Վերաքննիչ դատարանը Սեֆիլյանի ու մյուսների վերաբերյալ որոշումը կհրապարակի հունիսի 13-ին. նիստն ավարտվեց (տեսանյութ)

12:11 • 11.06.18



13:57

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Ամբաստանյալների պաշտպանները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, մեղադրող կողմը երեք ամբաստանյալի՝ Սեֆիլյանի,Սաֆարյանի ու Գրիգորյանի նկատմամբ մի շարք մեղմացնող հանգամանքներ նշեց և համապատասխանաբար միջնորդեց Սեֆիլյանին դատապարտել 7 տարի ազատազրկման,Սաֆարյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ Գալուստ Գրիգորյանին դատապարտել 3 տարի ազատազրկման։

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին։

Դատական նիստն ավարտվեց։


13:33

Վերաքննիչ քրեական դատարանում վերաքննիչ բողոքի քննությունից հետո մեղադրող Պետրոս Պետրոսյանը, նշելով մի շարք մեղմացնող հանգամանքներ, ասաց, որ պահանջում է Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով, Գալուստ Գրիգորյանին 4-ի փոխարեն դատապարտել 3,6 տարի ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել։

Նշենք,որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Նշենք,որ Սեֆիլյանն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման։ Սեֆիլյանն ազատազրկված է 2016-ի հունիսից։


13:10

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատական նիստը 15 րոպեով ընդմիջվեց պաշտպան Եգորյանի բացակայության պատճառով, իսկ վերսկսելուց հետո ամբաստանյալ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը։

«Միջնորդում եմ խափանման միջոցի հարցը քննարկել, որոշում կայացնել կալանավորումը վերացնելու մասին։ Իսկ եթե ոչ խնդրում եմ քննարկել ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանի և ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի անձնական երաշխավորությունը։ Նշեմ, որ պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել նաև Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի համար»,-ասաց պաշտպանը։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրողները չառարկեցին միայն անձնական երաշխավորագրերին։

Նշենք,որ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն և Միքայել Մելքումյանը պատրաստականություն են հայտնել ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը։

Դատարանը խորհրդակցեց և որոշեց սույն միջնորդության քննարկումը հետաձգել։

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, նշելով, որ իրենց անձնական երաշխավորությունն են ներկայացրել ԱԺ տասից ավելի պատգամավորներ։

«ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը,Վահե Էնֆիաջյանը, Վարդան Բոստանջյանը,  Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Վարդևան Գրիգորյանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Սերգեյ Բագրատյանը և «Ելք»-ից Ալեն Սիմոնյանն անձնական երաշխավորագիր են ներկայացրել Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար»,-հայտնեց Եգորյանը։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը չառարկեց միջնորդությանը նկատի ունենալով ԱԺ պատգամավորների երաշխավորությունները։

Դատարանը տեղում խորհրդակցեց և որոշեց միջնորդությունների լուծումը հետաձգել։

Դատարանում շարունակում է քննվել վերաքննիչ բողոքները։

12:11

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները: Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրենց:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի պաշտպանները նրանց խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություններ ներկայացրին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ նրանց կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունների լուծումը հետաձգեց:

ԱԺ «Ելք» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանն և Հայկ Կոնջորյանն անձնական երաշխավորություն էին ներկայացրել Գևորգ Սաֆարյանին կալանքից ազատելու համար, իսկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորների Լենա Նազարյանն ու Հրաչյա Հակոբյանը երաշխավորագիր են ներկայացրել նաև ամբաստանյալ Ներսես Պողոսյանի համար:


Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն այսօր առավոտյան ասել էր, որ երաշխավորագիր է ստորագրել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար։

Նախորդ նիստին խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց նաև Հրայր Թոփչյանի պաշտպանը: Նա միջնորդեց,որ պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին կամ կիրառվի 500 հազար դրամ գրավ` հաշվի առնելով պաշտպանյալի ֆինանսական վիճակը։

Դատարանին խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Գալուստ Գրիգորյանի պաշտպան Աննա Ջուվանովան։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Փանոսյանն ու Պետրոսյանն առարկեցին միջնորդությանը։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 4 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: Հովհաննես Պետրոսյանի պատժի կրման ժամկետն ավարտվել է և նա մայիսի 31-ին ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Մյուս ամբաստանյալները՝ Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը:

 

Բեթղեհեմ Արաբյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:43 • 19/11

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխությունները

17:39 • 19/11

ԼՀԿ-ն ընտրություններին մասնակցում է առանձին, հետևաբար քաղաքացիների մոտ չպետք է խաբկանք լինի, թե ես ում եմ ներկայացնում՝ կառավարությա՞նը, թե իմ կուսակցությանը. Մանե Թանդիլյան

17:38 • 19/11

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լյուքսեմբուրգցի մրցավարները

17:35 • 19/11

Արտակ Զեյնալյանն ու ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի պահման պայմաններին վերաբերող հարցեր 

17:23 • 19/11

Տեղի ունեցավ ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի թվերի վիճակահանությունը. 1-ին համարը ՀՀԿ-ն է, 11-րդը՝ ԲՀԿ-ը

17:21 • 19/11

«Ռեալը» մտադիր է ձմռանը գնել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերը

17:20 • 19/11

«Ադրբեջանը Բելառուսից ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ կգնի». Ալիև

17:16 • 19/11

Տրանսֆերտները հարկելու որևէ կոնկրետ նախագիծ դեռ չկա, կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, որի շուրջ կա քննարկում. ՊԵԿ նախագահ

17:07 • 19/11

Բացահայտումների շնորհիվ մոտ 1,2 մլն դոլար արդեն մուտք է գործել պետբյուջե, և գործընթացը շարունակվում է․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

17:05 • 19/11

Իշխանությունը չի խորշում ո´չ վարչական ռեսուրսների օգտագործումից, ո´չ էլ ԸՕ-ն խախտելուց. պարո´ն Փաշինյան, կողմնորոշվեք, Դուք վարչապե՞տ եք, թե ՔՊ քարոզիչ. Ա. Աշոտյան

16:51 • 19/11

Ամփոփվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի #myacbabank արշավը (տեսանյութ)

16:51 • 19/11

Պետք է գնանք արտաբյուջեների վերացման ճանապարհով. չնայած փոխվարչապետի համոզմանը՝ հարցը օրակարգում չներառվեց

16:46 • 19/11

Էկվադորում երեխան ընկել է պտտվող ատրակցիոնից (տեսանյութ)

16:45 • 19/11

Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված պատգամավորի ինքնության մասին (տեսանյութ)

16:32 • 19/11

Անհավանական մրցաշրջան էր, որով ես կարող եմ հպարտանալ. Նովակ Ջոկովիչ

16:32 • 19/11

Եթե ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման առաջարկը լինի նախընտրական հնարք, ապա դա ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում. Ա. Հովհաննիսյան

16:31 • 19/11

«Մինսկն ու Բաքուն մտադիր են համատեղ «յուրացնել» երրորդ երկրների շուկաները». Լուկաշենկո

16:29 • 19/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

16:22 • 19/11

Կապանում բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

16:21 • 19/11

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ. Ազատ ոճայինները ևս անմասն մնացին մեդալներից

16:12 • 19/11

Ոստիկանությունը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները

16:05 • 19/11

Մոսկվայում տաքսու վարորդը 8 ժամ սպասել է ուղևորուհու տան մոտ՝ դրամապանակը նրան վերադարձնելու համար

16:05 • 19/11

Սա Մադագասկարը կամ Ֆինլանդիան չէ, Հայաստանն է՝ 2 փակ սահմաններով. չի կարելի անփորձ մարդկանց վստահել լուրջ խնդիրների լուծումները. Ա. Զաքարյան

16:04 • 19/11

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին վերաբերող որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ

16:02 • 19/11

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը միջազգային մրցաշարն ավարտեց 0:7 հաշվով պարտությամբ

15:48 • 19/11

Զվերևն ATP-ի Ամփոփիչ մրցաշարում հաղթելուց հետո. Մտադիր չէի այսքան շուտ հարբել, բայց լավ

15:46 • 19/11

Գործող օրենքի շրջանակում պետք է ելք գտնենք. Երևանի քաղաքապետը՝ վթարային պատշգամբների մասին

15:38 • 19/11

Մոսկվայում քթի պլաստիկ վիրահատությունից հետո բժիշկները պայքարում են 25-ամյա հայուհու կյանքի համար (տեսանյութ)

15:34 • 19/11

Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու գաղափարի մասին

15:29 • 19/11

Հանրապետության տարբեր հատվածներում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր. ՀՀ ոստիկանություն

15:28 • 19/11

Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերող ծրագիրն այս պահին արդեն իրականացվում է. Հայկ Մարության

15:23 • 19/11

Մարադոնայի երգն ու պարը «Դորադոսի»` Մեքսիկայի երկրորդ լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո (տեսանյութ)

15:22 • 19/11

Տեսախցիկը ֆիքսել է պահը, երբ ահեղ ալիքը «գրոհում» է բարձրահարկ շենքը (տեսանյութ)

15:20 • 19/11

ԿԸՀ-ն անիմացիոն հոլովակի միջոցով ներկայացրել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության կարգը (տեսանյութ)

15:18 • 19/11

Երևանում սկսվում է հեծանվային երթուղու կահավորումը համապատասխան ճանապարհային նշաններով. ՃՈ

15:11 • 19/11

Երբ հստակ ուրվագծվի ճանապարհը նաև ֆինանսավորման ձևերի առումով, միանգամից կսկսենք ծրագիրն իրականացնել. Հայկ Մարությանը՝ տրանսպորտի մասին

15:10 • 19/11

Իներցիայով շատերը փորձում են մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, բայց մենք համակերպվողի դերում չենք լինելու․ Ն․ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ին

15:05 • 19/11

Կառավարության արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում մեկ հարց է

15:00 • 19/11

Վենգեր. Կարող եմ պատկերացնել, որ 20 տարի անց մարզիչների փոխարեն կլինեն ռոբոտներ

14:55 • 19/11

Դրա՞խտ, թե՞ հաճույք. Թրամփը շփոթել է անտառային հրդեհներից ամբողջովին մոխրացած քաղաքի անունն ու անհարմար իրավիճակում հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)

14:52 • 19/11

Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլին

14:50 • 19/11

2016թ.-ին Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել բանտում

14:32 • 19/11

Վ. Բաղդասարյանը հաստատում է՝ տրանսֆերտները հարկելն իրենց ժամանակ էլ քննարկվել է, թեև ինքը միշտ էլ դեմ է եղել, Վ. Էնֆիաջյանը նոր հարկերն անտեղի է համարում

14:31 • 19/11

Ucom-ում կտրուկ գնիջեցում է Samsung սմարթֆոնների համար

14:21 • 19/11

Մենք մեծ ջանքեր էինք գործադրել, որ կարողանայինք ունենալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, նրան հետ կանչելը շտապողականություն էր. Արտակ Զաքարյան

14:13 • 19/11

Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը

14:06 • 19/11

360 հազար աշակերտ պետբյուջեի աջակցությամբ հնարավորություն կստանա տարին 1 անգամ գնալ թատրոն, թանգարան, համերգ․ Նիկոլ Փաշինյան

14:01 • 19/11

Այս պահին իրական հնարավորություն ենք տեսնում լինելու ապագա ԱԺ 2-րդ քաղաքական ուժը. Արտակ Զաքարյան (տեսանյութ)

14:00 • 19/11

Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում (լուսանկար)

13:52 • 19/11

Ներքաղաքական գործունեությունը տեղի իշխանությունն է իրականացնում. Էնֆիաջյանը՝ ՀԱՊԿ-ում խնդիրը լուծելու համար Ծառուկյանի և Լուկաշենկոյի հետ կապերն օգտագործելու մասին

13:49 • 19/11

Սպանության փորձ՝ Գեղարքունիքում. 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. ՔԿ  

13:42 • 19/11

Մխիթարյանն այսօր կարող է 80-րդ հանդիպումն անցկացնել Հայաստանի հավաքականի կազմում

13:39 • 19/11

Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել երևանյան բանկոմատներից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

13:39 • 19/11

Եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թ. աշխարհում մոտ 10 մլն մահվան դեպք կգրանցվի` պայմանավորված դեղակայուն վարակներով. ՍԱՏՄ

13:37 • 19/11

Դերասանուհի Ամբեր Հարդի գայթակղիչ տեսքը Պեկինում (լուսանկարներ)

13:33 • 19/11

Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

13:32 • 19/11

6 ամսում մի քանի որոշում կայացրին՝  իշխանության հետ էին, հետո մտքափոխվեցին, որ պետք է լինեն ընդդիմություն. Վ. Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի և մյուս ուժերի մասին

13:30 • 19/11

Չիկագոյի ամենաբարձր երկնաքերերից մեկում 6 մարդ տեղափոխող վերելակը պոկվել է ու ընկել 95-րդ հարկից (տեսանյութ)

13:22 • 19/11

Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է ոլորտում մենաշնորհի պատճառով. հիդրոկայանները բաց նամակով են դիմել Նիկոլ Փաշինյանին

13:19 • 19/11

Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի հետ խաղին

13:17 • 19/11

Համաեվրոպական «Հեռախոսամարաթոն 2018-ին» նվիրաբերվել է 1.242.460 եվրո

13:10 • 19/11

Սիլվեստր Ստալոնեն՝ «Ռեմբո-5»-ի նկարահանման հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)

13:06 • 19/11

Չի եղել մի դեպք, որ նախկին իշխանությունները պարտվողական դիրքորոշում արձանագրած լինեն ՀԱՊԿ-ի հետ բանակցություններում. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

13:06 • 19/11

Եթե ձեզ 100 դոլար են ուղարկում դրսից, դրա 23 տոկոսը պետք է ուղղվի բյուջե. Արփինե Հովհաննիսյանն ահազանգում է ՊԵԿ հայտարարության մասին

13:04 • 19/11

«Բելառուսը ձեզ սպասում էր». Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին

12:58 • 19/11

Եթե տրանսֆերտները հարկեն, մարդիկ կխուսափեն բանկային փոխանցումներից,  պայուսակներով կբերեն փողը կամ էլ կարտագաղթեն. տնտեսագետ

12:46 • 19/11

Ընկերությունները պետք է ապահովեն կոռուպցիոն երևույթների բացառումն իրենց ներքին միջավայրում ևս. Արտակ Զեյնալյան

12:42 • 19/11

Լուկա Մոդրիչ. Եթե չնվաճեմ «Ոսկե Գնդակը», ոչինչ չի փոխվի

12:38 • 19/11

Մեզ ցանկանում էին սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել, մենք մաքրեցինք, իսկ հիմա ֆիզիկական, մտավոր, բարոյական աղբը պետք է մաքրվի. Նիկոլ Փաշինյան

12:33 • 19/11

Քիմ Քարդաշյանը հանդիպել է իր օգնությամբ ազատ արձակված նախկին ցմահ ազատազրկվածին (լուսանկարներ)

12:32 • 19/11

ԲՀԿ-ն որևէ գործունեություն ծավալելիս վախի զգացողություն չի ունեցել. Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ-ի՝ Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելու մասին

12:30 • 19/11

Քաղաքական ուժերի միջև որոշակի անհավասար պայմաններ կան՝ չմեկնարկած ընտրարշավը պաթոսի մթնոլորտում է անցնում. Ա. Ռուստամյան

12:11 • 19/11

Պայմանագրային զինծառայողի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ. Shamshyan.com

12:08 • 19/11

Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 1,8 մլրդ դոլար է նվիրաբերել անապահով ընտանիքներից երիտասարդների ուսման համար

12:05 • 19/11

ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է անցկացնելու

11:56 • 19/11

Լիխտենշտեյն-Հայաստան. հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցել են նախախաղային մարզմանը (տեսանյութ, լուսանկարներ)

11:51 • 19/11

Ադրբեջանի մոտ վհատության ռեակցիա է, փորձում է խոչընդոտել մարդասիրական ծրագրերը. Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային բողոքի նոտա հղելու մասին

11:51 • 19/11

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստին

11:49 • 19/11

Հռոմի պապը սեղան է նստել մոտ 1.500 կարիքավորի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

11:44 • 19/11

Գլոբալ Կրեդիտը 500 մլն ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր կթողարկի

11:34 • 19/11

Մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել. եթե ՀԱՊԿ-ում պրոբլեմներ լինեն, առաջին օգտվողը Ադրբեջանն է լինելու. Արմեն Ռուստամյան

11:30 • 19/11

Աղբյուր. Էդգար Մալաքյանը հեռացել է «Ժետիսուից», Կամո Հովհաննիսյանի հետ բանակցում են պայմանագիրը երկարաձգելու շուրջ

11:18 • 19/11

ԱՀ նախագահը Լոս Անջելեսում ՀՕՄ անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը

11:16 • 19/11

Հրապարակվել են 2017 թվականին անհետացած և օրերս հայտնաբերված «Սան Խուան» սուզանավի լուսանկարները

11:12 • 19/11

Բակո Սահակյանը ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդարանում քննարկել է Սփյուռքին վերաբերող հարցեր

10:56 • 19/11

«Թուրքիան չի բացել իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ». թուրք դեսպանը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերը

10:49 • 19/11

Յոահիմ Լյովը ցորենի գարեջուր կհյուրասիրի Մյուլերին` Գերմանիայի հավաքականում 100-րդ խաղն անցկացնելու առթիվ

10:49 • 19/11

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

10:45 • 19/11

Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխայի ճակատագիրը, որը դեռևս քվեարկելու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյանը՝ մարտունեցիներին

10:23 • 19/11

Գրիզման. Շատ դժվար էր մերժել Բարսելոնային

10:19 • 19/11

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 80-ի, Մալիբուն «գունագեղ» քաղաքից վերածվել է «մոխրագույն» քաղաքի (տեսանյութեր)

09:49 • 19/11

Մեքսիկայում մահացել է հայտնի նարկոբարոն Էկտոր Բելտրան Լեյվան

09:35 • 19/11

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կա կուտակված 445 բեռնատար 

09:16 • 19/11

Շղթայական վթար Բագրատունյաց պողոտայում. կան տուժածներ

06:51 • 19/11

Սալվադորից ԱՄՆ է ուղևորվել միգրանտների չորրորդ քարավանը

06:20 • 19/11

Facebook-ը խիստ ճնշման տակ է. Ցուկերբերգը հայտարարել է «պատերազմական պայմաններ»-ում աշխատելու մասին

05:49 • 19/11

Ռուսաստանի շուկայում սպասվում է երշիկի գների բարձրացում

05:23 • 19/11

Արգենտինայի իշխանությունը հայտարարել է, որ չի կարող «Սան Խուան» սուզանավը ծովի հատակից դուրս բերել

04:55 • 19/11

19-ամյա ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

04:39 • 19/11

Ուկրաինայի ԱԳՆ-ը դատապարտել է Կիևում կանադացի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը