Դանիայում արգելել են մահմեդական բուրկա և նիքաբ կրել
Դանիայում արգելվել է հասարակական վայրերում մահմեդական բուրկա և նիքաբ կրել, այս մասին գրում է meduza.io-ն։
Համապատասխան օրենքի նախագիծն ընդունվել է երկրի խորհրդարանի կողմից։ Հայտնի է, որ խորհրդարանի պատգամավորներից 75-ը կողմ են արտահայտվել նախագծին, 30-ը՝ դեմ։ Եվս 74 պատգամավոր ձեռնպահ է մնացել։
Նշվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 1-ից։ Հասարակական վայրերում դեմքը ծածկող կանանց սպառնում է 1000 դանիական կրոնի չափով տուգանք։
Այդուհանդերձ՝ Դանիայի կառավարությունը շեշտում է, որ արգելքն ուղղված չէ որևէ կրոնի դեմ և չի վերաբերում հիջաբ կամ այլ կրոնական հագուստ կրելուն։










