Իլոն Մասկը ներկայացրել է Crew Dragon տիեզերանավի վերջնական դիզայնը
Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը ներկայացրել է Crew Dragon (Dragon 2) տիեզերանավի վերջնական դիզայնը: Համապատասխան լուսանկարը Մասկը հրապարակել է Twitter-ում:
Ինչպես նշում է «РИА Новости»-ն, այս տիեզերանավը նախատեսված է տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան ուղարկելու համար:
Մասկը մանրամասնել է, որ Dragon 2-ը Dragon բեռնատար տիեզերանավի՝ մեծ փոփոխությունների ենթարկված տարբերակն է, որն արդեն բարեհաջող մեկնում է դեպի Միջազգային տիեզերակայան:
Աղբյուրը մանրամասնում է, որ տիեզերանավի միջոցով հնարավոր կլինի 2.5 տոննա բեռ և մինչև չորս մարդ ուղարկել, իսկ առանց բեռի այն կկարողանա մինչև յոթ մարդ հասցնել ուղեծիր:
Ավելի վաղ Մասկը պատմել է երկու շարժիչով և լիաքարշակ համակարգով համալրված Tesla-ի մասին:










