Ալեքսանյանն այնքան ասաց՝ «Նիկոլը մեր ախպերն է», Փաշինյանը վարվեց՝ ինչպես Սինգապուրի վարչապետը՝ սկսելով իր «եղբորից» Գ.Արսենյան
Ակնհայտ է, որ Կառավարության ներկայացրած ծրագիրն անցումային կառավարության ծրագիր է և հիմնական խնդիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ լեգիտիմ իշխանություն ձևավորելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նրա հետ զրուցել ենք նաև ՀՀ-ում բացահայտված կոռուպցիոն սկանդալների, ՀՀ-ից կապիտալի հնարավոր արտահոսքի, Կառավարության ներկայացրած ծրագրի ու տնտեսության մեջ հնարավոր բարեփոխումների մասին:
-Ներկայացվեց Սամվել Ալեքսանյանի կոռուպցիոն սխեմաների լյուստրացիոն սխեման: Այն հասարակության ինչ-որ մի հատվածի համար գաղտնիք էր, բայց որպես բիզնեսին մոտ կանգնած մարդ, կարող եք ասել՝ սա բուրգի մի մասն է, գագաթը, եզակի երևույթ, թե նման սխեմաներ կիրառվում են այլոց կողմից ևս:
-Բազմաթիվ ելույթներումս՝ տարբեր քաղաքական ամբիոններից, քաղաքական ու ոչ քաղաքական զրույցներում, բազմիցս շեշտել եմ, որ Հայաստանի հիմնական թշնամիները Հայաստանի ներսում են: Եվ հռչակել եմ նաև այդ թշնամիների ցանկը. առաջինն՝ աղքատություն, երկրորդ՝ կոռուպցիա, 3-րդը՝ արտագաղթ: Նաև միշտ շեշտել եմ, որ մեր երկրի գլոբալ պրոբլեմներից մեկն այն է, որ պետական պաշտոնյաներն օգտագործում են իրենց իրավասությունները, որպես արագ հարստանալու միջոց, որ տեղի է ունենում տրված իրավասությունների կոնվերտացիա՝սեփականության: Այն, ինչի մասին ասում եմ, Հայաստանում կրում է համատարած բնույթ: Ու դա է եղել մարդկանց գործունեության նպատակը, ոչ թե, օրինակ` պայքար աղքատության դեմ:
-Բայց նման իրավասություններ այլ տնտեսվարողների տրվե՞լ են:
-Խնդիրը Ալեքսանյանը չէ: Ասելով համատարած բնույթ՝ նկատի չունեմ մեծ թվով մարդկանց ներգրավվածությունը, պարզապես նման գործունեության ոլորտներն են եղել համատարած: Նորից եմ ասում՝ չեն աշխատել, որպեսզի երկիրը լինի արդար, որպեսզի երկրում հաղթահարվի աղքատությունը, բարձրանա մարդկանց բարեկեցությունը, որպեսզի ունենանք ավելի բարվոք առողջապահություն և արդյունավետ կրթական համակարգ: Իշխանության գործունեության հիմնական նպատակը եղել է պաշտոնյաների սեփական շահերի սպասարկումը, իսկ հրապարակային ասվել է, որ «ինչ անում ենք, բյուջեի համար ենք անում և այլն, ինչ անում ենք, բանակի համար ենք անում, և այլն»:
Իրականում, նպատակները եղել են պետական իրավասությունն օգտագործել հավելյալ ու չվերահսկվող եկամուտներ ստանալու համար: Իսկ Հայաստանն էլ դիտարկվել որպես մի կազմակերպություն, որն ի վիճակի է մեծ ծավալի պարտքեր վերցնել միջազգային տաբեր ֆինանսական կառույցներից:
Պարտքեր վերցվել են ջրամբարների կառուցման համար, միջհամայնքային ճանապարհների, ենթակառուցվածքին փոփոխությունների համար… անընդհատ ու տարբեր հետաքրքիր անուններով: Արդյունքում՝ այդ իշխանությունը գործել է իր փիլիսոփայության շրջանակներում ու զարմանալու ոչ մի բան չկա: Այդ իշխանությունը եղել է դրա համար:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն մեխանիզմներին, կարծում եմ՝ հատուկ ծառայությունները, որոնք իրենց հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ են հռչակել, պետք է, պարզապես, իրենց դարակներից վերցնեն այն թղթապանակները, որ շարված են տասնյակներով ու սկսեն զբաղվել դրանցով: Եվ, այո, բոլորն էլ դրանից տեղյակ էին և տեղյակ են: Եվ եթե իրենք՝ նկատի ունեմ նոր իշխանությանը, հիմա Հայաստանում փոխում են խաղի կանոնները, վերանում է պայմանավորվածությունների դաշտը, ապա պետք է դա անեն: Ու այս առումով մի շատ տարօրինակ, զարմանալի և ցնցող նորություն հնչեց Ազգային ժողովի գործող պատգամավորի շուրթերից, որը հայտարարեց, որ «մենք բոլորով էինք պայմանավորվել, թե ոնց ենք աշխատելու»: Այն դեպքում, երբ կա գործող օրենք: Եթե նման բան է հայտարարվում, ապա պետք է նաև ասվի, որ էդ օրենքը չի գործում: Այսինքն՝ իրենք հավաքվում էին, ամբիոններից տարբեր տեսակի ելույթներ էին ունենում, մեծամասնությամբ օրենքներ էին անցկացնում, սեղմում՝ կոճակներ, ինչ-որ օպոնենտներ ելույթ էին ունենում, ասում էին՝ չի կարելի, եղբայր, տնտեսության վրա լրացուցիչ բեռ մի դրեք, իրենք ամբողջը լսում են, հետո գալիս՝ 3 ընթերցումով անցկացնում էին էդ օրենքը: Այն դառնում էր Հայաստանի գործող օրենք, հետո իրենք մի տեղ հավաքվում են, կանչում են մարդկանց, ովքեր այդ օրենքի գործունեության շրջանակներում պետք է կառուցեն իրենց գործունեությունը, ասում են՝ մենք հիմա ուրիշ բան ենք պայմանավորվում: Այսինքն՝ օրենքի պահանջը սա է, բայց քո համար ուրիշ ձևով է գործում: Դրա անունն ինչ է, այս պահին չեմ կարող ասել, բայց, եթե համապատասխան մասնագետները, իրավաբանները մի քիչ մտածեն, կգտնեն դրա անունը: Դրա տեղն էլ կգտնեն՝ Քրեական օրենսգրքում՝ որպես համապատասխան հոդված: Հիմա թող իրենց ասածներից տակից դուրս գան, այն: Բառեր, որոնք լրջագույն հետևանքներ են առաջացրել: Եվ այս խոսքերին իրավապահ համակարգը պարտադիր պետք է արձագանքի: Եթե չարձագանքի, այդ դեպքում, առաջանալու է հարց՝ ինչի համար է այդ իրավապահ համակարգը: Մի քիչ կոդավորված եմ խոսում, չեմ ուզում ազգանուններով խոսել, բայց նորից եմ ասում՝ այդ մարդիկ այդ թեմայի հետ կապված պետք է բացատրություններ տան՝ որտե՞ղ են նստել, ո՞ւմ հետ և ի՞նչ են պայմանավորվել: Ու հարց՝ եթե իրենք Հարկային օրենսգրքի շուրջ նման պայմանավորվածություն ունեն, միգուցե իրենք նաև Քրեական Օրենսգրքի շրջանակներում էլ ինչ-որ բաներ էին պայմանավորվել: Որ իրենք էլի ինչ-որ մեկին ասել են՝ էս օրենքը կա, բայց դու սենց կանես:
-Ասում եք՝ պետք է հանեն դարակներից: Բայց կհանե՞ն ու օրվա իշխանությունները որքա՞ն հեռուն կգնան, չե՞ն լինի նոր արտոնյալներ:
-Դարակների ռևիզիայի մասնագետ չեմ, ընդամենը հնչեցնում եմ հասարակության մի հատվածի կողմից առաջ քաշած հարցերն ու մտահոգությունները: Ոչ ոք սուրբ չէ: Որևէ մեկը թող չասի, որ սուրբ է, առաքյալ, այդ թվում՝ ես: Սակայն հստակ սահմաններ կան, որոնք մենք երբեք չենք անցել: Եվ մենք հիմա տեսնում ենք, որ իրոք գործում է այն սկզբունքը, որը նկարագրված է եղել «Անասաֆերմայում»: Այն է՝ բոլոր կենդանիները հավասար են, բայց խոզերը ավելի հավասար են: Հիմա, եթե մարդիկ իսկապես ցանկություն ունեն մաքրելու Ավգյան ախոռները, պետք է անեն: Ուզում են անել, թող անեն և հասարակությանը ցույց տան, որ իսկապես որոշել են մաքրել ու առողջացնել մեր քաղաքական, հասարակական, և տնտեսական կյանքը: Պետք է պարտադիր ունենալ գործող օրենքներ: Օրենքներ, որոնք գործում են և որոնց շրջանցումը բերելու ուղղակի պատասխանատվության, և որոնց շրջանցումը չի լինելու պայմանավորվածությունների տեսքով: Հակառակ դեպքում՝ կմխսվի այն պոզիտիվ էներգիան, որ մենք ունեցանք: Դա էլ չեմ բացառում. մարդիկ են, ամեն վիճակ մենք տեսել ենք և բոլորս, ինչպես ասում են, այս լուսնի տակ ենք ապրում: Իսկ հարցին, թե առաջին հարվածն ինչո՞ւ եղավ Ալեքսանյան Սամվելին պատկանող ընկերությունների ուղղությամբ, կպատասխանեմ հումորով՝ հիշեցնելով Սամվելի մի հայտարարություն, որ «Նիկոլը մեր ախպերն ա»… Երևի թե Նիկոլը լսել է Սինգապուրի վարչապետի հայտնի ելույթը այն մասին, թե ինչպես վերացրեց կոռուպցիան՝ ասելով «ես սկսեցի իմ եղբորից»: Դե հիմա էլ՝ Նիկոլն էլ է սկսել իր «եղբորից»:
-Եթե հավատալու լինենք ԿԲ պաշտոնյայի հայտարարությանը՝ այս ընթացքում Հայաստանից կապիտալի արտահոսքեր չեն եղել: Սա երկար կարո՞ղ է շարունակվել՝ հաշվի առնելով, որ հայտնի տնտեսավարողները չեն ուզում, կամ չեն կարող այս պայմաններում աշխատել:
- Ապրիլ- մայիս ժամանակահատվածում, երբ ձևավորվում էր նոր կառավարությունը, ԿԲ նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ստացել եմ ինձ մտահոգող հարցերի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն և առաջարկել եմ, որ իրականացնեն մոնիթորինգ՝ ՀՀ –ից դրամական հոսքերի հնարավոր տեղաշարժի վերաբերյալ: Նաև, թե որն է այդ հոսքերի ու տեղի ունեցող իրադարձությունների միջև կապը: Այսինքն՝ պիկեր կան, թե՝ ոչ: Պարզվեց՝ չեն եղել, թեև որոշակի տեղաշարժեր եղել են, սակայն՝ սրընթաց, մեծածավալ՝ ոչ: Սա վկայում է այն մասին, որ տնտեսվարողները տնտեսական և ֆինանսական անհանգստություն չեն ունեցել, չեն դիտարկել: Չեն համարել, որ այս գործընթացը միտված է կուլակաթափությանը կամ ինչ-որ մեկի ունեցվածքի պետականացմանը: Եվ, կրկնում եմ՝ հասարակությանը այն հատվածը, որը տիրապետում է այս ռեսուրսներին, հեղափոխությունից վտանգ չի տեսել: Հավատացել է, որ չեն լինի ոտնձգություններ, հակառակը, տնտեսական գործունեության համար ավելի բարվոք պայմաններ կստեղծվեն: Ինչ վերաբերում է տնտեսվարողների կողմից իրենց տնտեսական գործունեությունն իրականացնելու հետ կապված նկրտումներին, գիտեք ինչ՝ տնտեսավարման նպատակը շահույթ ստանալն է, և որևէ տնտեսվարող թող չփորձի հասարակության հետ խոսել շանտաժի լեզվով: Թե՝ ես էլ չեմ անի և իմ աշխատողները կմնան անգործ: Չգիտեմ՝ որևէ տնտեսվարող, որը սոցիալական խնդիր է լուծում, ապահովում է մարդկանց աշխատանքով, քանի որ ինքն այդ մարդկանց մասին է մտածում: Ո՛չ, տնտեսվարողը և աշխատողը համատեղ գործունեություն են իրականացնում, համատեղ բարիք ստեղծում: Եվ, եթե տնտեսվարողը որոշել է, որ իրեն հարմար չեն տնտեսվարման այս պայմանները, ուրեմն դա իր խնդիրն է, ոչ ոք իրավունք էլ չունի ասելու՝ թե, գիտես ինչ, պարտավորված ես ինչ-որ բան անելու:
-Հիմա կարողանալո՞ւ են աշխատել, եթե անգամ չկա այդ շանտաժի տարրը:
-Իհարկե, կկարողանան: Եթե տնտեսվարման ընթացքում կփոխվեն սուբյեկտներ, դա կարևոր չէ, կարևորը՝ տնտեսվարման համար միջավայրն է, որում մրցակցային գործիքների կիրառումը կբերի նրան, որ կմնա նա, ով ավելի արդյունավետ է տնտեսվարում ու օպտիմալ է կառավարում իր համակարգը:
-Հայաստանում տնտեսվարման մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է մայիսի 8-ից սկսած:
-20 օրվա ընթացքում էական փոփոխություններ չեն կարող լինել: Հռչակված է, որ այն համակարգերը, որոնք ուղղակիորեն առնչվում էին տնտեսվարողների հետ, պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ: Այսինքն, որ ՊԵԿ-ն ու Մաքսային համակարգն այլևս նրա համար չեն, որ հարստացնեն ինչ-որ մարդկանց: Կարգոների մաքսազերծման ժամանակ այն գործունեությունը, որ եղավ, հիշեցնեմ, այս 7 մլն. դոլարը.. որը, եթե նայենք՝ 7 միլիոն չէ, այլ 0-ներ կարելի է ավելացնել հետևից՝ ժամանակի մեջ:
Ինչի՞ համար էին էդ ամենը արել, արել էին, որ ՀՀ պետական մեքենայի արդյունավետությունը բարձրացնե՞ն: Պարզ չէ՝ իրենց իշխանությունը սեփականության կոնվերտացնելու համար: Մի անգամ ասել եմ, որ Մոսկվայից ներմուծված կառավարիչները չեն կարող օգտակար լինել Հայաստանի համար: Շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որը ունեի դեռ այն ժամանակ, երբ այդ ներմուծված կառավարիչները նոր-նոր էին իրենց հյուրախաղերը սկսում Հայաստանում:
- Առաջիններից մեկն էիք, որ խոսում էիք երիտասարդների առաջ դռներ բացելու անհրաժեշտության մասին: Գո՞հ եք նշանակումներից և այդ թվում՝ Ստեփան Մնացականյանի, որի «աճպարարությունների» մասին 20 տարի շարունակ խոսել է հենց Նիկոլ Փաշինյանը՝ որպես լրագրող ու պատգամավոր: Հիշում եք՝ սխտորի, խոզի մսի ու խառը կանաչու մասին հայտարարությունը, որն այն մասին էր, թե ինչ մանիպուլյացիաներ է անում վիճակագրությունը: Հիմա այդ մարդը նորից նշանակվում է ԱՎԾ ղեկավար, ինչո՞ւ: Միգուցե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին ևս պետք են Ստեփան Մնացականյանի ծառայությունները:
-Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ կադրերի թարմացման կարիք կա և գտնում եմ, որ երիտասարդները կարող են նոր շունչ հաղորդել: Բայց նաև հիշեցնում եմ հնուց հայտնի ձևակերպումը՝ ախ, եթե երիտասարդներն իմանային, ախ, եթե տարեցները կարողանային: Հիմա, կարծում եմ, որոշակի շտկումների կարիք կա, որովհետև պետք են նաև փորձառու մարդիկ, որոնք կկարողանան երիտասարդական էներգիան, ամբիցիաները ճիշտ տեղ տանել: Նրանց հուշել, ա՛յ, այս հարցով դուրս եք գալիս մի դաշտ, որն ականապատված է: Կարծում եմ՝ կառավարության ձևավորման պրոցեսը նաև որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է արվում և որոշակի զիջումներ կան գլոբալ ծրագրից: Դա էլ կոմպրոմիսների խնդիր է, և դրանց առկայությունը հիմա պարտադիր պայման է: Ասեմ նաև, որ ներկա պահին հասարակության մեջ շատ տարածված է այս կամ այն պաշտոնյայի գործունեության մասին հետևություններ անել ոչ թե ըստ բովանադակության, այլ ըստ ձևի:
Քննարկվում է, ձևը՝ այս նախարարը տնից դուրս եկավ, գնաց աշխատանքի, քանի հոգի էին իրեն ուղեկցում, կամ ինչպես «լայվ» մտավ իր կաբինետից: Իսկ բովանդակային մասով 2-3 հրապարակում է եղել, որոնց ուշադիր չեն եղել մարդիկ: ԿԳՆ նախարարի՝ «ԱՅԲ»-ի հետ կապված մտահոգությունները՝ պետական միջոցների անարդյունավետության շուրջ: Մյուսը՝ նորանշանակ Առողջապահության նախարարի հնչեցրած թեզն է, որ բժշկական օլիգարխիան պատրաստվում է հակահարվածի: ՀՀ կարևորագույն խնդիրներից մեկը առողջապահական համակարգն է, որը, որպես այդպիսին չպետք է գտնվի առողջապահական խոշոր օլիգարխների տնօրինության տակ, այն պարզ պատճառով, որ հանրային առողջապահությունը առողջապահության բիզնեսմենների դաշտ չէ, պետությա՛նն է՞ և հանրային առողջապահության և բժշկական օլիգարխիայի նպատակները տարբեր են:Իսկ Ստեփան Մնացականյանի նշանակման վերաբերյալ ասեմ, նա բանիմաց, գրագետ, իր գործին տիրապետող մասնագետ է: Սակայն այդ նշանակումը արդարացված է այն դեպքում, եթե Մնացականյանի առջև դրված լինի հետևյալ խնդիրը՝ արտացոլել իրականությունը: Որպեսզի կարողանանք ճիշտ հետևություններ անել մեր տնտեսության վիճակի մասին, որ հասկանանք՝ իշխանություններն ինչ թոզ են փչել միջազգային կառույցների աչքերին, իմանանք ու գտնենք այն ուղին, որ կարող է բուժել մեր հիվանդությունները, իմանանք՝ որտեղ է մեզ մոտ մուտացիա, բացարձակ անկում, խորը ճգնաժամ, որպեսզի գործիքակազմը ճիշտ օգտագործենք: Եթե նա գործի այս սկզբունքներով, միայն կողջունեմ իր նշանակումը: Բայց եթե ԱՎԾ-ն կեղծի վիճակագրական ցուցանիշները, որի արդյունքում որոշվում է երկրի տնտեսական աճի ցուցանիշը, ապա մենք կունենանք նույն ցավալի պատկերը:
Եվ իմ անմիջական հորդորը այս նոր իշխանություններին. Չստե՛ք. Բացառե՛ք կեղծիքը, սուտը: Շատ կարևոր է ժողովրդի հետ խոսել ազնիվ՝ առանց ստի ու կեղծի ներկայացնել խնդիրները և պրոբլեմները, ժողովուրդը դա միշտ կհասկանա և կգնահատի, իսկ սուտը և կեղծիքը չի ների:
- Նիկոլ Փաշինյանն օրերս նման հայտարարություն արեց, որ «պետք է հող դառնանք մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նա կանգնի, ամուր կանգնի մեզ վրա ու բարձրանա» Արդեն իսկ հնչում են տեսակետներ, որ Փաշինյանն ու իր կաբինետը որոշ չափով պոպուլիստական քայլեր ու հայտարարություններ են անում, սկսած տեսանկարահանող սարքերի ու արագաչափերի մոտ 14 միլիարդի համաներումից, սակայն ոչ մի խոսք թոշակների ու աշխատավարձերի բարձրացման մասին, որից ևս սպասումներ կան: Արդյո՞ք ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ և կամ հետո Նիկոլ Փաշինյանի թիմից պետք է նաև այս մասով հայտարարություններ լինեն: Նաև չեն շտապում գազի ու հոսանքի սակագնի իջեցման մասին հայտարարություններ անել:
-Կառավարությունը հրապարակել է իր ծրագիրը, ակնհայտ է՝ դա անցումային կառավարության ծրագիր է և հիմնական խնդիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են՝ լեգիտիմ իշխանություն ձևավորելու նպատակով:
Շարժման հիմնական նպատակն է երկրում արդարության վերականգնումը, արժանապատիվ ապրելու հնարավորությունը, երկրում, մարդկանց իրավունքներն ու ազատությունները «խուրդա» չսարքելը: Իսկ աշխատավարձ բարձրացնելը գալիս է քրտնաջան աշխատանքից, դա հեղափոխությունով չի արվում: Դա գալիս է տնտեսական ու ներդրումային համապատասխան միջավայր ստեղծելուց:
-Մարդիկ հիմա են ուզում:
-Նիկոլ Փաշինյանը Հարրի Փոթերը չի, որ կախարդական փայտիկի շարժումով վերացնի տարիներով կուտակված պրոբլեմները:
-«Թավշյա հեղափոխությունից» մի քանի օր առաջ՝ հայտարարեցիք, որ հայ ժողովուրդն ապրում է հրաշալի, ճակատագրական օրեր ու ժամանակ, որը Ձեր խոսքով՝ կարող է լինել Հայաստան պետության ու աստեղային ժամը: Կարո՞ղ եք ասել՝ 1,5 ամիս անց՝ նույն հրաշալի նախադրյալները կա՞ն Հայաստանում:
- Նաև տվել եմ խորհուրդներս՝ ինչպես փորձել իրացնել այդ հնարավորությունը: Լավ է, որ խորհուրդներիցս մեկը լսվեց և իրացվեց: Այսինքն՝ Հայաստանի Ազգային ժողովը քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանին նշանակեց վարչապետ: Այսինքն՝ այն, ինչ տեսնում էի որպես հայ ժողովրդի կողմից իր ազատությունների, արժանապատվության և իրավունքների համար մղվող պայքար, որին հետևում էր ողջ աշխարհը, ավարտվեց այն արդյունքով, որը ցանկալի էր հայ ժողովրդի և աշխարհի համար: Դա արտաքին աշխարհի համար էր: Ինչ վերաբերում է ներքին հարցերին, հիշեցնեմ, որ ելույթիս ժամանակ ասացի, որ կգա ժամանակը և կսկսեն զբաղվել ներքին հարցերով, սակայն հիմա պետք է արագ այդ խնդիրը լուծել և աշխարհին ասել, որ այս հարցը կարգավորված է հեղափոխության ձևաչափով: Եվ պատահական չէ, որ միջազգային քրոնիկոնում, այսինքն՝ պատմագրության մեջ, արձանագրվելու է, որ Հայաստանի բնակչությունը կարողացավ կարճ ժամանակահատվածում իրականացնել այս գործողությունները:
Նկարագրեցի այն, ինչը վերաբերում է արտաքին օգտագործմանը, իսկ ներքին օգտագործման համար, որպեսզի կարողանանք հեղափոխության արդյունքները կոնվերտացնել՝ հօգուտ մարդկանց, պետք է երկար ու քրտնաջան աշխատանք: Սակայն, պատմական ակնարկ անելով՝ վերադառնալով Հայաստանի նորագույն պատմությանը, մի համեմատական անցկացնեմ: Այն է՝ Հայաստանում արդեն եղել է Նախագահի հրաժարական 1998-ին, և Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացել է իշխանությունից: Հիշում եք՝ հրաժարականի հայտնի տեքստը: Եվ այս համեմատականի դեպքում ակնհայտ է, որ հասարակության արձագանքները Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հրաժարականներին, այդ երևույթին, լրիվ տարբեր էին: 1-ին Նախագահի հրաժարականը ներիշխանական պայքարի հետևանք էր և որևէ աղերս չուներ հայ ժողովրդի կողմից առաջ քաշած խնդիրների հետ, և որևէ կերպ չանդրադարձավ հայ ժողովրդի «տրամադրության» վրա: Ս. Սարգսյանի հրաժարականը բերեց մի իրավիճակի, երբ ՀՀ, ինչպես նաև Սփյուռքի բոլոր համայնքները տոնում էին այդ իրադարձությունը: Այսինքն՝ 2-րդ դեպքում անմիջականորեն ժողովուրդը մասնակցեց այս գործընթացին, ու այն ներիշխանական գզվռտոց ու նոր վերադասավորում չէր, ինչպես 1998-ին: Եվ բնականաբար, ողջ հայ ժողովուրդն իրենց համարում է մասնակից այս պրոցեսին:
Դա ոչ միայն էականորեն տարբերվում է 98-ից, այլև էականորեն ուժեղացնում է պրոցեսների էներգետիկան և կրկին հիմք է տալիս անելու այն հայտարարությունը, որ սա հիմա կարող է դառնալ հայ ժողովրդի աստեղային ժամը, որովհետև բոլոր ընդվզումները, որ եղել են գործող իշխանությունների դեմ, երբեք չեն ունեցել այսպիսի մասշտաբ և ընդվզողների տարիքային այպիսի կառուցվածք, ինչպես եղավ ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Գերակշիռ մասը երիտասարդներն էին, որոնք ունեին հռչակված 1 թեզ՝ մենք ապրելու ենք մեր Հայաստանում, մենք չենք ուզում ապրել Ձեր Հայաստանում: Եվ կրկնում եմ՝ հիմա էական հնարավորություններ ունենք և ունենք պատմական շանս՝ դրանք իրացնելու: Թե ինչքանով կիրացնենք, դա արդեն մեր նոր իշխանությունների, հասարակության ակտիվ շերտերի, երիտասարդության ու տարեցների համատեղ ջանքերի միավորման ու ճիշտ կիրառման խնդիրն է: Կլինեն սխալներ, բայց կփորձենք անել այնպես, որ դրանք հասցվեն նվազագույնի և առավելագույնի՝ հասարակության կառուցողական էներգիան:
Անուշ Դաշտենց
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
20:10 • 28.03.24 Դրանք կեղծ լուրեր են․ Դեպայի գործակալը՝ Ալվեշի գրավը վճարելու մասին
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»