Կուրսանտի սպանության մեջ ինձ մեղավոր չեմ ճանաչում, ռազմական համալսարան գնում են հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն. ամբաստանյալ

15:25 • 21.05.18



Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք տվեց ամբաստանյալ Գնել Թևոսյանը, ում հայրը՝ Զարմիկ Մարկոսյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարի նախկին տեղակալն էր։

Գնել Թևոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. «Դեպքի հետ կապված ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։ Դեպքին նախորդող գիշերը` 23։30-ին, եկել եմ ու քնել, արթնացել եմ առավոտյան, դեպքի մասին իմացել եմ կապիտան Ավետիսյանից։ Օրապահին հարցեր է տվել, լսել ենք, ժամը 2։30-ին տեղափոխվել եմ Ռազմական ոստիկանություն։ Այնտեղ ճնշումներ են գործադրել, ամեն ինչ արել են, որ ինձ մեղավոր ճանաչեմ, չի հաջողվել։ Դրանից հետո ձերբակալվել եմ»։

Դատախազի հարցին, թե ի՞նչ հարաբերություններ են եղել Հայկազ Բարսեղյանի և Կարեն Բաղմանյանի միջև, ամբաստանյանը չպատասխանեց՝ օգտվելով իր իրավունքից։

Հարցին, թե դատաքիմիական փորձաքննության արդյունքների մասին ի՞նչ կասի, որ ալկոհոլ է օգտագործած եղել, Գնել Թևոսյանն ասաց, որ դա սխալ եզրակացություն է, որովհետև ինքն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում. «Ազատ արձակման ժամանակ էլ չեմ օգտագործել»։

Հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է տեսել Հայկազ Բարսեղյանին, Գնել Թևոսյանն ասաց, որ վերջին անգամ տեսել է հունվարի 28-ին։

Հարցին, թե Ռազմական ոստիկանությունում ի՞նչ ճնշումներ են գործադրվել, ինչի՞ մասին է խոսքը, Թևոսյանն ասաց՝ բռնություն, հայհոյանք և այլն, ինչի մասին նախաքննության ընթացքում հայտնել է, սակայն գործը կարճվել է։

Դատախազի հարցին, թե ընդունո՞ւմ է, որ Հայկազ Բարսեղյանը կախվել է մահացած վիճակում, նա բացասական պատասխան տվեց։

Հարցին, թե վկաների ցուցմունքները լսել է, ինչո՞ւ նրանց հարցեր չի ուղղել, երբ իր դեմ ցուցմունք է տվել, Գնել Թևոսյանն ասաց, որ քանի որ վկաների ցուցմունքներն ուղղորդված են, իմաստ չի տեսել։

«Ասեմ ինչու։ Հունվարի 29-ին, ՌՈ-ում, երբ փաստաբան էի պահանջում ու չունեի, քննիչն ասաց՝ քո դեմ են խոսում,ասացի՝ Սամվել Սերոբյանին (առանցքային վկա, ով ՀՀ-ում չի գտնվում ու դատարանում չի հարցաքննվել, խմբ.) կանչեք, թող ասի, որ ես կապ ունեմ։ Սամվել Սերոբյանն եկավ, ասաց, որ որևէ կապ ես չունեմ, մեկ էլ երկու օրից ինձ ասում են՝ քո դեմ ցուցմունք է տվել մի քանի էջ, իսկ ինձ հետ տեսածը, խոսածը, բնականաբար քննիչը չի արձանագրել։ Իմ ասածը խորիմաստ էր, պարոն դատախազ, Դուք հասկացաք»,-ասաց Թևոսյանը։

Դատախազ Հարությունյանի հարցին, թե վկաները նշել են, որ ինքն արտոնյալ է եղել, այդպե՞ս է եղել, Գնել Թևոսյանն ասաց, որ ինքը զինվորականի ընտանիքում է մեծացել ու եղել է օրինապահ ծառայող. «Ես այնտեղ գնացել եմ սովորելու, եսիմ ինչ տեղ չի, որ գնաս ու քեզ ցույց տաս։ Այդտեղ գնում ես հայրենիքի պաշտպան դառնալու, ոչ թե քրեական հեղինակություն»։

Նա հավելեց, որ ցուցմունքներից որևէ մեկը չի համարում որ եղել է վկաների տեսածով, կարծիքով կամ լսածով։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին, թե ինչպես կբնութագրի Հայկազ Բարսեղյանին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել նրա հետ, Թևոսյանն ասաց, որ նորմալ է բնութագրում, նորմալ հարաբերություններ է ունեցել։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: 

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի է ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

15:48 • 11/12

«Ռոսկոմնադզոր»-ը Google-ին տուգանել է 500 հազար ռուբլով

15:28 • 11/12

Փաշինյանի համար սկսված բարդ փուլը, «կադրային քաղցը» ու Բաքվի ակնկալիքները. The Insider-ը՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների հետագա զարգացումների մասին

15:16 • 11/12

ԱԺ-ում մեր առաքելությունն ընդդիմություն լինելն է, մենք մատնանշելու ենք իշխանության բացթողումները․ Անի Սամսոնյան

15:14 • 11/12

Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգայինով անցած 42 պատգամավորները

15:10 • 11/12

Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնություն. Հայաստանի հավաքականի խաղացանկը

15:00 • 11/12

Ովքեր մանդատ կստանան «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասական և ռեյտինգային ցուցակներով. նախնական տվյալներ

14:58 • 11/12

Գյումրիում ծեծի հետևանքով կնոջը մահվան հասցնելու կասկածանքով ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել

14:47 • 11/12

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

14:39 • 11/12

Louis Vuitton-ի ձմեռային հավաքածուն նվիրված կլինի Մայքլ Ջեքսոնին

14:37 • 11/12

Հրավիրվել եմ Հայաստանի հավաքական, սակայն չեմ շտապում. Խորեն Բայրամյան

14:30 • 11/12

Ռուսաստանում աղջկա՝ լիցքավորման դրված հեռախոսն ընկել է վաննայի մեջ և սպանել նրան (լուսանկարներ)

14:27 • 11/12

«Իմ քայլի» գրանցած արդյունքը սպասելի էր, զարմացած եմ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հավաքած ձայներից․ Թեհմինա Վարդանյան

14:27 • 11/12

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ժամանակ․ փաստաբան

14:08 • 11/12

Վենեսուելայում գնաճը 1.3 մլն տոկոս է կազմել

13:46 • 11/12

Նաիրա Մովսիսյանի դստեր 3–ամյակն ու դերասանուհու փոխված կյանքը

13:43 • 11/12

«Ռոսավիացիա»-ն հավանություն է տվել Օմսկ-Երևան ուղիղ չվերթի բացմանը

13:39 • 11/12

Ընտրությունների արդյունքները պարտավորեցնող են խորհրդարան անցած քաղաքական ուժերի համար. Արա Բաբլոյանը ուղերձ է հղել

13:38 • 11/12

Ընտրությունները զանգվածային իմաստով կայացել են և կայացել են այնպես, ինչպես  հայ ժողովրդի կամքն է, բայց թերությունները պետք է նկատվեն. Լևոն Շիրինյան

13:33 • 11/12

Դեկտեմբերի 10-ից 11-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք

13:31 • 11/12

Միջազգային բանտային կրթության ցանցի անդամների ԱՆ-ում քննարկվել են բանտային կրթությանը վերաբերող մի շարք հարցեր

13:29 • 11/12

Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը

13:28 • 11/12

«Հայրս խիստ ցնցված էր Հայաստանում տեղի ունեցածից». Ազնավուրի որդին պատմել է Սպիտակի երկրաշարժի օրերին կրած վշտի մասին

13:26 • 11/12

4 քաղաքացու դանակահարած կասկածյալը հայտնաբերվել է

13:09 • 11/12

Նորանշանակ մարզպետներն իրենց մարզերում ստացել են 15-20 հազարական և ավելի ձայներ. սա լուրջ պրոբլեմի մասին է վկայում. Վ. Հովհաննիսյան

13:07 • 11/12

Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. Shamshyan.com

13:05 • 11/12

«Պատմության մեջ առաջին անգամ քվեարկությանը չմասնակցեց ընտրողների անգամ կեսը». «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին

13:04 • 11/12

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներառական ֆուտբոլային հանդիպման կմասնակցեն

13:00 • 11/12

Առաջիկա տասնամյակների ընթացքում Արցախը լիովին կհրաժարվի այլ էներգակիրներից. Արայիկ Հարությունյան

12:52 • 11/12

Արմավիրում քաղաքացուն ցուցում են տվել կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել, և երբ նա դա չի քվեարկել, ազատվել է աշխատանքից. ՔԿ-ում քրգործ է հարուցվել

12:47 • 11/12

Արդարությունից ամենաբարձրագոչը խոսում էր «Իմ քայլը», բայց իր ցուցակներում չկարողացավ հաղթահարել փողի, ազգակցական կապի ազդեցությունը. Հ. Խառատյան

12:44 • 11/12

Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնություն. Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները հայտնի են

12:42 • 11/12

Մեր ձայները քիչ չեն, պարզապես մեր ժողովրդի հեղափոխական մեծամասնությունը որոշեց ձայն տալ Ն. Փաշինյանին և նրա գլխավորած ուժին. «Սասնա Ծռեր»

12:31 • 11/12

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի` «Տոտենհեմի» հետ խաղը

12:28 • 11/12

18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել 17-ամյա երիտասարդին դանակահարելու համար. ՔԿ

12:27 • 11/12

Սկանավորվել և հրապարակվել են ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները. ԿԸՀ

12:26 • 11/12

ՆԱՍԱ-ի արբանյակը «Բեննու» երկնաքարի վրա ջրի հետքեր է հայտնաբերել

12:21 • 11/12

Մեգան Մարքլն անակնկալ կերպով հայտնվել է The Fashion Awards մրցանակաբաշխության բեմին (լուսանկարներ)

12:16 • 11/12

Երեխայի անհետ կորելու վերաբերյալ որևէ ահազանգ չկա. Արցախի ոստիկանությունը հերքում է կեղծ էջից տարածված տեղեկությունը

12:08 • 11/12

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

12:03 • 11/12

Instagram-ում ձայնային հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն է հայտնվել (տեսանյութ)

11:52 • 11/12

ՀՖՖ-ն սկսում է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը. հայտնի են հավակնորդները

11:49 • 11/12

Մեքսիկան արտագաղթը կանխելու համար 30 մլրդ դոլար կծախսի

11:47 • 11/12

Արմեն Սարգսյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգը

11:45 • 11/12

ԲՀԿ-ից համամասնական և ռեյտինգային ընտրակարգով ովքե՞ր մանդատ կստանան

11:32 • 11/12

Բավարիան փոխարինողներ է դիտարկում Խամես Ռոդրիգեսի, Արյեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի համար

11:31 • 11/12

Անհրաժեշտ է հրաժեշտ տալ նախընտրական հռետորաբանությանը և գործելաոճին՝ անցնելով պատասխանատվության ստանձնման սթափության. «Պահպանողական» կուսակցություն

11:28 • 11/12

Ընդդեմ Իրանի. ԱՄՆ-ն և արաբական երկրները մտադիր են նոր ռազմական դաշինք ստեղծել

11:20 • 11/12

Գորիսում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

11:19 • 11/12

«Բոհեմյան ռապսոդիա»-ն ճանաչվել է 20-րդ դարի ամենահայտնի երգը

11:15 • 11/12

ՊՆ-ն նպատակադրել է Զինված ուժերում ներդնել նոր սարքավորումներով և անհրաժեշտ գույքով արդիականացված ճաշարանային համալիրներ

10:58 • 11/12

ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին դուրս գալ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծից

10:55 • 11/12

«Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը չի վաճառի Պոգբային

10:52 • 11/12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր միաբաններ են նշանակվել

10:46 • 11/12

«Ժամանակ». ՀԱՊԿ գլխավոր քարտու­ղարի ընտրության հարցը կա­րող է ձգվել մինչև 2020թ. մա­յիս, երբ լրանում է ՀՀ-ին հատկացված 3-ամյա ժամ­կետը

10:44 • 11/12

Թրամփը վախենում է, որ իրեն պաշտոնանկ կանեն. CNN

10:35 • 11/12

Ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը լուրջ ահազանգ է. այդ մերժումը վկայում է նաև նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին. Ն. Մկրտչյան

10:33 • 11/12

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազար. Միշտ սիրել եմ «Ռեալը», դեռ նախքան Զիդանը

10:30 • 11/12

«168 ժամ». Փաշինյանը հասցրեց անցկացնել դեկտեմբերյան ընտրությունները և ընթացքից մուտք գործել գնացքի վերջին վագոն. Գրիգորի Տրոֆիմչուկ

10:24 • 11/12

Ֆրանսիացիների մեծ մասը կարծում է, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն. սոցհարցում

10:19 • 11/12

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:15 • 11/12

«Հրապարակ». ՀՅԴ-ում բունտ է հասունանում՝ Հրանտ Մարգարյանին փոխելու պահանջով

10:11 • 11/12

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

10:06 • 11/12

Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

10:04 • 11/12

«Հայոց աշխարհ». Ներդրումային քաղաքականությունը տապալված է

09:48 • 11/12

«Իրատես». Բոլորն են աթոռ ուզում. իմքայլականներն իրար տակ են փորում իշխանական պաշտոններ ունենալու համար

09:47 • 11/12

Ռուսական «Տու-160» hրթիռակիրները ժամանել են Վենեսուելա. ԱՄՆ-ն արձագանքել է

09:40 • 11/12

«Հրապարակ». Ինչից ինչ դարձան. Արարա­տի մարզպետ Գարիկ Սարգսյանը 2017-ի ընտրություններին ընդամենը 383 ձայն էր ստացել, իսկ նախօրեին՝ 22.604 ձայն

09:38 • 11/12

Երևանում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

09:34 • 11/12

Ստեփանավանում բնակարան է այրվել. 3 զոհերից մեկը 12-ամյա երեխա է

09:07 • 11/12

«Ժամանակ». Արթուր Վանեցյանը կարող է նշանակվել առաջին փոխվարչապետ, իսկ նրա փոխարեն՝ Ֆելիքս Ցոլակյանը

09:00 • 11/12

2 մլն ֆունտ ստերլինգ. Լոնդոնում վաճառքի է հանվել Քեյթ Միդլթոնի բնակարանը (լուսանկարներ)

08:58 • 11/12

«Ժամանակ». Այս անգամ ԲՀԿ-ն, հավանաբար, ԱԺ փոխնախագահ կառաջարկի Նաիրա Զոհրաբյանին

08:42 • 11/12

«Ժամանակ». Կառա­վարության կազմում կարող են լինել նաև «Իմ քայլի» ցուցա­կում չընդգրկված անձինք

08:20 • 11/12

«Հրապարակ». Գործադիրի անդամների մեծ մասը չի ցանկանում վերադառնալ կառավարություն. «ամենաանշառը» պատգամավորի կարգավիճակն է

06:55 • 11/12

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը կանցկացվի Լեհաստանում

06:23 • 11/12

ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրությունները մրցակցային էին. ԱՄՆ Պետդեպը շնորհավորել է Հայաստանին

05:59 • 11/12

The Spice Girls խմբի մենակատար Մելանի Բրաունը հոսպիտալացվել է

05:31 • 11/12

Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի հետ

04:58 • 11/12

Ուկրաինայի իշխանությունները հանցագործություն են կատարել ժողովրդի և երկրի դեմ. Յուլիա Տիմոշենկո

04:27 • 11/12

Դատարանն արգելել է iPhone-ի 7 մոդելների վաճառքը Չինաստանում

03:56 • 11/12

Թաիլանդում շատ նիհար փիղը վշտացրել է կենդանաբանական այգու այցելուներին (տեսանյութ)

03:28 • 11/12

ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս վտանգավոր չէ զբոսաշրջիկների համար

02:50 • 11/12

Կրեմլն արձագանքել է ռուս-ուկրաինական բարեկամության պայմանագիրը չեղարկելու Պորոշենկոյի որոշմանը

02:21 • 11/12

Աբու-Դաբիում պարեկային ծառայություն կիրականացվի նաև ուղտերի վրա

01:54 • 11/12

Ֆրանսիայում ձերբակալվել են Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբավորման անդամներ

01:22 • 11/12

Զինված անձինք ներխուժել են Մեքսիկայի սրճարաններից մեկը և կրակել մարդկանց վրա

00:55 • 11/12

Քորթնի Քարդաշյանին ծաղրել են անհաջող «ֆոտոշոփ»-ի համար (լուսանկար)

00:24 • 11/12

Դերասան և ռեժիսոր Միկելե Պլաչիդոն հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

23:57 • 10/12

«Հստակ հաղթանակ». ստամբուլահայ ու թուրքական մամուլը՝ հայաստանյան արտահերթ ընտրությունների մասին

23:53 • 10/12

Ուկրաինան առաջարկել է ԵՄ-ին «կրեատիվ» պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

23:44 • 10/12

Արգավանդ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, վարորդը հոսպիտալացվել է

23:37 • 10/12

«Մանչեսթեր Սիթիի» երիտասարդ ֆուտբոլիստը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ

23:33 • 10/12

Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ տնտեսական և սոցիալական դրություն է մտցրել

23:18 • 10/12

ՀՀԿ-ն մնալու է քաղաքական Օլիմպոսում. հանգիստ չենք թողնելու այս իշխանություններին. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

23:13 • 10/12

Մեսսին քննարկել է Արգենտինայի հավաքական վերադառնալու հարցը

22:48 • 10/12

Թերեզա Մեյը հետաձգել է Brexit-ի շուրջ Համայնքների պալատում վաղը նախատեսված քվեարկությունը

22:36 • 10/12

Վալվերդեն` Դեմբելեի անկարգապահության մասին. Դա մեզ համար նորություն չէ

22:19 • 10/12

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերն ընդունել են արդյունքները. ինչպիսին է նրանց արձագանքը

22:07 • 10/12

Իմ ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը, չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը. Ս. Շահվերդյանը հրաժարական է տվել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

22:05 • 10/12

«Փյունիկը» և իսպանական «Լեգանեսը» համագործակցության համաձայնագիր են կնքել