Հարկային օրենսգրքում պետք է փոփոխություններ արվեն. նոր կառավարությունը կարող է արմատական ռեֆորմներ իրականացնել. Մ. Մելքումյան

15:52 • 27.05.18



Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ նոր կառավարությունը պետք է փոփոխություններ նախաձեռնի Հարկային օրենսգրքում: Մասնավորապես, ըստ նրա՝ պետք է նվազեցվի եկամտային հարկը, շրջանառության հարկը մնա անփոփոխ՝ 115 մլն դրամ, և չեղարկվի հանրային սննդի օբյեկտներին վերաբերող փոփոխությունը: «Հիմա այս փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այսօրվա կառավարությունն ունի այն աստիճանի վստահություն, որ կարող է արմատական ռեֆորմներ իրականացնել»,- նշեց Միքայել Մելքումյանը:

- Պարո՛ն Մելքումյան, տեսակետներ են հնչում, որ նոր քաղաքական և տնտեսական իրողության պայմաններում պետք է փոփոխություններ արվեն Հարկային օրենսգրքում: Ի՞նչ եք կարծում՝ անհրաժե՞շտ է փոփոխություններ նախաձեռնել այժմ օրենսգրքում:

- Այո՛, ոչ միայն Հարկային օրենսգրքում, այլև շատ այլ ուղղություններով պետք է փոփոխություններ արվեն, և այդ փոփոխությունները պետք է լինեն ոչ հատվածային, այլ պետք է արտացոլեն այն նոր ծրագրերի իրականացման պայմանները, որոնք ենթադրում ենք, որ պետք է իրականացվեն: Բայց իհարկե մենք պետք է սպասենք Կառավարության ծրագրին, եթե չեմ սխալվում՝ հունիսի 7-ին պետք է ներկայացվի նոր ծրագիրը: Իմ անձնական տեսակետով՝ ԲՀԿ-ն մնում է իր 15 կետերի շրջանակներում, որոնք կոչվում են անհետաձգելի միջոցառումներ: Մեր կետերի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մենք չպետք է սոցիալական ծախսերը հակադրենք կապիտալ ծախսերին: Այսինքն՝ եթե ուզում ենք, որ մարդիկ լավ ապրեն, չպետք է ասենք՝ փող չկա, հենց հիմա չենք կարող թոշակ և աշխատավարձ բարձրացնել, պետք է հակառակը՝ կապիտալ ծախսեր անենք, հարկեր իջեցնենք: Սրանք պետք է համադրված, զուգակցված գնան: Հիմա այս փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այսօրվա կառավարությունն ունի այն աստիճանի վստահություն, որ կարող է արմատական ռեֆորմներ իրականացնել: Ցանկացած ռեֆորմ կարող է արդյունավետ լինել և իր նպատակին հասնել, եթե ժողովրդի մեծ մասն աջակցում է այդ ռեֆորմին: Այսինքն՝ ռեֆորմների քաղաքական հենարանն ապահովված է, մնում է այնպիսի քայլեր անել, որոնք կզուգակցեն սոցիալական խնդիրները ճիշտ հարկային, մաքսային քաղաքականությամբ:

- Ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն Հարկային օրենսգրքում, կարո՞ղ եք մի քանիսը նշել:

- Հարկային օրենսգրքի մասով այնտեղ միանշանակ դրույթներ կան, որ պետք է փոխվեն, որոնցից առաջին հերթին եկամտային հարկը պետք է իջեցվի: Առավելագույնը 20 տոկոսից ավելի չպետք է լինի մինչև 450 – 500 հազար եկամուտ ստացողների համար: Այն պետք է համահունչ լինի շահութահարկին, այսինքն՝ եկամտահարկը և շահութահարկը պետք է նույնը լինեն, որպեսզի այստեղ ստվերայնության պայմաններ չթողնենք: Շատերը աշխատավարձերը ցածր են ցույց տալիս, որպեսզի եկամտահարկ չվճարեն:

- ՀՀ բյուջեի մեծ մասը հարկերից է գանձվում. եկամտային հարկի դրույքաչափի իջեցումը բյուջեի մուտքերի վրա չի՞ ազդի:

- Իհարկե, կազդի, բայց կարճաժամկետում: Եթե մարդկանց եկամուտը թողնում ես իրենց մոտ, այսինքն՝ եկամտահարկը իջեցնում ես, որոշակի գումար մնում է քաղաքացիների՝ սպառողների մոտ, և նրանք այդ նույն գումարը դնում են տնտեսության մեջ, ինչից շրջանառությունն ավելանում է: Այս դեպքում ավելի լավ կլինի՝ և՛ ծառայությունները, և՛ առևտուրը, և՛ արտադրությունը լայն սպառման պատվերներ կստանան: Սա կոչվում է ակտիվ խթանիչ քաղաքականություն, միանշանակ, այստեղ որևէ խնդիր չկա:

- Ըստ Ձեզ՝ բացի եկամտային հարկի իջեցումից, ի՞նչ ուրիշ փոփոխություններ են անհրաժեշտ Հարկային օրենսգրքում:

- Երկրորդը շրջանառության հարկի շեմի՝ հունվարի 1-ից սպասվող իջեցումը թույլ չտալն է, որի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն եմ նորից դրել շրջանառության մեջ: Հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմը պետք է դառնա 58,35 մլն՝ ներկայիս 115 մլն դրամի փոխարեն: Հիմա ես առաջարկում եմ այդ 115 միլիոնին ձեռք չտանք, մնա այնպես, ինչպես կա: Երրորդ հանգամանքն այն է, որ հուլիսի 1-ից մինչև 100 քմ (ներկայում գործող օրենսդրությամբ 600 քմ է) մակերես ունե­ցող հանրային սննդի օբյեկտները կշարունակեն համարվել արտո­նա­գրային հարկ վճարող, իսկ 100 քմ գերազանցող մակերեսով տնտեսվարողները հարկվեն ընդհանուր հարկման համակարգով։ Սա 2-3 անգամ հարկային բեռն ավելացնում է՝ հաշվի առնելով, որ հանրային սննդի օբյեկտները և՛ զբոսաշրջության, և՛ մեր քաղաքացիների համար բացառիկ կարևորություն ունեն:

- Եթե հարկային օրենսգրքում նորից փոփոխություններ արվեն՝ վերջին 2 տարվա կտրվածքով սա կլինի արդեն 3-րդ փոփոխությունը: Ի՞նչ եք կարծում՝ սա չի՞ կարող բացասաբար անդրադառնալ ներդրումային դաշտի վրա:

- Տեսե՛ք՝ ես այնպիսի դրույթներ եմ ասում, որոնք դեռ ուժի մեջ չեն մտել: Ո՛չ շրջանառության հարկի շեմը, ո՛չ հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ փոփոխությունները դեռ ուժի մեջ չեն մտել: Այնպես որ, դրանք հիմա չեն կարող խաղի կանոն փոխել, հակառակը՝ պետք է վատացնեին: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Հայաստան պետք է ներդրումներ գան: Մենք ինչ էլ անենք, չանենք, Հայաստանում տարեկան մի քանի մլրդ դոլարի ուղղակի օտարերկրյա ներդրումներ պետք է գան: Այդ ներդրումները բերելու պայմանը երաշխիքներն են, որ պետք է Կառավարությունը կարողանա ցույց տալ, որ այլևս խաղի կանոնները փոխված են, և չկան արտոնություններ: Հայաստանում գործել էր արատավոր մոդել՝ քաղաքական միապետությունը սահմանափակ թվով մարդկանց տալիս էր արտոնություններ, և ամբողջ իրավապահ համակարգը պաշտպանում ու ապահովում էր տված արտոնությունները:

- ԱԱԾ-ն օրերս կոռուպցիոն սխեմա բացահայտեց. մաքսային ձևակերպումների իրականացմամբ զբաղվող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ը պետբյուջե շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք պակաս գումար էր վճարել: Ինչպե՞ս եք գնահատում այս գործողությունը, և այդ 7 միլիոնը մե՞ծ գումար է ՀՀ-ի համար:

- 7 միլիոնը միայն չվճարած հարկերի առաջնային հատվածն է, կարծում եմ՝ դա ավելին է: Եթե հիշում եք, աշնանը շատ տոնավաճառների բողոքի ցույց էին կազմակերպել ԱԺ-ի մոտ: Ես «Նորֆոլկ Քոնսալթինգի» մասին բազմիցս իմ ելույթներում ասել եմ առ այն, որ այս կազմակերպությունը մենաշնորհ ունի: Շատ տարօրինակ էր, որ այդ ընկերությունն իր չարած ծառայության դիմաց ամեն կիլոգրամի համար 0.7 դոլար օդից գումար էր ստանում: Կարծում եմ, որ սա ճիշտ էր, պետք է ազատականացվի այդ ոլորտը: Պետական ծառայության մատուցման համար մասնավոր ընկերությունը մենաշնորհ է իրականացնում. սա անընկալելի քայլ էր:

- Նշեցիք, որ 7 մլն դոլար չէ, ավելին է: Ի՞նչ նկատի ունեք:

- 7 միլիոնը ուղղակի հարկային մասն է, բայց ամբողջ շրջանառությունները պետք է ուսումնասիրվեն: Ամբողջ շրջանառությունը պետք է հաշվարկվի ամբողջական ստուգում անելուց հետո, նոր եզրակացություն արվի, թե ինչքանն է: Այնպես որ, սա դեռ նախնական թիվ է:

 

 

 

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:56 • 24/09

ՊԵԿ-ը Կոտայքում ապօրինի գործող ակումբներ է բացահայտել. պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է

17:45 • 24/09

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրոպա լիգայի մասնակիցների թիվը

17:41 • 24/09

«Բարսելոնան» կբողոքարկի Լանգլեի կարմիր քարտը

17:37 • 24/09

Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Էդուարդ Շարմազանովը՝ Բելառուսի խորհրդարանում

17:27 • 24/09

Ա. Ջավադյանը ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը ներկայացրել է գների և ֆինանսական կայունությանն ուղղված ԿԲ քաղաքականությունը

17:16 • 24/09

ԱՄՆ բնակիչն իր տան պարտեզում երկգլխանի օձ է հայտնաբերել (տեսանյութ)

17:13 • 24/09

Քիմ Քարդաշյանը՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համերգին (լուսանկարներ)

17:12 • 24/09

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնին հավակնել է 42 դիմորդ, որոնցից ընտրվել է վարչապետի խորհրդականը

17:09 • 24/09

Լիբանանի նախագահը մեղադրել է Իսրայելին Մերձավոր Արևելքը պառակտելու ձգտման համար

17:09 • 24/09

Ընտրողներին կաշառք տալ-ստանալու հատկանիշներով հարուցված չորս գործ ընդունվել է ՀՔԾ վարույթ

17:04 • 24/09

«Լույս»-ը, «ԲՀԿ»-ն․ «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը» կողմն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

17:00 • 24/09

Քաղաքացին սպառնում է նետվել Երևանի Հաղթանակի կամրջից. փրկարարները դեպքի վայրում են

16:55 • 24/09

Երբ կհանդիպեմ կուսակիցներիս, կհասկանամ՝ դադարեցնում եմ իմ գործունեությունը, թե ոչ. ԼՀԿ անդամ Վիկտոր Ենգիբարյանը պարզաբանում է` ինչու էր կոչ արել ընտրել «Իմ քայլին»  

16:50 • 24/09

«Գազպրոմ»-ն այլևս աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունը չէ. S&P Global Platts

16:38 • 24/09

Marca-ին հայտնի է դարձել տարվա խորհրդանշական հավաքականի 8 ֆուտբոլիստի անուն

16:38 • 24/09

Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 32 հասցեում՝ երկաթգծի «Դեպո»-ի տարածքում, օձ է հայտնաբերվել

16:35 • 24/09

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում

16:32 • 24/09

Մենք պատրաստ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը քննարկելու․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

16:30 • 24/09

Ավելի լավ է՝ գետինը մտնենք, եթե մենք ինչ-որ պահի ընտրությունները կեղծենք, լցոնումներ անենք. Ն. Փաշինյան

16:26 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա. «Անկախ դիտորդ» դաշինք

16:24 • 24/09

Ասադը C-300-ի տրամադրման առնչությամբ զանգահարել է Պուտինին

16:22 • 24/09

Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն

16:14 • 24/09

2 մլրդ դոլար. Michael Kors-ը կգնի Versace նորաձևության տունը

16:10 • 24/09

Աշխարհի առաջնության ժամանակ Ֆրանսիայի հավաքականի առաջատարը Պոգբան էր. Դեշամ

16:09 • 24/09

Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ավագանու ընտրություններին, և փորձում են դրանից հետևություններ անել, այդ փաստարկները ծիծաղելի են. Ն. Փաշինյան (տեսանյութ)

16:06 • 24/09

Աշխատակազմից այս պահի դրությամբ ոչ ոք չի ազատվել աշխատանքից, այդ թվում նաև հավաքարարները և պահակը. հերքում Հրազդանի համայնքապետարանից

16:01 • 24/09

Բելառուսն առաջարկում է Հայաստանում կազմակերպել վերելակների և տրակտորների հավաքման արտադրություն

15:52 • 24/09

Դ. Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայող Ա. Գևորգյանին, շրջել հոսպիտալում (լուսանկարներ)

15:49 • 24/09

Ռամոսն ինձանից ներողություն չի խնդրել. Կարիուս

15:45 • 24/09

Վարչապետի անձնական բարձր վարկանիշը և անմիջական մասնակցությունը քարոզարշավին կանխորոշեցին ավագանու ընտրությունների արդյունքները. ՀՅԴ ԳՄ

15:43 • 24/09

«Միսս Ուկրաինա»-ն նախկին ամուսնու ու երեխայի պատճառով զրկվել է գեղեցկուհու տիտղոսից (լուսանկարներ)

15:39 • 24/09

Բոլոր ուժերին մաղթում եմ հաջողություններ մեր մայրաքաղաքի կառավարման պատասխանատու գործում. Արա Բաբլոյան

15:29 • 24/09

Խորհրդարանական նոր ընտրությունների համար հիմքեր, անհրաժեշտություն չենք տեսնում. Վահրամ Բաղդասարյան

15:24 • 24/09

Բարսելոնայում հոսպիտալացվել է Մոնսերատ Կաբալյեն

15:21 • 24/09

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ կլինեն այլ դասավորություններ, հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն. Ալեքսանդր Ցինկեր

15:19 • 24/09

Քրիստինա Օրբակայտեն մեկնում է ԱՄՆ՝ մշտական բնակության

15:17 • 24/09

Հույս եմ հայտնում, որ Հայկ Մարությանը կյանքի կկոչի հռչակած նախընտրական ծրագրերը և կարդարացնի երևանցիների վստահությունը. Մհեր Շահգելդյան

15:14 • 24/09

Bloomberg-ը Հայաստանը ներկայացրել է որպես զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով աճ արձանագրող երկիր

15:14 • 24/09

«Ռոման» կողմնորոշվել է Դի Ֆրանչեսկոյի հավանական փոխարինողի հարցում

15:10 • 24/09

«Ռեֆորմիստների» կուսակցությունը շնորհավորում է երևանցիներին առաջին արդար և անկախ ընտրությունների կապակցությամբ

15:03 • 24/09

«Երևանի հանրություն» դաշինքը կայացած է համարում Երևանի ավագանու քվեարկությունը

14:58 • 24/09

«Բարսելոնան» 4 ֆուտբոլիստի է դիտարկում՝ որպես Սուարեսին փոխարինող

14:55 • 24/09

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

14:54 • 24/09

Չէի կարող գալ Լիբանան և չլինել ՀՀ-ից դուրս գոյություն ունեցող հայկական միակ ԲՈւՀ-ում՝ Բեյրութի Հայկազյան համալսարանում. Մ. Հայրապետյան

14:51 • 24/09

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը միանձնյա իշխանության մոդել կառուցում. «Կոմերսանտ»-ը՝ Երևանի ավագանու ընտրությունների մասին

14:48 • 24/09

Ավազակային հարձակում՝ «Առինջ մոլ»-ում. կասկածյալը հայտնաբերվել է

14:48 • 24/09

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է ՀՖՖ նախագահի ընտրություններին

14:46 • 24/09

Եթե ավագանու ընտրությունները զուտ ընտրություններ լինեին, ապա այլ արդյունք կլիներ, վարչապետը ժողովրդից խորհրդարանը ցրելու մանդատ էր խնդրել. Էդմոն Մարուքյան

14:44 • 24/09

Սեպտեմբերի 20-24-ը ոստիկանությունը բացահայտվել է հանցագործության 183 դեպք

14:37 • 24/09

Վարչապետի խորհրդական Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում

14:35 • 24/09

Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր. Ալեքսանդր Ցինկեր

14:29 • 24/09

Ապօրինի շինարարությունները և հողազավթումները կանխարգելելու համար պետք է համագործակցել իրավապահ մարմինների հետ. խորհրդակցություն քաղաքապետարանում

14:27 • 24/09

Ընտրախախտումներ ամբողջ օրվա ընթացքում մենք գրեթե չենք ստացել. քաղաքական ուժերն ընդունում են Երևանի ավագանու ընտրության արդյունքները

14:18 • 24/09

Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որ մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը. Հ. Մարության

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

12:52 • 24/09

Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

12:52 • 24/09

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

12:50 • 24/09

Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»

12:48 • 24/09

Երևանի նոր ավագանու մանդատ կստանա 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

12:41 • 24/09

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

12:40 • 24/09

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է կանաչավուն, բուսական զանգված

12:35 • 24/09

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

12:29 • 24/09

ՄԻՊ–ն աջակցում է մարզերում բնակվող կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին․ քննարկում Խաչիկ գյուղում

12:28 • 24/09

Գյուղատնտեսության նախարարը վրաց գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ

12:28 • 24/09

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը՝ 48,5 մլն ՀՀ դրամ. ՔԿ

12:27 • 24/09

«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը

12:24 • 24/09

Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գ. Ծառուկյան

12:21 • 24/09

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ

12:19 • 24/09

Երևանի վարչական շրջաններում ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները. ամփոփ

12:19 • 24/09

Mundo Deportivo. Մեսսին նույնպես ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

12:16 • 24/09

Սա իրականում հանրաքվե էր՝ ՀՀ-ում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին

12:15 • 24/09

Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ

12:11 • 24/09

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված

11:58 • 24/09

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

11:57 • 24/09

7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի

11:55 • 24/09

Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Ն. Փաշինյան

11:54 • 24/09

Սեպտեմբերի 17-23-ը ԱԻՆ-ում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ

11:52 • 24/09

«Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում է. Ա. Հովհաննիսյան (լուսանկարներ)

11:49 • 24/09

Սա կարող է դառնալ նոր սկիզբ՝ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի. «Ժառանգությունը»՝ ավագանու ընտրությունների մասին

11:42 • 24/09

Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը ստանում է այդքան ձայն, բայց այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. Ն. Փաշինյան

11:41 • 24/09

Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը. Էդուարդ Շարմազանով

11:38 • 24/09

Մեր կանխատեսումները եղել են ամենաճիշտը, միայն մասնակցության ցուցանիշի հարցում էինք սխալվել. Արամ Նավասարդյան