Կուտակային կենսաթոշակների պարտադիր նորմի կիրառումը հետաձգելն ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու. Բ. Ասատրյանը՝ Մ. Թանդիլյանի առաջարկի մասին
Մեկ տարին ոչ մի բան չի տա կամ շատ քիչ բան կտա․ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով «Ելք» դաշինքից նշանակված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ ՀՀ ժամանակավոր, համաձայնության կառավարությանն ուղղված առաջարկի ՝ սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը, հետաձգելու մասին:
Ասատրյանը նկատեց՝ հետաձգելը, պրոբլեմներն անտեսելը կամ լուծումներից խուսափելը նախկին իշխանության ոճն էր: «Այդ մեկ տարին միանշանակ ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու, նոր իրողություն չի ձևավորվելու»,- ասաց նա:
- Պարո՛ն Ասատրյան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Կառավարությանն ուղղված առաջարկ է ներկայացրել՝ սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով՝ մինչև 2019թ հուլիսի 1-ը հետաձգելու մասին: Դուք բազմիցս նշել եք, որ «Պարտադիր կենսաթոշակային համակարգը» անհրաժեշտություն է, Հայաստանն այլ կերպ չի կարող անել: Ի՞նչ գնահատական կտաք Մանե Թանդիլյանի առաջարկին:
-Նախ հիշեցնեմ նաև, որ առաջին հետխորհրդային խորհրդարանում ես այս խնդիրներով էի զբաղվում: Այն ժամանակ մեր հնարավորությունները շատ ավելի սուղ էին: Մենք երազել անգամ չէինք կարող կուտակային համակարգ ներդնելու մասին: Բայց այն ժամանակ էլ ինչ-որ քայլեր արեցինք, որոնց մեջ արդեն կուտակային համակարգի իմաստը կար: Ցավոք, հետագա իրադարձությունները չհանգեցրին նրան, որ համակարգը զարգանա: Ավանդական մոդելով, այսպես կոչված, սերունդների պատասխանատվության մոդելով ընթացքը շարունակվեց, որը զարգացած հասարակարգերում կարող է արդյունավետ լինել, բայց մեր տիպի տնտեսությունում հայտնի է, թե ինչ արդյունքի կարող էր բերել` ներկայիս վիճակը վկա:
Երկու խոսք կուզեի ասել նախկին իշխանությունների մասին: Առիթ եղել է, այն ժամանակ էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ այս իրավիճակը նախորդ իշխանությունների անպատասխանատու քաղաքականության արդյունքն է: Սա ասում եմ ոչ թե նախկին իշխանությունների հասցեին ինչ-որ գնահատական տալու համար, հրապարակը դա արդեն իսկ արել է, այլ նրա համար, որ այսօրվա՝ նոր սերնդի գործիչները դասերը քաղեն, ճիշտ կողմնորոշվեն: Այս տեսակ խնդիրներ միշտ լինում են, և դրանց լուծումը բավականին բարդ է՝ անցում կուտակային համակարգին, հատկապես «պարտադիրին» անցումը: Պետք է քաղաքական կամք դրսևորել այդ անցումը կատարելու համար: Բոլորս էլ գիտակցում ենք, որ ներկայիս սերունդը վնասներ է կրելու, մինչդեռ դրական արդյունքները մենք տեսնելու ենք միայն քսան տարի հետո:
-Հիմնական խնդիրը, ասվում է, վստահության պակասն է:
- Այո՛, դրա ներքո են եղած խնդիրները ձևավորվել: Վստահության պակասը նախորդ իշխանությունների ժամանակ էր շատ մեծ, ու չէի ասի, որ վստահություն ձեռք բերելու ուղղությամբ նախկին իշխանություններն ինչ- որ բան արեցին: Մինչդեռ այսօր վիճակը որակապես փոխվել է` ներկայիս իշխանությունների ամենամեծ կապիտալը հանրության վստահությունն է:
-Չնայած որ ներկայիս իշխանություններն ունեն վստահություն, բայց կարծես թե ցանկանում են մեկ տարի շահել՝ սոցիալական վճարի պարտադիր նորմը մեկ տարով հետաձգելով:
- Այո՛, արդեն հրապարակվել է նման դիրքորոշում, սակայն պնդում եմ, որ մեկ տարի հետաձգելը ոչինչ չի տալու: Մեկ տարվա ընթացքում կարող են ձևավորվել նորանոր խնդիրներ: Չմոռանանք, որ նախկինում ձևավորվել էր մի համակարգ՝ հիմնարար լուծումների մասով, որն արդյունավետ էր: Խոսքս մասնավորապես կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակից ներդրումային ընկերությունների մասին է, որոնք շատ լուրջ, միջազգային մակարդակի ընկերություններ են, և ինքնին երաշխիք են, որ համակարգը արդյունավետ կաշխատի:
-Մեկ տարով պարտադիր նորմը հետաձգելը ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել:
-Ամենամեծ վտանգն այն է, որ իմ նշած այդ ընկերությունները կարող են հրաժարվել ծառայություններ մատուցելուց: Բացի դրանից, համակարգը միայն աշխատելով կարող է իր արդյունավետությունը ցույց տալ: Եթե այս համակարգում ներգրավվածությունը ցածր է, փոքր մասն է մեր քաղաքացիների մասնակցում, արդյունավետությունը հարցականի տակ է դրվում: Այսինքն՝ պետք է ձգտել, որ համակարգին ներգրավվածությունը ծավալուն լինի:
Իսկ ներգրավվածության ցածր աստիճանը պայմանավորված է նաև մեր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակով և կամ խնայողություններ անելու մշակույթի բացակայությամբ: Այդ պարտադիր բաղադրիչը, որն այսօր առանցքային է դարձել, կարծես այլընտրանք չունի: Իշխանությունները, կարծում եմ, այս հարցում պետք է ճկուն գտնվեն, մոդելներ գտնեն դրա նկատմամբ վերաբերմունք փոխելու համար: Եթե իշխանությունները ինչ-որ բան են պարտադրում՝ հատկապես ֆինանսական հետևանք ունեցող մի բան, պետք է ինչ-որ ձևով հատուցեն, փոխհատուցեն այն կորուստները, որոնք քաղաքացիները կրում են:
-Ձեր ասածի համատեքստում՝ «պարտադիր նորմը» կուտակային կենսաթոշակային համակարգում կիրառելուն զուգահեռ՝ նոր կառավարությունը մտածում է եկամտային հարկի շեմի նվազեցման մասին: Ի՞նչ կարծիք ունեք այդ լուծման մասին:
-Ամենաարդյունավետ տարբերակը դա է: Կոնկրետ լուծում է: Բերեք հուլիսի մեկից «պարտադիր» համակարգը ներմուծենք և զուգահեռաբար մասամբ նվազեցնենք եկամտային հարկի շեմը: Հնարավոր են նաև այլ տարբերակներ, օրինակ՝ մասնակիցների համար հարկային բազայի՝ այդ չափով կրճատում և այլն, այսինքն՝ հնարավոր են լուծումներ, ուղղակի պետք է քննարկել ու վճիռներ կայացնել:
Երկրում իրավիճակ է փոխվել, և խնդրին ավելի լայն պետք է մոտենալ: Եկամտային հարկի նվազեցումը գլոբալ խնդիր է, և կարծում եմ՝ այսօր անհրաժեշտ է գնալ դրան: Սակայն առանցքային խնդիրներից է ստվերայնության կրճատումը` հայտնի է, որ եկամտի ստվերը մեր երկրում ամենաբարձրն է: Հիմա բերեք ստվերից դուրս գալու հաշվին փակենք այդ «պարտադիրի» համար կատարվելիք ծախսը, իսկ մյուս մասը ուղղենք ներկա կարիքավորներին աջակցելուն:
- Մանե Թանդիլյանը լրագրողներին պարբերաբար պարզաբանում է՝ ինքը ժամանակին դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր նորմին: Եվ իր խնդրած մեկ տարին պետք է նրան՝ «Կենսաթոշակային կուտակային համակարգի» մասին օրենքը լրամշակելու, համակարգի խնդիրները վերհանելու և դրանց հիմնավոր, արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ տալու համար: Նրա դիտարկմամբ՝ փոփոխությունները պետք է լինեն այնպիսին, որ քաղաքացին իր ցանկությամբ, ոչ թե պարտադրաբար միանա կենսաթոշակային կուտակային համակարգին: Ձեր պատկերացմամբ՝ հնարավո՞ր է մեր միջավայրում՝ համակարգի պայմաններն այնպիսին դարձնել, որ մարդիկ կամովի միանան դրան:
- Մեկ տարին ոչ մի բան չի տա կամ շատ քիչ բան կտա: Ես պարզապես հիմա դիմում եմ Մանե Թանդիլյանին, այն մարդկանց, որոնք պատասխանատու են այս զարգացումների համար: Այսօր մեր երկրի իշխանություններն ունեն վստահության մեծ քվե, և այդ վստահությունը նրանք պետք է օգտագործեն: Հետաձգելը, պրոբլեմներն անտեսելը կամ լուծումներից խուսափելը նախկին իշխանության ոճն էր: Այդ մեկ տարին միանշանակ ավելի վատ դեր է խաղալու, որովհետև նոր փաստարկներ առաջ չեն գալու, նոր իրողություն չի ձևավորվելու: Դժվար թե հասարակությանը հնարավոր լինի համոզել․ հասարակության սոցիալական դրությունը կտրուկ չի բարելավվելու, որոշ խնդիրներ կլուծվեն, ոգևորության ալիքը ինչ-որ բաներ կփոխի, բայց որակական մեծ տեղաշարժեր չեն լինի, և հասարակությունը նույն կերպ է վերաբերվելու կուտակային կենսաթոշակային համակարգին: Ֆինանսական գրագիտությունը մեկ տարվա ընթացքում ևս չի ձևավորվի: Բայց կարծում եմ՝ տիրող ոգևորությունը, հավատը, իրենց նկատմամբ վստահությունը ներկայիս իշխանությունները պետք է օգտագործեն այս և առկա բազմաթիվ այլ խնդիրները լուծելու համար:
Եկե՛ք մտածենք նաև ֆինանսական տեսանկյունից․ սա ներդրումների լուրջ այլընտրանք է: Այս երեք տարիների ընթացքում, երբ գործեց պարտադիրի նորմը, դրա շահութաբերությունը շատ բարձր էր, տեսնում ենք, որ այն ամենաեկամտաբեր ներդրումն էր մեր ֆինանսական շուկայում: Չմոռանանք սրա մասին ևս քննարկումների ժամանակ: Համոզենք մարդկանց, որ գնում ենք պարտադիրի նորմը կիրառելու քայլին, բայց գնում ենք ձեր ապագայի համար, մեր երկրի ապագայի համար, և ներկայացնենք համակարգի առավելությունները, առկա երաշխիքները, որոնք շատ լուրջ են, և որի մասին երեկ խոսում էր նախարար Մանե Թանդիլյանը:
-Լուրջ երաշխիքներ են, բայց ապագայի համար են: Մարդիկ, որոնք իշխանափոխություն տեսան, ցանկանում են անմիջապես փոփոխություններ զգալ իրենց կենսամակարդակի, սոցիալական վիճակի վրա: Ի՞նչ պետք է անի նոր իշխանությունը, որ արդարացնի այդ սպասելիքները:
-Ցանկացած նոր իշխանություն միշտ էլ բախվում է խնդիրների հետ, որոնք հաճո չեն հասարակությանը: Ես հենց այդ ալիքով իշխանավոր եմ դարձել և բախվել եմ սոցիալական հարցերի հետ, որոնց լուծման հնարավորություններն օրեցօր նվազում էին: Այն ժամանակ մենք գնացինք ոչ շատ պոպուլյար լուծումների:
Պետք է իշխանությունը գիտակցի, որ դա արվում է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է ներկայացնի քաղաքացիներին: Այսօր, այո՛, յուրաքանչյուր ծախս կորուստ է քաղաքացու համար, բայց պետք է բացատրվի, թե կորուստն ինչպես է հատուցվելու, որ դրանից շահելու է և՛ քաղաքացին, և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ ֆինանսական համակարգը:
Բացի դրանից, չմոռանանք, որ մենք տնտեսության զարգացման համար լրացուցիչ խթան ենք ստանալու: Ներկայումս՝ այս երեք տարիների ընթացում, կուտակային կենսաթոշակային համակարգում հավաքագրված միջոցները հասել են մոտ 100 միլիարդ դրամի: Իսկ դա մեր ՀՆԱ-ի մոտ երկու տոկոսն է: Դա արդեն դառնում է տնտեսության զարգացման խթան, գործիք: Տնտեսության զարգացումն էլ կդառնա հենք աշխատավարձերի բարձրացման համար: Նշված խնդիրների լուծման պարագայում շատ կարճ ժամանակում մենք կտեսնենք կուտակային կենսաթոշակային համակարգի առավելությունները, և մոռացության կմատնվեն այն անհանգստությունները, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում:
-Տպավորություն կա, որ նոր իշխանությունները, այս դեպքում՝ Մանե Թանդիլյանը, մտավախություն ունեն վստահությունը կորցնելու: Եթե առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ մեկ տարի հետո էլ հնարավոր չի լինի մարդկանց համոզել՝ ներգրավվել կուտակային կենսաթոշակային համակարգում, գուցե այդ ժամանակ էլ նախարարը հրաժարվի՝ «պարտադիրը» նորից կիրառելու մտքից, և ունենանք այն, ինչ ունենք:
-Բոլոր իշխանություններն են ունենում մտավախություն վստահություն կորցնելու հարցում: Իսկ այսօր իրավիճակը որակապես փոխվել է, ներկայիս իշխանությունները ցանկանում են հաշվետու լինել և անընդհատ ասում են այդ մասին: Երեկ հեռուստաընկերություններից մեկով դիտեցի Մանե Թանդիլյանի հարցազրույցը, լիովին տարբերվում էր նրա ասածը նախկինում եղած կարճ հաղորդագրություններից: Խոսում էր մասնագետ, որը տեսնում էր ոլորտի խնդիրները, բավականին հասուն և սթափ կերպով էր գնահատում ռիսկերը: Հուսով եմ, որ վճռականություն էլ կունենա: Բացի դրանից, կառավարություն կա: Իհարկե, սոցապ նախարարը ավելի պատասխանատու է ոլորտի համար, բայց կաբինետում կան նաև այլ անդամներ, որոնք ֆինանսական կայունության և այլ հարցերի համար են պատասխանատու:
Չմոռանանք, որ մենք այսօր բավականին ծանր վիճակում ենք գտնվում, հասել ենք դրան: Կարծում եմ՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեկ օրվա մեջ ժողովրդագրական վիճակը չի շտկվելու: Մենք մտել ենք մի ժամանակահատված, երբ աշխատանքային տարիք մուտք գործողների թիվն ավելի պակաս է, քան կենսաթոշակային տարիք մտնողներինը, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատողի վրա օրեցօր մեծանում է սերունդների նկատմամբ պատասխանատվության բեռը: Դրա հետ մեկտեղ, մենք ունենք նաև ծնելիության մակարդակի նվազում, մահացության աճ և այլն, անընդհատ այդ բեռն ավելանալու է: Ստացվում է մի վիճակ, որ դեռ շատ երկար ժամանակ մեր բյուջեի հնարավոր տնտեսական աճի արդյունքները մենք պետք է ներդնենք միայն առկա սոցիալական վիճակը բարելավելու համար, ինչը, իհարկե, բոլորս հասկանում ենք, որ անընդունելի է: Անկարելի է 30 տոկոս աղքատության պայմաններում մտածել տնտեսական աճի մասին: Հուսով եմ, որ Կառավարությունը սթափ կգնահատի իրավիճակը, կկայացվեն վճիռներ, որոնք չեն կարող չկայացվել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 17:12 • 29.03.24 Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»