Թագավորական հարսանիք-2018. արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը (տեսանյութեր, լուսանկարներ)

14:32 • 19.05.18

15.00 Մեծ Բրիտանիայում մեկնարկել է օրվա գլխավոր իրադարձությունը՝ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։


Պսակադրությանը ներկա գտնվելու համար թագավորական ընտանիքի անդամները, ինչպես նաև հյուրերը ժամանել են Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռ։ Հյուրերի թվում են հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին կնոջ՝ հայտնի իրավաբան Ամալ Քլունիի հետ, այլք։

 

14.32 Մեծ Բրիտանիայում մեկնարկում է օրվա գլխավոր իրադարձությունը՝ արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։


Պսակադրությանը ներկա գտնվելու համար հյուրերը ժամանում են Վինձորի պալատի Սբ Գեորգի մատուռ։

Արդեն հայտնի է, որ Հարին ու նրա հարսնացուն ամուսնությունից հետո կստանան Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։

Օրերս հաղորդվել էր, որ հարսնացուին դեպի խորան է ուղեկցելու սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, քանի որ Մարքլի հայրը ներկա չի լինելու։ Տեղեկությունը տարածել էր Քենսինգթոնյան պալատը:

«Միսս Մեգան Մարքլը խնդրել է Նորին գերազանցություն Ուելսի արքայազնին պսակադրության օրն իրեն դեպի խորան ուղեկցել: Ուելսի արքայազնը հաճույքով կուղեկցի միսս Մարքլին»,-ասվում է Քենսինգթոնյան պալատի հայտարարությունում:


Բրիտանական լրատվամիջոցներն այսօր առավոտից լուսաբանում են արարողության նախապատրաստությունն ու բնակիչների ոգևորությունը սպասված իրադարձության կապակցությամբ։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զույգի հարսանյաց արարողության երգացանկը «զվարթ և կենուրախ» կլինի և կներառի 1980-ական թվականների մի շարք երգեր։ Նորապսակների համար ելույթ կունենա բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, որը հարսանիքին ներկա լինելու համար երկու համերգ է չեղարկել Լաս Վեգասում։


Ուղիղ միացմանը կարող եք հետևել այստեղ։