Հայաստանը վերականգնում է «դեմոկրատիայի կղզյակ» լինելու իր կարգավիճակը․ Էդուարդ Աբրահամյան

21:48 • 11.05.18



Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Ջեյմսթաուն հիմնադրամի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը կունենա դրական աշխարհաքաղաքական հետևանքներ երկրի համար:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Հայաստանի քաղաքացին` իր թավշյա հեղափոխությամբ, փաստացի իր երկրի «դեմոկրատիայի կղզյակ» կարգավիճակի հայտ է ներկայացնում աշխարհում, որն ուներ 1990-ականներին։

«Սրանով իսկ Հայաստանը առարկայական հնարավորություն է ստանում փակել երկրի ոչ այդքան էլ փառավոր հետխորհրդային կարգին բնորոշ բարքերի էջը, ինչպիսիք են համատարած համակարգային կոռուպցիան, քաղաքականացված օլիգարխիան, մոնոպոլիաների վրա ձևավորված տնտեսությունը,  անարդար ընտրություններն ու, ի վերջո, կառավարման ավտոկրատիկ բնույթը»,- ասաց նա:

Ըստ փորձագետի՝ Հայաստանն, ըստ էության, մտնում է առավելապես բարդ փուլ, որը ենթադրում է՝ համակարգային և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում երկրի տարբեր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունը վերաիմաստավորելուց մինչև օրենքի գերակայության ամենօրյա գործածում և տնտեսության դեմոնոպոլիզացիա։

Էդուարդ Աբրահամյանը, խոսելով արտաքին աշխարհի մոտ Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ ընկալումների մասին, նկատեց, որ, օրինակ, Ռուսաստանը՝ հասկանալով, որ Արևմուտքը թավշյա հեղափոխության մեջ դերակատարություն չունի, փորձեց և, հավանաբար, հետագայում կշարունակի փորձել պահել իր Հայաստանում ներքաղաքական դիրքերը փափուկ ուժի միջոցով: Ուստի գլոբալ հավասարակշռման քաղաքականությունը առավել կարևոր է հիմա Հայաստանի համար․ կարևորելով ռազմավարական բազմաշերտ և բազմաֆորմատ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, անցում կատարել ստատիկ, քիչ էֆեկտիվ ռեակտիվ արտաքին քաղաքականությունից դեպի նախաձեռնողական պրոակտիվ արտաքին քաղաքականություն։

«Եթե Հայաստանը նախկինում վարում էր այսպես կոչված նեոկոմպլեմենտար քաղաքականություն, որը գրեթե ամբողջությամբ պայմանավորված էր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստով, ապա ներկայիս իրավիճակը հնարավորություն է ընձեռում առավել բազմավեկտոր և բազմաբովանդակ արտաքին քաղաքականություն իրականացնել՝ փորձելով ձևավորել «փոքր դաշինքների», այսինքն՝ երկկողմանի ռազմավարական պայմանագրերի վրա կառուցված արտաքին քաղաքական ոճ որդեգրել։ Նախկինում Հայաստանի, կարծես թե, գերպասիվ արտաքին քաղաքականությունը պայմանավորվում և հիմնավորվում էր երկկողմանի շրջափակմամբ: Այնինչ դա իսկ պետք է լիներ Հայաստանի պրոակտիվ քաղաքականության դրդապատճառներից մեկը»,- ասաց նա:

Փորձագետի նկատառմամբ՝ Հայաստանի պրոակտիվ քաղաքականությունը ենթադրում է արտաքին գործերի նախարարության ֆունկցիաների կոնցեպտուալ վերանայում՝ որդեգրելով արտաքին քաղաքականության մեջ ճանապարհային քարտեզների ռազմավարություն, համաձայն որի՝ Հայաստանը պիտի ունենա իր իսկ ուրույն, տարբերակվող և ազգային շահերից բխող դիրքորոշում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

«Պրո-ակտիվ քաղաքականությունը ենթադրում է Հայաստան-Ռուսաստան ստրատեգիական հարաբերությունների վերաարժևորում և նոր մակարդակի բարձրացում, որը հիմնված կլինի երկրների իրավահավասարության վրա և դաշնակցային պարտավորվածությունների վրա: Ռուսաստանին, կարծում եմ, առավել ձեռնտու կլինի ունենալ վստահելի դաշնակից, որը նաև աշխարհաքաղաքական խաղացող է իր տարբերակվող արտաքին քաղաքական օրակարգով և քաղաքական բեռ չէ Մոսկվայի համար»,- ասաց նա:

Էդուարդ Աբրահամյանի նկատառմամբ՝ եկել է պահը, որ Հայաստանն իր դիվանագիտական հարաբերությունները զարգացնի տարբեր ուղղություններով՝ ընդգրկելով երկրագնդի բոլոր մայրցամաքները: Ըստ նրա՝ գերակտիվ արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Աֆղանստանի և մի շարք այլ առավել կարևոր երկրների հետ պետք է ձգտի շարունակական հարաբերություններ՝ ասել է թե դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակում իրականացնի:

«Կարծում եմ՝ դիվանագիտության մեջ չպետք է կաշկանդվել այլ երկրի հետ ռազմավարական դաշնագրի առկայության կամ Ադրբեջանի հետ հակապարտության հետևանքով։ Համոզված եմ, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ պետք է ձգտի առավելագույնի, այն է՝ բարդ, բայց ճկուն կոմբինացիաներ ծրագրել և իրականացնել՝ տարբեր մակարդակներում դիվերսիֆիկացնելով ՀՀ անվտանգային, արտաքին քաղաքական միջավայրը։ Օրինակ՝ Աֆղանստանի, Հնդկաստանի և Իրանի հետ Պակիստանի ուղղությամբ կամ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի՝ Թուրքիայի ուղղությամբ։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն առավել կարևոր ուղղություն է Հայաստանի համար, որի գործընկերային բազմաբնույթ պլատֆորմներից Հայաստանը առավելագույնս դեռ չի օգտվում»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, Իրան-Հայաստան հարաբերությունները պետք է ձգտել բարձրացնել ռազմավարական մակարդակի վրա՝ այդ գործընթացը հնարավորինս թափանցիկ պահելով ԱՄՆ և Ռուսաստանի համար:

«Չինաստանն ու Հնդկաստանը առանցքային դեր կարող են ունենալ Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտը զարգացնելու և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։ Չինաստանի հետ արդյունավետ կանխարգելիչ աշխատանքի արդյունքում, օրինակ, հնարավոր էր չեզոքացնել Բելառուսի կողմից սպասվող Ադրբեջանին հեռահար «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի մատակարարումը և այլն։  Նոր Հայաստանը, անխոս, մեծ հնարավորություն է ստեղծում կոնցեպտուալ և խորացված, լավ մտածված և ծրագրավորված արտաքին քաղաքականություն իրականացնելու համար»,- ասաց նա:

Հայաստանը, ըստ Էդուարդ Աբրահամյանի, հաստատեց ոչ միայն այն, որ հավատարիմ է մնացել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, այլ նաև բռնել է դեմոկրատիզացիայի ճանապարհը:

«Այս համատեքստում Արևմուտքի կողմից դրական են ընկալվում են ներքին փոփոխությունները ուղղված պլյուրալիզմի ամրապնդմանն ու ներքին քաղաքական միջավայրի ընդգրկուն ձևաչափի արմատավորմանը, ցանկությունը՝ համակարգային բարեփոխումներ իրականացնելու»,- ասաց նա՝ ենթադրելով, որ դրանից ելնելով, Արևմուտքը ոգևորված կլինի առավելապես աջակցել բազմաբնույթ ռեֆորմների իրականացմանը:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:15 • 23/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

08:47 • 23/09

Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին

08:26 • 23/09

Պետք է սովորել իրական ընտրությունների․ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց թիվ 8/16 ընտրատեղամասում (տեսանյութ)

08:01 • 23/09

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդական ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար

19:16 • 22/09

Արցախում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. shamshyan.com

19:01 • 22/09

Նախագահ Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Summit of Minds գագաթնաժողովին

18:56 • 22/09

Ոստիկանները խուզարկություն են իրականացնում ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում (տեսանյութ)

18:40 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին

18:34 • 22/09

«Ալաշկերտը» կամային հաղթանակ տոնեց «Լոռիի» նկատմամբ (տեսանյութ)

18:33 • 22/09

«Գանձասար-Կապան»-«Արարատ». մեկնարկային կազմեր

18:22 • 22/09

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կա տուժած

18:21 • 22/09

Հնարամիտ ծնողներ, ովքեր երեխաների հետ կապված խնդիրների լուծումներ են գտել (լուսանկարներ)

18:20 • 22/09

Պետությունը չի պատրաստվում հետագայում գործազուրկ դառնալու հեռանկար ունեցողի համար հավելյալ գումար վճարել. Արայիկ Հարությունյան

18:17 • 22/09

Սպանություն ու դանակահարություններ Սպիտակում. կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

18:05 • 22/09

Նոր Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են ամենաբարձր առաքինությունը, ովքեր ողորմության չեն սպասում. Ն. Փաշինյան

17:58 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Արա Պապյանի դեմ՝ պահանջելով հերքում ու 2 մլն դրամ փոխհատուցում

17:55 • 22/09

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

17:53 • 22/09

Իրանում հայտարարել են Ահվազում ահաբեկչություն իրականացրած գրոհայինների ոչնչացման մասին

17:49 • 22/09

Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ

17:38 • 22/09

Կանադայում 30 մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով

17:36 • 22/09

Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել. ոստիկանություն

17:24 • 22/09

Կայացել է ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը

17:20 • 22/09

«Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի. Ալեգրի

17:05 • 22/09

Վահե Էնֆիաջյանը աջակիցների հետ ընդմիջեց քարոզարշավի մեդիամոնիտորինգին վերաբերող ասուլիսը

16:53 • 22/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին  

16:50 • 22/09

Իրանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի

16:42 • 22/09

Ջոկովիչն ու Ֆեդերերն առաջին անգամ հանդես են եկել զուգախաղով և պարտվել (տեսանյութ)

16:11 • 22/09

Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:08 • 22/09

«Ռեալ»-«Էսպանյոլ». հրապարակվել է մադրիդյան թիմի հայտացուցակը

16:03 • 22/09

Չպետք է հանդուրժել ընտրակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում. Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

15:41 • 22/09

Լուկաշենկոն Պուտինի հետ իր բանակցությունները ծանր է անվանել

15:28 • 22/09

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

15:25 • 22/09

Լրջագույն սպառնալիք կա. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական ամառանոց

15:24 • 22/09

«Ուրալը» հաղթել է «Ենիսեյին». Հարոյանն ու Սարկիսովը մասնակցել են խաղին

15:04 • 22/09

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ. Արփինե Հովհաննիսյան

14:59 • 22/09

Կադրային ջարդ ֆեդերացիայում կլասիկ իմաստով չի լինելու. Արթուր Վանեցյան

14:57 • 22/09

Բարտոն. Նեյմարը ֆուտբոլային աշխարհի Քիմ Քարդաշյանն է

14:54 • 22/09

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 250 անգամ

14:53 • 22/09

Ավստրիացի կասկադյորն իր սկուտերով թռիչք է իրականացրել մոտ 4.000 մ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

14:51 • 22/09

Ապարանի ոստիկանները պարզել են բանկի ապակու վրա կրակածի ինքնությունը

14:49 • 22/09

Գյումրիի ոստիկանները բացահայտել են 7 տարի առաջ կատարված ավազակության դեպք

14:37 • 22/09

Ամենաէժան տոմսի արժեքը 4000 դրամից կնվազեցվի և կդառնա 1000 դրամ. Արթուր Վանեցյան

14:31 • 22/09

Ֆուտբոլ խաղացողների քանակն անխուսափելիորն կբերի որակի. ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյան

14:28 • 22/09

Պամելա Անդերսոնը պատմել է՝ ինչպես է Քիմ Քարդաշյանին ու Մելանյա Թրամփին «ստիպել» այլևս չկրել բնական մորթուց մուշտակներ

14:13 • 22/09

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (տեսանյութ)

14:13 • 22/09

ԱՄՆ-ի ուժերի համար տիեզերքում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն ու Չինաստանն են. զեկույց

13:58 • 22/09

Հայաստանում ցիկլատրոնի գործարկումը նախատեսված է իրականացնել մինչև տարեվերջ

13:53 • 22/09

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին

13:17 • 22/09

Ռոնալդուի կենսագիր. Վերջին շրջանում Կրիշտիանուն աջակցություն չէր զգում Ռեալից

13:17 • 22/09

Հայկական ֆուտբոլը հուսալի ձեռքերում է, նախևառաջ մթնոլորտը փոխելու խնդիրն է դրվում. Սուրեն Աբրահամյանը՝ ՀՖՖ նոր կազմի մասին

13:09 • 22/09

Հրապարակվել է Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը պատկերող տեսանյութ

13:04 • 22/09

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

13:02 • 22/09

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ. ուղիղ

12:52 • 22/09

«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին 38-50 մլրդ դոլարի տնտեսական վնաս է հասցրել

12:49 • 22/09

Ներկայումս գործում են վիզաների դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը. գնդակը որոշ չափով ԵՄ-ի դաշտում է. Զ. Մնացականյան

12:39 • 22/09

Ըստ բացատրությունների՝ տղամարդը ավագանու ընտրությունների համար ցուցակագրումների դիմաց 50-60 հազար դրամ է խոստացել

12:35 • 22/09

Մինսկի խմբի ձևաչափը եղել և մնում է ամենագործնականն ու ամենաարդյունավետը, որի որևէ փոփոխություն որևէ արդյունք չի ունենալու. Զ. Մնացականյան

12:24 • 22/09

ԱԺ 100-ամյակի միջոցառման ժամանակ Տիգրան Թորոսյանին նստելու տեղ հատկացված է եղել. Արսեն Բաբայան

12:22 • 22/09

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

12:21 • 22/09

Ունենալով ինքնիշխանության այդ հսկայական գործիքը՝ պետականությունը, ավելի ամուր կարող ենք առաջ տանել մեր անվտանգության օրակարգը. ԱԳ նախարար

12:20 • 22/09

ՀՀ վարչապետն այցելել է Արտաշատի «Արտֆուդ» պահածոների արդիականացված գործարան (լուսանկարներ, տեսանյութ)