ՀՀ վարչապետի ուղերձն էր, որ արտագաղթը կանգնեցվի, և սկսվի հակառակ պրոցեսը Ջավախքում, վարչապետը լավ է գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը Է. Այվազյան

14:36 • 03.06.18



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան կարևոր էր,իսկ պատվիրակության այցը նախորդներից տարբերվում էր։ Այս մասին Tert.am-ին ասել է Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցին։

-Պարո՛ն Այվազյան, պաշտոնական այցով, ընդ որում՝ առաջին պաշտոնական այցով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության կազմի մեծ մասը գտնվում էին Վրաստանում։ Նախ ինչո՞վ էր տարբերվում այս այցը նախորդներից և բացի դրանից, ինչո՞վ էր կարևորվում այն ոչ միայն հայկական կողմի համար։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան նախ շատ կարևոր էր նրանով, որ հենց առաջին պաշտոնական այցով վարչապետի գլխավորած պատվիրակությունը ոչ թե մեկնեց Ռուսաստան կամ Արևմուտքի երկրներից մեկը, այլ հարևան Վրաստան։ Համոզված եմ, որ դա շատ լավ զգացին ու ընկալեցին Թբիլիսիում։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը շատ բարձր մակարդակի ընդունելության արժանացավ Վրաստանում, ինչը շատ հստակ երևում էր պատվիրակությունների հանդիպման ժամանակ։

Մայիսի 30-ից 31-ը տեղի ունեցած պաշտոնական այցը նախորդներից նախ տարբերվում էր ավելի անկեղծ մթնոլորտով։ Այս հանդիպումներին հետևած հայտարարությունները կարծես դուրս եկան ավանդական, ոչինչ չասող կենացաճառերի մակարդակի հարաբերություններից և թևակոխեցին նոր, փոխշահավետ համագործակցության վրա հիմնված փուլ։ Իհարկե, առաջին պաշտոնական այցով շատ դժվար է միանգամից տեսնել գործնական արդյունքներ, սակայն, կարծում եմ, հրաշալի հիմքեր են դրված երկու հարևան երկրների միջև բացառապես նոր որակի հարաբերությունների ձևավորման համար։

Հայկական պատվիրակության այցը Թբիլիսի վրացական կողմի համար կարևորվում է նաև նրանով, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ընթացքում հաղթեց ժողովրդի կողմից հաղթանակ տարած թիմը, ինչը ժողովրդավարության ու ինքնիշխանության լավագույն ապացույցն է, և դա շատ կարևոր է պաշտոնական Թբիլիսիի համար հատկապես մեր տարածաշրջանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը շրջափակված է իր շուրջ գտնվող ավտորիտար ռեժիմներով։ Նաև հեղափոխության հաղթանակը Հայաստանում ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ուղերձները, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է զերծ պահվեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, լավագույն ուղերձն էր վրացական կողմին։ Եթե բացենք փակագծերը՝ դա նշանակում է, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, և Հայաստան-Վրաստան հարաբերություններում ազդեցություն չի կարող ունենալ ռուսական գործոնը, ինչը Թբիլիսիի համար շատ մեծ կարևորություն ունի։

Ահա այն հիմնական փոփոխությունները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն հայ-վրացական հարաբերությունների վրա, և եթե սրան ավելացնենք այն, որ Վրաստանն ամեն կերպ հիմա ձգտում է թուլացնել ու բալանսավորել թուրք-ադրբեջանական ազդեցությունը Վրաստանում, ապա Հայաստանի հետ նոր ու անկեղծ հարաբերությունների ձևավորումը դրա լավագույն տարբերակն է։

Կարծում եմ՝ շուտով մենք կարձանագրենք բեկում հայ-վրացական հարաբերություններում և «եղբայրական» ու «բարեկամական» ոչ քաղաքական ձևակերպումներին կփոխարինեն «ռազմավարական հարաբերություններ» ձևակերպումները։

- Փաշինյանի այցը սկսվեց Թբիլիսիում ու ավարտվեց Ջավախքում, ընդ որում՝ վարչապետը կանգ առավ համայնքներում։ Ի՞նչ հարցերով էին դիմում վարչապետին տեղի հայերը։

- Նախ սկսեմ նրանից, որ Հայաստանի վարչապետի այցը Ջավախք շատ կարևոր էր։ Ժողովուրդը վաղուց դրա ծարավն ու կարիքն ուներ, և առավել ևս Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ժողովուրդն ավելի մեծ ոգևորությամբ դիմավորեց ՀՀ վարչապետին ու նրա պատվիրակությանը։ Սամցխե-Ջավախք տարածաշրջանի գյուղերում ու քաղաքներում ժողովուրդը, ինչպես նշեցի, մեծ ոգևորությամբ էր դիմավորում վարչապետին, ու այդ պայմաններում և ժամանակի սղության պատճառով ժողովուրդը չկարողացավ հարցերով դիմել Նիկոլ Փաշինյանին։ Այս պարագայում, ես կարծում եմ, շատ կարևոր էին վարչապետի հայտարարությունները, որոնք նա արեց Ջավախքում։

Նիկոլ Փաշինյանի գլխավոր հայտարարությունը Ջավախքում այն էր, որ պետք է երկու ժողովուրդների հարաբերություններում չլինեն սպառնալիքներ ու դավադրություններ, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները նոր որակական զարգացում ապրեն, ու այդ ոգուն համահունչ լուծվեն Սամցխե-Ջավախքի ժողովրդին հուզող խնդիրները։ Կարծում եմ՝ դա հենց Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխության» նույն գործելաոճն է, որով նա ցանկանում է ամրացնել համերաշխության մթնոլորտը Ջավախքում ու այդ մեթոդը Ջավախքի խնդիրների լուծման անկյունաքար դարձնել։

Նրա հաջորդ ուղերձն այն էր, որ պետք է ամեն ջանք գործադրենք, որ արտագաղթը կանգնի, և սկսվի հակառակ պրոցեսը Ջավախքում, ինչը նշանակում է, որ վարչապետը լավ է գիտակցում Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի ու Վրաստանի համար, որտեղ արդեն մի քանի տարի ակտիվ աշխատանք է տանում թուրք-ադրբեջանական տանդեմը՝ նպատակ ունենալով փոխելու շրջանի դեմոգրաֆիկ պատկերը։ 

- Առհասարակ համայնքն ի՞նչ խնդիրներ ունի, որքանո՞վ են տարբերվում թբիլիսահայերի ու ջավախահայերի խնդիրները։ Եվ առհասարակ, ինչու՞ հայերը չունեն ձևակերպված պահանջներ ու հարցեր, որոնք վերաբերում են իրենց խնդիրներին։ Օրինակ՝ համայնքի թիվ մեկ խնդիրը ո՞րն է։

- Վրաստանի հայերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Կան խնդիրներ, որոնք ընդհանուր են թբիլիսահայերի ու ջավախահայերի մոտ, և կան այնպիսի խնդիրներ, որ խիստ տարբեր են միմյանցից։ Օրինակի համար՝ հայկական «վիճելի» համարվող եկեղեցիների հարցը հուզում է բոլորին։ Կրթական համակարգում առկա խնդիրները եւս նույնն են, ուղղակի ի տարբերություն Թբիլիսիի՝ Սամցխե-Ջավախքում ու Ծալկայում միասին վերցրած կան բազմաթիվ հայկական դպրոցներ։

Խնդիրներ կան հայերենը տարածաշրջանային լեզու դարձնելու մասով, լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիայի համաձայն, որը, ի դեպ, Վրաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել։ Կան խնդիրներ Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ արգելվում է գիրք-գրականության տեղափոխում Վրաստան։ Վերադառնալով կրթական համակարգում առկա խնդիրներին՝ ասեմ, որ դպրոցներում մեծ պակաս կա հայկական դասագրքերի։ Արդեն հաջորդ տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուներով ուսուցանվող դպրոցներում մայրենի լեզվի կրճատման խնդիր կա օտար լեզուների հաշվին։ Տվյալ ծրագիրը նոր է մշակվել կրթության ու գիտության նախարարությունում, և մենք փորձելու ենք աշխատել նախարարության հետ, որ այդ խնդիրը դրական լուծում ստանա, և հայոց լեզվի ուսուցումը չկրճատվի։ Մինչև օրս կյանքի չի կոչվել հայ-վրացական համատեղ համալսարանի գաղափարը Ջավախքում։

Գոյություն ունի տեղի բնակչությանը պետական մարմիններում աշխատանքի ներգրավման խնդիր։ Օրինակ՝ Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում, չնայած նրան, որ հայերը շրջանում մեծամասնություն են, չկա ոչ մի հայ ազգի ներկայացուցիչ, ու նման խնդիրներն ամենուր են։ Կան նաև բազմաթիվ սոցիալ-տնտեսական ու մշակութային խնդիրներ։ Ինձ համար, օրինակ, թիվ մեկ խնդիրն այն է, որ մենք մինչև հիմա Սամցխե-Ջավախքում չունենք քաղաքացիական հասարակություն, որն այսօր կա Երևանում կամ Թբիլիսիում։ Եվ դրա ձևավորման պարագայում, համոզված եմ, որ կարելի է հասնել բոլոր վերոնշյալ խնդիրների լուծմանը, առավել ևս՝ այն դրական ֆոնի վրա, որն այսօր ձևավորվում է երկու երկրների միջև։

-Ի՞նչ փոխվեց Փաշինյանի այցից հետո կամ ի՞նչ է փոխվելու։

-Կարծում եմ՝ Փաշինյանի այցով փոխվեց այն, որ Վրաստանի իշխանություններն ու ժողովուրդը մեկ անգամ ևս համոզվեցին, որ Հայաստանը բարեկամ երկիր է ու հիմա առավել լավ է տրամադրված Վրաստանի ու նրա ժողովրդի նկատմամբ։ Փոխվեց նաև այն մոտեցումը, որ եթե մինչև հիմա Ջավախքը կարող էր համարվել բաժանարար ու խանգարող գործոն հայ-վրացական հարաբերություններում, ապա այլևս այն կարող է դառնալ կամուրջ հայ-վրացական հարաբերություններն ավելի ամուր ու բարձր մակարդակի հասցնելու համար։

 

 

 

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:08 • 24/09

Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել են Մոլդովայի նախագահի պաշտոնից

14:05 • 24/09

Քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների. «Ականատես» դիտորդական առաքելություն

13:59 • 24/09

Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի

13:56 • 24/09

Ա. Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում մի շարք ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է ներդրումներին վերաբերող հարցեր (լուսանկարներ)

13:55 • 24/09

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

13:53 • 24/09

Կհրապարակվեն ընտրողների ստորագրած ցուցակները, թեև Ընտրական օրենսգիրքը ՏԻՄ ընտրությունների համար դա չի նախատեսում. Տիգրան Մուկուչյան

13:49 • 24/09

Վաղը կձևավորվի աշխատանքային խումբ, և կքննարկենք ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին հուզող խնդիրները. Արմեն Փամբուխչյան

13:48 • 24/09

Հրապարակվել են Ռոմանովների ցարական ընտանիքի՝ մահապատժից առաջ արված ու մինչ այս անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)

13:47 • 24/09

Ա. Զեյնալյանը կհրաժարվի ավագանու մանդատից և կմնա արդարադատության նախարար, իսկ ընտրությունները բացառիկ էին. Է. Մարուքյան

13:42 • 24/09

Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ

13:40 • 24/09

Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում

13:40 • 24/09

Վարչապետի որոշմամբ՝ Է. Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

13:30 • 24/09

24 ժամում՝ 124 կմ. 85-ամյա բրիտանացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)

13:18 • 24/09

Նախատեսվում է այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել. Տ. Մուկուչյանը՝ լռության օրը «Անկախ դիտորդի» հրավիրած ասուլիսի մասին

13:17 • 24/09

Ավագանու ընտրություններն ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթը. 82% – ը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին. Ա. Ղազինյան

13:12 • 24/09

Իսրայելում արագընթաց «երկնային գնացք» կկառուցեն. լրատվամիջոցներ

12:59 • 24/09

ՊԲ ավիացիան մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների ընդգրկմամբ ուսումնամարզական շրջաթռիչքներ է իրականացնելու

12:57 • 24/09

ԱԺ-ը ցրելու մասին քննարկումների գաղափարը մեզ համար ընդունելի է, մենք պատրաստ ենք. Վահե Էնֆիաջյան

12:53 • 24/09

Կատարված աշխատանքի գնահատականները դրական են, իսկ ընտրողների մասնակցության թիվը խոսում է բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

12:52 • 24/09

Մոնիկա Բելուչին, Կառլա Բրունին ու մյուս գեղեցկուհիները D&G-ի նորաձևության ցուցադրությանը (լուսանկարներ)

12:52 • 24/09

Վարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար

12:50 • 24/09

Beeline-ում մեկնարկում է «Հաճախորդի օրը»

12:48 • 24/09

Երևանի նոր ավագանու մանդատ կստանա 3 քաղաքական ուժ. ավագանու առաջին նիստի օրը Հայկ Մարությանն օրենքի ուժով կդառնա Երևանի քաղաքապետ

12:41 • 24/09

Շրջանառության մեջ դրվեց նամականիշ` նվիրված «Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը» թեմային

12:40 • 24/09

«Արթիկ» ՔԿՀ-ի մոտ կասկածելի փաթեթ են նետել, որի մեջ հայտնաբերվել է կանաչավուն, բուսական զանգված

12:35 • 24/09

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով

12:29 • 24/09

ՄԻՊ–ն աջակցում է մարզերում բնակվող կանանց մասնակցությունը տնտեսական կյանքին․ քննարկում Խաչիկ գյուղում

12:28 • 24/09

Գյուղատնտեսության նախարարը վրաց գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության լայն շրջանակ

12:28 • 24/09

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը՝ 48,5 մլն ՀՀ դրամ. ՔԿ

12:27 • 24/09

«Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 %. ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը

12:24 • 24/09

Կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գ. Ծառուկյան

12:21 • 24/09

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ

12:19 • 24/09

Երևանի վարչական շրջաններում ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայները. ամփոփ

12:19 • 24/09

Mundo Deportivo. Մեսսին նույնպես ներկա չի գտնվի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

12:16 • 24/09

Սա իրականում հանրաքվե էր՝ ՀՀ-ում ժողովրդավարական հեղափոխության շարունակման հարցով. Լևոն Զուրաբյանը՝ ավագանու ընտրությունների մասին

12:15 • 24/09

Աստղաբույլ. Ջեյ Լոն ուշագրավ լուսանկար է հրապարակել Ջեսիկա Ալբայի, Դուա Լիպայի, Becky G-ի ու Սոֆյա Վերգարայի հետ

12:11 • 24/09

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված

11:58 • 24/09

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ–մայորի կոչում

11:57 • 24/09

7,8 մլն դոլար. Aston Martin-ը Zagato-ի հատուկ մոդելները միայն զույգով կվաճառի

11:55 • 24/09

Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Ն. Փաշինյան

11:54 • 24/09

Սեպտեմբերի 17-23-ը ԱԻՆ-ում գրանցվել է 432 դեպք, որից 266-ը՝ արտակարգ

11:52 • 24/09

«Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում է. Ա. Հովհաննիսյան (լուսանկարներ)

11:49 • 24/09

Սա կարող է դառնալ նոր սկիզբ՝ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի. «Ժառանգությունը»՝ ավագանու ընտրությունների մասին

11:42 • 24/09

Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը ստանում է այդքան ձայն, բայց այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. Ն. Փաշինյան

11:41 • 24/09

Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը. Էդուարդ Շարմազանով

11:38 • 24/09

Մեր կանխատեսումները եղել են ամենաճիշտը, միայն մասնակցության ցուցանիշի հարցում էինք սխալվել. Արամ Նավասարդյան

11:36 • 24/09

Սեպտեմբերի 17-20-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2331 դիմում և գրություն. Հարկադիր կատարման ծառայություն

11:31 • 24/09

Արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոթի տոնական տեսքն ընտանիքի ընկերոջ հարսանիքին (լուսանկարներ)

11:25 • 24/09

Ամերիկյան բանտ ուղարկված բանանի արկղերում մոտ 18 մլն դոլարի կոկաին է հայտնաբերվել

11:24 • 24/09

«Ռեալը» կվերակառուցի Բեռնաբեուն. Այն ակումբին տարեկան 150 մլն եվրո եկամուտ կբերի (տեսանյութ)

11:18 • 24/09

ՌԴ ՊՆ-ն 3D տեսանյութով ցուցադրել է՝ ինչպես է խոցվել ռուսական Իլ-20-ը Սիրիայում (տեսանյութ)

11:14 • 24/09

«Կենսական նշականության ճանապարհների վերականգնման» ծրագիրը կարող է 1 տարով երկարաձգվել. ՏԿՏՏ նախարարն ընդունել է ՀԲ պատվիրակությանը

11:10 • 24/09

232 ընտրողի անուն ընտրացուցակներում կամ սարքերում գրանցված չի եղել. դիտորդական խմբի դիտարկումները

11:07 • 24/09

Այսօրվանից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է

11:00 • 24/09

ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնենք վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը. Ն. Փաշինյանը՝ ԱՄՆ-ում (տեսանյութ)

11:00 • 24/09

Թրամփին պաշտոնից հեռացնելու լուրերն անհեթեթ են. Նիկի Հեյլի

10:57 • 24/09

Գիտնականները խորհուրդ են տվել քիչ աշխատել և շատ հանգստանալ

10:56 • 24/09

12 վարչական շրջանում ամենաշատ ձայները ստացել է «Իմ քայլը», ամենաքիչը՝ «Հայքը»` 692 ձայն, 10 վարչական շրջանում 2-րդ տեղում ԲՀԿ-ն է, 3-րդ տեղում՝ «Լույսը». ամփոփ

10:53 • 24/09

Ռոնալդուն այսօր չի մասնակցի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը

10:46 • 24/09

Ներհայաստանյան գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում. Տիգրան Բալայան

10:40 • 24/09

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Ջիանի դե Բիազին

10:33 • 24/09

Ինդոնեզացի երիտասարդը ողջ է մնացել բաց ծովում 49 օր դեգերելուց հետո

10:29 • 24/09

Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում տուն է այրվում. ԱԻՆ

10:27 • 24/09

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

10:16 • 24/09

Հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ. ՔԿ

10:11 • 24/09

Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

09:51 • 24/09

«Հիմա մենք ԱՄՆ-ի մի շարք որոշումների մասին տեղեկանում ենք Twitter-ից». Գերմանիայի արտգործնախարարը՝ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա ճգնաժամի մասին

09:43 • 24/09

Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է

09:27 • 24/09

Այս ընտրությունը նորից ապացուցեց, որ քաղաքականության մեջ խաղադրույքները մեծանում են, և միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ. Ավ. Չալաբյան

09:19 • 24/09

Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ)

09:10 • 24/09

Երևան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին. Հայկ Մարտիրոսյան

08:50 • 24/09

Մեգան Մարքլն արքայազն Հարիի հետ առաջին ժամադրության զգեստը կցել է հարսանեկան զգեստին (տեսանյութ)

08:49 • 24/09

Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի վերջնամասում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել ջրանցքը

08:07 • 24/09

Երևանում և 3 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

08:02 • 24/09

ԱՄՆ-ում կամրջի փլուզման հետևանքով բեռնատար գնացքը գետն է ընկել (լուսանկարներ, տեսանյութ)

07:27 • 24/09

ԱՄՆ-ը մտադիր է մեղադրել Չինաստանին «թշնամական գործողությունների» համար. լրատվամիջոցներ

06:49 • 24/09

Պոմպեոն Ռուսաստանն ԱՄՆ-ի համար «անօգտակար» է անվանել

06:15 • 24/09

Կուբայում բեռնատարի վթարի հետևանքով 36 մարդ է տուժել, այդ թվում՝ 11 երեխա

05:57 • 24/09

Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում

05:16 • 24/09

Անտոնիու Գուտերեշը Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը համարում է նման հարցերը լուծելու ֆանտաստիկ օրինակ

04:52 • 24/09

Թրամփը նշել է՝ ինչ թեմաներ է քննարկելու Սինձո Աբեի հետ գալիք հանդիպմանը

04:22 • 24/09

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. ԿԸՀ-ն հրապարակեց նախնական արդյունքները՝ բոլոր տեղամասերից

04:08 • 24/09

Կամչատկայի ափերի մոտ 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

03:48 • 24/09

Մադուրոյի դեմ մահափորձի գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել

03:01 • 24/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ

02:33 • 24/09

Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում ավելի քան 500 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերվել

02:06 • 24/09

Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայում քրդական ուժերին աջակցելու համար

01:47 • 24/09

Արտակ Զեյնալյանն այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ՝ շնորհավորելու

01:18 • 24/09

Իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով մահացել է 1 պաղեստինցի, վիրավորվել՝ 14-ը

00:45 • 24/09

Ասադի հեռանալը ժամանակի հարց է. Նիկի Հեյլի

00:31 • 24/09

Ավանի 1/19 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 75%-ը (տեսանյութ)

00:04 • 24/09

Իրանում երկուշաբթին ազգային սգո օր է հայտարարվել՝ Ահվազի ահաբեկչության զոհերի հիշատակին

23:57 • 23/09

Նեյմարն իր մարզաշապիկը նվիրել է խաղադաշտ մտած երեխային (տեսանյութ)

23:49 • 23/09

«Իմ քայլը» դաշինքն ստացել է 80.92%, ԲՀԿ-ն՝ 6.98%, «Լույս» դաշինքը՝ 5.04%. ԿԸՀ-ն հրապարակում է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները (թարմացվող)

23:29 • 23/09

Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

23:27 • 23/09

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զանգերի թիվն աննախադեպ է եղել. ԿԸՀ

23:13 • 23/09

ՀԱԹ 7/14 ընտրատեղամասում  ընտրողների շուրջ 81 տոկոսը քվեարկել է « Իմ քայլը» դաշինքի օգտին (տեսանյութ)

23:04 • 23/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը՝ ևս բրոնզե մեդալակիր

22:50 • 23/09

Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները

22:45 • 23/09

Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝  ավելացված նախընտրած թեկնածուներ. ինչպես են քվեաթերթիկները դարձել անվավեր» (լուսանկարներ)