Մալայզիայի նախկին վարչապետի տներից առգրավվել է ավելի քան 280 տուփ՝ լի կանխիկ գումարով ու թանկարժեք իրերով (լուսանկարներ)
Մալայզիայի ոստիկանությունը երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին պատկանող բնակարաններից առգրավել է ավելի քան 280 տուփ՝ լի կանխիկ գումարով, թանկարժեք ոսկերչական զարդերով, ժամացույցներով, ինչպես նաև տասնյակ էքսկլյուզիվ Hermes պայուսակների հավաքածուով:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, այդ ամենը հայտնաբերվել է մայրաքաղաք Կուալա Լումպուրի էլիտար բնակելի համալիրներից մեկի բնակարաններում:
Հատկանշական է, որ իրավապահներն առգրավված իրերի տեղափոխման համար օգտագործել են 5 բեռնատար:
Ոստիկանությունը դեռևս չի կարող հայտնել առգրավված գումարի ընդանուր արժեքը, քանի որ այն մինչև վերջ չեն հաշվել:
Հայտնի է, որ լրագրողները պարբերաբար անդրադարձել են նախկին վարչապետի կնոջ շքեղ ապրելակերպին՝ գրելով նրա 12.000-300.000 դոլար արժողությամբ Hermes պայուսակների, ինչպես նաև 23 մլն դոլարով բացառիկ վարդագույն ադամանդ գնելու մասին:
Ավելի վաղ երկրի նորընտիր վարչապետ Մահաթհիր Մոհամադը խոստացել էր քննել Նաջիբի ստեղծած 1MDB պետական ներդրումային հիմնադրամից առանձնակի խոշոր չափի գումարների յուրացման հարցը:
Նախկին վարչապետը՝ կնոջ հետ

Իրերի առգրավումը



![]()










