույց ցրելու: Զինված ուժերը չունեն գիտելիք, հմտություն և միջոցներ, որոնք անհրաժեշտ են մասսայական ակցիաներին որևէ ձևով միջամտելու, և անհնար է այդպիսի միջամտությունը ծառայության տեսակների տարբերության առումով»,-ասաց նա:
14։45
Անդրադառնալով «Ազգ-բանակ» ծրագրին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ դա մեր իրականության ուղղակի փաթեթավորումն է:
«Ուզենք, թե չուզենք՝ ազգ-բանակ ենք, անկախ նրանից՝ քաղաքականությունն անվանվի այդպե՞ս, թե ոչ: Մեր հասարակության մեծ մասը յուրաքանչյուր օր ներգրավված է երկրի պաշտպանությունն իրականացնելու մեջ, որ բերում է սոցիալական, կազմակերպչական տարբեր հարցեր»,-ասաց նա և նշեց, որ իր առաջարկած ծրագրերից որևէ մեկն ինքնանպատակ չէ:
Անդրադառնալով նրան, որ խորհրդանում ՀՀԿ պատգամավորները բարձրաձայնեցին սահմանում զորքերի տեղաշարժի, լարվածության մասին, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարթակից հերքեց, և հարցին, թե ինչու նախարարությունը հայտարարություն չի տարածել՝ դա ի վերջո սո՞ւտ էր, թե ոչ, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Ես կարծում եմ, որ շատ անպատասխանատու էր մեր հայտարարությանն արված արձագանքը հրապարակից, որովհետև Զինված ուժերը Հայաստանի ամենակայացած պետական կառույցն է, և ենթադրել, որ Զինված ուժերը կարող են, անտեսելով ներքին դինամիկան, անել հայտարարություն ներկուսակցական պրոցեսների վերաբերյալ՝ դա բացարձակապես անհարգանք է ոչ միայն պաշտպանության նախարարի, որը բնական է՝ կարող է լինել քաղաքական դաշտում, այլ առաջնագծում կանգնած զինվորի նկատմամբ։ Դա ի՞նչ է նշանակում, որ ես կարող եմ հայտարարություն անել, որը զինվորն իր աչքով տեսնում է, որ այդպե՞ս չէ»,-ասա նա։
«Դուք պատկերացնո՞ւմ եք, ես ինչպե՞ս պետք է նայեմ իմ սպայի, հրամանատարի աչքերին, եթե ինքը գիտի, որ ես սուտ եմ ասում, ես սուտ հայտարարություն եմ անում: Նման հայտարարությունն անպատասխանատու ձևով հերքելը շատ վտանգավոր է, քանի որ դա կարող է առհասարակ բանակի հայտարարությունների նկատմամբ անվստահություն առաջացնել հասարակությունում: Բացի այդ, ես այդպես էլ այդ օրերին չստացա զանգ ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ Սասուն Միքայելյանից, ո՛չ որևէ մեկից, ով կհարցներ, թե այդ հայտարարությունն ինչ հիմքեր ունի: Ես դա նորմալ եմ ընդունում, բայց այդ ֆոնի վրա հակահայտարարություն հրապարակելը սխալ եմ համարում: Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին զարգացումներով, բայց վիճակը սահմանում այնպիսին էր, ինչպես ներկայացված էր մեր հայտարարություններում։ Զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը, և պահել հսկողության տակ և պատրաստ են ցանկացած գործողությունների դեպքում հակահարված հասցնել՝ ինչպես պահանջում է երկրի շահը»,-ասաց նա և նշեց, որ հիմա էլ որևէ բան չի փոխվել, և այդ կուտակումները շարունակում են մնալ:
14:10
Պատասխանելով հարցին, թե Վիգեն Սարգսյանը գլխավոր հրամանատարի դերում տեսնո՞ւմ է, նա ասաց, որ ՀՀ սահմանադրությամբ երկրի վարչապետը երկրի գլխավոր հրամանատարը չէ, պատերազմի ժամանակ դառնում է հրամանատար, դա լրիվ ուրիշ կարգավորում է, տեսական հարց է, ուստի չի կարող պատասխանել:
Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին՝ նա ասաց, որ դիրքապահները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծեց վեց հոգու, որոնք Բանգլադեշի քաղաքացիներ են, որոնք արդեն անվտանգության ծառայությունում են:
Խոսելով պատասխանատվության մասին՝ նա ասաց, որ պատասխանատվությունը կրում է այն ուժը, որը որոշումներ է կայացնելու: «Մենք պահանջելու ենք եղած կուրսի պահպանում, հաշվետվողականություն»,-ասաց նա:
Ի դեպ, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ սա այս պաշտոնին թեև ի վերջին ասուլիսն է, բայց ընդհանրապես վերջինը չէ:
13։52
Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ևս չէր տեսնում իր թիմում, ասաց, որ նման բան չի լսել: «Ես շատ հարգում եմ Նիկոլ Փաշինյանին, և եթե նա նման կարծիք ունենար, որ ես կարող եմ աշխատել իր թիմում, իմ կարծիքն իր մասին կփոխվեր»,-ասաց նա և բնական համարեց, որ չի ստացել առաջարկ:
Չնայած դրան, նա հայտնեց, որ մի քանի խողովակներով եղել են կարծիքներ, թե ինչ լավ կլիներ, որ նա շարունակեր իր պաշտոնում աշխատել:
Խոսելով Նիկոլ Փաշինյանից իր տպավորությունների մասին՝ Վիգեն Սարգսյանը նշեց. «Նա ազնիվ մղումներով փորձելու է անել հնարավորը երկիրը դեպի բարեկեցություն տանելու համար։ Բազմաթիվ սպասումներ կան սոցիալական արդարության հատվածում, ես մաղթում եմ հաջողություններ և հաղթանակներ: Նա՝ որպես անհատ, ծանր բեռ է վերցրել իր վրա, բայց հուսանք՝ ազնվությունը կօգնի»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բացառեց Նիկոլ Փաշինյանի թիմում ցանկացած պաշտոնում աշխատելու հնարավորությունը և նշեց, որ բացառում է Նիկոլ Փաշինյան հետ քաղաքական պատասխանատվություն կրելը:
13։46
Անդրադառնալով հայաստանյան գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է, երկու երկրները երկար ճանապարհ են անցել:
«Հասկանալի է, որ ցանկացած փոփոխություն բոլոր ներգրավված դերակատարներին հետաքրքրելու է, և կարող է ազդել գործողությունների վրա: Մենք բազմիցս խոսել ենք ռուսական գործոնի մասին և մեզ մեղադրել են Ռուսաստանով վախեցնելու համար, բայց ուղղակի ՀՀԿ-ի կողմից կար հիշեցում, որ կա այդ գործոնը, որը պետք է հաշվի առնենք: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր որոշում են կայացնում, լիարժեք գիտակցում են այդ մարտահրավերը և ամեն ինչ կանեն այդ հարաբերությունները պահպանելու համար»,-ասաց նա և նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները բացառիկ նշանակություն ունեն և պետք մեծ ջանքեր գործադրել դրանք պահելու, բարձրացնելու ուղղությամբ:
«Ես հուսով եմ՝ այն թիմը, որ կձևավորվի, կնպաստի այդ կապերը պահպանելուն և ավելի արդյունավետ դարձնելուն, ինչը պարոն Փաշինյանը խոսք է տվել իր ԱԺ ելույթում»,-ասաց նա։
Վիգեն Սարգսյանը հավելեց, որ այս ամենը խորհրդարանական համակարգի համար լուրջ փորձաքար էր:
13։40
Վիգեն Սարգսյանն ասաց, որ ներկայում մեծամասնությունը կառուցողական ընդդիմություն է, և պետք է տեսնել, թե ինչպես է դա աշխատելու գործնականում։ Նա հավելեց, որ իր հրաժարականի մասին երբեք չի խոսել հանրության, լրագրողների, Նիկոլ Փաշինյանի հետ:
«Խոսել եմ նրա մասին, որ նոր ձևավորված թիմն առաջընթաց չի կարող ապահովել, և ունեմ քաղաքական հայացքներ, որոնք թույլ չեն տա այդ քաղաքական թիմում աշխատել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «1000 դրամ» նախագծին Նիկոլ Փաշինյանի կողմ քվեարկելուն, ապա նա ասաց, որ դա շատ գնահատում է և կարծում է՝ դա վերկուսակցական կոնսենսուսի դրսևորումն է, որը շատ անհրաժեշտ էր։ Այդուհանդերձ, ըստ Սարգսյանի, դա հիմք չէ մնացած հարցերում ևս իրար հետ համաձայնել: Նա նշեց, որ փոխըմբռնում կա, բայց ոչ բավարար դաշտ մի թիմում աշխատելու համար:
13։33
Այս վիճակը վտանգավոր է, և միշտ գտնվելու է մարդ, ով կարող է ավելի շատ մարդ դուրս բերել փողոց. Վիգեն Սարգսյան
Անդրադառնալով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու լուրերին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Ես Դավիթ Տոնոյանի հետ երկար ճանապարհ եմ անցել, նա գիտի նախարարությունը, փորձ ունի։ Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին»:
Անդրադառնալով Հայաստանում վերջին օրերի իրադարձություններին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Տեղի ունեցածը հեղափոխություն չեմ համարում, քանի դա պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն»,-ասաց նա և նշեց, որ «փոքրամասնության կառավարություն» եզրույթը սխալ է օգտագործվում, իսկ այն, ինչ ունենք հիմա, իրավական առումով անհասկանալի մոդել է:
Նա նշեց, որ այս վիճակը վտանգավոր է, և միշտ գտնվելու է մարդ, ով կարող է ավելի շատ մարդ դուրս բերել փողոց:
Խոսելով տեղի ունեցած իրադաձություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանատվությունից՝ նա ասաց. «Մեր թիմի պատասխանատվությունը շատ մեծ է, և պարտավոր էինք անել բաներ, որոնք թույլ չէին տա այդպիսի զարգացում, պատճառների մասին կարելի է երկար խոսել: Սրված վիճակներում խրոնիկ հիվանդություններ չեն բուժվում, հիմա վիրահատություն է եղել, և պետք է սպասել, որ հանդարտվի, որից հետո բուժել խրոնիկ հիվանդությունները»,-ասաց նա:
13։27
Անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, մինչև նոր նախարար նշանակվի. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին նախ շնորհավորեց մայիսյան տոների կապակցությամբ և ցանկացավ՝ հաղթանակների շղթան շարունակական լինի և ժողովրդին բերի ամրության զգացում:
Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա Վիգեն Սարգսյանը հստակեցրեց. «Ես հայտարարել եմ ու անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, մինչև նոր նախարար նշանակվի՝ մեր մարտահրավերների պայմաններում: Որևէ բան ինձ իմ պարտականություններից հետ պահել չի կարող, մինչև չիմանամ՝ ով է ստանձնել այդ պարտականությունները»:
Նա նաև վերահաստատեց, որ բացառում է իր աշխատանքը նոր կառավարության կազմում: Նա նշեց, որ նախարարը վարձու աշխատանք չէ, քաղաքական պաշտոն է, թիմի խնդիր է խորը վստահության խնդիր է:
Վիգեն Սարգսյանը նաև բացառեց, որ ինքնամեկուսացվելու է գործընթացներից: «Ես համարում եմ՝ ժողովրդին կարելի է ամենատարբեր կարգավիճակներով ծառայել, և նախարարը դրա միջոցներից մեկն է»,-ասաց նա և նշեց, որ նախատեսում է տասը ժամանոց բրիֆինգ նոր նախարարի հետ:
Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ամեն ինչ անելու է, որ հաջորդ նախարարը հաջողի: «Չգիտեմ՝ որքանով իմ խորհրդի կարիքն ունի նոր նախարարը, բայց պատրաստ եմ լինելու այդ խորհուրդը տալ»,-ասաց նա և հույս հայտնեց, որ ծրագրերը կշարունակվեն իրականացվել, քանի որ քաղաքական հայացքների արդյունք չեն, այլ փոքր երկրում մեծ բանակ ունենալու ծրագրեր են:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Սպորտ 22:37 • 27/03 Ես չէի ցանկանում հեռանալ, ամեն ինչ շատ արագ կատարվեց, ստիպված էի մի քանի օրվա ընթացքում փոխել կյանքս. Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Ինձ ներկայացրեցին այլ առաջնություն, այլ թիմ, այլ հանդերձարան: Սրանք փոփոխություններ էին, որոնք ես չէի սպասում, ինչի պատճառով հենց սկզբից էլ դժվար էր ինձ համար
-
Քաղաքականություն 11:09 • 28/03 Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին «Այս հանդիպման առանցքը տնտեսական դիմակայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և լուծել մարդասիրական կարիքները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա կարող է էսկալացիոն լինել կամ անհանգստացնել աշխարհի որևէ երկրի», - ասել է Միլլերը:
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)