Բնապահպանության նախարարության մթնոլորտը պետք է փոխվի, կառավարությանը գաղափարախոսության փոփոխություն է հարկավոր. բնապահպաններ

21:27 • 15.05.18



Բնապահպան Սիլվա Ադամյանը բնապահպանության նորանշանակ նախարար էրիկ Գրիգորյանին վաղուց է ճանաչում, ավելին՝ նրան լավ մասնագետ է համարում, սակայն գործունեության հետ կապված մի քանի «բայց»-եր ունի: Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց բոլոր հանդիպումներում միտք է հնչել, որ բնությունը պետք է օգտագործվի բիզնեսի կողմից, պարզապես բնական պաշարների կարգավորված մոտեցում պետք է լինի:

«Բոլորս շատ լավ գիտենք, թե ՀՀ-ում ինչպիսի իրավիճակ է, առավել ևս հանքարդյունաբերության ոլորտում, իսկ ներկայիս նախարարի տեսակետն այն է, որ պետք է արդյունահանել ամեն տեղից, բայց պետք է զգուշանալ, ճիշտ արդյունահանել նորագույն տեխնոլոգիաները»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սակայն փաստը ցույց է տվել, որ «այս տեսակետը տարիներ շարունակ հնչել է իր և շատերի կողմից, բայց այն ՀՀ-ում չի աշխատել»:

«Այսինքն՝ ունենք իրավիճակ, երբ հստակ պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր երկրին, պետք է հասկանանք՝ արդյոք այսքան քանակությամբ հանքեր պե՞տք են մեր երկրին, նման խայտառակ շահագործումն արդարացվա՞ծ է, այդքան քանակի ու չափի պոչամբարներ և այլն: Սա ինձ շատ է մտահոգում Էրիկի գործունեության մեջ: Կարծում եմ՝ բնապահպանական ոլորտում առկա մարտահրավերներին առանց բնապահպանների, մասնագետների դժվար թե Էրիկ Գրիգորյանը կարողանա դիմակայել»,- ասաց նա:

Բնապահպանը նկատեց, որ երկրում մթնոլորտ է փոխվել և շեշտեց, որ նախարարության մթնոլորտը պետք է փոխվեր, ոչ միայն նախարար: Բնապահպանը կարծում է, որ նախարարությունը դեմոնտաժի պետք է ենթարկվեր, այսինքն՝ նոր, թարմ կառույց պետք է ստեղծվեր, որը կլիներ երիտասարդ ու թարմ ուժերով համալրված:

«Իհարկե, ես չեմ խոսում ակտիվիստների մասին, այլ մասնագետներ, որոնք իրավիճակը ճիշտ կպատկերացնեին և նոր մոտեցումներով կառույց կստեղծեին, բայց ամեն անգամ, երբ նման հարց եմ բարձրացրել, ինձ ասել են, որ հնարավոր չէ: Այլ երկրներում, երբ ինչ-որ կառույց լավ չի աշխատում, փորձում են ներսից փոխել կառուցվածքը: Այո՛, նախարարի փոփոխությունը լավ է, բայց մենք այսօր էլ լավ արդյունք չենք ունենա, որովհետև ներսի ամբողջ կառուցվածքը չի փոխվում: Նախարարը փոխվել է, բաց չի փոխվել համակարգը, թե ինչպես են շրջակա միջավայրի ուսումնասիրություն անում, ովքեր են որոշումները ստորագրում և այլն, այս մարդիկ մնացել են: Վերցնենք ՊՈԱԿ-ը, որը փորձաքննություն է անում, սա էլ պետք է դեմոնտաժվի, սա չի աշխատում»,- շարունակեց Սիլվա Ադամյանը:

Անկախ ամենից, բնապահպանը նշեց, որ իրենք պատրաստ են ծրագիր մշակել և ներկայացնել նոր կառավարությանը՝ հույսով, որ կաջակցեն խնդիրների կարգավորմանը:

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե բնապահպանության ոլորտում փոփոխություն լինելու համար հարկավոր է ընդհանուր կառավարության գաղափարախոսություն:

«Չգիտեմ՝ այսօրվա կառավարության մոտ կա՞ գաղափարախոսության փոփոխություն այս ոլորտի հետ կապված, թե ոչ: Եթե փոխված լինի, ապա նախարարն էլ ստիպված կփոխվի, որովհետև բոլոր կառավարության տարիներին էլ Բնապահպանության նախարարությունը եղել է ամենավերջին տեղում՝ իր որոշում կայացնելու հնարավորություններով: Մինչև վերևից չի եղել թույլտվություն, որոշում կայացնող չի եղել»,- շարունակեց նա:

Միևնույն ժամանակ, Լևոն Գալստյանը նկատեց, որ, եթե նախարար նշանակվեր ռադիկալ փոփոխությունների պատրաստ մարդ, ապա ոլորտում փոփոխությունները շատ ավելի հավանական կլինեին, քան այս դեպքում։ «Էրիկին գիտեմ 2011 թ., և ինքը ռադիկալ փոփոխությունների կողմնակից չէ»,- ընդգծեց Լևոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ իրենք բնապահպանության նախարարության հետ 2014 թ. հետո գրեթե համագործակցություն չեն ունեցել, պարզապես ունեցել են դիմումներ կամ հարցումներ: Լևոն Գալստյանը դժվարացավ ասել՝ արդյոք նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանն անկախ փորձագետների հետ համագործակցության կգնա՞, թե ոչ:

«Նախարարության հետ բազմաթիվ մարդիկ համագործակցել են, մենք չենք համագործակցել սկզբունքորեն, ինչը կապված չի եղել անհատներից, այլ մենք համարել ենք, որ այդ համակարգում հնարավոր չէ հասնել որոշակի նորմալ փոփոխությունների: Իսկ մակերեսային կամ իմիտացիոն փոփոխությունների մենք չենք ցանկացել մասնակից դառնալ, որ հետո չշեշտեն, թե մենք մասնակցել ենք այդ քննարկումներին, որի արդյունքում X բան է արվել, որը մեզ չի բավարարել»,- հավելեց բնապահպանը:

Լևոն Գալստյանը ցանկություն ու հույս ունի, որ նոր կառավարությունն ուշադրություն կդարձնի բնապահպանական խնդիրներին, և լուծումներ կտրվեն, սակայն նշեց, որ ամեն բան ժամանակը ցույց կտա:

«Գոյություն ունեն ինդիկատորի դեր ունեցող խնդիրներ, որոնց, եթե համակարգային ու կտրուկ լուծումներ չտրվեն, նշանակում է, որ էկոլոգիական ոլորտի խնդիրների համար լուծումներ գտնելու կամք չկա: Օրինակ՝ Ամուլսարի և նոր թույլտվություն ստացած հանքավայրերի շահագործման դադարեցումը և նոր թույլտվություններ տալու գործընթացները, մինչև հարցերը լրջագույն ուսումնասիրության իրական մասնագետների կողմից չենթարկվեն»,- եզրափակեց Լևոն Գալստյանը:

Անի Օհանյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

02:58 • 24/10

Ճապոնական ընկերություններից մեկն իր աշխատակիցներին հավելվճար կտա առողջ քնի համար

02:29 • 24/10

Պոմպեոն նշել է, թե ինչ պատիժ է սպասվում սաուդացի լրագրողի սպանության մեղավորներին

01:59 • 24/10

Վաշինգտոնը մեղադրել է Վենեսուելային փախստականների քարավանների ֆինանսավորման մեջ

01:29 • 24/10

Harley-Davidson-ը շուրջ 240 հազար մոտոցիկլետ է հետ կանչում

01:06 • 24/10

Չեմպիոնների լիգա. «Ռեալն» ու «Ռոման» ուժեղ գտնվեցին իրենց մրցակիցներից (տեսանյութ)

00:59 • 24/10

Թրամփը հաստատել է նոյեմբերին Պուտինի հետ հավանական հանդիպման մասին լուրը

00:57 • 24/10

Չեմպիոնների լիգա. Դիբալայի գոլը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում (տեսանյութ)

00:33 • 24/10

Հայ առաքելական եկեղեցին Մոսկվայի «Տապան» թանգարանին Ուրարտական ժամանակաշրջանի բրոնզյա դաշույններ է նվիրել

23:56 • 23/10

Հռոմի մետրոյում շարքից դուրս է եկել կենտրոնական կայարանի շարժասանդուղքը. տուժել են ԲԿՄԱ-ի ռուս երկրպագուները 

23:42 • 23/10

Երևանում տեղի ունեցած վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է

23:33 • 23/10

Ամերիկահայ գիտնական Դիրան Ապելյանն արժանացել է «Նորարար 2018» մրցանակին

23:19 • 23/10

Չեմպիոնների լիգա. «Վալենսիան» չկարողացավ հաղթել «Յանգ Բոյզին» (տեսանյութ)

23:14 • 23/10

Մեքսիկայում հազարավոր մարդկանց են տարհանել՝ Խաղաղ օվկիանոսից մոտեցող փոթորկի պատճառով

22:56 • 23/10

Կայացել է բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկում

22:55 • 23/10

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» երկու անպատասխան գնդակ ուղարկեց ԱԷԿ-ի դարպասը (տեսանյութ)

22:30 • 23/10

Ակնհայտ է՝ ուղղաթիռները ձեռք են բերվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար․ փորձագետը՝ Ադրբեջանի ձեռք բերած ռազմական ուղղաթիռների վերաբերյալ

22:25 • 23/10

ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Յուվենտուս». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

22:25 • 23/10

Կալինինգրադի օդանավակայանը կարող են անվանափոխել մարշալ Բաղրամյանի պատվին

22:14 • 23/10

Պուտինը Թրամփի հետ կհանդիպի նոյեմբերի 11-ին Փարիզում

22:09 • 23/10

Ընտրություններում  ցանկացած սաբոտաժ կստանա ժողովրդի արժանի պատասխանը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

21:52 • 23/10

Գեղհովիտ գյուղում դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում

21:50 • 23/10

Ֆեյսբուքյան հարթակում փորձում էին պատկեր ստեղծել, թե ես վարկանիշ չունեմ,  այնինչ ընտրություններն այլ պատկեր ցույց տվեցին. Էջմիածնի քաղաքապետ

21:33 • 23/10

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ֆրանսիայի դեսպանին՝ Սենտ Էտյենի քաղաքապետի՝ Արցախ կատարած այցի պատճառով

21:23 • 23/10

Երևանում բախվել են «Երազ»–ը և «Nissan»-ը. դեպքի վայրում դի է հայտնաբերվել. shamshyan.com

21:14 • 23/10

Որդուն կորցրած ամերիկուհին փեսացուի կողմից հուզիչ անակնկալ է ստացել իր հարսանիքին (լուսանկարներ)

21:10 • 23/10

Լավագույն երեք դարպասապահներն են Նոյերը, Օբլակն ու Ալիսոնը. Ջանլուիջի Բուֆոն

21:01 • 23/10

Արցախի հետ կապված հարցերը չեն անցնում քաղաքական նախասիրությունների եզրերով. Արցախի ԱԺ նախագահը պնդում է՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն փոխվել

20:56 • 23/10

Հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում

20:50 • 23/10

ԸՕ-ի քվեարկության ժամանակ որոշ քաղաքական ուժերի պահվածքը տարօրինակ էր, բայց եթե պատրաստ են քննարկումը բերել խորհրդարան՝ խնդիր չենք տեսնում. Ա. Հարությունյան (տեսանյութ)

20:44 • 23/10

Էստոնիայում ոստիկանությունն արագությունը գերազանցող վարորդներին կոչ է արել գրանցվել որպես օրգանների դոնոր

20:43 • 23/10

Չի կարելի խրախուսել նրանց, ովքեր էժանագին դիվիդենտներ շահելու համար քննադատում են ՀՀԿ–ին, իսկ ոչ վաղ անցյալում ելքեր էին փնտրում ՀՀԿ–ի դրական վերաբերմունքին արժանանալու համար. Է. Շարմազանով

20:32 • 23/10

Մեսսին աջակցել է Արտուրո Վիդալին. «Բարսելոնայում» չիլիացու նկատմամբ լարվածություն կա

20:30 • 23/10

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

20:29 • 23/10

Հնագետները Սև ծովի հատակին հայտնաբերել են պատմությանը հայտնի հնագույն խորտակված նավը

20:22 • 23/10

Էներգետիկայի նախարարը շարունակում է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, ինչն անընդունելի է. Վ. Խաչատրյան

20:13 • 23/10

Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց 78 դոլարից ցածր է

20:06 • 23/10

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ մարզերում. Սուրեն Պապիկյան

20:05 • 23/10

ԵԱՏՀ նախարարը Հայաստանի համակարգմամբ ԵԱՏՄ-Եգիպտոս բանակցությունների հաջող ընթացքի հույս է հայտնել

20:04 • 23/10

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

19:54 • 23/10

Ջոն Բոլթոնը ծաղկեպսակ է դրել Մոսկվայում Բորիս Նեմցովի սպանության վայրում

19:46 • 23/10

Հարավային Աֆրիկայում բնակվող լսնամաշկերի ընտանիքը պատմել է խտրականության դեմ ամենօրյա պայքարի մասին (լուսանկարներ)

19:45 • 23/10

Առաջարկել եմ հրատապ քննարկման դնել աջ ղեկով ավտոմեքենաների մաքսազերծման հարցն ու խնդրի լուծման տարբերակները. Էդմոն Մարուքյան

19:36 • 23/10

Հայտնի է դարձել, թե որքան գումար է Ֆինլանդիան ծախսել Պուտինի և Թրամփի հանդիպումը կազմակերպելու համար

19:35 • 23/10

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

19:32 • 23/10

Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան

19:24 • 23/10

ՔՊ ցուցակով ընտրությունների գնալու հարց չի քննարկվել, առաջարկ չեմ ստացել. Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)

19:21 • 23/10

Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված

19:20 • 23/10

34-ամյա կանադացի ռեփերը մահացել է իր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ՝ ցատկելով օդանավից

19:07 • 23/10

Սանկտ Պետերբուրգում 17-ամյա աղջիկը վազելիս կոմայի մեջ է ընկել

19:01 • 23/10

«Լազարյան ակումբ»-ը, ի տարբերություն «Գրիբոյեդովի ակումբի», քաղաքականապես ակտիվ մարդկանց միջև շփումների համար է նախատեսված. ՌԴ նախագահի խորհրդական

19:00 • 23/10

ԱՄՆ-ի դուրս գալը ՌԴ-ի հետ միջուկային պայմանագրից աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի. Ջոն Բոլթոն

18:50 • 23/10

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

18:49 • 23/10

Հայկ Մարությանը Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

18:47 • 23/10

ՀՀ նախագահը չի ստորագրել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը և որոշել է դիմել ՍԴ

18:46 • 23/10

«Սպարտակի» հետ բանակցություններ չեմ վարում. Արսեն Վենգեր

18:46 • 23/10

43-ամյա տղամարդը գերեզմանատանը դանակով հարվածել է մեկ այլ քաղաքացու և փախուստի դիմել. ոստիկանություն

18:40 • 23/10

Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքների հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ

18:37 • 23/10

Գիրք, որը ձևավորում է ազգային հայեցակարգ. կայացավ Տարոն Սիմոնյանի «ԱՐԲԱՆԷ» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

18:36 • 23/10

Իմ թիմերը երբեք չեն խաղա Մոուրինյուի թիմերի նման. Չավի

18:20 • 23/10

Միշտ եկել եմ ու գալու եմ Հայաստան՝ ով ուզում է լինի իշխանության. Արա Աբրահամյան

18:14 • 23/10

Երևանում բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը

17:56 • 23/10

Մեսսիին նկատել են կոտրված ձեռքով (լուսանկարներ)

17:46 • 23/10

Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի

17:39 • 23/10

Գեղարքունիքում տղամարդը թաղման ժամանակ կտրել է 45-ամյա մասնակցի պարանոցը, այնուհետև ինքնավնասում կատարել. Shamshyan.com

17:36 • 23/10

Կապույտ զգեստ և ադամանդներ. էլեգանտ Մեգան Մարքլը՝ Ֆիջիում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

17:26 • 23/10

Մոսկվայի բարձրաշխարհիկ հասարակության գեղեցկուհիները՝ Tatler-ի կազմակերպած միջոցառմանը (լուսանկարներ)

17:26 • 23/10

Լոռու մարզի դատախազը մարզի ուսումնական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

17:19 • 23/10

Ռաֆիկ Հարությունյանը` ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր

17:18 • 23/10

Կիևի կենտրոնում ավտոամբարձիչը 17 մեքենա է վնասել, կան տուժածներ (լուսանկար)

17:00 • 23/10

Երկու մրցանակ Ամերիաբանկին՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի «Լավագույն անդամ 2017» մրցանակաբաշխությունում   

16:57 • 23/10

ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև առևտրի համար մեզ չենք կարող թույլ տալ դոլար օգտագործել, այն այսօր տոքսիկ արժույթ է. ՌԴ նախագահի խորհրդականը՝ գազի գինը ռուբլով հաշվարկելու մասին

16:55 • 23/10

Հանրակրթական դպրոցների տնօրենների հավակնորդների գերակշիռ մասը չի հաղթահարել քննությունների բանավոր փուլը. ԿԳ նախարար

16:54 • 23/10

Խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն մատուցվող ծառայությունների սակագների նվազեցմանը. Գ. Բաղրամյանը «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ընկերությունում էր

16:37 • 23/10

Հայտնի են դարձել աշխարհում ամենաշատ վաճառվող մեքենաները

16:36 • 23/10

Իզաբելա Յայլյանը` ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

16:34 • 23/10

Ամեն ինչի մեղավորը միայն ես եմ. Մաքգրեգորը վերլուծել է Նուրմագոմեդովի հետ մենամարտը

16:33 • 23/10

Առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի ու ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է. կասկածյալները ձերբակալվել են

16:13 • 23/10

Հայ դիզայները Մոսկվայում ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հավաքածուն

16:07 • 23/10

Սաուդյան Արաբիան պարտավորվում է ամբողջական հետաքննություն անցկացնել Խաշուկջիի մահվան հանգամանքները բացահայտելու համար. նախարար

15:58 • 23/10

Մեն կղզու մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սևյանի հետ

15:58 • 23/10

ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետում բողոքներ չեն ստացվել. ԿԸՀ

15:53 • 23/10

Անկարայում Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

15:45 • 23/10

Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց լինել ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան

15:41 • 23/10

Մեսսիի բացակայությունը կարող է դառնալ մեր հաղթաթուղթը. Իկարդի

15:40 • 23/10

ՀՀԿ-ի կողմից Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը ոչ խելամիտ քայլ կլինի, խելագարության կանխավարկած. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

15:39 • 23/10

Օլգա Բուզովայի ու Քսենյա Բորոդինայի հայկական պարը «Միսիս աշխարհ-2014»-ի տարեդարձին (տեսանյութ)

15:36 • 23/10

Քաղաքապետի որոշմամբ՝ 3 վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել

15:12 • 23/10

Ucom-ի ներկայացրած ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

15:09 • 23/10

ԱԺ-ն երկուշաբթի արտահերթ նիստով կքննարկի Ընտրական օրենսգիրքը (տեսանյութ)

15:05 • 23/10

Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

15:02 • 23/10

Անտարկտիկայում արտասովոր ձև ունեցող սառցաբեկոր է նկատվել

14:59 • 23/10

Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է

14:54 • 23/10

Չավի. Անկասկած Մեսսին ուժեղ է Ռոնալդուից. Ինձ համար Լեոն լավագույնն է պատմության մեջ

14:54 • 23/10

«Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի ստեղծման նախագիծը գտնվում է մշակման փուլում». թուրք նախարար

14:44 • 23/10

Թրամփը զորք կուղարկի սահման՝ ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանը» կանգնեցնելու համար (լուսանկարներ)

14:43 • 23/10

Ն. Փաշինյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ֆորմալ բնույթ է կրում. այս անգամ անհրաժեշտ է, որ ԱԺ-ն չընտրի վարչապետ, որ իրավունքի ուժով ԱԺ-ը լուծարվի. Լ. Նազարյան

14:33 • 23/10

«Մենք ապացույցներ ունենք, ըստ որոնց դա ծրագրված սպանություն է եղել». Էրդողանը մանրամասներ է պատմել սաուդցի լրագրողի սպանությունից

14:27 • 23/10

ՏՏ ոլորտը պետք է դառնա մեր տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. 43 ուսանող և աշակերտ արժանացան ՀՀ պետական կրթական մրցանակի

14:24 • 23/10

Ավելի քան 2.400-ամյա պատմություն. հնագետները Սև ծովում հայտնաբերել են աշխարհի «ամենահին» նավը (լուսանկարներ, տեսանյութ)

14:16 • 23/10

Հրվ. Կորեան զգուշացրել է, որ Կանադայում մարիխուանա ձեռք բերող կորեացիներին քրեական հետապնդում կսպառնա