Բելգիայում տղամարդը բղավել է «Ալլահ աքբար» ու սպանել 3 հոգու (լուսանկարներ)

13:46 • 29.05.18

Բելգիայի Լիեժ քաղաքում զինված անձը կրակել է  երկու ոստիկանի ուղղությամբ, ինչից հետո մի կնոջ է պատանդ վերցրել, հայտնում է Reuters գործակալությունը:

Հաղորդվում է, որ ոստիկանները ստացած հրազենային վնասվածքների հետևանքով մահացել են: Ավելի ուշ ստացած վիրավորումից մահացել է նաև մարդը, որը փորձել էր չեզոքացնել տղամարդուն:

Հաղորդվում է, որ անծանոթ կնոջը պատանդ վերցնելուց հետո զինված տղամարդը նույնպես սպանվել է:

Ականատեսների խոսքով՝ հարձակումից առաջ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»:

Ոստիկանությունը հայտնել է BBC-ին, որ իրավիճակն այժմ իրենց վերահսկողության տակ է:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: