Լյուստրացիա չասենք, բայց ինչ-որ բացահայտումներ պետք է լինեն Հայաստանում. Ավետիք Իշխանյան

18:41 • 16.05.18



Իսկապես, հասարակական պահանջ գոյություն ունի նախկին շրջանի, նախկին իշխանությունների տարբեր հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին բացահայտելու համար: Խնդիրներ կան, որ որքան էլ խոսվի հանդուրժողականության մասին, պետք է բացահայտվեն հասարակական պահանջի ներքո: Եվ բոլորովին անհասկանալի կլինի, եթե այդ ամենը չբացահայտվի: Tert.am-ի հետ  զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք հեղափոխությունից հետո կա՞ լյուստրացիա անցկացնելու հասարակական պահանջ:

- Պարո՛ն Իշխանյան, իշխանափոխություններից ու առավել ևս, հեղափոխություններից հետո երկրներում հնչեցվում է լյուստրացիա անցկացնելու պահանջ, և ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, նման բան արվեց միմիայն մերձբալթյան երկրներում: Դուք ի՞նչ կարծիքի եք՝ նոր Հայաստանում կա՞ նման պահանջ, որովհետև, ի վերջո, լյուստրացիայի բուն նպատակը մաքրազերծումն է:

- Նախ, ուզում եմ առաջարկել՝ չօգտագործել «լյուստրացիա» բառը: Պետք է հաշվի առնել ու դիտարկել մի քանի հանգամանք. իսկապես, որ հասարակական պահանջ գոյություն ունի նախկին շրջանի, նախկին իշխանությունների տարբեր հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին բացահայտելու:  Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի թավշյա հեղափոխության կարգախոսներից մեկն այն էր, որ վենդետա չի լինելու:  Սա քաղաքականապես բավականին գրագետ հայտարարություն էր, որ իր դեմ չտրամադրի տարբեր ուժերին: Հիմա ի՞նչ լուծում պետք է տրվի: Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը վենդետային դեմ լինի, այդ բառը չօգտագործենք, բայց ինչ-որ բացահայտումներ պետք է լինեն: Խոսքն ինչի մասին է, ես համոզված եմ, որ երբ կառավարությունը սկսի լիարժեք աշխատել միայն տնտեսական ոլորտում և ցանկանա շտկել իրավիճակը՝ համոզված եմ, որ որտեղ էլ ձեռք տա, հսկայական կոռուպցիոն բացահայտումներ կլինեն: Եվ ես այստեղ հռետորական հարց եմ տալիս՝ սրանք պիտի ներվե՞ն, թե ոչ: Երկրորդ. ի վերջո, բանակում զոհված այդ զինվորների ծնողների մայրերը, որ տարիներով արդարություն են փնտրում, և նրանցից էլ վարչապետը նամակ ընդունեց, այդ գործերը բացայատվելո՞ւ են, թե ոչ: Երրորդ. ի վերջո, հանրությունը պահանջում է  Մարտի 1-ի բացահայտումը, և դա բացահայտվելո՞ւ է, թե ոչ: Խնդիրներ կան, որ որքան էլ խոսվի հանդուրժողականության մասին, պետք է բացահայտվեն հասարակական պահանջի ներքո: Եվ բոլորովին անհասկանալի կլինի, եթե այդ ամենը չբացահայտվի:

-Շատ է հնչում այսպես կոչված «անցումային» արդարադատության մասին: Ձեր ընկալմամբ՝ ինչ է դա:

-Ինձ համար էլ է անհասկանալի մի քիչ, որովհետև կա վտանգ ծայրահեղությունների ու «տրոյկաների» դատավարությունների: Ես կարծում եմ՝  այ, դա կլինի վենդետա: 

Իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ պայմանական իմաստով բաց մոնիտորինգ արվի տարբեր ոլորտներում. էներգետիկայի, գազային, հանքարդյունաբերության, տնտեսության մոնոպոլիաների, որ պարզվի, թե իրականում ինչ է կատարվել: Եվ այդ պարագայում արդար դատավարություններ տեղի ունենան ենթադրյալ հանցագործների նկատմամբ: Ինչպես նաև, նույն ձևով և բավականին բաց՝ հանրության համար, ընկալելի քննություններ լինեն քրեական չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ: Այստեղ կարելի է գտնել, չեմ ուզում ասել, ոսկե միջինը, բայց ճիշտ ճանապարհն այդ ամեն ինչը բացահայտելու համար: Եվ պարտադիր չէ, որ պատիժները լինեն չափազանց խիստ: Դրանք կարող են լինել փոխհատուցումների ու այլ պատիժների  ու աշխատանքից հեռացումների  տեսքով, պայմանով, որ այլևս քաղաքականության մեջ չպետք է լինեն: Սա իմ անձնական կարծիքն է: Ամենակարևորը, որ քաղաքական գնահատական տրվի 30 տարվա մեր անկախ պետականությանն ու այդ ընթացքում կատարված բոլոր տիպի ձախողումներին՝ սկսած ընտրությունների կեղծիքներից, մինչև չբացահայտված սպանություններ ու իրավապահ մարմինների գործողություններ: Առանց նման քաղաքական գնահատականի մեծ վտանգ կարող է լինել, որ նույն իշխանությունները նույն ձևով կարող են շարունակել:  Չխախտեմ անմեղության կանխավարկածը, բայց չափազանց կարևոր է գնահատականից հետո նոր էջ բացելն ու  առաջ շարժվելը:

-Լյուստրացիան լայն իմաստով նշանակում է տնտեսական և այլ հանցագործությունների քողազերծում, բայց կա նաև գործակալական ցանցի հրապարակման իմաստ ևս:

-Կարծում եմ՝ դա էլ շատ օգտակար կլինի, որ նաև պարտադիր չէ՝ ամեն ինչ շատ խիստ լինի, բայց այստեղ լյուստրացիան կարող է լինել ինչպես արևելաեվրոպական երկրներում, երբ գործակալներին այլևս երբեք թույլ չտրվեց զբաղվել քաղաքական գործունեությամբ: Իսկ եթե նրանցից որևէ մեկը փորձի զբաղվել քաղաքականությամբ, ապա կարող է հրապարակվել նրանց գործակալական անցյալը, նաև այն մարդկանց, ովքեր ներդրված լինելով, զբաղվել են սուտ  մատնություններով, հալածել են հասարակական, քաղաքական գործիչներին: Խոսքն այդ մասին է:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:49 • 25/09

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների կոլեգիայի նիստին քննարկվել է մաքսային արժեքի հսկողություն ունեցող ապրանքների ցանկը

11:48 • 25/09

ԱԱԾ-ն «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրել երկու հոդվածով

11:44 • 25/09

Բրայան Մեյը հրապարակել է «Քուին»-ի՝ նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

11:41 • 25/09

Ռամոս. Երջանիկ եմ Մոդրիչի համար. կարծես ինքս դարձած լինեմ լավագույն ֆուտբոլիստ

11:37 • 25/09

Հայաստանի նոր կառավարության քաղաքականության կենտրոնում պետք է լինեն մարդու իրավունքները. Դունյա Միյատովիչ

11:35 • 25/09

Կոռուպցիայի հաղթահարումը կօգնի Հայաստանին գտնել նոր գործընկերներ. Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ-ՀՀ գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով նիստին

11:32 • 25/09

Եզրափակվում է «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնը

11:30 • 25/09

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանի կայունությանը. Զ. Մնացականյանը՝ Թունիսի ԱԳ նախարարին

11:28 • 25/09

Նավթը թանկացել է՝ հասնելով 2014 թվականի նոյեմբերից ի վեր առավելագույն ցուցանիշի

11:21 • 25/09

Ադրբեջանը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները

11:20 • 25/09

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Շարմազանովը՝ Բելառուսի գործընկերներին

11:18 • 25/09

Առաջին անգամ ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումը. ՄԻՊ

11:11 • 25/09

Նոր iPhone Xs-ն ու Xs Max-ը տապալել են դիմացկունության թեստը (տեսանյութ)

11:08 • 25/09

Թույլ չենք տալու ցեխ շպրտել բռնցքամարտի վրա. ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյան

11:07 • 25/09

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները

11:04 • 25/09

Երևան-Արմավիր երթուղու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

11:03 • 25/09

Փաշինյանը Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում, դատարանից պահանջում ենք նրան պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել. Հ. Ալումյան

10:56 • 25/09

Ռուսաստանում մտադիր են հանրային տրանսպորտում դեմքերը ճանաչող համակարգ ներդնել. «Известия»

10:52 • 25/09

Իշխանությունները ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամք են դրսևորել. ԺՈՒԿ-ը շնորհավորել է երևանցիներին

10:52 • 25/09

FIFA The Best. հայտնի է, թե ինչպես են քվեարկել Հենրիխ Մխիթարյանն ու Վարդան Մինասյանը

10:38 • 25/09

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձևաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

10:36 • 25/09

Նոր Զելանդիայի վարչապետը դարձել է պատմության մեջ նորածնի հետ ՄԱԿ-ի ԳՎ այցելած առաջին ղեկավարը (լուսանկարներ)

10:35 • 25/09

«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանի նկատմամբ վարույթ է հարուցել

10:25 • 25/09

«Հրապարակ». ՊԵԿ վերահսկողության վարչության պետ կնշանակվի Արա Ասլիկյանը 

10:24 • 25/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կրկին կալանավորվել է՝ այս անգամ 20 օրով

10:21 • 25/09

Մեսսին Ռոնալդուին ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակում

10:15 • 25/09

«Ժողովուրդ». Հեղափոխությունից հետո կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտումից հետո շարունակում է կալանքի տակ մնալ միայն Մ. Գրիգորյանը

10:04 • 25/09

ԻՊ-ը ցանկանում է Կենտրոնական Ասիայում «խալիֆայություն» ստեղծել. ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար

10:04 • 25/09

«Ժամանակ». Ռուսական ընկերություննե­րը սկսել են հրաժարվել ռուսա­կան ռուբլով առևտուր անելուց

10:01 • 25/09

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

09:51 • 25/09

«Ժողովուրդ». Արտահերթ ընտրությունների անցկացման համար հնարավոր է Ն. Փաշինյանը գնա ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելու քայլին

09:50 • 25/09

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես

09:44 • 25/09

«Ես այդ ժամանակ կույս էի». Բրետ Կավանոն Fox News-ի եթերում հերքել է կանանց բռնաբարելու վերաբերյալ մեղադրանքները

09:33 • 25/09

«Հրապարակ». Ինչո՞ւ է Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ

09:15 • 25/09

Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:06 • 25/09

«Իրատես». Ընտրական հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից

08:59 • 25/09

«Իրատես». ՔՊ-ում կուլիսային քննարկման առարկա է Փաշինյանի տիկնոջ արտաքաղաքական այցերի, իր հետ մի ողջ «էսկադրիլիա» տանելու թեման

08:43 • 25/09

«Հրապարակ». «Իմ քայլը» դաշինքում անակնկալ է եղել 80 տոկոսանոց հաղթանակը

08:41 • 25/09

Չինաստանում ժայռից «կախված» ռեստորան է բացվել (տեսանյութ)

08:20 • 25/09

«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-կան նախկին մրցակիցը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել

08:14 • 25/09

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:08 • 25/09

Կոնգոյում Էբոլա վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի. հաստատվել է վարակման 150 դեպք

07:44 • 25/09

Instagram-ի հիմնադիրներն աշխատանքից հեռանալու դիմում են ներկայացրել. NYT

07:13 • 25/09

Նոր Ջեյմս Բոնդ կարող է դառնալ նախկին Սուպերմենը

06:23 • 25/09

Ռոհանին կրկին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը

05:48 • 25/09

Մահվան ելքով վրաերթ Երևանում. shamshyan.com

04:48 • 25/09

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր են ստորագրել

04:12 • 25/09

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է ՀՔԾ. shamshyan.com

03:57 • 25/09

Մերկելը ներկա չի գտնվելու Էրդողանի պատվին կազմակերպված ընդունելությանը

03:11 • 25/09

Մահացել է «Աստղային պատերազմների» պրոդյուսեր Գերի Կուրցը

02:29 • 25/09

Հարավային Կորեայի նախագահը Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի հաղորդագրությունը

01:47 • 25/09

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Պուտինի և Էրդողանի հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը

01:19 • 25/09

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:49 • 25/09

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

23:58 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի է Տարվա լավագույն ֆուտբոլիստը

23:57 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա խորհրդանշական հավաքականը

23:55 • 24/09

ՖԻՖԱ. Հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը

23:52 • 24/09

Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը

23:25 • 24/09

ԿՀՎ նոր ղեկավարը կընդլայնի «բարդ երկրների» նկատմամբ հետախուզության մասշտաբները

23:21 • 24/09

ՖԻՖԱ. Կուրտուան՝ տարվա լավագույն դարպասապահ

23:10 • 24/09

ՖԻՖԱ. Տարվա լավագույն գոլի հեղինակը հայտնի է

23:07 • 24/09

Նեթանյահուն Պուտինի հետ զրույցում հերքել է Իլ-20-ի կործանման պատասխանատվությունը

22:56 • 24/09

Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

22:32 • 24/09

Ամեն պահի պատրաստ ենք Կառավարության կիրառած փոփոխությունների շրջանակում քաղաքական գործունեություն ծավալել․ Վ․ Ավետիսյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

22:14 • 24/09

Apple-ն ավարտել է Shazam հավելվածի ձեռքբերման գործարքը

22:02 • 24/09

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի նախագահի հետ

21:56 • 24/09

Opta. Սարգիս Ադամյանը` երկրորդ Բունդեսլիգայի խաղային օրվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

21:49 • 24/09

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի և ԿժԴՀ-ի ղեկավարների միջև գագաթնաժողով նախապատրաստելու մասին

21:32 • 24/09

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում քննարկել են երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

21:16 • 24/09

Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին

21:14 • 24/09

Այսօրվա հեղափոխության ճշգրիտ «ռեցեպտն» է՝ անել այն, ինչ չի ուզում ՀՀԿ-ն և երկիրը կգնա առաջ. Ա. Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

21:12 • 24/09

Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանն ուժեղ գտնվեց Ճապոնիայից

20:58 • 24/09

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

20:56 • 24/09

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Ա. Զուրաբյանը շնորհավորել է նորընտիր քաղաքապետին

20:35 • 24/09

Android-ով առաջին սմարթֆոնը տասը տարեկան է

20:21 • 24/09

2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

20:05 • 24/09

Լուիս Էնրիկե. Տեսակրկնությունները պետք են ֆուտբոլին

20:05 • 24/09

Եթե կուսակցությունները դասեր քաղեն Երևանի ընտրություններում պարտությունից, կարող է՝ ԱԺ ընտրություններում խնդիրներ առաջանան վարչապետի համար. Ա. Բադալյան

19:49 • 24/09

Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումներն ընտրությունների վերաբերյալ

19:43 • 24/09

Airbus-ը Բիրմինգհեմի օդանավակայանում փորձել է վայրէջք կատարել ուժեղ քամու պայմաններում (տեսանյութ)

19:28 • 24/09

Ժիրու. Իմ և Մորատայի միջև ազնիվ մրցակցություն է

19:07 • 24/09

ՄԱԿ-ի ամբիոնից մենք պետք է առաջին հերթին փորձենք մեղմել մեր շրջափակման հետևանքները․ ՄԱԿ-ի փորձագետ

18:42 • 24/09

Լիսաբոնի բնակիչները բողոքում են կենտրոնում բնակարանները զբոսաշրջիկներին վարձակալության հանձնելու դեմ

18:29 • 24/09

«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար

18:26 • 24/09

Շնորհավորում ենք երևանցիներին՝ առանց զանգվածային կեղծիքների անցած ընտրությունների կապակցությամբ. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն