Արցախում որոշակի քաղաքական ճգնաժամ կա, որը պետք է ճիշտ գնահատել և դարձնել իրական ուղղորդող ուժ. Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր

23:09 • 08.06.18



Կարծում եմ որոշակի քաղաքական ճգնաժամի մեջ ենք հայտնվել Արցախի հանրապետությունում և ակնհայտորեն հունիսի մեկին սկսած զարգացումների հիմքը դրա բուն պատճառը չէր. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Կարծում եմ չպետք է սրանից ողբերգություն սարքել կամ ենթադրել, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է մեզ ուրիշ տեղ տանել: Այդուհանդերձ պետք է ճիշտ գնահատել և նաև քաղաքական կոռեկտության սահմանները  դարձնել իրական ուղղորդող ուժ»,-ասաց նա: Դավիթ Իշխանյանը  նշեց, որ նախագահի կողմից նաև տրվեցին որոշակի  ազդակներ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը կա: «Ակնհայտորեն այդ մասին բարձրաձայնել է երկրի նախագահը վերջին մեկուկես ամսվա ընթացքում, և ինչպես ասում են շաբաթն ուրբաթից ավելի շուտ եկավ, պարզապես  հունիսի մեկի միջադեպը  առիթ հանդիսացավ այդ փոփոխությունների ու բարեփոխումների  շարք սկսելու»,-ասաց նա:

-Պարո՛ն Իշխանյան, ինչպե՞ս կգնահատեք Արցախում ստեղծված իրավիճակը, հանրության դժգոհություններից հետո տեղի ունեցած Արցախի պետնախարարի, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հրաժարականները և նոր  նշանակումները  ինչքանո՞վ կայունացրեցին ներքաղաքական իրավիճակը:

-Կարծում եմ որոշակի քաղաքական ճգնաժամի մեջ ենք հայտնվել Արցախի հանրապետությունում և ակնհայտորեն հունիսի մեկին սկսած զարգացումների հիմքը դրա բուն պատճառը չէր: Այդ ճգնաժամը պետք է հաղթահարվի և կարծում եմ,  թե՛ քաղաքական ուժերը, և թե՛ ընդհանրապես պետական կառավարման համակարգի կարևոր դեմքերը՝ երկրի նախագահը և մյուս պաշտոնյաները գիտակցում են, որ ստեղծված իրադրությունը պետք է օր առաջ հանգուցալուծել և փորձել ավելի կայուն վիճակ ստեղծել մեր ժողովրդի, պետության համար:  

-Ստացվեց, որ  իշխանությունն ականջալուր եղավ ցուցարարների պահանջներին: Կարծո՞ւմ եք նման կադրային փոփոխությունները բավարա՞ր են, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

-Նախագահի կողմից նաև տրվեցին որոշակի  ազդակներ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը կա, որովհետև մենք չենք կարող այդ ընդհանուր զարգացումներից անմասն մնալ, այն ստեղծված համակարգով ու կառավարման մեխանիզմներով  առաջնորդվելով, ինչ առկա էր Արցախի Հանրապետությունում: Ակնհայտորեն այդ մասին բարձրաձայնել է երկրի նախագահը, տարբեր քաղաքական ուժերի մակարդակներով նույնպես այդ մասին խոսվել է վերջին մեկուկես ամսվա ընթացքում, և ինչպես ասում են շաբաթն ուրբաթից ավելի շուտ եկավ, պարզապես  հունիսի մեկի միջադեպը առիթ հանդիսացավ այդ փոփոխությունների ու բարեփոխումների  շարք սկսելու: Ակնհայտ է, որ ուժային կառույցների որոշ պատասխանատուների ներկայացուցիչների հրաժարականի պահանջ դրվեց, դա արտացոլվեց նաև այլ պատասխանատուների առումով, բայց կարծում եմ այն փոփոխությունները, որ սկսվեց  պետնախարարի հրաժարականով և հրաժարականից հետո, արդեն իսկ լուրջ գործընթացի սկիզբ են դրել: Իսկ այդ գործընթացի սկիզբը հուշում է, որ երկրի նախագահի  կողմից նաև այլ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու և այդ փոփոխությունները միայն ու միայն միտված են լինելու ԱՀ-ում ստեղծված մի շարք հիմնախնդիրների հանգուցալուծմանը: Իսկ դրանք  տարբեր բնագավառներին են առնչվում, տարբեր բովանդակություն ունեն՝ սկսած հանրային հնչեղության հիմնախնդիրներից, մինչև սոցիալական ոլորտի կենցաղային մակարդակի խնդիրներ, որոնք  անհրաժեշտ են որևէ ձևաչափով լուծումներ տալու:

-ԱՀ ԱԺ-ում ստեղծվեց նաև քննիչ հանձնաժողով, ո՞րն է լինելու դրա անելիքը, արդյոք բուն ծեծկռտուքի միջադեպը նույնպես հանձնաժողովի անդամների ուշադրության տիրույթում է լինելու՝ հանրության վստահությունը բարձրացնելու համար:

-ԱԺ-ում քննիչ հանձնաժողովը հանրային հնչեղության հարցերի երևան հանելու և դրանց հանգուցալուծման նպատակով է ստեղծվել, դրանցի զատ, այն հանրային խորհուրդը, որը դեռևս չունի իրավական որևէ ուժ և լեգիտիմություն, փորձում է իմի գումարել հանրության մեջ կուտակված այն դժգոհությունները և հիմնախնդիրները, որոնք պետք է  այս կամ այն գերատեսչությունների մակարդակով համապատասխան լուծումներ ստանան: Ինչ վերաբերում է միջադեպին, պետք է հստակ տարբերակենք, որ այդ գործը պետք է լուծվի իրավական հարթությունում: Այստեղ մենք պետք է տարբերակենք իրավական և քաղաքական հարթությունում առաջացած խնդիրների լուծումը: Հունիսի մեկի միջադեպի հարցում կա Դատախազության կողմից հարուցված քրեական գործ, նախաքննություն է ընթանում և, հավանաբար, վերջնական հանգուցալուծման տանող քայլերը կլինեն: Սա այլ  խնդիր է, մյուս հարթությունը քաղաքական  պահանջներն ու քաղաքական խնդիրներն են, որոնք փորձեցին հանրության տարբեր շրջանակներ բարձրաձայնել: Մի քանի ուժային կառույցի հրաժարականներից հետո, հավանաբար տեղի ունենան  ևս որոշ  կադրային փոփոխություններ, որոնք պետք է մեղմեն թե այդ քաղաքական լարված մթնոլորտը և նաև փորձեն նոր մոտեցումներով և բարեփոխումների գործընթացով լուրջ կայունության ապահովել ԱՀ-ում:  

- Արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ եթե տնտեսական զարգացման լուրջ տեմպերը նկատելի են Արցախում, ապա ժողովրդավարության հաստատման հարցում այդ քայլերը շատ ավելի դանդաղ են: Համակարծի՞ք եք, և արդյոք բարեփոխումներ ասելով հենց այդ ինստիտուտների ձևավորման խնդիրն է դրված լինելու:  

-Ժողովրդավարության սկզբունքների արմատավորման,  մարդու իրավունքների պաշտպանության համար քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման այս գործընթացները պահանջում են քաղաքական կամք, դասական մեթոդներով զարգացումների անհարժեշտություն: Մենք չենք կարող մեկ օր քնից զարթնել ու  ասել, որ սրանք անհրաժեշտ էին և մենք պետք է ունենանք, սա երկարատև պրոցես է, որի մեջ պետք է ներգրավված լինեն քաղաքական ուժերը: Հարց է, իսկ արդյո՞ք կայացած են Արցախի քաղաքական ուժերը երկրի ներքին կյանքում այդ բարձրաձայնած ուղղությունների մեջ ինչպիսի՞ դերակատարություն ունեն կուսակցությունները: Պետք է նկատի ունենալ, որ այս տարիների ընթացում ՀՅԴ-ի քայլերը և դերակատարումը եղել են  դրանցից ելնելով, փորձել ենք քաղաքական մշակույթ մտցնել երկրի ներքին կյանքում:  Քաղաքական ուժերը պետք է  երկրի ներքաղաքական կյանքի իրական դերակատարը  լինեին, և այդ դերակատարումը իր  անդրադարձն ու ազդեցությունը պետք է ունենար հասարակական գործընթացների վրա: Այսօր մենք մտել ենք նոր փուլ, որտեղ  քաղաքական ուժերը պետք է հստակ դեր ունենան և այդ պատասխանատվությունը ստանձնեն: Կարծում եմ, որ այս գործընթացը իր տրամաբանական ավարտը կունենա՝ ի հայտ բերելով նոր քաղաքական ուժերի, հավանաբար կձևավորվեն քաղաքական նոր կուսակցություններ՝ նկատի ունենալով 2020թ-ի երկրում կայանալիք  խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Որոշ քաղաքական ուժեր պետք  վերադասավորումներ ունենան իրենց մեջ և մենք «Ազատ Հայրենիք» կուսակցության մեջ տեսնում ենք այդ գործընթացը: Կարծում եմ չպետք է սրանից ողբերգություն սարքել կամ ենթադրել, որ այս քաղաքական ճգնաժամը կարող է մեզ ուրիշ տեղ տանել: Բայց, այդուհանդերձ, պետք է ճիշտ գնահատել և նաև քաղաքական կոռեկտության սահմանները  դարձնել իրական ուղղորդող ուժ:

-Այն, ինչ տեղի է ունենում Արցախում շատերը գնահատում են առողջ գործընթաց, բայց հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները, Ղարաբաղյան հարց, պատերազմական վիճակ, այս ներքին խնդիրները սահմանին որքանո՞վ են օգնում, կամ վնասում:

-Գիտեք, ժողովրդավարական  սկզբունքների ձևավորումը և քաղաքացիական հասարակության ձևավորումը բնականաբար երկրին տալիս են ուժ, կարողություն և այդ առումով առաջին հայացքից կարծում եմ՝ մենք ավելի ենք  հզորացնում մեր պաշտպանողականությունը: Բայց մյուս կողմից կա մեկ այլ վտանգ, դա ներքին անկայունության և ներքին անհամերաշխանության, անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման վտանգն է, որ այստեղ կարող է առկա լինել: Մենք պետք է  կարողանանք հստակ տարբերակել և  ցուցաբերել, թե՛ հանդուրժողականություն, թ՛ե համբերություն, և թե նաև զսպվածություն, որովհետև սրանք կարևոր եզրույթներ են, լոկ բառեր չեն, որի արդյունքը պետք է լինի պաշտպանողականության ավելացումը: Սա պետք է գիտակցել, նաև այդ գիտակցումը վերածել գործընթացի:

-Իսկ այս պահին, ըստ Ձեզ՝ այդ գիտակցումո՞վ են գործընթացները գնում:

-Ես կարծում եմ զարգացումները, որ վերջին մեկ շաբաթվա  ընթացում տեղի ունեցան Արցախում, հենց դրան էին միտված՝ լարվածության թուլացման և գործնական քայլերի: Մինչ այս պահը, համենայն դեպս, այդ զարգացումները տանում են դրան:

-Իսկ խորհրդարանում ի՞նչ եզրահանգումների են եկել, այստեղ ևս կա՞ն որոշակի գործընթացներ:

-Այո, մոտեցումների տարբերություն կա և արդեն իսկ Հայկ Խանումյանի կողմից պահանջ դրվեց  խորհրդարանի նախագահի հրաժարական և փոփոխություն, փորձ է արվում նաև տարբեր քաղաքական  ուժերի հետ տարբեր խորհրդակցություններ անցկացնելու, բայց խորհրդարանում որպես երկրորդ  քաղաքական ուժի ներկայացուցիչ, պետք է բարձրաձայնեմ, որ խորհրդարանում կա խորհրդակցական մեծամասնություն՝ ի դեմս «Հայրենիք» խմբակցության, և նաև քաղաքական պատասխանատվության կարևոր պահանջ: Այդ իսկ առումով շատ կարևոր է  քաղաքական մեծամասնություն ունեցող «Հայրենիք»  խմբակցության դիրքորոշումն ու դրա հստակ արտահայտումը:

-Իսկ ՀՅԴ-ի  դիրքումն այդ հարցում ինչպիսի՞ն է:

-Դաշնակցությունն այս պահին  նման խնդիր չի դրել և չի դնում, որովհետև ամբողջական պատասխանատվությունը խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժինն է, եթե կլինեն համապատասխան  խորհրդակցություններ, ՀՅԴ-ն պատրաստակամ է քննարկումներին մասնակցելու և իր տեսակետները ներկայացնելու:  

 

Նելլի Լազարյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

05:50 • 22/09

Ավստրալիայի հայտնի հանգստավայրերից մեկում շնաձուկը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

05:18 • 22/09

Իսրայելի օդուժի գլխավոր հրամանատարը Նեթանյահուին է ներկայացրել Մոսկվայի հետ բանակցությունների արդյուքները

04:51 • 22/09

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

04:23 • 22/09

ԱՄՆ-ը խոստացել է ուժեղացնել Վենեսուելայի նկատմամբ ճնշումը

04:06 • 22/09

Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար

03:25 • 22/09

Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններն այլ ծրագրավորողների ձեռքում են հայտնվել

03:11 • 22/09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Հալեպի նահանգապետի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

02:23 • 22/09

ԱՄՆ պետքարտուղարը նշել է Իրանի հետ երկխոսության պայմանները

01:50 • 22/09

Տանզանիայում քառօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ խորտակված լաստանավի զոհված ուղևորների

01:25 • 22/09

Թրամփը ցանկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Լինն Թրեյսիին

00:00 • 22/09

Հայաստանն ու Կանադան առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք մտադիր ենք ամրապնդել. Ջասթին Թրյուդոյի շնորհավորական ուղերձը

23:56 • 21/09

«Գրինչ» մուլտֆիլմի թրեյլերը համացանցային հիթ է դարձել (տեսանյութ)

23:55 • 21/09

Ձեր երեխային կվստահեի՞ք մի վարորդի, ով մեքենա վարել չգիտի. Ա. Զուրաբյանի հարցը՝ Հ. Մարությանին՝ քաղաքապետի թեկնածուների բանավեճում

23:54 • 21/09

Գվարդիոլա. Ուրախ եմ, որ Ագուերոն շարունակելու է հանդես գալ Մանչեսթեր Սիթիում

23:45 • 21/09

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում. shamshyan.com

23:34 • 21/09

Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է

23:34 • 21/09

ՄԱԿ-ի միջազգային դատարանն «Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի» գործով վճիռը կհրապարակի հոկտեմբերի 3-ին

23:22 • 21/09

Մարչելո Լիպին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

23:07 • 21/09

Բաքվում ՆԱՏՕ-ի զորավարժություններ են իրականացվել

22:58 • 21/09

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մասնակցելու է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին

22:49 • 21/09

Ռիհաննան դարձել է Բարբադոսի դեսպանը 

22:34 • 21/09

Ucom ընկերության ֆիքսված և շարժական ցանցերը ենթարկվել են լրջագույն արտաքին հարձակման

22:32 • 21/09

«Ռեալն» Էսպանյոլի դեմ խաղին կմոտենա կորստով

22:15 • 21/09

Apple-ի նորագույն «այֆոնները» համալրվելու են eSIM քարտով. ո՞րն է դրա առավելությունն ու տարբերությունը սովորական քարտերից

22:04 • 21/09

Top Gear-ի նախկին հաղորդավար Քրիս Էվանսի և Նատաշա Շիշմանյանի ընտանիքը համալրվել է. նրանք երկվորյակներ են ունեցել

21:49 • 21/09

Կա քաղաքական ճգնաժամ, և այն Սահմանադրությամբ հարթելու միակ տարբերակը խորհրդարանական ընտրություններն են. Արամ Սարգսյան

21:37 • 21/09

Հարյուրավոր ամերիկյան քաղաքներ կարող են ջրի տակ անցնել մինչև 2100 թվականը (տեսանյութ)

21:30 • 21/09

Մեր  նպատակը շատ կոնկրետ է. ապահովել, որ մեր երկրում սերունդները տոնեն ՀՀ անկախության 270, 2700-ամյակները. Նիկոլ Փաշինյան

21:16 • 21/09

Toyota-ն ներկայացրել է նոր Land Cruiser 200 մոդելը (լուսանկարներ)

21:03 • 21/09

Սամվել Ալեքսանյանի կողմից ցուցարարին հարվածելու տեսագրության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, հանցակազմ չկա

20:56 • 21/09

Մալկոմը, Ֆելիպեն և Պաբլոն առաջին անգամ հրավիրվել են Բրազիլիայի հավաքական

20:55 • 21/09

Քոչարյանն ի՞նչ կապ ունի քաղաքապետի ընտրության հետ, իրա համար իր տանը հանգիստ նստած էր, բերեցին «փակեցին», հիմա էլ բերել միացնում են մեզ. Գագիկ Ծառուկյան

20:48 • 21/09

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը  քարոզարշավի վերջին օրը ևս շրջեց վարչական շրջաններում

20:48 • 21/09

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում և Յորքշիրում անցյալ տարի ծնված տղաներին ամենից շատ տրվել է Մուհամեդ անունը

20:31 • 21/09

Մարիո Բալոտելին վերադարձել է «Նիսի» մարզումներին

20:23 • 21/09

«Աստղային պատերազմներից» Էնակին Սքայուոքերի թուրը վաճառվել է շուրջ 180 000 դոլարով

20:19 • 21/09

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

20:12 • 21/09

Չի կարելի երևանցիներին բաժանել խմբերի. Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԲՀԿ հանրահավաքին, որն ավարտվեց «մենք բոլորս սպիտակ ենք» ֆլեշմոբով

20:11 • 21/09

ԱՆԿԱ-ն ողջունել է պետքարտուղար Պոմպեոյի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ և կոչ արել ընդլայնել երկկողմ համագործակցությունը

19:54 • 21/09

Վարդան Մինասյանը հեռացել է ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:51 • 21/09

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունները

19:45 • 21/09

Հայտնի է Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը

19:44 • 21/09

Էրդողանը սեպտեմբերի 23-27-ը կայցելի ԱՄՆ և ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

19:27 • 21/09

Եթե ընտրվի Հայկ Մարությանը՝ կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ. Նաիրա Զոհրաբյան

19:15 • 21/09

Ես երբեք չէի տեսել այսքան լարված ընտրապայքար, հիմնականում վարչապետն է նորմալ ընտրապայքարը տեղափոխում այլ հարթություն. Ռ. Հակոբյան

19:09 • 21/09

Պաշտոնական. «Ալաշկերտի» ամբողջ մարզչական շտաբը հեռացվել է աշխատանքից

18:52 • 21/09

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հաստատել է, որ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա

18:51 • 21/09

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն և այլևս երբեք չեն փակվի. Նիկոլ Փաշինյանի ելույթը

18:24 • 21/09

ԱՄՆ-ում ազատ են արձակել 27 տարի ուրիշի հանցանքի համար դատապարտված տղամարդուն

18:19 • 21/09

Վարչապետի նստավայրում մեկնարկել է ՀՀ անկախության տոնին նվիրված ընդունելությունը

18:15 • 21/09

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

18:13 • 21/09

Աշխարհի տարբեր անկյուններում iPhone-ի հարյուրավոր երկրպագուներ հերթեր են կազմել նոր մոդելները գնելու համար (լուսանկարներ)

18:12 • 21/09

ՉԼ. Հայտնի է շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

17:58 • 21/09

BMW-ն պաշտոնապես ներկայացրել է Z4 30i և M40i մոդելները (լուսանկարներ)

17:55 • 21/09

ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ-ի դիրքորոշումը հստակ ամրագրված է կառավարության ծրագրում, որից շեղում չի լինելու. ԱԳՆ

17:41 • 21/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 136-ի

17:30 • 21/09

Մեր առաջարկած ընտրությունը շատ պարզ է` հավերժ միտի՞նգ, թե՞ համառ աշխատանք. Նաիրա Զոհրաբյանի ուղերձը

17:24 • 21/09

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել Լա Լիգայի հանդիպումներ ԱՄՆ-ում անցկացնելու վերաբերյալ

17:16 • 21/09

Պեսկովը մեկնաբանել է «Ասադի հեռախոսազանգին չպատասխանած» Պուտինի մասին լուրը

17:00 • 21/09

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող է մեծացնել իր ռազմական ներկայությունը սիրիական Իդլիբում. Էրդողանի խոսնակ

16:48 • 21/09

Դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ծնկի վիրահատության կենթարկվի Գերմանիայում

16:45 • 21/09

Հայաստանի Անկախության օրը Երևանի Կենտրոնում. քաղաքացիներին միացել են քաղաքական, հանրային գործիչները (տեսանյութ)

16:33 • 21/09

Ալիևը հայտարարել է, որ Արցախը «երբևէ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս որևէ կարգավիճակ»

16:26 • 21/09

Պատգամավոր Մելիքսեթ Մանուկյանին պատկանող մեքենան բախվել է այլ մեքենայի, իսկ հետիոտնին՝ վրաերթի ենթարկել. shamshyan.com

16:25 • 21/09

«Դիարբեքիրն իմ մի մասնիկն է, ես էլ՝ նրա»․ գրող Մկրտիչ Մարկոսյանի հարցազրույցը թուրքական «Հյուրրիյեթ»-ին

16:15 • 21/09

40+1-ը անցնելու ենք, Արտակ Զեյնալյանը կլինի քաղաքապետ. Էդմոն Մարուքյան

16:09 • 21/09

Գերմանական հետախուզությունը կարող է սկսել հետևել երկրում գործող թուրքական մզկիթներին

16:07 • 21/09

Ասանժը մարդկությանն ազատության կորուստ է կանխատեսում

16:05 • 21/09

Եղան հակաքարոզչության առանձին դեպքեր, բայց դրանք չեն նսեմացնում ընդհանուր պատկերը. ՕԵԿ-ն ամփոփեց քարոզարշավը

16:03 • 21/09

Նուրմագոմեդովը` Մաքգրեգորին. Բոլոր հարբեցողներին միևնույն ճակատագիրն է սպասվում

16:00 • 21/09

Երևանի ավագանու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի կառավարության վստահության հանրաքվեի վերածել. Ա. Զեյնալյան

15:45 • 21/09

Հայաստանում համաներում պետք է լինի և վերջին անգամ, այն պետք է վերաբերի նաև ցմահ ազատազրկվածների երկու կատեգորիայի. Ավետիք Իշխանյան

15:36 • 21/09

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Էվերթոնի հետ խաղը

15:33 • 21/09

Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն խաղացող

15:25 • 21/09

ՀՀ նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է Դեյվիդ Սքորթոնին և Սաբրինա Լին Մոթլիին

15:22 • 21/09

Էլիզաբեթ 2-րդը հարսանիքից առաջ Մարքլին ստիպել է սառեցնել ձվաբջիջները. լրատվամիջոցներ

15:19 • 21/09

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վ. Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է

15:12 • 21/09

Երևանի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի մոտակայքում գազի արտահոսքից բռնկված հրդեհը մարվել է

15:07 • 21/09

Նախագահը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

15:05 • 21/09

Ճակատագրի հեգնանքով՝ այսօր պետք է փրկել հեղափոխության գաղափարները նրանցից, ովքեր այն սկսել են. Ռոբերտ Քոչարյան

14:59 • 21/09

Ադրբեջանը սադրանքներ է իրականացնում Տավուշում՝ գրոհի ուղղությունը փոխելու համար. Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

14:53 • 21/09

ՀՀ գյուղատնտեսության նախարարը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բոնյաշչուկը քննարկել են համագործակցության հարցեր

14:51 • 21/09

Նյու Յորքում 52-ամյա կինը հարձակում է գործել մանկապարտեզի վրա՝ դանակահարելով երեխաների

14:44 • 21/09

Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

14:43 • 21/09

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի նախագահին անկախության տոնի առթիվ

14:41 • 21/09

Մեր ժողովուրդն առանձնահատուկ է, և պետք է նշանակալի ձեռքբերումներով առանձնահատուկ դարձնել այս տարին. Արմեն Սարգսյան

14:37 • 21/09

Անկախության տոնը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)

14:36 • 21/09

Իրանը հերքել է Ռոհանիի՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու վերաբերյալ տեղեկությունը

14:30 • 21/09

Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները, նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մասին

14:22 • 21/09

3.7 մլն դոլար. հաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանությունից 3 ամիս անց նրա բնակարանը վաճառքի է հանվել (լուսանկարներ)

14:20 • 21/09

Հրազդան քաղաքում՝ ավտոմեքենայում, օձ է հայտնաբերվել

14:18 • 21/09

Պորոշենկոն դատի է տվել BBC-ին՝ իր մասին աղմկահարույց նյութի հրապարակման համար

14:15 • 21/09

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել. ԱՀ ոստիկանությունը՝ Արցախի Շոշ գյուղում կատարված միջադեպի մասին

14:13 • 21/09

Է. Մարուքյանին տրված տեղեկությունը թերի է կամ ոչ մասնագիտական․ Ա. Նավասարդյանը՝ սոցհարցումների սխալ լինելու հայտարարության մասին

14:08 • 21/09

Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը Վորսկլայի հետ խաղում

14:07 • 21/09

Բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են անհատական հրավերներ. Է. Աղաջանյանը՝ Ա. Աշոտյանի մեղադրանքին ի պատասխան

14:03 • 21/09

«Իմ քայլը»՝ 60.6%, ԲՀԿ 9.2%, «Լույս»՝ 3.4%. «GALLUP International association»-ը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությանն ընդառաջ հարցումների արդյունքները

13:58 • 21/09

Ճապոնական հետազոտական զոնդերը վայրէջք են կատարել Ռյուգու երկնաքարի վրա

13:50 • 21/09

Պերուում Լենինը ցանկանում է խոչընդոտել Հիտլերին քաղաքապետ դառնալու հարցում

13:50 • 21/09

Նուրմագոմեդով-Մաքգրեգոր. կայացել է հայացքների մենամարտը (տեսանյութ)