Մահացել է Գրետա մայրիկը՝ Վազգեն Սարգսյանի մայրը
Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը։
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Այո,ճիշտ է,ցավոք այսօր Գրետա մայրիկը մաhացել է»,-ասաց Մարուքյանը։
Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր:
ԵԿՄ գրասենյակից Tert.am-ին հայտնեցին,որ հոգեհանգիստը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի հայրական տանը՝ Արարատի մարզի Արարատ գյուղում (նախկին Դավալու), ժամը 18։00-ին։
Գրետա մայրիկի մահվան պատճառն առողջական խնդիրներն են եղել։










