«Գահերի խաղի» դերասաններին «անհետացող» սցենարներ են բաժանել՝ գաղտնիությունը պահպանելու համար

21:37 • 04.06.18

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն հայտնել է, որ հեռուստասերիալի դերասաններին բաժանել են ավարտական եթերաշրջանի «անհետացող» սցենարները: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Կոստեր-Վալդաուի խոսքով՝ տեքստերը տարածվել են միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ յուրաքանչյուր տեսարանի նկարահանումից հետո դրա մասին հիշատակումն անհետանում էր սցենարից:

Դերասանը պարզաբանել է, որ այսպես հեռուսատասերիալի ստեղծողները փորձում են խուսափել սյուժեի արտահոսքից:

«Ամեն ինչ շատ, շատ խիստ է: Այս տարի սա ուղղակի խենթության նոր աստիճան է», - ասել է նա: