Շահագրգռված ենք, որ գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների համաներում լինի, և այդ գումարները ներդրվեն գյուղատնտեսության մեջ. Արթուր Խաչատրյան

21:13 • 19.05.18



Շահագրգռված ենք, որ գյուղացիական վարկերի տույժ-տուգանքների համաներում լինի և այդ գումարները ներդրվեն գյուղատնտեսության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նա նաև հայտնեց, որ գյուղնախարարության օժանդակությունից չպետք է անմասն մնան նաև փոքր գյուղտնտեսությունները. «Մինչ այժմ եղած քաղաքականության շահառուները, ցավոք սրտի, եղել են խոշոր գյուղատնտեսական խաղացողները, բայց գյուղարտադրանքի բացարձակ մեծամասնությունը գալիս է փոքր գյուղացիական տնտեսություններից»,- նշեց Արթուր Խաչատրյանը:

- Լրատվամիջոցների  ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ քննարկելով՝ որոշում է կայացվել 1 տարով սառեցնել բոլոր գյուղատնտեսական և սպառողական վարկերի տոկոսների վճարումն և որ Կառավարությունում արդեն իսկ սկսվել են այդ հարցի քննարկումները: Արդյոք, կառավարությունը նախատեսում է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցում, ներում, ժամանակավոր կասեցում: Հնարավո՞ր բոլոր տարբերակները կնշեք:

- Կառավարության վերջին նիստի ժամանակ անդրադարձել եմ այդ խնդրին, նաև վարչապետի կոնկրետ հանձնարարականներ կան: Ուզում եմ շեշտել, որ գյուղատնտեսական վարկերը, տոկոսադրույքները, չվճարված վարկային պարտավորությունների դիմաց հաշվարկված տույժ և տուգանքները անմիջականորեն գյուղատնտեսության նախարարության իրավասություններից դուրս են: Մենք անմիջական շահառու ենք, բայց այդ պրոցեսն ավելի շատ Կառավարություն-Կենտրոնական բանկ, բանկեր, վարկային կազմակերպություններ տիրույթում է գտնվում: Մենք խիստ շահագրգռված ենք, որ մարդիկ, ովքեր առանց այն էլ չարքաշ կյանքով են ապրում, հողից ստացած եկամուտը մինիմալ է, գոնե տույժ-տուգանքների համաներում լինի, և այդ գումարները, որ գյուղացիները պետք է տային տույժ ու տուգանքների տեսքով, դա ներդնեն գյուղատնտեսության մեջ և գյուղատնտեսական արտադրանքի մակարդակը բարձրանա: Մինչ այժմ եղած քաղաքականության շահառուները, ցավոք սրտի, եղել են խոշոր գյուղատնտեսական խաղացողները, բայց գյուղարտադրանքի բացարձակ մեծամասնությունը գալիս է փոքր գյուղացիական տնտեսություններից: Հիմա այդ վարկային բեռի տակ ճռռում են հենց փոքր գյուղացիական տնտեսությունները: Մեր քաղաքականությունը հիմնականում ուղղված է լինելու փոքր գյուղտնտեսությունների օժանդակմանը:

- Իսկ դա ինչպե՞ս է ապահովվելու, այսինքն, խոշորների համար տոկոսադրույքները չեն իջեցվելու, իսկ փոքրերի համար՝ այո:

- Ոչ, ես նման բան չասացի: Վարկային տոկոսադրույքների իջեցումը մեր կանոնադրական իրավասություններից դուրս է: Մենք շահագրգռված ենք, որպեսզի վարկային ռեսուրսները լինեն խիստ մատչելի, որպեսզի մարդիկ կարողանան այդ ռեսուրսներն ուղղել գյուղատնտեսության զարգացմանը:

- Բայց Դուք սկզբունքորեն  կողմ եք և Կենտրոնական բանկին առաջարկելու եք տոկոսադրույքների իջեցման  լուծման տարբերակներ:՞

- Առաջարկությունը վարչապետը բավականին հստակ հնչեցրեց, բայց նորից եմ ասում, մենք պրոցեսի տանողը չենք, բայց պրոցեսի շահառուն ենք: Իհարկե, մենք ուզում ենք, որ մեր գյուղացիների վարկային բեռը թեթևանա, տույժ-տուգանքներից ազատվեն:

- Այս ընթացքում վիճակին ծանոթացե՞լ եք, մոտավորապես ինչքան գյուղատնտեսական վարկեր կան՝ գումարային արտահայտությամբ և նաև՝ քանի շահառու-վարկատու:

- Կոնկրետ այս պահին դրությամբ թվեր հրապարակելուց ձեռնպահ կմնամ, բայց բավականաչափ մեծ է: Տասնյակ միլիարդավոր դրամներ կարող են լինել:

- Վերավարկավորման արատավոր փակ շղթան շա՞տ է այս ամենի մեջ:

- Վերավարկավորումը ես այդքան էլ արատավոր չէի ասի, եթե դրանք ընդունելի են վարկառուի համար:

- Իսկ, ընդհանուր առմամբ, ի՞նչ ժառանգություն եք ստացել նախկին նախարարներից, կարո՞ղ եք քաղաքական գնահատական տալ:

- Բարդ հարց է, իհարկե, բայց այս պահի դրությամբ նախարարությունը մեր գյուղատնտեսական քաղաքականության նախագիծն է պատրաստվում, որպեսզի ընդգրկվի կառավարության ծրագրում: Պետական օժանդակության վեկտորը ես կցանկանամ փոխել. օժանդակությունը հիմնականում ուղղված է եղել մեծ ձեռնարկություններին, դրանց վարկային ռեսուրսների սուբսիդավորմանը, իսկ փոքր տնային տնտեսություններին բավականաչափ քիչ օժանդակություն է տրամադրվել: Զարմանալի չէ, որ հողերի մոտ 40 տոկոսը չի մշակվում:

- Դուք ուսումնասիրե՞լ եք՝ նախկինում  խոշորներին արտոնություններ տրվե՞լ են:

- Դրանք արտոնություն չէին: Նախկինում գյուղնախարարներն ասում էին, եթե դու ուզում ես սարքել մեքենատրակտորային կայան, մենք պատրաստ ենք էժան վարկային ռեսուրս տրամադրել: Կոնկրետ թիրախավորված արտոնություն չէ, բայց բոլորս հասկանում ենք, որ մեքենատրակտորային կայան, խոշոր ջերմոց, սպանդանոց սարքելը ունևորի գործ է: Այսինքն՝ նա, ով գումար ունի, նրան մի բան էլ էժան ռեսուրս ենք հատկացնում:

- Դիվերսիֆիկացված քաղաքականություն խոշորների և փոքրերի միջև տանելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:  

- Իհարկե, դրանք տարբեր կատեգորիայի շահառուներ են, բոլորին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել: Պետք է հասկանանք յուրաքանչյուր շահառու խմբի հիմնական կարիքներն ինչում են կայանում և փորձենք այդ կարիքները բավարարել: Գյուղնախարարությունը պետք է լինի հիմնական խորհրդատուն և աջակիցը:

- Իսկ հողերի պատկանելիության առումով, որքան են  Հայաստանի   հողերը  գտնվում խոշորների ձեռքին:

- Զգալի մասը փոքր հողակտորներ են և պատկանում են փոքր տնտեսություններին: Մարդիկ, ովքեր մի քանի հազար հա հող ունեն, կարելի է մատների վրա հաշվել:

- Վերանայումներ լինելո՞ւ են հողերի սեփականաշնորհման հետ  կապված: Այսինքն, օրինակ, պարզվում է, որ հողերի կադաստրային արժեքը այսինչ թվականին այսքան է կազմել, ինչ-որ մեկը գրել է դրանից ցածր գնով, և օրինակ՝ հնարավո՞ր է, որ կանչվի և ասվի, որ տարբերությունը մուծեք:

- Ո՛չ, չի կարող այդպիսի բան լինել: Եթե եղել են օրինախախտումներ, դա այլ խնդիր է, բայց հիմա եթե մարդն ասում է մեկ հեկտարի կադաստրային արժեքը X գումար է եղել և այդ գումարով հողը գնել է, հիմա ասենք՝ գիտե՞ք ինչ կա, դա պետք է ոչ թե X գումար լիներ, այլ Y գումար լիներ և Y-ը X-ից 5 անգամ մեծ է, բեր տարբերությունը վճարի: Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցը:

- ԵԱՏՄ շուկան գյուղնախարարության համար թիրախ լինելո՞ւ է:

- Մեր գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը գնում է ԵԱՏՄ շուկա, բայց որ սպառման շուկաների դիվերսիֆիկացման խնդիր ունենք, դա փաստ է:

- Այսինքն՝ ի՞նչ նոր շուկաներ եք նախատեսում մտնել:

- Ցանկացած, որովհետև մեր արտադրանքը կարող է լինել մրցունակ՝ Եվրոպական միությունից և այլն: Իհարկե, մեր տրադիցիոն շուկաները սրան զուգահեռ պետք է պահպանվեն:

- Գյուղտնտեսության նախարարության թիվ մեկ խնդիրը, ամենաբարդ հարցը ո՞րն է:

- Ամենաբարդ հարցը Հայաստանի գյուղատնտեսության կառուցվածքն է, այսինքն՝ ձևավորման խնդիրը: Ինչպես նաև նախանշված ուղղություններին ճիշտ աջակցության մշակումը:

- Կառավարության ծրագիրը, որը մշակում են, որը պետք է ներկայացվի խորհրդարան, դա Դաշնակցությա՞ն, «Քաղաքացիական պայմանագրի՞», «Ելքի՞», թե՞ ազգային համաձայնության ծրագիրն է:

- Ազգային համաձայնության, այսինքն՝ այսօրվա գործող կառավարության ծրագիր է լինելու: Ես որպես դաշնակցական իմ մոտեցումներն եմ ներկայացնելու, քննարկում է տեղի ունենում կառավարությունում և կառավարության կողմից հաստատված ծրագիրն է ներկայացվելու: Կառավարության բոլոր անդամները ամբողջ կառավարության ծրագրի համար պատասխանատու են:

- Այնուամենայնիվ, այդ ծրագրում քանի՞ տոկոսն է լինելու Դաշնակցությանը:

- Կա ընդհանուր ծրագիր, կա նախարարական ծրագիր և ծրագրային մոտեցումները քննարկվում են: Այսինքն՝ այնպես չէ, որ Կառավարությունում կա այսքան անդամ, դաշնակցական նախարարներն այսքան տոկոս են կազմում, ուրեմն ծրագրի այսքան տոկոսը պետք է լինի դաշնակցական:

- Վերադառնալով առաջին հարցին մի ճշգրտում: Ինչպե՞ս պետք է լինի, Դուք պատրաստվում եք առաջիկայում հանդիպել ԿԲ ղեկավարության հետ:

- Եվ Կենտրոնական բանկի հետ և Կառավարության ներսում, և հիմնական ֆինանսական կազմակերպությունների հետ: Մենք հիմնական շահառուն ենք, բայց պրոցեսը մենք չենք տանում, մենք կարող ենք դրան միայն օժանդակել:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

07:27 • 24/09

ԱՄՆ-ը մտադիր է մեղադրել Չինաստանին «թշնամական գործողությունների» համար. լրատվամիջոցներ

06:49 • 24/09

Պոմպեոն Ռուսաստանն ԱՄՆ-ի համար «անօգտակար» է անվանել

06:15 • 24/09

Կուբայում բեռնատարի վթարի հետևանքով 36 մարդ է տուժել, այդ թվում՝ 11 երեխա

05:57 • 24/09

Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում

05:41 • 24/09

Ավտովթար Երևանում. վիրավորն ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն է. shamshyan.com

05:16 • 24/09

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

04:52 • 24/09

Թրամփը նշել է՝ ինչ թեմաներ է քննարկելու Սինձո Աբեի հետ գալիք հանդիպմանը

04:22 • 24/09

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները՝ բոլոր տեղամասերից

04:08 • 24/09

Կամչատկայի ափերի մոտ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

03:48 • 24/09

Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել

03:01 • 24/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ

02:33 • 24/09

Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել

02:06 • 24/09

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում քրդական ուժերին աջակցելու համար

01:47 • 24/09

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

01:18 • 24/09

Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով մահացել է 1 պաղեստինցի, վիրավորվել՝ 14-ը

00:45 • 24/09

Ասադի հեռանալը ժամանակի հարց է. Նիկի Հեյլի

00:31 • 24/09

Ավանի 1/19 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 75%-ը (տեսանյութ)

00:04 • 24/09

Իրանում երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել՝ Ահվազի ահաբեկչության զոհերի հիշատակին

23:57 • 23/09

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (տեսանյութ)

23:49 • 23/09

«Իմ քայլը» դաշինքն ստացել է 80.92%, ԲՀԿ-ն՝ 6.98%, «Լույս» դաշինքը՝ 5.04%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

23:29 • 23/09

Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

23:27 • 23/09

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զանգերի թիվն աննախադեպ է եղել. ԿԸՀ

23:13 • 23/09

ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում  ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին (տեսանյութ)

23:04 • 23/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը՝ ևս բրոնզե մեդալակիր

22:50 • 23/09

Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները

22:45 • 23/09

Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝  ավելացված նախընտրած թեկնածուներ. ինչպես են քվեաթերթիկները դարձել անվավեր» (լուսանկարներ)

22:38 • 23/09

Վրաստանի վարչապետը պարզաբանել է կանեփի աճեցման և արտահանման մասին նախաձեռնությունը

22:26 • 23/09

10/16 ընտրատեղամասում 771 ընտրողից 667-ը՝ ընտրողների 86.5 տոկոսը, ձայնը տվել է «Իմ քայլը» դաշինքին

22:11 • 23/09

Արարատի մարզում 55-ամյա տղամարդն ինքնասպան է եղել. shamshyan.com

22:02 • 23/09

«Միլանն» ու «Ատալանտան» չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

22:01 • 23/09

ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների զգալի աճ է կանխատեսում 2027-2028 թվականներին

21:56 • 23/09

Ժամը 21:30-ի դրությամբ ՄԻՊ-ը ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 46 ահազանգ, ուսումնասիրել է ավելի քան 1000 հրապարակում

21:21 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը, ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության ցուցանիշը գերազանցվել է շուրջ 3%-ով

21:10 • 23/09

Խորհրդականը հայտնել է, թե ինչին է նվիրված լինելու Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

20:59 • 23/09

«Արսենալը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերթոնի» դարպասը, Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

20:53 • 23/09

Քվեարկության ընթացքում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ. Մերուժան Հակոբյան

20:52 • 23/09

Ասեղներ պարունակող ելակներն Ավստրալիայից հասել են Նոր Զելանդիայի խանութներ

20:44 • 23/09

ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

20:41 • 23/09

Նախկինում «գազելներով» տանում էին քվեարկելու իշխանության օգտին, հիմա այդ պրակտիկան չկա, և մասնակցության առումով ավելի բնական ցուցանիշ է լինելու. քաղաքագետ

20:41 • 23/09

Նախընտրական շրջանում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, իսկ երկու ուժ ընդհանրապես գումար չեն ծախսել

20:33 • 23/09

Տարոն Մարգարյանը չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

20:31 • 23/09

Հոնկոնգում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Չարլզ Կաոն

20:25 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը (տեսանյութ)

20:18 • 23/09

Երեկոյան 20:00-ի դրությամբ Երևան քաղաքի բոլոր ընտրական տեղամասերը փակվեցին, սկսվել է ձայների հաշվարկը

20:04 • 23/09

Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ)

19:44 • 23/09

Շվեյցարական Սանկտ-Գալեն կանտոնի բնակիչները կողմ են քվեարկել փարաջա կրելն արգելելուն

19:40 • 23/09

«Ռոման» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)

19:33 • 23/09

Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը, ծրարը առանց դրոշմանիշի գցել են քվեատուփը, քաշքշուկ են սկսել. «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից գրանցված ընտրախախտումները

19:31 • 23/09

«Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը տեսանյութ է հրապարակել Գեղարդի վանքից

19:23 • 23/09

Ընտրակեղծարարներն այսօր մնացին տանը, հուսամ՝ ընդմիշտ. Արմեն Բաղդասարյան

18:58 • 23/09

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելներն ավելի ազդեցիկ գործոն են, քան՝ հեղափոխական էյֆորիան». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18:51 • 23/09

Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ

18:46 • 23/09

18։00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ

18:37 • 23/09

Ժամը 18։00-ի դրությամբ ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ

18:23 • 23/09

Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

18:21 • 23/09

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան է բացվել Այդահո նահանգում (լուսանկարներ)

18:20 • 23/09

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արցախին» (տեսանյութ)

18:17 • 23/09

Ժամը 17:00-ի դրությամբ  ընտրությանը մասնակցել է 294 534 քաղաքացի՝ ընտրողների 34.72%-ը

18:15 • 23/09

Ժամը 15:00-ի դրությամբ կոպիտ խախտումներ, կուտակումներ, ընտրակաշառքի դեպքեր ու կեղծ դիտորդներ չենք նկատել. Ավետիք Իշխանյան

17:52 • 23/09

Ընտրողներից մեկը ներկայացել է «Դուխով» շապիկով, մյուսը՝ «Դուխով» գլխարկով. 17:30-ի դրությամբ գրանցվել է 69 խախտում, 24 միջադեպ

17:45 • 23/09

ՀՌԱՀ-ը քարոզարշավի ընթացքում որևէ բողոք չի ստացել և որևէ խախտում չի արձանագրել

17:34 • 23/09

Քննություն է տարվում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

17:30 • 23/09

«Աշխարհի ամենաանհաջողակ թեկնածուն» պատրաստվում է 96-րդ անգամ մասնակցել ընտրություններին

17:21 • 23/09

Սովորաբար առաջին հետհեղափոխական ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, ստուգատեսը կդառնան երկրորդ ընտրությունները. Հ. Տեր-Աբրահամյան

17:19 • 23/09

Էրդողանն ասել է՝ որն է Սիրիայի ապագայի համար գլխավոր սպառնալիքը

17:17 • 23/09

Մնացական Բիչախչյանը պարզաբանել և հաստատել է իր ստացած ինֆորմացիան, համաձայն որի՝ ընտրացուցակում մահացած մարդ է ընդգրկված եղել

17:06 • 23/09

«Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր

17:04 • 23/09

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում

17:01 • 23/09

Այս պահի դրությամբ «Ժառանգության» վստահված անձանց կողմից գրանցվել է միայն մեկ խախտում. «Ժառանգություն»

16:56 • 23/09

«Սևիլիան» վստահ հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ (տեսանյութ)

16:54 • 23/09

Սանկտ Պետերբուրգում կինը երեխա է լույս աշխարհ բերել մետրոյում

16:53 • 23/09

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք (լուսանկար)

16:50 • 23/09

ՀՀ ոստիկանությունում ժամը 15-ի դրությամբ ստացվել է 33 ահազանգ

16:49 • 23/09

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի «թեժ գծին» ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 10 հեռախոսազանգ

16:46 • 23/09

6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)

16:42 • 23/09

Լրագրող Զարուհի Դիլանյանին չեն թողել ընտրատեղամաս մտնել, քանի որ բեյջ չի ունեցել. ԽԱՊԿ

16:36 • 23/09

Հիմա տարեց ընտրողներից ով կարողանում է՝ գալիս է, ով էլ չէ՝ չի գալիս, դրա համար այս տարի օգնության կարգից ավելի քիչ են օգտվում. 6/46 հանձնաժողովի նախագահ

16:36 • 23/09

Համացանցը կբաժանվի 2 մասի, մեկը կվերահսկի ԱՄՆ-ն, մյուսը՝ Չինաստանը. Google-ի նախկին ղեկավար

16:32 • 23/09

2 անգամ դատապարտված և մի քանի գործով ամբաստանյալ՝ Համո Սահյանի անվան դպրոցի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով

16:28 • 23/09

«Արարատ-Արմենիա»-«Բանանց». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

16:26 • 23/09

Նիկոլ Փաշինյանը չի կարողացել ապահովել, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չունենանք. Վ. Հարությունյան

16:21 • 23/09

Հիմա բոլորը հասկացել են, որ ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտմանը որևէ բան չի կարող սպառնալ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

16:19 • 23/09

Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու

16:17 • 23/09

Մենք պատասխանատու ենք մեր վստահված անձանց և հանձնաժողովի անդամներին քաղցած չթողնել. Վ. Կոստանյանը՝ «Իմ քայլի» կողմից ընտրատեղամասեր պիցցա տանելու մասին

16:11 • 23/09

ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում ենթադրյալ ընտրախախտումների 123 ահազանգ

16:07 • 23/09

Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն

16:05 • 23/09

Հարուցվել է 4 քրեական գործ, բոլորը վերաբերում են ընտրակաշառք տալու դեպքերին. Դատախազություն

16:03 • 23/09

Թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ. ՄԻՊ-ն ամփոփում է արձանագրված դեպքերը՝ ժամը 15:00-ի դրությամբ

15:57 • 23/09

Չինաստանում ավելի քան 4.000 «վտանգավոր» կայք է արգելափակվել

15:57 • 23/09

Շենգավիթում մեր կողմնակցի տանը հերթական խուզարկությունն են արել, ոչինչ չի հայտնաբերվել. Շաքե Իսայան

15:51 • 23/09

Կրետե կղզում համալսարան է հրդեհվել (լուսանկարներ, տեսանյութեր)

15:50 • 23/09

Զլատան Իբրահիմովիչը չի բացառում՝ կարող է վերադառնալ «Մալմյո»

15:48 • 23/09

Հարուցվել է քրեական գործ՝ ԲՀԿ-ի նախընտրական շտաբում Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ. ՔԿ

15:44 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 15:30-ի դրությամբ գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ

15:42 • 23/09

«Շիրակ»-«Արցախ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

15:24 • 23/09

Քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. Դատախազություն

15:21 • 23/09

Ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201 268 քաղաքացի կամ ընտրողների 23.72%-ը

15:17 • 23/09

Լիբանանում առաջին հանդիպումներս տեղի ունեցան, այսպես կոչված, «Բեքաայի հայկական օազիսում»՝ հիմնականում հայաբնակ Այնճարում. Մ. Հայրապետյան

15:17 • 23/09

Բրիտանացի միլիոնատիրոջ դուստրը մահացել է օդանավում կերած սենդվիչի պատճառով

15:15 • 23/09

Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել. դին անճանաչելի է. Shamshyan.com