Apple-ը ներկայացրել է iOS 12 օպերացիոն համակարգը

23:50 • 04.06.18

Apple կորպորացիան ներկայացրել է iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակը (iOS 12). Պրեզենտացիան տեղի է ունեցել WWDC կոնֆերանսի ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Apple-ը հայտարարել է, որ կարագացնի օպերացիոն համակարգի նոր տարբերակով աշխատող բոլոր սարքերի արտադրողականությունը: Այսպես, հավելվածները կբացվեն 40 տոկոսով ավելի արագ, իսկ տեսախցիկը՝ 70 տոկոսով ավելի արագ:

Նշվում է, որ մասնագետները ամբողջությամբ փոխել են «Ֆոտո» հավելվածը՝ թարմացնելով դիզայնն ու հեշտացնելով լուսանկարների որոնումը: Համակարգում նոր՝ Measure կոչվող հավելված կհայտնվի, որն ընդլայնված իրականության մեջ թույլ կտա չափել օբյետկները:

Աղբյուրի հաղորդմամբ՝ iOS 12-ը հասանելի կլինի բոլոր այն սարքերի վրա, որոնք աշխատել են iOS 11-ով: Օպերացիոն համակարգը կթողարկվի 2018 թվականի աշնանը:

Apple-ը ներկայացրել է iOS 12 օպերացիոն համակարգը